Սեմինարիա
Մաս 1. Օր 1, 1 Նեփի 1


Մաս 2. Օր 1

1 Նեփի 1

Նախաբան

Մորմոնի Գիրքը սկսվում է Նեփիի հիշատակարանով իր հոր՝ Լեքիի մասին, ով հավատարմորեն կատարում էր իր դերը որպես մարգարե և իր ընտանիքի քահանայության ղեկավար: Լեքիի ծառայությունը հասկանալը, կարող է ձեզ օգնել ավելի լավ ընկալել մեր օրերի մարգարեների դերը: Նա մեկն էր այն «բազմաթիվ մարգարեներից, ովքեր հրեաներին մարգարեանում էին, որ նրանք ապաշխարեն» (1 Նեփի 1.4): Քանի որ Լեքին հնազանդ էր Աստծուն և մարգարեացավ Երուսաղեմի կործանման մասին, մարդիկ սկսեցին ծաղրել նրան և սպառնալ, որ կսպանեն: Այնուամենայնիվ, Լեքին ուրախանում էր Տիրոջ ողորմածությամբ և ազատություն շնորհելու զորությամբ: Երբ դուք ուսումնասիրեք 1 Նեփի 1.4, մտածեք թե ինչպես են Աստծո ողորմածությունն ու անձնական մասնակցությունը ի հայտ եկել ձեր անձնական կյանքում:

1 Նեփի 1.1–3

Նեփին սկսում է իր հիշատակարանը

Կարդացեք 1 Նեփի 1.1 և դուրս բերեք հիմնական բառերը և արտահայտությունները, որոնք նկարագրում են, թե ինչպիսին էր Նեփիի կյանքը:

  1. Ձեր կարդացած հատված 1-ից սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրի առեք առնվազն մեկ նմանություն ձեր և Նեփիի կյանքի միջև:

  2. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. «Ձեր կարծիքով, «տեսնելով շատ չարչարանքներ», ինչպե՞ս Նեփին կարողացավ «մեծապես հովանավորված լինել Տիրոջ կողմից իր բոլոր օրերում»:

1 Նեփի 1.4–20

Լեքին տեսիլք է տեսնում և զգուշացնում մարդկանց Երուսաղեմի կործանման մասին

Հիշեք այն պահը, երբ ձեր ծնողները կամ Եկեղեցու ղեկավարները զգուշացրել են ձեզ վտանգի մասին: Ո՞րն էր նրանց այդպես վարվելու շարժառիթը:

Մեր Երկնային Հայրը սիրում է մեզ և ցանկանում է, որ մենք ապահովագրված լինենք մեղքից, որը ցավ է պատճառում մեզ: Եղանակներից մեկը, որով Աստված զգուշացնում է Իր զավակներին, մարգարեների միջոցով է: Մարգարեները նախազգուշացնում են մեղքի մասին և ուսուցանում փրկություն Հիսուս Քրիստոսի միջոցով: Երբ ուսումնասիրեք 1 Նեփի 1, ուշադրություն դարձրեք այս սկզբունքին: Նեփին սկսեց իր հիշատակարանը, ասելով, որ շատ մարգարեներ քարոզել են և նախազգուշացրել ժողովրդին, թե ինչ կպատահի, եթե նրանք չապաշխարեն (տես 1 Նեփի 1.4): Կարդացեք 1 Նեփի 1.5–7 և սուրբ գրություններում նշեք, թե ինչպես և ինչի մասին Լեքին աղոթեց: Լեքիի աղոթքը Տիրոջը ցույց է տալիս, որ նա հավատում էր մարգարեների ասածներին:

Կարդացեք 1 Նեփի 1.8–10 և ներքոնշյալում շրջանակի մեջ վերցրեք այն ամենը, ինչ Լեքին տեսավ տեսիլքում:

  • Աստված

  • Հիսուս Քրիստոս

  • Հրեշտակներ

  • Մյուս տասներկուսը

Նկար
Լեքի

Կարդացեք 1 Նեփի 1.11–12 և ուշադրություն դարձրեք, թե ինչ պատահեց Լեքիի հետ, երբ նա կարդաց իրեն հանձնված գիրքը: Այս տեսիլքի միջոցով Տերը նախապատրաստեց Լեքիին ապագայում Երուսաղեմի ժողովրդին ծառայելուն: Կարդացեք 1 Նեփի 1.13 և ուշադրություն դարձրեք, թե ինչ էր Լեքին մտածում Երուսաղեմի մասին: Կարդալու ընթացքում պատկերացրեք ձեզ Լեքիի դերում և թե ինչպես ձեզ կզգայիք, եթե Տերը ասեր ձեզ, որ այս ամենը պետք է կատարվեր ձեր տան և քաղաքի հետ:

Իր ժողովրդի և քաղաքի կործանման մասին զգուշացված լինելը, անշուշտ, շատ դժվար էր Լեքիի համար: Այնուհանդերձ, կարդացեք 1 Նեփի 1.14–15 և բացահայտեք, թե ինչու էր Լեքին ուրախ այն բանից հետո, երբ տեսավ անգամ, որ Երուսաղեմը կործանվելու էր:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրի առեք ձեր մտքերը հետևյալ հարցի վերաբերյալ. «Ինչպե՞ս կարող էր Լեքիի փորձը 1 Նեփի 1.5 – 15-ում ազդեցություն ունենալ իր ժողովրդին ուսուցանելու և նրանց ապաշխարհության հրավիրելու նրա ցանկության վրա»:

