Սեմինարիա
Մաս 2. Օր 2, 1 Նեփի 2


Մաս 2. Օր 2

1 Նեփի 2

Նախաբան

Աստծո հայտնությանը մարդիկ արձագանքում են տարբեր ձևերով: Տերը երազում պատվիրել էր Լեքիին անապատում առաջնորդել իր ընտանիքին: Լամանը և Լեմուելը տրտնջացին Տիրոջ պատվիրանների դեմ, իսկ Նեփին տեսավ հաստատող վկայությունը: Նրանց տարբեր պատասխանների համեմատումը կօգնեն ձեզ կողմնորոշվել, թե ինչպես կիրառել ձեր ազատ կամքը, երբ շարժվում եք Տիրոջ ուղով:

1 Նեփի 2.1–7

Աստված պատվիրում է Լեքիին գնալ անապատ

Պատկերացրեք, որ դուք Լեքին եք, և Տերը ձեզ և ձեր ընտանիքին պատվիրել է թողնել ձեր տունը և ձեր ունեցվածքը: Դուք պետք է օրերով քայլեք և ձեզ հետ միայն վերցնեք ուտելիք ձեր ընտանիքի կարիքները բավարարելու համար: Մտածեք թե ինչպես կպատասխանեիք այսպիսի հանձնարարությանը:

Նկար
Լեքիի ընտանիքի քարավանը

Կարդացեք 1 Նեփի 2.1–6 և փնտրեք այն հանգամանքները, որոնք ստիպեցին Լեքիին և նրա ընտանիքին մեկնել անապատ:

Ինչո՞ւ մարդիկ «ցանկանում էին սպանել Լեքիին» (տես 1 Նեփի 2.1):

Ի՞նչ էր պատվիրել Տերը Լեքիին (տես 1 Նեփի 2.2):

Լեքին ավետարանի այն սկզբունքի օրինակն է, որ երբ մենք հավատարիմ ենք և հնազանդ, Տերը մեզ կօգնի դժվարության պահերին:

  1. Սուրբ գրությունների ձեր օրագրում պատասխանեք 1 Նեփի 2.4-ի մասին հետևյալ հարցին. Ի՞նչ կարող եք սովորել Լեքիի ընտրությունների մասին, թե ինչ վերցնել, իսկ ինչ թողնել:

Ավելի լավ հասկանալու համար Լեքիի ճանապարհորդության աշխարհագրությունը, վերանայեք դասի վերջում գտնվող քարտեզը:

Կարդացեք 1 Նեփի 2.7 և ուշադրություն դարձրեք, թե ինչ արեց Լեքին իր ընտանիքի հետ անապատ մեկնելուց հետո:: Ի՞նչ բառով կնկարագրեիք բնավորության այն կարևոր գիծը, որը դրսևորեց Լեքին:

1 Նեփի 2.8–14

Լամանը և Լեմուելը տրտնջացին իրենց հոր դեմ

Լեքիի բոլոր չորս տղաները կատարեցին միևնույն ճամփորդությունը, բայց նրանք դա արեցին Աստծո պատվիրանների նկատմամբ տարբեր վերաբերմունքով:

Կարդացեք 1 Նեփի 2.8–10 և նշեք գետ և հովիտ բառերը:

  1. Սուրբ գրությունների ձեր օրագրում գրի առեք այն մտքերը հետևյալ հարցի շուրջ. «Ի՞նչ եք կարծում, Լեքին Ի՞նչ էր ցանկանում ուսուցանել Լամանին և Լեմուելին, համեմատելով նրանց գետի և հովտի հետ»:

Կարդացեք 1 Նեփի 2.11–14 և գտեք պատճառները ըստ որի Լամանը և Լեմուելը տրտնջացին իրենց Հոր դեմ: (Նշում. խստապարանոցություն բառը նշանակում է համառություն և հպարտություն:)

Պատճառներից մեկը, որ Սատանան առաջացնում է տրտունջ, դա մարդկանց խոչընդոտելն է հետևել կենդանի մարգարեներին, ոգեշնչված ղեկավարներին և ծնողներին: Յոթանասունականից Երեց Հ. Ռոս Վորքմենը խոսել է տրտնջալու մասին: Նա ասել է. «Տրտունջը բաղկացած է երեք քայլերից, որոնցից ամեն մեկը առաջացնում է հաջորդը, նվազման ճանապարհից դեպի անհնազանդություն»:

Նկար
Երեց Հ. Ռոս Վորքմեն

Առաջինը, երբ մարդիկ տրտնջում են, նրանք օգտագործում են իրենց անձնական մտածելակերպը, հարցականի տակ դնելով կենդանի մարգարեների ուսմունքները: «Առաջին հերթին նրանք կասկածում են իրենց մտքում, իսկ հետո սերմանում այդ կասկածները մյուսների ուղեղներում»:

Երկրորդը, նրանք ովքեր տրտնջում են, սկսում են «ռացիոնալացնել և արդարացնել իրենց հանձնարարված քայլերը:… Այսպիսով, արդարացում գտնելով, նրանք դառնում են անհնազանդ:

