Սեմինարիա
Մաս 30. Օր 2, Եթեր 6


Մաս 30. Օր 2

Եթեր 6

Նախաբան

Ըստ Տիրոջ պատվիրանների պատրաստվելուց հետո, Հարեդացիները նստեցին իրենց նավերը և վստահեցին Տիրոջը, որ այդ դժվարին ճամփորդության ընթացքում իրենց ապահով կհասցնի խոստացված երկիր: Տերն ուղարկեց քամիներ, որ քշեին նավերը ալիքների վրայով, շատ անգամներ թաղելով դրանք ծովի խորքերը, բայց միևնույն ժամանակ այդ նույն քամիները նրանց առաջ էին մղում դեպի խոստացված երկիր: Չնայած Հարեդի եղբոր զգուշացումներին, մարդիկ հաստատվելով նոր երկրում՝ իրենց համար թագավոր ընտրեցին:

Եթեր 6.1–12

Տերը քամու միջոցով քշում է Հարեդացիների բեռնանավերը դեպի խոստացված երկիր

Լինում են պահեր, երբ դժվար է թվում այն, ինչ Տերն է խնդրում անել, օրինակ՝ կիսվել ավետարանով ընկերոջ հետ, բարոյապես մաքուր մնալ, բարձր չափանիշներով ընկերներ ընտրել և կյանքում ճիշտ առաջնահերթություններ սահմանել : Կարո՞ղ եք այլ օրինակներ բերել, թե երբ դժվար կլինի անել այն, ինչ Տերն է խնդրում:

Դեպի խոստացված երկիր Հարեդացիների ճամփորդության պատմությունն ուսուցանում է սկզբունքներ, որոնք կարող են ուղղորդել ձեզ, երբ դժվար կթվա Տիրոջ հրահանգները կատարելը: Կարդացեք Եթեր 2.24–25 և գտեք Հարեդացիներին ուղղված Տիրոջ զգուշացումը, թե ինչն էր դժվարացնելու դեպի խոստացված երկիր նրանց ճամփորդությունը:

Այդ դժվարություններին դիմակայելու համար Տերը պատվիրեց Հարեդացիներին պատրաստել բեռնանավեր, որոնք «ամանի պես անջրանցիկ» կլինեին (Եթեր 2.17), և անցքեր կունենային վերին մասում և հատակին, որոնք կարող էին բացել օդ ստանալու համար: Կարդացեք Եթեր 6.1–4, և ներկայացրեք, ճամփորդության դժվարություններին դիմակայելու համար էլ ինչ պատվիրեց Տերը Հարեդացիներին:

Օգտակար կլինի հասկանալ, որ «իրենց հանձնելով Տիրոջը՝ իրենց Աստծուն» (Եթեր 6.4) նշանակում է, որ Հարեդացիներն Աստծուն վստահեցին իրենց անվտանգությունն ու պաշտպանությունը:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ինչո՞ւ էր դժվար Հարեդացիների համար վստահել Տիրոջն այդ իրավիճակում:

    2. Ձեր կարծիքով, ինչո՞ւ էր կարևոր և պատրաստվելը և իրենք իրենց Տիրոջը հանձնելը:

Եթեր 6.5–11 հատվածները կարդալիս փորձեք պատկերացնել՝ ինչպես էր ընթանում Հարեդացիների բեռնանավերով ճամփորդությունը:

  1. Որպեսզի օգնենք ձեզ դուրս գրել ավետարանական սկզբունքները, որ կարող եք սովորել այս պատմությունից, սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ինչպե՞ս էին Հարեդացիներն առ Տերն իրենց վստահությունը դրսևորում այդ դժվար ճամփորդության ժամանակ (տես Եթեր 6.7, 9):

    2. Ինչպե՞ս Աստված օրհնեց նրանց իրենց ճամփորդության ընթացքում:

Գրեթե մեկ տարի ծովում անցկացնելուց հետո, ի վերջո Հարեդացիների ճամփորդությունն ավարտվեց: Կարդացեք Եթեր 6.12, և ներկայացրեք, ինչպես էին նրանք զգում իրենց՝ խոստացված երկիր ժամանելով: Ամփոփեք, ինչ սովորեցիք այս դասի ընթացքում՝ լրացնելով հետևյալ սկզբունքով նախադասությունը. Երբ մենք վստահում ենք Տիրոջը և կատարում Նրա կամքը, Նա .

Կարող եք այդ նախադասությունն ավարտել «կուղղորդի մեր կյանքի ընթացքը» արտահայտությամբ: Այս սկզբունքի վերաբերյալ ձեր հասկացողությունը խորացնելու համար, անդրադարձեք դասի սկզբում թվարկված այն իրավիճակներին, երբ մեզ համար գուցե դժվար է անել այն, ինչ Տերը խնդրում է: Ինչպես Հարեդացիների դեպքում, Տերը պատրաստում է մեզ կյանքի դժվարությունները հաղթահարելուն, երբ մենք աղոթում ենք, հետևում ենք մարգարեին և պահում ենք պատվիրանները:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, ինչպես կարող է որևէ մեկը առ Տերը վստահություն դրսևորել: Հարեդացիների օրինակի վրա հիմնվելով, ի՞նչ կարող ենք անել, երբ Տիրոջ կողմից դժվար պատվիրան ենք ստանում:

  2. Խորհեք հետևյալ սկզբունքի շուրջ. Եթե մենք վստահում ենք Տիրոջը, ձախորդություններն ու դժվարությունները կօգնեն մեզ առաջ գնալ և ստանալ խոստացված օրհնությունները: (Կարող եք գրել դա ձեր սուրբ գրություններում՝ Եթեր 6.5–10-ի կողքին:) Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ձեր կարծիքով, ինչպե՞ս եք առաջադիմել և օրհնություններ ձեռք բերել, անցյալում կամ ներկայում, հավատքով դիմակայելով ձեր կյանքի դժվարություններին:

    2. Ինչպե՞ս կարող եք դժվար իրավիճակներում հայտնվելիս ավելի շատ վստահել Տիրոջը և հետևել Նրա ուղղորդումներին:

Եթեր 6.13–18

Հարեդացիներն ուսուցանեցին իրենց երեխաներին՝ խոնարհաբար քայլել Տիրոջ առաջ

Պատկերացրեք, որ դուք Հարեդացիների պես, հատել եք օվկիանոսը և ժամանել եք ձեզ համար բոլորովին նոր երկիր: Կարդացեք Եթեր 6.13–18, և մտածեք հետևյալ հարցերի շուրջ. Ի՞նչը կարող է Տիրոջ առաջ խոնարհ քայլելու օրինակ հանդիսանալ: Ինչպե՞ս են ձեր ծնողներն ու մյուսները քաջալերել ձեզ խոնարհ քայլել Տիրոջ առաջ: Ձեր կարծիքով, ո՞րն է խոնարհ քայլելու և բարձրից ուսուցանվելու միջև կապը: Ե՞րբ եք զգացել, որ ձեզ «սովորեցրել են վերևից» (Եթեր 6.17):

  1. Գրեք հետևյալը՝ սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի Եթեր 6 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.