Սեմինարիա
Մաս 30. Օր 4, Եթեր 12


Մաս 30. Օր 4

Եթեր 12

Նախաբան

Հարեդացիների պատմության երկար տարիները նկարագրելուց հետո, Մորոնին ներկայացրեց Եթեր մարգարեի ծառայությունը: Այնուհետև Մորոնին դադար տվեց իր պատմական գրառումներում և գրեց այն օրհնությունների մասին, որոնք ստանում են նրանք, ովքեր հավատք են գործադրում առ Հիսուս Քրիստոս: Նա նաև մտահոգություն հայտնեց: Նա անհանգիստ էր, որ վերջին օրերին Մորմոնի Գիրքն ընթերցողները չեն ընդունի այն իր և մյուս հեղինակների գրելու թուլության պատճառով: Տերը խոստացավ Մորոնիին զորացնել բոլոր նրանց թուլությունները, ովքեր իրենց կխոնարհեցնեն Իր առաջ և հավատք կունենան:

Եթեր 12.1–4

Եթերը ապաշխարություն է քարոզում Հարեդացիներին

Նկար
ափին խարսխված նավակ

Ինչո՞ւ է նավակի համար կարևոր խարիսխ ունենալը: Ի՞նչ վտանգների կամ դժվարությունների առաջ կկանգնի նավակը, եթե խարիսխ չունենա: Նկարում նավակի վրա գրեք Իմ կյանքը: Մտածեք հետևյալ հարցերի շուրջ.

  • Եթե նավակը ներկայացնի ձեր կյանքը, ինչի՞ կնմանեցնեք ալիքները:

  • Եթե մենք համեմատում ենք ալիքները դժվարությունների և ամբարշտության հետ, ինչպիսին կլինի այն մարդու կյանքը, եթե նա խարիսխ չունի: (Տես Մորմոն 5.18:)

  • Ի՞նչ է Տերը տվել ձեզ, որպեսզի օգնի ապահով մնալ ձեր տեղում, ինչը նման է խարսխի:

Ուսումնասիրելով Եթեր 12-ը գտեք ինչ պետք է անեք, որպեսզի լինեք խարսխված նավակի պես,- կայուն և հաստատուն, չնայած ձեր դեմ բարձրացող ալիքներին և ճնշումներին: Եթեր 12-ը սկսվում է մարգարե Եթերին ներկայացնող Մորոնիի խոսքերով: Նրանք ապրում էին այնպիսի ժամանաշրջանում, երբ մարդիկ մերժում էին մարգարեներին և ապրում էին ամբարշտության մեջ: Կարդացեք Եթեր 12.1–3, և գտեք Եթերի գործելակերպի մեջ ինչն է ձեզ վրա տպավորվում այդ դժվարին պայմաններում:

Հորդորելով ժողովրդին ապաշխարել, Եթերն ուսուցանում էր, թե ինչի համար պետք է հույս տածի Աստծուն հավատացող մարդը, ով թեպետ շրջապատված է խնդիրներով և ամբարշտությամբ: Կարդացեք Եթեր 12.4, և նշեք, թե որն է այդ հույսը: (Ընթերցելիս օգտակար կլինի իմանալ, որ «մի տեղ Աստծո աջ կողմում» նշանակում է վերադառնալ Աստծո ներկայություն և հավերժական կյանք ստանալ:)

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ձեր կարծիքով, ինչպես է «անկասկած» հույս ունենալը տարբերվում պարզապես ինչ-որ բան ցանկանալուց:

    2. Ինչպե՞ս է հավատքն առ Հիսուս Քրիստոս թույլ տալիս մեզ «անկասկած» հուսալ մի տեղի համար՝ Աստծո աջ կողմում:

    3. Եթեր 12.4-ում ո՞ր արտահայտություններն են ներկայացնում առ Հիսուս Քրիստոս հույս և հավատ ունեցող մարդու արարքները:

Դասի սկզբում նավակի նկարի վրա խարսխի վերևում գրեք հավատք և հույս բառերը:

