Սեմինարիա
Մաս 30. Օր 3, Եթեր 7–11


Մաս 4. Օր 3

Եթեր 7–11

Նախաբան

Թեպետ Հարեդի եղբայրը մարգարեացել էր, որ Հարեդացի թագավոր ընտրելը կտանի գերության, նրա խոսքերն անմիջապես չիրականացան: Հարեդացի առաջին թագավորը՝ Օրիան, արդարությամբ է թագավորում: Սակայն երկու սերունդ անց Հարեդ անունով մի մարդ է դառնում թագավոր, որը գաղտնի խմբակցություններ է ստեղծում: Թագավորների կառավարման տարիներին Հարեդացիներն ունեցան մարգարեներին ականջ դնելու ու արդար ապրելու և մարգարեներին մերժելու ու ամբարիշտ կյանքով ապրելու մի քանի շրջաններ:

Եթեր 7

Կորիհորը իր հորից զավթում է թագավորությունը, նրա եղբայր Սուլեն կրկին վերցնում է այն և մարգարեները դատապարտում են ժողովրդի ամբարշտությունը

Ձեր կարծիքով, ինչպե՞ս կարող է մարդն իրեն զգալ գերության մեջ: Երբևէ ունեցե՞լ եք մեկուսացված լինելու զգացումներ, սխալ ընտրություններ կատարելու պատճառով: Եթեր 7–11 գլուխներն ուսումնասիրելիս գտեք մտքեր, որոնք կօգնեն ձեզ խույս տալ ֆիզիկական և հոգևոր գերությունից:

Նկար
մարդը ճաղավանդակի ետևում

Երբ Հարեդը և նրա եղբայրը ծերացան, Հարեդացիները ցանկացան թագավոր ունենալ: Հարեդի եղբայրը զգուշացրեց ժողովրդին, որ թագավոր ունենալը տանում է գերության (տես Եթեր 6.19–23): Մարգարեները միշտ մարգարեացել են այն ամենի դեմ, ինչը կարող է ֆիզիկական կամ հոգևոր գերության հանգեցնել:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք մեկ կամ երկու օրինակ, որոնց դեմ զգուշացրել են ժամանակակից մարգարեները և ինչպես կարող էր դա ֆիզիկական և հոգևոր գերության տանել:

Չնայած Հարեդի եղբոր զգուշացմանը, ժողովուրդը նախընտրեց թագավոր ունենալ: Կարդացեք Եթեր 7.1–2, որպեսզի իմանաք, թե արդյոք Հարեդի եղբոր մարգարեությունն իրականացավ Հարեդի որդի Օրիայի օրոք: Մտածեք, թե ինչ կասեիք Օրիա թագավորի օրոք ապրող մարդուն, ով չէր հավատում, որ Հարեդի եղբոր մարգարեությունը իրականություն կդառնար:

Երկու սերունդ անց Հարեդի եղբոր մարգարեական նախազգուշացումն իրականացավ: Կարդացեք Եթեր 7.3–7, և պարզեք, թե ինչպես էին Կիբը և նրա մարդիկ գերության մեջ ապրում Կորիհորի օրոք, ում թագավոր լինելու եսասեր ցանկությունը պատճառ դարձավ, որ նա ապստամբեր իր հոր դեմ: Այդ գերությունը եսասիրության և ապստամբության արդյունք էր:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրի առեք, թե ինչ կասեիք մարդկանց այսօր, ովքեր չեն հնազանդվում մարգարեների խորհրդին, սակայն չեն զգում, որ հոգևոր գերության մեջ են գտնվում: (Ձեր պատասխանում կարող եք ընդգրկել այն միտքը, որ ովքեր խճճվում են հոգևոր գերության մեջ, հաճախ վերջինն են գիտակցում դա: Մեր օրերի մի օրինակ բերեք, որը կարող է մարդուն հոգևոր գերության մատնել:)

Հարեդացիների պատմության այդ մասը լուսաբանում է այն սկզբունքը, որ մարգարեների խոսքերը մերժելը տանում է գերության: Մտածեք, ինչպես եք հոգևոր գերություն զգացել՝ պատվիրաններին կամ մարգարեական խորհրդին չհնազանդվելու արդյունքում:

Իր հոր՝ Կիբի դեմ Կորիհորի ապստամբությունը շարունակական կռվի ու պատերազմի պատճառ դարձավ: Կիբը ծեր հասակում ծնեց իր մյուս որդուն՝ Սուլեին: Երբ Սուլեն մեծացավ, նա կռվեց իր ապստամբ եղբոր՝ Կորիհորի դեմ:

  1. Պատկերացրեք դուք լրագրող եք, որին հանձնարարվել է գրել Սուլեյի պատմությունը: Կարդացեք Եթեր 7.8–13, և սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում մի կարճ պարբերություն գրեք ներկայացնելով, թե ինչին կարևոր տեղ կհատկացնեիք Սուլեյի կյանքի պատմությունը գրելիս:

Սուլեյի թագավորության ժամանակ շատ մարգարեներ եկան ժողովրդի մեջ և զգուշացրեցին նրանց ամբարշտության մասին: Կարդացեք Եթեր 7.23–25, և ներկայացրեք, թե ինչ մարգարեացան մարգարեները և ինչպես արձագանքեց ժողովուրդը: Ինչպե՞ս արձագանքեց Սուլեն: Ինչպե՞ս Սուլեն պաշտպանելով մարգարեներին օրհնեց իր ժողովրդին:

Կարդացեք Եթեր 7.26–27, և գտեք, ինչ պատահեց, երբ մարդիկ հնազանդվեցին մարգարեների խոսքերին: Սուլեն «հիշում էր այն մեծ բաները, որ Տերը արել էր իր հայրերի համար» (Եթեր 7.27): Երբ հիշում եք այն մեծ բաները, որ Տերն արել է ձեզ համար, ապա ամենայն հավանությամբ դուք երախտապարտ եք Նրան և ապրում եք արդարակյաց կյանքով:

Այդ դեպքերը վկայում են մի կարևոր սկզբունքի մասին. Ապաշխարելով մեր անօրինություններից, մենք սկսում ենք բարգավաճել: Բարգավաճել բառը նշանակում է՝ «հույս» և նաև «հաջողություն», և «այն հաճախ օգտագործվում է նյութական հաջողության իմաստով, [սակայն] պարտադիր չէ, որ դա նշանակի աշխարհիկ նյութական հարստություն, կամ նույնիսկ համեմատաբար հարմարավետ, խնդիրներից զերծ կյանք: …

«Ճշմարիտ արդարակյացները բարգավաճում են, դա նշանակում է, որ նրանք վստահություն ունեն, որը գործի է դնում հավատքը և անբարենպաստ պայմանները վերածում է բարենպաստ պայմանների: Նրանք չեն սպասում, որ Տերը պարգևներ տա կամ մերժի, փոխարենը կանչում են Նրան, որ առաջնորդի մի ուղով, որն առավել բարենպաստ կլինի իրենց համար՝ թե նյութական և թե հոգևոր առումով: Նման առաջնորդությունը կարող է բերել փոփոխություններ, ինչպիսիք են՝ մասնագիտության փոփոխությունը, մեկ այլ թաղամաս տեղափոխվելը, նոր կրթություն կամ հմտություն ձեռք բերելը, կամ հարմարվելը իրերին, ինչպիսին դրանք կան, որոնք սակայն աշխատում են անձնական սահմանափակումների շրջանակում և այլ կերպ են հետևում Հոգու ուղղորդմանը» (Alan Webster, “I Have a Question,” Ensign, Apr. 1990, 52–53):

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ինչպե՞ս եք օրհնվել մարգարեների խոսքերին ականջ դնելով:

    2. Ի՞նչ կարող եք անել մարգարեների խոսքերին ավելի շատ ականջալուր լինելու և Տիրոջ օրհնություններին արժանանալու համար, բերեք մեկ օրինակ:

Եթեր 8.1–9.12

Հարեդը և այնուհետև Աքիսը գաղտնի խմբակցությունների միջոցով դարձան Հարեդացիների թագավորները

Կարդացեք հետևյալ ցուցակը. ինչ երաժշտություն եք լսում, ինչ մտքեր եք փայփայում, ինչպես եք ձեզ պահում դպրոցում, ինչ ֆիլմեր եք դիտում, ինչ վարք եք դրսևորում ժամադրության ժամանակ, ինչ միջոցառումներ եք անցկացնում ձեր ընկերների հետ, ինչ եք անում, երբ ոչ ոք չկա ձեզ մոտ: Ինչո՞ւ է անբարո վարքի տեր մարդը ցանկանում իր ընկերներից, ծնողներից կամ ղեկավարներից թաքցնել, ինչպես է մասնակցում այդ միջոցառումներին: Ի՞նչ վտանգ կա անօրեն գաղտնի միջոցառումներին մասնակցելու մեջ:

Համաձայն Եթեր 8-ի, Սուլեի մահից հետո Օմերը թագավորեց, բայց Օմերի որդի Հարեդը «ապստամբեց իր հոր դեմ» (Եթեր 8.2), որը «դրել էր իր սիրտը թագավորության վրա և աշխարհի փառքի վրա» (Եթեր 8.7): Հարեդի դուստրը մի ծրագիր հորինեց իր հոր հետ, որը նրան կվերադարձներ թագավորությունը: Նա գեղեցիկ կին էր, և երբ նա պարեց Աքիս անունով մի մարդու համար, և նա ցանկացավ կնության առնել նրան: Հարեդն ասաց Աքիսին, որ թույլ կտա ամուսնանալ իր դստեր հետ, «եթե դու բերես ինձ իմ հոր՝ թագավորի գլուխը» (Եթեր 8.12): Թագավոր Օմերին սպանելու համար, Աքիսը գաղտնի խմբակցություն կազմեց իր ընկերների հետ: Գաղտնի խմբակցություն է կազմվում, երբ երկու կամ ավելի մարդիկ երդվում են գաղտնի պահել իրենց անօրինական գործողությունները, իրենց գործողությունների հետևանքներից խուսափելու համար:

Կարդացեք Եթեր 8.15–18, և ներկայացրեք խոսքեր և արտահայտություններ, որոնք նկարագրում են գաղտնի խմբակցությունների կազմում գտնվող մարդկանց դրդապատճառներն ու գործելակերպերը:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերից երկուսին կամ բոլորին.

    1. Ինչո՞ւ են որոշ մարդիկ մասնակցում գաղտնի խմբակցություններին:

    2. Ձեր կարծիքով, ինչո՞ւ հոգևոր կործանման պատճառ կարող է դառնալ այն համոզմունքը, որ կարող ես «ամեն ձևի ամբարշտություն» գործել (Եթեր 8.16) կամ «անել այն, ինչ» ցանկանում ես (Եթեր 8.17), առանց որևէ հետևանք կրելու:

    3. Եթեր 8.18-ում ո՞ր արտահայտությունն է ներկայացնում գաղտնի խմբակցությունների հանդեպ Տիրոջ վերաբերմունքը: Ձեր կարծիքով, ինչո՞ւ են նման խմբակցությունները համարվում «ամբարիշտ բոլորից առավել»:

Կարդացեք Եթեր 8.20–22, 25 և Եթեր 9.5–6, 11–12, գտնելով գաղտնի խմբակցություններին աջակցելու հետևանքները: Ամփոփեք ձեր սովորածը.

Այս հատվածներում ձեր գտած ճշմարտություններից մեկը հետևյալն է. Գաղտնի խմբակցություններին աջակցելը հանգեցնում է անհատների և հասարակությունների կործանմանը:

Մորոնին դադար տվեց Հարեդացիների պատերազմների մասին գրելը մեզ հետ խոսելու համար: Կարդացեք Եթեր 8.23–24, 26, և գտեք, թե ինչպես էր Մորոնին խրախուսում մեր օրերի մարդկանց՝ կիրառել գաղտնի խմբակցությունների մասին իր զգուշացումները:

Մտածեք հետևյալ հարցերի պատասխանների շուրջ. Ձեր կարծիքով, ինչո՞ւ է պետությունը, հասարակությունը կամ որևէ այլ խումբ «սոսկալի դրության» (Եթեր 8.24) մեջ հայտնվում, երբ այն գաղտնի խմբակցություններ ունի իր մեջ: Ինչպե՞ս է գաղտնիությունը ուժ տալիս այդ խմբակցություններին: Գաղտնի խմբակցությունների մասին ճշմարտությունն իմանալն ինչպե՞ս կօգնի մարդկանց խույս տալ այդ չարիքից:

  1. Կրկին անդրադարձեք դասի այս մասի սկզբում տրված գործողությունների ցուցակին: Թեպետ ձեր կյանքի այդ ոլորտներում անիրավ ընտրություններ կատարելը պարտադիր չէ որ դասակարգվի որպես գաղտնի խմբակցություն, սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք այն վտանգների մասին, որոնք կհետևեն, եթե անհատը զբաղվում է այնպիսի գործունեությամբ, երբ ստիպված պետք է գաղտնիք պահի մյուսներից:

Եթեր 9.13–11.23

Թագավորները հաջորդում են միմյանց՝ ոմանք արդարակյաց են, մյուսները՝ չար

Ինչպես գրված է Եթեր 9–11-ում, շատ թագավորներ կառավարեցին Հարեդացիներին, ոմանք արդարակյաց էին, ոմանք էլ՝ ամբարիշտ: Կարդացեք Եթեր 9.26–35 (Քետի թագավորության ժամանակաշրջան) և Եթեր 11.1–8 (Կոմի և Սիբլոմի թագավորության ժամանակաշրջան), և գտեք ապացույց այն սկզբունքի ճշմարտացիության մասին, որ մարգարեների խոսքերը մերժելը տանում է գերության, որի մասին քննարկվել էր այս դասի սկզբում:

Նկար
թանկարժեք քարերով զարդարված թագ

Հիշեք, ինչպես եք որոշել ավելի շատ ուշադրություն դարձնել մարգարեների խոսքերին: Գալիք օրերին իրագործեք այդ նպատակը և առիթներ փնտրեք ձեր վկայությամբ կիսվելու մարգարեների խոսքերին հնազանդվելու կարևորության մասին:

  1. Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի Եթեր 7–11 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.