Երուսաղեմի կործանման մասին զգուշացվելուց հետո, Լեքին կիսվեց Երուսաղեմի ժողովրդի հետ իր սովորած բաների մասին: Նա նախազգուշացրեց նրանց, որ նրանք կոչնչացվեն, եթե չապաշխարեն: Կարդացեք 1 Նեփի 1.18–20 և ուշադրություն դարձրեք, թե ինչպես արձագանքեց Երուսաղեմի ժողովուրդը: Պատկերացրեք, թե դուք թերթի խմբագիր եք և պետք է վերնագիր գրեք 1 Նեփի 1.18–20 մասին: Ի՞նչ վերնագիր կընտրեիք:

Նկար
Լեքիի մարգարեությունը Երուսաղեմի ժողովրդին

Մտածեք հետևյալ արտահայտության մասին.

«Ինչպես հնադարյան մարգարեները, մարգարեներն այսօր վկայում են Հիսուս Քրիստոսի մասին և սովորեցնում Նրա ավետարանը: Նրանք հայտնի են դարձնում Աստծո կամքը և ճշմարիտ էությունը: Նրանք համարձակորեն և պարզ են խոսում՝ մերժելով մեղքը և նախազգուշացնելով դրա հետևանքների մասին: Երբեմն նրանք կարող են ոգեշնչվել մարգարեանալ ապագա իրադարձությունների մասին մեր բարօրության համար» (Հավատքին հավատարիմ. Ավետարանական վկայակոչում [2004], 135):

  1. Ձեր բառերով գրեք նախադասություն սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում, նկարագրելով մարգարեի պատասխանատվությունը անկախ նրա հանդիպած ընդդիմությունից:

Երբ Երուսաղեմում Նեփին գրում էր իր հոր փորձառությունների մասին, նա ընթերցողի համար ավելացրեց մի ուղերձ 1 Նեփի 1.20-ում, սկսելով «Բայց ահա ես՝ Նեփիս ցույց կտամ ձեզ …» արտահայտությամբ: Այս հատվածը ներկայացնում է այն թեման, որի վրա Նեփին շեշտ է դնում իր գրվածքի ընթացքում:: Ընդգծեք այս թեման 1 Նեփի 1.20-ում, իսկ հետո կարդացեք Մորոնի 10.3, փնտրելով նման թեմա: (Մորոնին Մորմոնի Գրքի վերջին մարգարեն էր: Նեփիի և Մորոնիի միջև ընկած ժամանակը շուրջ 1000 տարի էր:)

Ուշադրություն դարձրեք, որ Մորմոնի Գրքի առաջին գլխի իր գրվածքներում Նեփին հայտարարել է, որ մեզ ցույց կտա «Տիրոջ գորովագութ ողորմությունները» (1 Նեփի 1.20): Մորմոնի Գրքի վերջին գլխում, Մորոնին ասել է, որ հիշենք, «թե Տերն ինչքան ողորմած է եղել» (Մորոնի 10.3):

Նկար
Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

Իր պատմության հենց սկզբից Նեփին ցանկանում էր, որ մենք ճիշտ հասկանանք, որ Տիրոջ գորովագութ ողորմությունները տարածվում են նրանց վրա, ովքեր գործադրում են հավատք առ Նա: Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը բացատրել է, թե ինչ են նշանակում մեր կյանքում Տիրոջ գորովագութ ողորմությունները: Բացատրությունը կարդալուց ընդգծեք այն բառերն ու արտահայտությունները, որոնք Երեց Բեդնարը օգտագործում է նկարագրելու համար «Տիրոջ գորովագութ ողորմությունները».

«Տիրոջ գորովագութ ողորմությունները շատ անձնական և անհատական օրհնություններ են`ուժ, պաշտպանություն, հավաստիացում, առաջնորդություն, սիրալի բարություն, սփոփանք, աջակցություն և հոգևոր պարգևներ, որոնք մենք ստանում ենք Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով: …

… Տիրոջ գորովագութ ողորմությունները չեն հայտնվում պատահական կամ զուգադիպությամբ: Հավատարմությունը, հնազանդությունը և խոնարհությունը հրավիրում են գորովագութ ողորմությունները մեր կյանք, և հաճախ Տիրոջ ժամանակին է մեզ հնարավորություն տրվում ճանաչել և արժեվորել այս կարևոր օրհնությունները» Ensign կամ Liahona, May 2005, 99–100):

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. «Տրիոջ գորովագութ ողորմությունների ինչպիսի՞ օրինակ եք տեսել ձեր կյանքում կամ ձեր ծանոթներից մեկի կյանքում»:

Սկսեք կամ շարունակեք գրառումներ անել Տիրոջ գորովագութ ողորմությունների մասին ձեր անձնական օրագրում: Անելով այդ դուք ավելի շատ կզգաք Աստծո օրհնությունները ձեր կյանքում:

  1. Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի 1 Նեփի 1 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.