Եթեր 12.4-ն ուսուցանում է այն սկզբունքը, որ երբ մենք հույս և հավատք ունենանք առ Հիսուս Քրիստոս, մենք ուժ կստանանք լինելու հաստատակամ և կհարստանանք բարի գործերով:

Հիշեք այն պահերը, երը ձեզ համար դժվար է եղել լինել հաստատուն (անսասան) և հարստանալ բարի գործերով: Նման իրավիճակներում և կյանքի ընթացքում կօգնի, եթե առ Տեր Հիսուս Քրիստոս ձեր հավատքը մեծացնելու ուղիներ գտնեք շարունակելով ուսումնասիրել Եթեր 12 գլուխը:

Եթեր 12.5–22

Մորոնին պատմում է հավատքի արդյունքում կատարվող հրաշքների և հզոր գործերի մասին

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում ավարտեք հետևյալ նախադասությունը նշելով ավետարանական ճշմարտություններից որևէ մեկը, որի համար դուք հոգևոր վկայություն եք ցանկանում ստանալ. Ես ցանկանում եմ հոգևոր վկայություն ստանալ …

Ոմանք կարծում են, թե իրենք պետք է նախ այդ ճշմարտության ապացույցը տեսնեն և դա հաստատվի իրենց համար, և ապա իրենք կապրեն դրանով: Եթերը խոսում է այդ դիրքորոշման մասին Եթեր 12.5–6-ում: Կարդացեք այդ հատվածները և նշեք նրա խորհրդի այն մասերը, որոնք կարող եք առանձնացնել ձեզ համար: (Եթեր 12.6-ը սուրբ գրության սերտման հատված է:)

Ըստ Եթեր 12.6-ի ի՞նչ պետք է մենք ունենանք նախքան Տիրոջից վկայություն ստանալը: Ի՞նչ է գալիս ձեր միտքը, երբ մտածում եք «ձեր հավատքի փորձության» մասին:

Նկար
Երեց Ռիչարդ Գ. Սքոթ

Ոմանք սխալմամբ «ձեր հավատքի փորձությունը» միշտ վերագրում են դժվարություններին: Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթը պարզաբանել է, թե ինչ է «ձեր հավատքի փորձությունը» նշանակում. «Դուք կարող եք սովորել առավել արդյունավետ օգտագործել հավատքը կիրառելով Մորոնիի կողմից ուուցանված հետևյալ սկզբունքը. «… Նախքան ձեր հավատքի փորձությունը, դուք վկայություն չեք ստանում» [Եթեր 12.6; շեշտադրումն ավելացված է]: Ուրեմն, ամեն անգամ փորձելով ձեր հավատքը, այսինքն՝ տպավորության ներքո արժանավայել գործելով, դուք կստանաք Հոգու վկայության հաստատումը: Այդ զգացումները կամրացնեն ձեր հավատքը: Այդպես շարունակելով ձեր հավատքը կամրանա» (“The Sustaining Power of Faith in Times of Uncertainty and Testing,” Ensign or Liahona, May 2003, 76):

Կարդացեք սուրբ գրքյան հետևյալ հատվածները և գտեք այն օրհնությունները, որ գալիս են հավատքը գործադրելու արդյունքում.

Օգտակար կլինի, եթե ուշադրություն դարձնեք հետո և նախքան բառերին Եթեր 12.7, 12, 17, 18 և 31 հատվածներում:

  1. Եթեր 12-ում սովորածի վրա հիմնվելով սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում ձեր խոսքերով գրեք, ձեր կարծիքով ինչ էր Մորոնին ուսուցանում Տիրոջից հոգևոր վկայություն ստանալու վերաբերյալ:

Մորոնիի ուսուցանած սկզբունքներից մեկն էր. Եթե մենք վկայություն ենք ցանկանում ստանալ, ապա պետք է նախ հավատք գործադրենք առ Հիսուս Քրիստոս:

  1. Կարդացեք հետևյալ իրավիճակները և ապա սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե ինչպես կարող է մարդը հավատք գործադրել առ Տերը նշված երկու կամ ավելի իրավիճակներում.

    1. Երիտասարդ աղջիկը ցանկանում է վկայություն ստանալ Մորմոնի Գրքի ճշմարտացիության վերաբերյալ:

    2. Երիտասարդը մեծապես փափագում է, որ օգնի իր սիրելիներին ստանալ ավետարանը:

    3. Երիտասարդ աղջիկը խնդրում է, որ Տերն օրհնի իր հիվանդ հորը:

  2. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք այն ժամանակների մասին, երբ դուք կամ ձեր ծանոթներից որևէ մեկը հավատք դրսևորելու արդյունքում վկայություն է ստացել կամ հրաշքի ականատես է եղել:

Կրկին մտածեք այն սկզբունքի կամ վարդապետության մասին, որի համար կուզենայիք հոգևոր վկայություն ստանալ (տես այս դասի հանձնարարություն 2-ը): Նախքան վկայություն ստտանալը ինչպե՞ս կարող եք ձեր հավատքը դրսևորել:

Նկար
scripture mastery icon
Սուրբ գրությունների սերտում—Եթեր 12.6

  1. Եթեր 12.6-ը մտապահելու համար մի քանի անգամ կարդացեք այն, ապա սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այդ հատվածը գրեք այնքան, որ կարողանաք հիշել: Որից հետո համեմատեք ձեր գրածը իրական հատվածի հետ: Կրկին այդ հատվածը կարդացեք և երկրորդ անգամ գրեք սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում:

Եթեր 12.23–41

Մորոնին անհանգստանում է, թե ինչպես հեթանոսները կարտահայտվեն Մորմոնի Գրքի վերաբերյալ

Ինչպես գրված է Եթեր 12.23–41-ում Մորոնին իր մտահոգությունն արտահայտեց, որ վերջին օրերում Մորմոնի Գիրքը ստացողները չեն ընդունի այն իր և մյուս գրողների թուլության պատճառով: Կարդալով Եթեր 12.26–27-ում տրված Տիրոջ պատասխանը գտեք, ինչպես Տերն ասաց, որ թույլ բաները կարող են ուժեղ դառնալ: (Եթեր 12.27-ը սուրբ գրության սերտման հատված է:)

Սուրբ գրությունները երբեմն ավետարանական սկզբունքը շեշտում են օգտագործելով եթե և ապա բառերը: Եթե բառը ցույց է տալիս, թե ինչ պետք է մենք անենք, և ապա բացատրում է, թե ինչ կպատահի ձեր գործողությունների արդյունքում: Կարդացեք Եթեր 12.27, գտեք եթե–ապա սկզբունքը, և գրի առեք ստորև:

Եթե մենք , ապա Տերը .

learn more about Moroni’s discussion about faith, hope, and charity found in Եթեր 12.28–41:

Նկար
scripture mastery icon
Սուրբ գրությունների սերտում—Եթեր 12.27

Որպեսզի հիշեք Եթեր 12.27 հատվածում տրված գաղափարները, թղթի վրա գրեք հետևյալը. Եթե … գան … ցույց կտամ … թուլությունը: … … թուլություն … տալիս … խոնարհ. … շնորհը … բոլոր մարդկանց … խոնարհեցնում … եթե … խոնարհեցնեն … հավատք … թույլ … ուժեղ:

Վերընթերցեք Եթեր 12.27-ը՝ նշելով այդ բառերը: Անգիր կրկնեք այդ հատվածը նայելով միայն թղթի վրա գրված բառերին: Դրեք թուղթը այնպիսի տեղում, որ այսօրվա կամ վաղվա ընթացքում կարողանաք աչքի անցկացնել (օրինակ, ձեր գրպանում կամ սուրբ գրությունների մեջ): Ամեն անգամ թղթի կտորը տեսնելիս կրկնեք Եթեր 12.27, մինչև որ անգիր կսովորեք այս հատվածը:

  1. Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի Եթեր 12 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.