Գրադարան
Ղուկասի ավետարանի նախաբանը


Ղուկասի ավետարանի նախաբանը

Ինչո՞ւ ուսումնասիրել այս գիրքը:

Ղուկասի գիրքը Մատթեոսի և Մարկոսի կողմից գրի առնված շատ ճշմարտությունների հավելյալ վկայություն է, նաև ունի եզակի բովանդակություն: Ղուկասի Ավետարանը կարող է խորացնել Հիսուս Քրիստոսի ուսմունքների ձեր պատկերացումը և օգնել ձեզ ավելի լիարժեք գնահատել Նրա սերն ու կարեկցանքը, դրսևորված մահկանացու ծառայության ժամանակ և Նրա անսահման քավությամբ ողջ մարդկության նկատմամբ:

Ո՞վ է գրել այս գիրքը:

Ղուկասն է այս Ավետարանի հեղինակը: Նա բժիշկ էր (տես Կողոսացիս 4.14) և «Հիսուս Քրիստոսի սուրհանդակը» (Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն,Ղուկաս 1.1 [Ղուկաս 1.1, ծանոթագրությունա]): Ղուկասը Պողոսի «համագործակիցներից» մեկն էր (Փիլիմոն 1.24, նրան անվանում են Ղուկաս այստեղ) և Պողոսի առաքյալ զուգընկերը (տես 2 Տիմոթեոս 4.11-ում): Ղուկասը նաև գրեց Գործք Առաքելոցը (տես Աստվածաշնչյան Բառարան, «Ղուկաս»):

Ե՞րբ և որտե՞ղ է այն գրվել:

Հայտնի չէ ճշգրտորեն երբ է Ղուկասը գրել իր ավետարանը, հավանաբար այն գրվել է առաջին դարի երկրորդ կեսին մ.թ. Ղուկասի աղբյուրները մարդիկ էին, ովքեր «սկզբիցն ականատես լինողներն էին» (Ղուկաս 1.2-ում) Փրկիչի մահկանացու ծառայության և Հարության: Մենք չգիտենք, որտեղ է Ղուկասի ավետարանը գրվել:

Ու՞մ համար է գրվել այն և ինչու՞:

Ղուկասը նախատեսել էր, որ իր Ավետարանը կընթերցվի առաջին հերթին հեթանոսների կողմից, և նա ներկայացրել էր Հիսուս Քրիստոսին որպես և Հրեաների, և Հեթանոսների Փրկիչ: Ղուկասը իր ավետարանը մասնավորապես հասցեագրել է «Թեոֆիլոսին» (Ղուկաս 1.3), որը Հունարեն նշանակում է «Աստծո ընկեր» կամ «Աստծո սիրելի» (տես Աստվածաշնչյան Բառարան, «Թեոֆիլոս»): Ակնհայտ է, որ Թեոֆիլոսը նախօրոք ուսուցում է ստացել Հիսուս Քրիստոսի կյանքի և ուսմունքների վերաբերյալ (տեսՂուկաս 1.4): Ղուկասը հույս ուներ շարունակել հետագա ուսուցումը` պարբերաբար ներկայացնելով Փրկիչի առաքելությունը և ծառայությունը: Նա ցանկանում էր, որ նրանք, ովքեր ընթերցում են իր վկայությունը, «լիովին համոզվեն» (Ղուկաս 1.4-ում) Աստծու որդու, Նրա կարեկցանքի, Քավության և Հարության մեջ:

Որո՞նք են այս գրքին բնորոշ որոշ առանձնահատկությունները:

Ղուկասի ավետարանը ամենաերկարն է չորս ավետարաններից և Նոր Կտակարանի ամենաերկար գիրքն է: Քրիստոնեական մի քանի հայտնի պատմությունները եզակի են Ղուկասի ավետարանում. Հովհաննես Մկրտիչի ծնունդի հանգամանքները (տես Ղուկաս 1.5-25, 57-80-ում), ավանդական Սուրբ Ծննդյան պատմությունը (տես Ղուկաս 2.1-20-ում), 12-ամյա Հիսուսի պատմությունը տաճարում (տես Ղուկաս 2.41-52-ում), առակներ, ինչպես օրինակ բարի Սամարացին (տես Ղուկաս 10.30-37-ում), անառակ որդին (տես Ղուկաս15.11-32-ում), և հարուստ մարդն ու Ղազարոսը (տես Ղուկաս 16.19-31-ում), տասը բորոտների պատմությունը (տես Ղուկաս 17.11-19-ում) և հարություն առած Տիրոջ պատմությունը Իր աշակերտների կողքով քայլելիս Էմմաուսի ճանապարհին (տես Ղուկաս 24.13-32-ում):

