Սեմինարիա
Մաս 30. Օր 1, Եթեր 4–5


Մաս 30, Օր 1

Եթեր 4–5

Նախաբան

Տերը պատվիրեց Մորոնիին գրել և կնքել Հարեդի եղբոր տեսիլքի մասին իր հիշատակարանը: Մորոնին բացատրում է, որ այդ գրվածքները հայտնի կդարձվեն, երբ մարդիկ Հարեդի եղբոր չափ հավատք ունենան: Ինչպես նաև Մորոնին մարգարեացավ, որ վերջին օրերին երեք վկաներ վկայություն կբերեն Մորմոնի Գրքի ճշմարտացիության մասին:

Եթեր 4.1–7

Մորոնին գրում և կնքում է Հարեդի եղբոր տեսիլքի մասին ողջ պատմությունը

Մտածեք ձեր և ձեր ընտանիքի համար հատկապես թանկարժեք մի իրի մասին, որը կուզենայիք հեռու պահել փոքր երեխաներից: Ի՞նչ պետք է երեխան սովորի կամ անի, որ դուք վստահեք նրան այդ իրը:

Նմանապես, Տերը արժեքավոր ճշմարտություններ ունի մեզ համար պահած, սակայն Նա սպասում է, որ մենք դրանք ստանալուն պատրաստ լինենք: Եթեր 4-ը ուսումնասիրելիս գտեք, ինչ ուսուցանեց Մորոնին, որը կօգնի ձեզ պատրաստվել Տիրոջից ավելի մեծ ճշմարտություն և առաջնորդություն ստանալուն:

Ինչպես կարդում եք Եթեր 3-ում, Տերը Հարեդի եղբորը տեսիլքով ցույց տվեց երկրի բոլոր բնակիչներին, անցյալ, ներկա և ապագա, և ամեն բան՝ երկրի վերաբերյալ: Այդ ժամանակ Հարեդի եղբորը պատվիրվեց գրել այն, ինչ տեսավ, և կնքել իր գրվածքները: Կարդացեք Եթեր 4.4–5, և գտեք Հարեդի եղբորը ցույց տրված բաների Մորոնիի նկարագրությունը: Մորոնին գրեց այն, ինչ Հարեդի եղբայրը տեսավ և նրան նույնպես Տերը պատվիրեց կնքել տեսիլքը, որն ի հայտ կգար Տիրոջ համար իր ուրույն ժամանակին: Այս տեսիլքը նկարագրող հատվածները կազմում են Մորմոնի Գրքի այսպես կոչված կնքված բաժինը:

Մորոնին մարգարեցավ՝ հայտնելով, թե ինչպիսի պայմանների դեպքում կարող է ի հայտ գալ Հարեդի եղբորը տրված հայտնությունը: Կարող եք ընդգծել այդ պայմանները Եթեր 4.6–7-ում:

  1. Որպեսզի օգնենք ձեզ խորհել, թե ինչ է նշանակում «հավատք գործադրել առ [Տերը], ինչպես Հարեդի եղբայրն արեց» (Եթեր 4.7), վերանայեք Եթեր 1–3–ը և սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում թվարկեք, ինչպես էր Հարեդի եղբայրը հավատք գործադրում և Տիրոջը վստահում: Նաև ընտրեք և ներկայացրեք ձեզ վրա առավել տպավորված օրինակը, և բացատրեք ինչու:

Ճիշտ ինչպես դուք կվստահեիք թանկարժեք իրը երեխային որոշակի պայմաններում միայն, նույնկերպ Տերը կիսվում է լրացուցիչ ճշմարտություններով Իր զավակների հետ այն ժամանակ միայն,երբ մենք ցույց ենք տալիս մեր հոգևոր պատրաստվածությունը, հավատում ենք Նրա կողմից արդեն իսկ հայտնված թանկարժեք ճշմարտություններին և հավատք ենք գործադրում առ Նա:

Եթեր 4.8–19

Մորոնին ուսուցանում է, թե ինչ պետք է մենք անենք լրացուցիչ հայտնություններ ստանալու համար

Նայեք ձեր սենյակի վարագույրներին: Մտածեք, ինչպես է վարագույրը սահմանափակում ձեր տեսադաշտը:

Մորոնին օգտագործեց վարագույրի խորհրդանիշը, որ ուսուցանի այն սկզբունքները, որոնք կառավարում են մեր հայտնություններ ստանալու չափը: Կարդացեք Եթեր 4.15, և գտեք վարագույր բառը պարունակող արտահայտությունը: Նկատեք, որ Մորոնին անհավատությունը համեմատում է վարագույրի հետ: Ինչպե՞ս է անհավատությունը նմանվում վարագույրի:

Օգտակար կլինի հասկանալ, որ պատռել բառը Եթեր 4.15-ում նշանակում է պոկել: Պատկերացրեք, ինչ կլիներ, եթե կարողանայիք պատռել ձեր և Տիրոջ գիտելիքի միջև վարագույրը:

Նկար
մեջտեղից պատռված վարագույր

Մորոնին նկարագրում է այն ամենը, ինչն օգնում է «պառտել անհավատության այդ վարագույրը» և թույլ է տալիս մեզ լրացուցիչ հայտնություն ստանալ: Նա սկսեց զգուշացնելով այն վերաբերմունքի համար, որը կանխում է մեր հետագա հայտնություն ստանալը: Կարդացեք Եթեր 4.8, և նշեք ինչը կարող է պատճառ դառնալ, որ Տերը հետ պահի հայտնությունը և «ցույց չտա ավելի մեծ բաներ»:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «հակառակվել Տիրոջ խոսքին» ( Եթեր 4.8):

    2. Ինչպե՞ս կարող է երիտասարդն այսօր «հակառակվել Տիրոջ խոսքին»:

Մորոնին Տիրոջ իսկ խոսքերով նկարագրեց, ինչպես կարելի է լրացուցիչ հայտնություն ստանալ Նրանից: Քննեք Եթեր 4.11, 13–15 հատվածները և ընդգծեք այն արտահայտությունները, որոնք ուսուցանում են, թե ինչ պետք է անենք Տիրոջ հայտնությունը ստանալու համար և ինչպես Նա կպատասխանի, եթե մենք կատարենք այդ ամենը:

Հայտնության վերաբերյալ և այն ձեր կյանք հրավիրելու համար ի՞նչ սկզբունքներ դուք սովորեցիք այս հատվածներից: Կարող եք այս հատվածներից սովորած մեկ սկզբունք գրել ձեր սուրբ գրություններում՝ Եթեր 4.11-ի կողքին:

Մի կարևոր սկզբունք կարող ենք սովորել Տիրոջ խորհրդից այն է՝ երբ մենք մեծ հավատք ենք գործադրում առ Տիրոջ խոսքը, Իր ուրույն ժամանակին և եղանակով, Նա կօրհնի մեզ լրացուցիչ հայտնություններով:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում բացատրեք, թե ինչու պետք է հավատքով վերաբերվեք արդեն իսկ ստացած Աստծո խոսքին, որպեսզի Տերը լրացուցիչ հայտնություններ տա ձեզ: Այնուհետև 1-10 սանդղակով (10-ը համարելով «շատ արդյունավետ») գնահատեք ինքներդ ձեզ՝ որքանով եք հավատք գործադրում առ Տերը՝ փնտրելով և հետևելով Նրա խոսքին հետևյալ ոլորտներից յուրաքանչյուրում.

