Սեմինարիա
Մաս 31. Day 1, Եթեր 13–15


Մաս 31. Օր 1

Եթեր 13–15

Նախաբան

Եթեր մարգարեն մարգարեացավ Նոր Երուսաղեմի մասին: Նա նաև զգուշացրեց հարեդացի թագավոր Կորիանթումրին, որ նրա ժողովուրդը կկործանվի ամբարշտության պատճառով, և հորդորեց Կորիանթումրին և նրա ընտանիքին, որ ապաշխարեն: Երբ Կորիանթումրը և նրա ժողովուրդը մերժեցին ապաշխարել, երկար տարիներ պատերազմ և ամբարշտություն էր մոլեգնում մինչև որ ողջ հարեդացի ազգը կործանվեց: Միայն Եթերը և Կորիանթումրը գոյատևեցին, որպեսզի Եթերի մարգարեության իրագործման ականատեսը լինեին:

Նկար
հարդեացիների ճակատամարտը

Եթեր 13.1–12

Մորոնին գրի է առնում Նոր Երուսաղեմի և հին Երուսաղեմի մասին Եթերի մարգարեությունները

Դիտարկենք այսօրվա այն քաղաքները, որոնք իրենց բնորոշող այլ անունով են հայտնի: Օրինակ, Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզը հայտնի է որպես Լույսերի քաղաք: Եկեք տեսնենք կկարողանաք գտնել քաղաքների համապատասխան մականունները (պատասխանները տրված են դասի վերջում):

Կահիրե, Եգիպտոս

Քամոտ քաղաք

Մանիլա, Ֆիլիպիններ

Հազար մզկիթների քաղաք

Չիկագո, ԱՄՆ

Հավերժական քաղաք

Մեխիկո, Մեքսիկա

Արևելքի մարգարիտ

Հռոմ, Իտալիա

Պալատների քաղաք

Այսօրվա դասը ուշադրությունը հրավիրում է վերջին օրերի երկու կարևոր քաղաքների՝ (1) Երուսաղեմի (2) Նոր Երուսաղեմի վրա: Վերջին օրերին այդ երկու քաղաքները հայտնի կդառնան իրենց արդարակեցությամբ: Եթերը Հարեդացիներին ուսուցանում էր, որ երկիրը, որտեղ իրենք ապրում էին, Նոր Երուսաղեմ կորչվող ապագա քաղաքի տարածքն էր:

Կարդացեք Եթեր 13.2–8: Տերը Մարգարե Ջոզեֆ Սմիթին հայտնեց, որ Եթեր 13.6-ում նշված Նոր Երուսաղեմը, կառուցվելու էր ԱՄՆ-ի Միսսուրի նահանգի Ջեքսոն գավառում (տես ՎևՈւ 57.1–4; 84.1–4): Ի՞նչ ասաց Եթերն այդ քաղաքների մասին Եթեր 13.3, 5-ում: Մտածեք, թե ինչպիսին պետք է լիներ կյանքն այդ քաղաքում: Ուսումնասիրեք Եթեր 13.10–11 հատվածները, որպեսզի իմանաք, թե ովքեր են ապրելու Նոր և Երուսաղեմում և հին Երուսաղեմում (որը կդառնա սուրբ քաղաք, երբ կրկին կառուցվի Տիրոջ համար, տես Եթեր 13.5):

Նոր Երուսաղեմի մյուս անունն է՝ Սիոն (տես Մովսես 7.62; Հավատո հանգանակ 1.10): Գուցե մենք չապրենք Երուսաղեմում կամ Նոր Երուսաղեմում, բայց Եկեղեցու բոլոր անդամները կարող են ձգտել հաստատել Սիոնը: Մենք կարող ենք բնակվել սուրբ վայրերում, ներառյալ՝ Աստծո սելեստիալ արքայությունում, մաքուր դառնալով Հիսուս Քրիստոսի Քավությամբ:

Եթեր 13.13–15.34

Հարեդացիները մերժում են Եթերին և համառորեն մնում են ամբարշտության և պատերազմների մեջ, մինչև կործանվում են

Կարդացեք Եթեր 13.13–19, և գտեք Եթերի օրերում ինչ պայմաններում էր գտնվում Հարեդական հասարակությունը: Ուսումնասիրեք Եթեր 13.20–22 հատվածները, և գտեք ինչ ուղերձ հղեց Եթերը Կորիանթումրին և ինչպես Կորիանթումրն ու իր մարդիկ պատասխանեցին:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ըստ ձեր դիտարկման, մեր օրերում ինչպե՞ս են մարդիկ կարծրացնում իրենց սրտերը և մերժում Տիրոջ ծառաներին:

    2. Ի՞նչ կանեք հավատքում ամուր մնալու և մարգարեների խոսքերին ուշք դարձնելու համար:

Ինչպես գրված է Եթեր 13.23–14.20 հատվածում, Կորիանթումրը ճակատամարտեր տվեց մի քանի մարդկանց հետ, ովքեր փորձում էին իրենից խլել թագավորությունը, նրանց թվում էին՝ Սարեդը, Գաղաադը և Լիբը: Ի վերջո, ողջ Հարեդացի ազգն ընդգրկվեց պատերազմում: Կորիանթումրի վերջին թշնամին Սիզն էր: Այդ պատերազմների արդյունքում Հարեդացիների կործանման չափը մանրամասն տրված է Եթեր 14.21–25 և Եթեր 15.1–2 հատվածներում:

Կարդացեք Եթեր 15.3–6 և բացահայտեք, թե ինչ փորձեց անել Կորիանթումրը, որպեսզի ժողովրդի մնացած մասին փրկի կործանումից: Մտածեք, թե ինչու Սիզը հրաժարվեց Կորիանթումրի առաջարկից և ինչու երկու կողմի բանակների մարդիկ հրաժարվեցին հանձնվել (տես նաև Եթեր 14.24):

Կարդացեք Եթեր 15.12–17, և գտեք Հարեդացիների իրավիճակը նկարագրող մանրամասներ: Ձեր կարծիքով, ի՞նչն է նրանց վիճակի մեջ առավել ողբերգական կամ վշտալի: Հիշեք, որ Եթերը երկար տարիներ ապաշխարության կոչ էր անում ժողովրդին (տես Եթեր 12.2–3; 13.20): Կարդացեք Եթեր 15.18–19, և ներկայացրեք այն հետևանքները, որոնք գալիս են ապաշխարության կոչ անող Տիրոջ նախազգուշացումները մերժելու արդյունքում: Ձեր կարդացածի վրա հիմնվելով լրացրեք հետևյալ նախադասությունը. Եթե մենք մերժում ենք ապաշխարության կոչ անող Տիրոջ նախազգուշացումները, ապա .

Վերևում տրված դատարկ տարածքում կարող եք գրել հետևյալ սկզբունքը. Եթե մենք մերժում ենք ապաշխարության կոչ անող Տիրոջ նախազգուշացումները, Նրա Հոգին կհեռանա և սատանան կտիրի մեր սրտերին:

  1. Օգտագործելով Եթեր 15.19-ը և դրանում պարունակվող սկզբունքը, բացատրեք, թե ինչու են սխալ ստորև տրված փաստարկները, որ ինչ-որ մեկը գուցե բերի այսօր ապաշխարելուց հրաժարվելու համար.

    1. Ես գիտեմ, որ ֆիլմերը, որ դիտում եմ, համահունչ չեն Եկեղեցու չափանիշներին, սակայն չեմ կարծում դրանք ինձ վրա ազդեցություն են գործում:

    2. Ընկերներիս հետ ոգելից խմիչք վայելելն այդքան էլ վատ չէ: Մենք պարզապես զվարճանում ենք:

    3. Դա մի փոքր պոռնոգրաֆիա է: Այնպես չէ, որ ես գնում եմ դուրս և անբարոյական վարք եմ դրսևորում: Բացի այդ, ես կարող եմ ցանկացած պահի հրաժարվել դրանից:

    4. Ես այժմ ապաշխարելու կարիք չունեմ: Կարող եմ սպասել մինչև միսիա գնալը կամ տաճարում ամուսնանալը:

Եթեր 15.20–32 –ը պատմում է, ինչպես Հարեդացիների երկու բանակներ կռվեցին միմյանց հետ, մինչև որ միայն նրանց ղեկավարները՝ Կորիանթումրը և Սիզը մնացին: Այնուհետև Կորիանթումրը սպանեց Սիզին:

Հարեդացիների պատերազմը մի վառ օրինակ է այն բանի, թե ինչ է պատահում մարդկանց հետ, երբ նրանք հավաքական կերպով մերժում են ապաշխարություն հորդորող Աստծո կրկնվող ջանքերը: Գուցե չապաշխարելով մենք չկանգնենք անմիջական ֆիզիկական կործանման առաջ, բայց մեզ կկեղեքեն մեղավորության զգացումները, եթե մերժենք ապաշխարելու Տիրոջ նախազգուշացումները:

Նկար
սպանվածները ճակատամարտի դաշտում
Նկար
Երեց Նիլ Լ. Անդերսեն

Խորհեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Լ. Անդերսենի հետևյալ խոսքերի շուրջ. «Ես վկայում եմ, որ Փրկիչը կարող է և պատրաստ է ներել մեր մեղքերը: Բացի այն քչերից, ովքեր ընտրում են ուրացությունը, նրանից հետո, երբ գիտեն լրիվությունը, չկա մեղք, որ չներվի: Ինչպիսի հրաշալի արտոնություն է բոլորիս համար թողնել մեր մեղքերը և գալ դեպի Քրիստոսը: Աստվածային ներողամտությունն ավետարանի ամենաքաղցր պտուղներից է, որը մեր սրտերից հանում է մեղավորության և ցավի զգացումը և այն փոխարինում ուրախությամբ և խղճի հանգստությամբ» («Ապաշխարեք … որ ես կարողանամ բժշկել ձեզ», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2009, 40–41):

Քննեք ձեր գործերը, որոնք գուցե խոչընդոտում են ձեր կյանքում Սուրբ Հոգու ազդեցությանը: Ինչպե՞ս կարող եք Հիսուս Քրիստոսի Քավության զորությանն ապավինելով անհրաժեշտ փոփոխություններ կատարել, որոնք կօգնեն ձեզ ստանալ Հոգին և դիմակայել սատանայի ուժին:

Եթեր 13–15-ից մենք սովորում ենք, որ զայրույթը և վրեժխնդրությունը մեզ ստիպում են այնպիսի ընտրություններ կատարել, որոնք վնաս են պատճառում մեզ և մյուսներին: Կարդացեք կամ վերընթերցեք հետևյալ հատվածները և նշեք բառերը կամ արտահայտությունները, որոնք ուսուցանում են այդ ճշմարտությունը.Եթեր 13.27; 14.24; 15.6, 22, 28:

Մտածեք, թե անզուսպ զայրույթը ինչ հետևանքներ կարող է ունենալ ընտանեկան կամ այլ հարաբերությունների վրա: Հիշեք ձեր կյանքից մի իրավիճակ, երբ ձեզ անհրաժեշտ է եղել թողնել զայրույթը և վրեժխնդրությունը:

Երբ կարդաք Յոթանասունի պատվավոր անդամ Երեց Դեյվիդ Ի. Սորենսենի հետևյալ խոսքերը, գտեք ինչպես կարող եք հաղթահարել զայրույթը կամ վրեժխնդրության ձգտումը. «Երբ ինչ-որ մեկը վիրավորում է մեզ կամ նրան, ում մասին մենք հոգ ենք տանում, զավը կարող է անհաղթահրելի թվալ: Կթվա ցավը կամ անարդարությունը ամենակարևոր բանն է աշխարհում և մենք ստիպված ենք վրեժխնդրություն փնտրել: Սակայն Քրիստոսը՝ խաղաղության իշխանը, ուսուցանում է մեզ առավել լավ ուղին: Կարող է շատ դժվար թվալ ներել մեկին, ով վնաս է պատճառել մեզ, բայց երբ ներում ենք, մենք բաց ենք դառնում ավելի լավ ապագայի համար: Այլևս մեկ ուրիշի զանցանքը չի ղեկավարում մեր ուղին: Երբ ներում ենք մյուսներին, դա ձերբազատում է մեզ մեր կյանքը տնօրինելուց: Ներում նշանակում է անցյալի խնդիրներն այլևս չեն թելադրում մեր ճակատագիրը, և մենք կարող ենք կենտրոնանալ ապագայի վրա, երբ Աստծո սերը կպարուրի մեր սրտերը» (“Forgiveness Will Change Bitterness to Love,” Ensign or Liahona, May 2003, 12):

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. Ե՞րբ եք դուք կամ ձեր ծանոթներից մեկը ներելու արդյունքում բժշկվել և ազատություն զգացել:

Դուք կարող եք զայրույթն ու վրեժխնդրությունը հաղթահարել, եթե դառնաք դեպի Հիսուս Քրիստոսը և Նրա Քավության միջոցով ստանաք ներման և սփոփանքի զորությունը: Հիշեք, որ աղոթքով դիմեք Տիրոջը, որպեսզի նման իրավիճակներում ստանաք ձեզ անհրաժեշտ օգնությունը:

  1. Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի Եթեր 13–15 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.

  • Դասի սկզբում տրված համապատասխանեցման վարժության պատասխաններն են՝ Կահիրե, Եգիպտոս (Հազար մզկիթների քաղաք); Մանիլա, Ֆիլիպիններ (Արևելքի մարգարիտ); Չիկագո, ԱՄՆ (Քամոտ քաղաք); Մեխիկո, Մեքսիկա (Պալատների քաղաք); Հռոմ, Իտալիա (Հավերժական քաղաք):