Անխուսափելիորեն հետևում է երրորդ քայլը՝ ծուլությունը Տիրոջ պատվիրանները պահելիս [տես ՎևՈւ 58.29]: …

«Ես հրավիրում եմ ձեզ կենտրոնանալ կենդանի մարգարեների այն պատվիրանների վրա, որոնք ձեզ շատ են անհանգստացնում: Արդյոք կասկածում եք, որ պատվիրանը կիրառելի է ձեր դեպքում? Դուք գտնում եք պատրաստ պատճառներ, թե ինչու չեք կարող կատարել պատվիրանները? Դուք հուսախաբված կամ նյարդայնացած եք նրանց վրա, ովքեր ձեզ հիշեցնում են պատվիրանների մասին? Դուք ծուլանում եք այն պահել? Զգուշացեք չարի խաբեությունից: Զգուշացեք տրտնջալուց» Ensign, Nov. 2001, 85–86):

Նկար
Լեքին և ընտանիքը
  1. Պատասխանեք հետևյալ հարցին սուրբ գրությունների ձեր օրագրում. «Ի՞նչ կարող եք անել, եթե սկսեք տրտնջալ (բողոքել) պատվիրանների կամ Եկեղեցու չափանիշների պատճառով:

1 Նեփի 2.16–19

Նեփին փնտրում է հասկացողություն Տիրոջ կողմից

Կարդացեք 1 Նեփի 2.16, 19 և նշեք, թե Նեփին ինչ էր ուզում և ինչ արեց, որպեսզի ընդուներ Տիրոջ պատվիրանները, որոնք տրվել էին իրեն իր հորից: Չնայած Նեփին չէր տրտնջում, խորհեք, թե այն, ինչ նա գրեց 1 Նեփի 2.16-ում Տիրոջ կողմից իր սիրտը փափկեցնելու մասին, ինչպես հուշեց, որ Երուսաղեմից հեռանալը իր համար նույնպես դժվար էր:

  1. Սուրբ գրությունների ձեր օրագրում գրեք այն ժամանակի մասին, երբ Նեփիի նման դուք կանչել եք Երկնային Հորը և Հոգու միջոցով և զգացել, որ ձեր սիրտը փափկել է Հոգու միջոցով կամ երբ դուք վկայություն եք ստացել Տիրոջ ասածների վերաբերյալ:

Նեփիի օրինակը ուսուցանում է մեզ հետևյալ ավետարանի սկզբունքը՝ Երբ մենք կանչում ենք առ Աստված, Նա կարող է փափկացնել մեր սրտերը Իր խոսքերին հավատալու համար:

Կարդացեք 1 Նեփի 2.17–18, և բացահայտեք Նեփիի ցանկությունները և գործողությունները նրանից հետո, երբ Տերը փափկացրեց նրա սիրտը: Մտածեք, թե ինչ դուք կարող եք սովորել Նեփիի, Սամի, Լամանի և Լեմուելի տարբեր արձագանքներից: Հետևյալը մի կարևոր ճշմարտություն է. Երբ մենք Սուրբ Հոգու միջոցով կիսվում ենք նրանով, ինչ սովորել ենք, ուրիշները կհավատան մեր խոսքերին:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրի առեք այն մասին, երբ ինչ որ մեկի խոսքերը ստիպել են ձեզ հավատալ Աստծո խոսքին, ինչպես Սամը հավատաց Նեփիին:

Մտածեք ինչ-որ մեկի մասին, որի հետ կկարողանայիք կիսվել նրանով, որի մասին ճշմարտությունը Հոգին օգնել է ձեզ իմանալ և զգալ: Դա կարող է լինել ձեր ընկերը, ընտանիքի անդամը, Եկեղեցու ղեկավարը կամ ուսուցիչը: Այս շաբաթ օգտվեք այդ մարդու հետ խոսելու և այդ վկայությամբ կիսվելու հնարավորությունից:

1 Նեփի 2.20–24

Տերը հավաստիացնում է Նեփիին, որ նա կբարգավաճի իր հնազանդության շնորհիվ

Գտեք և նշեք 1 Նեփի 2.20–21-ում պարունակվող խոստումը: Մորմոնի Գրքում այս խոստումը հանդիպում է 34 անգամ: Մորմոնի Գրքի ձեր ուսումնասիրության ընթացքում կտեսնեք, թե ինչպես են Նեփիին ուղղված Տիրոջ խոսքերը աբողջությամբ կատարվում: Վերջացրեք այսօրվա դասը 1 Նեփի 2.22–24-ով:

Աստված օրհնում է հավատարիմներին և հնազանդներին: Խորհեք Աստծո պատվիրանները պահելու ձեր հնազանդության աստիճանի մասին: Ինչպե՞ս կարող եք ավելի հնազանդ լինել: Հետևեք Հոգուց ստացած տպավորություններին:

  1. Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի 1 Նեփի 2 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.