    1. Ամենօրյա աղոթք

    2. Հետևել Սուրբ Հոգուց ստացած հուշումներին

    3. Աջակցել և հետևել ձեր ճյուղի, շրջանի կամ ցցի ղեկավարներին

    4. Ուսումնասիրել Աստծո խոսքը Եկեղեցում կամ սեմինարիայում

    5. Սուրբ գրությունների անձնական ուսումնասիրություն

    6. Հետևել մարգարեների խոսքերին և պատվիրաններով ապրել

  2. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում նկարագրեք, ինչպես է վերը նշված ոլորտներից որևէ մեկում Աստծուն հնազանդվելն օգնել ձեզ լրացուցիչ հայտնություններ ստանալ Տիրոջից:

Խորհեք, ինչպես կարող եք առ Տիրոջ խոսքը հավատք գործադրելու այս սկզբունքը համակցել ձեր ջանքերի հետ՝ Տիրոջից լրացուցիչ հայտնություն և առաջնորդություն ստանալու համար:

Եթեր 5

Մորոնին հայտարարեց, որ երեք վկաները կտեսնեն թիթեղները և վկայություն կբերեն դրանց վերաբերյալ

Նկար
հրեշտակը ցույց է տալիս ոսկե թիթեղները Ջոզեֆ Սմիթին, Օլիվեր Քաուդերիին, Դեյվիդ Վիթմերին

Կարդացեք Եթեր 5.1-3: Ի՞նչ գրեց Մորոնին այս հատվածներում, որոնք մատնացույց են անում Մարգարե Ջոզեֆ Սմիթին, ով մի օր պետք է թարգմաներ թիթեղների վրա գրված հիշատակարանը: Պատկերացրեք, ինչ է զգացել Ջոզեֆ Սմիթը Մորմոնի Գրքի թարգմանության ժամանակ հասնելով այս հատվածներին:

Նկար
Նախագահ Հենրի Բ. Այրինգ

Կարդացեք Առաջին Նախագահությունից Նախագահ Հենրի Բ. Այրինգի խոսքերը և գտեք Երեք վկաների վկայության վերաբերյալ այն արտահայտությունը, որը կտպավորվի ձեզ վրա. «Երեք վկաները երբեք չհերքեցին Մորմոնի Գրքի մասին բերած իրենց վկայությունից: Նրանք չէին կարող հերքել, քանի որ գիտեին, որ այն ճշմարիտ էր: Նրանք զոհաբերություններ կատարեցին և դժվարությունների դիմակայեցին ավելի, քան մարդկանից շատերը երբևէ կիմանան: Օլիվեր Քաուդերին Մորմոնի Գրքի աստվածային ծագման մասին նույն վկայությունը բերեց, անգամ երբ մահամերձ էր: … Նրանց վկայություն էլ ավելի զորավոր էր դառնում, երբ երկար ժամանակ օտարացած լինելով Եկեղեցուց և Ջոզեֆից, նրանք շարունակում էին հաստատել այն ամենը, ինչ իրենք տեսել և լսել էին այդ զարմանահրաշ փորձառության ժամանակ» (“An Enduring Testimony of the Mission of the Prophet Joseph,” Ensign or Liahona, Nov. 2003, 90):

Ըստ Եթեր 5.2–3 -ի Մարգարե Ջոզեֆ Սմիթը արտոնված լինելով ի՞նչ պետք է աներ այդ թիթեղների հետ:

  1. Այդ երեք տղամարդկանց նման, ովքեր արտոնություն ունեին վկայելու ոսկե թիթեղների իրականության վերաբերյալ, դուք ևս կարող եք Մորմոնի Գրքի ճշմարտացիության վկան լինել: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք ինչպես կարող եք դուք ևս Մորմոնի Գրքի վկան լինել: Նաև գրեք ինչպես կարող է Մորմոնի Գրքի ձեր վկայությունն ազդել մյուսների վրա:

Աղոթքով փնտրեք հնարավորություններ՝ այս շաբաթվա ընթացքում Մորմոնի Գրքի մասին որևէ մեկի հետ ձեր վկայությամբ կիսվելու համար:

  1. Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի Եթեր 4–5 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.