Հովհաննես Մկրտիչի ուսմունքների ներառումը Ղուկասի կողմից այն եզակի հատկանիշներն են, որոնք մյուս ավետարաններում չկան (տես Ղուկաս 3.10-14-ում), նրա շեշտը Հիսուս Քրիստոսի բազմաթիվ աղոթքների, (տեսՂուկաս 3.21-ում, 5.16, 9.18, 28-29, 11.1-ում), կոչումի, ուսուցման և յոթանասունի միսիոներական աշխատանքների ներառման վրա է (տեսՂուկաս 10.1-22-ում): Ավելին, Ղուկասը միակ ավետարանի հեղինակն է, ով գրել է, որ Գեթսեմանում Փրկիչը թափել է Իր արյունը, և մի հրեշտակ զորացրել է Նրան (տես Ղուկաս 22.43-44-ում):

Քանի որ Ղուկասի ավետարանը սկսվում և եզրափակվում է տաճարում, այն նաև ազդարարում է տաճարի կարևորությունը` որպես Աստծու գլխավոր տարածք մարդկության հետ կապ պահպանելու նպատակով (տես Ղուկաս 1.9, 24.53):

Համառոտ շարադրանք

Ղուկաս 1-3: Հովհաննես Մկրտիչի և Հիսուս Քրիստոսի ծնունդները և առաքելություննեը կանխատեսված են: Վկաները վկայում են, որ մանուկ Հիսուսը Մեսիան է: 12 տարեկանում Հիսուսը ուսուցանում է տաճարում: Հովհաննես Մկրտիչը քարոզում է ապաշխարություն և մկրտում է Հիսուսին: Ղուկասը գրի է առնում Հիսուսի ծագումնաբանությունը:

Ղուկաս 4–8: Հիսուս Քրիստոսը փորձվում է անապատում: Նազարեթում Նա հայտարարում է, որ Ինքը Մեսիան է և մերժվում է: Նա ընտրում է Տասներկու Առաքյալներին և ուսուցանում Իր աշակերտներին: Նա ներում է մեղքեր և շատ հրաշքներ գործում:

Ղուկաս 9–14: Տասներկու Առաքյալները ուղարկվում են քարոզելու և բուժելու: Հիսուս Քրիստոսը կերակրում է ավելի քան 5000 մարդու և այլակերպվում լեռան վրա: Նա կանչում է Յոթանասունին և ուղարկում նրանց ուսուցանելու: Նա ուսուցանում է հետևորդ լինելու, կեղծ բարեպաշտության և դատելու մասին: Նա պատմում է բարի Սամարացու առակը:

Ղուկաս 15–17; Հիսուս Քրիստոսը ուսուցանում է առակներով: Նա ուսուցանում է հանցանքների, հավատի և ներման մասին: Նա բուժում է 10 բորոտների և ուսուցանում Իր Երկրորդ Գալստյան մասին:

Ղուկաս 18–22: Հիսուս Քրիստոսը շարունակում է ուսուցանել առակներով: Նա բուժում է մի կույր մարդու և ուսուցանում Զաքեոսին: Նա հաղթանակած մուտք է գործում Երուսաղեմ, ողբում քաղաքի վրա և մաքրում տաճարը: Նա կանխատեսում է Երուսաղեմի կործանումը և խոսում նշանների մասին, որոնք կնախորդեն Իր Երկրորդ Գալուստին: Նա հաստատում է հաղորդության խորհուրդը, ուսուցանում Իր առաքյալներին և տառապում Գեթսեմանում: Նրան դավաճանում են, ապա բանտարկում, ծաղրի ենթարկում, խոցում են և հարցաքննում:

Ղուկաս 23–24: Հիսուս Քրիստոսը հարցաքննվում է Պիղատոսի և Հերովդեսի կողմից, խաչվում և հուղարկավորվում: Հրեշտակները գերեզմանի մոտ և երկու աշակերտները Էմմաուսի ճանապարհին վկայում են, որ Հիսուս Քրիստոսը հարություն է առել: Փրկիչը հայտնվում է Իր աշակերտներին Երուսաղեմում, խոսք է տալիս Իր Առաքյալներին, որ նրանք Աստծո կողմից զորություն կստանան և համբարձվում երկինք: