Գրադարան
Մաս 28, Օր 2. Եբրայեցիս 7–10


Մաս 28. Օր 2

Եբրայեցիս 7–10

Նախաբան

Պողոս Առաքյալը ուսուցանել է, որ Հիսուս Քրիստոսը «Իսրայելի տան հետ նոր ուխտի» միջնորդն է (Եբրայեցիս 8.8)։ Նա բացատրել է, որ Փրկիչի զոհաբերությունը վեր է այն զոհաբերություններից, որոնք քահանայապետերը մատուցել են Մովսեսի օրենքով։ Նա բացատրել է նաև, որ Մովսեսի արարողությունները ժողովրդին ուղղորդում էին դեպի Փրկիչը և Նրա Քավությունը։

Եբրայեցիս 7–8

Պողոսն ուսուցանել է, որ Հիսուս Քրիստոսը նոր ուխտի Միջնորդն է

Նկար
shadows of chair, cello, duck

Հատկացված տարածքում բացահայտեք այն առարկան, որը առաջացրել է տվյալ ստվերը։

Ելնելով տվյալ առարկայի ստվերից, ինչպե՞ս կարող եք բացահայտել, թե ինչ առարկա է դա։

Հին Կտակարանը պատմում է շատ ծեսերի և արարողությունների մասին, որոնք խորհրդանշում և նախանշանում էին Փրկիչին և Նրա Քավությունը։ Քանի որ Պողոսը գիտեր, որ այս ծեսերը և արարողությունները ծանոթ էին հրեա քրիստոնյաներին կամ եբրայեցիներին, նա ակնարկել է դրանց իր թղթում այս Սրբերին Հիսուս Քրիստոսի մասին ուսուցանելիս։

Բոլոր սուրբ գրությունները պարունակում են Հիսուս Քրիստոսի տեսակները, ստվերները, խորհրդանիշերը և կերպարները: Տեսակները, ստվերները, խորհրդանիշերը և կերպարները բարձրագույն իրականությունների ներկայացումներ են: Այդ կերպարները հիմնականում հանդես են գալիս մարդկանց, իրերի, իրադարձությունների և հանգամանքերի տեսքով։

Մովսեսի օրենքը ստեղծված էր, որ լիներ Հիսուս Քրիստոսի տեսակ և ստվեր կամ խորհրդանիշ, որն իսրայելացիներին ուղղորդել է դեպի Հիսուս Քրիստոսը և Նրա քավիչ զոհաբերությունը (տես 2 Նեփի 11.4, Հակոբ 4.4–5)։ Պողոս Առաքյալը բացատրել է, թե ինչպես են դա արել այդ օրենքի մի քանի մասերը։ Նա ուզում էր օգնել հրեա Սրբերին հավատարիմ մնալ Հիսուս Քրիստոսին Մովսեսի օրենքին վերադառնալու փոխարեն, ինչպես ոմանք անում էին։

Դուք կարդում եք Եբրայեցիս 2.17 հատվածում, որ Պողոսը Հիսուս Քրիստոսին կոչեց «ողորմած ու հավատարիմ քահանայապետ»։ Մովսեսի ժամանակներից մինչև Հիսուս Քրիստոսի ժամանակը, քահանայապետը Ահարոնյան քահանայության նախագահող սպասավորն էր, որը երբեմն կոչվում է Ղեվտական Քահանայություն՝ նկատի ունենալով Ղևիի ցեղի անդամների կրած Ահարոնյան Քահանայության իշխանությունը (տես Աստվածաշնչի Բառարան, «Ահարոնյան Քահանայություն»):

Նկար
Մովսեսն Ահարոնին կանչում է ծառայության

Մովսեսն Ահարոնին կարգել է որպես Ահարոնյան Քահանայության քահանայապետ։

Կարդացեք Եբրայեցիս 7.1–4 հատվածները՝ ուշադրություն դարձնելով, թե ինչ է ուսուցանել Պողոսը Մելքիսեդեկի մասին։ Կարդացեք նաև Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Եբրայեցիս 7.3 (Աստվածաշնչի հավելվածում) պարզաբանելու համար, թե ինչ է ուսուցանել Պողոսը 3-րդ հատվածում։

Մելքիսեդեկը եղել է «երևելի մարգարե և ղեկավար, որն ապրել է Ք.ա. շուրջ 2000 թվին։ Նրան կոչում են Սաղեմի (Երուսաղեմի) թագավոր, խաղաղության թագավոր և «բարձրյալ Աստծո քահանա» [Եբրայեցիս 7.1]» (Աստվածաշնչի Բառարան, «Մելքիսեդեկ», տես նաև Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Ծննդոց 14.25–40 [Աստվածաշնչի հավելվածում])։ Պողոսը հասկացել է Մելքիսեդեկի մեծությունը և օգտագործել է նրան որպես Հիսուս Քրիստոսի տեսակն ու ստվերը։

Եբրայեցիս 7.15–17 հատվածներում Պողոսն ակնարկել է Հին Կտակարանի մարգարեությունը «Մելքիսեդեկի կարգի պէս» քահանայի գալստի մասին (Եբրայեցիս 7.17, տես նաև Սաղմոս 110.4)։ Պողոսն ուսուցանել է, որ Հիսուս Քրիստոսը իրականացրել է այս մարգարեությունը։

«Պողոսի նպատակներից մեկն է Եբրայեցիս 7 գլխում ցույց տալ Մելքիսեդեկյան Քահանայության գերազանցությունը Ղեվտական կամ Ահարոնյան Քահանայության և դրան ուղեկցող արարողությունների հանդեպ։ Եթե կատարելությունը և վեհացումը հասանելի էին Ղեվտական Քահանայությամբ, ինչո՞ւ է այն ավելի բարձր քահանայությամբ փոխելու կարիք եղել։ Պողոսն ուսուցանել է, որ կատարելությունը կամ «Աստուծոյ Որդու նման» լինելը (Եբրայեցիս 7.3) չի գալիս Ղեվտական Քահանայությամբ, այլ Հիսուս Քրիստոսի և Նրա քահանայության կարգի միջոցով։ Հիսուս Քրիստոսը «Յուդայի ցեղիցը ծագեց», այլ ոչ թե Ղևվիի, հետևաբար Պողոսն ուսուցանել է, որ իր քահանայության իրավունքը հիմնված կլինի ոչ թե ծագման, այլ «անվախճան կեանքի զօրութեան» վրա (տես Եբրայեցիս 7.14–16)։ Որպես նախաերկրային Եհովա, Նա ստեղծել էր երկիրը և ուղղորդել էր Հին Կտակարանի իրադարձությունները նույն քահանայության զորությամբ, որը նա կրելու էր Իր մահկանացու ծառայության ժամանակ» (Ուսանողի Նոր Կտակարանի Ձեռնարկ [Եկեղեցու Կրթական Համակարգի ձեռնարկ, 2014], 480

Կարդացեք Եբրայեցիս 7.23–28 հատվածները՝ ուշադրություն դարձնելով Հիսուս Քրիստոսի և Ղեվտական քահանայապետերի միջև տարբերություններին, ովքեր սպասավորել են Ահարոնյան Քահանայության արարողությունները ժողովրդի համար։ «Մարդիկ է կանգնեցնում քահանայապետներ, որ տկարութիւն ունին» արտահայտությունը 28-րդ հատվածում նշանակում է, որ նրանք ունեն թուլություններ։ Ընթերցեք նաև Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Եբրայեցիս 7.25-26 հատվածները (Աստվածաշնչի հավելվածում)։

Եբրայեցիս 7.25 հատվածում «միշտ կենդանի է որ նորանց համար բարեխօսութիւն անէ» արտահայտությունը նշանակում է, որ Հիսուս Քրիստոսի առաքելությունն է միջամտել մեզ օգնելու համար, որ վերադառնանք Աստծո ներկայությունը:

Նկար
Jesus Praying in Gethsemane

Ինչպե՞ս կբացատրեիք Հիսուս Քրիստոսի և Ղեվտական քահանայապետերի միջև տարբերությունները։

Կարդացեք Եբրայեցիս 8.1–4 հատվածները՝ ուշադրություն դարձնելով Հիսուս Քրիստոսի մատուցած պարգևին կամ զոհաբերությանը։ Ուշադրություն դարձրեք, որ Եբրայեցիս 8.4 հատվածի Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունն ասում է. «Ուստի, մինչ նա երկրի վրա էր, նա իր կյանքը մատուցեց որպես զոհաբերություն ժողովրդի մեղքերի համար։ Ահա յուրաքանչյուր քահանա օրենքով անպայման պետք է պարգևներ կամ զոհաբերություններ մատուցեր օրենքի համաձայն» (Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Եբրայեցիս 8.4 [Եբրայեցիս 8.4 հատվածում, ծանոթագրություն ա])։

Ի՞նչ ճշմարտություն կարող ենք մենք սովորել Ջոզեֆ Սմիթի Թարգմանության՝ Եբրայեցիս 8.4 հատվածից այն մասին, թե ինչ է արել Հիսուս Քրիստոսը մեզ համար։

  1. Խորհեք այն մասին, թե ինչ է նշանակում Հիսուս Քրիստոսի քավիչ զոհաբերությունը անձնապես ձեզ համար և սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում ավարտեք հետևյալ հայտարարություններց մեկը։ Կարող եք գտնել հարմար ժամանակ՝ կիսվելու ձեր գրածով ընտանիքի անդամի կամ ընկերոջ հետ։

    1. Ես երախտապարտ եմ իմ Փրկիչի համար, որովհետև …

    2. Գիտեմ, որ իմ Փրկիչը սիրում է ինձ, որովհետև …

    3. Ես օրհնվել եմ Հիսուս Քրիստոսի քավիչ զոհաբերության շնորհիվ, որովհետև …

Միջնորդը այն անձնավորությունն է, ով լուծում է երկու անձանց կամ խմբերի միջև եղած տարաձայնությունները։ Հիսուս Քրիստոսի Քավությունը հաշտեցնում է մարդկային էակներին (որոնք բոլորը մեղսավորներ են) Հայր Աստծո հետ։ Նրա զոհաբերության շնորհիվ Հիսուս Քրիստոսն «աւելի լաւ ուխտի միջնորդ է» (Եբրայեցիս 8.6)՝ մի ուխտ, որում Տերը հայտարարել է, որ Նա «կտ[ա] [իր] օրէնքները նորանց մտքի մէջ եւ նորանց սրտերի վերայ կգր[ի] նորանք», և Նա «նորանց կլին[ի] Աստուած, եւ նորանք կլինին [Նրա] ժողովուրդ» (Եբրայեցիս 8.10)։ Այս ուխտը, եթե ընդունվի ժողովրդի կողմից, կօգնի նրանց «ճանաչել Տիրոջը» (Եբրայեցիս 8.11) և մաքրվել «[իրենց] մեղքեր[ից] եւ անօրէնութիւններ[ից]» (Եբրայեցիս 8.12

Եբրայեցիս 9–10

Պողոսը ցույց է տվել, թե ինչպես են Մովսեսի արարողությունները մատնանշել Փրկիչի Քավությունը

Մենք կարդում ենք Եբրայեցիս 9–10 գլուխներում, որ Պողոսը շարունակել է համեմատել Ղեվտական քահանայապետերին Հիսուս Քրիստոսի հետ՝ քննարկելով այն պարտականությունները, որոնք այդ քահանայապետերը կատարել են Քավության Օրը։

Նկար
diagram, the tabernacle

Տարին մեկ անգամ՝ հրեական սուրբ օրը, որը կոչվում է Քավության Օր (կոչվում է նաև Յոմ Կիպուր), քահանայապետին թույլ է տրվել մտնել Ամենասուրբ Տեղը (կոչվում է նաև Սրբերի Սրբոց կամ Սրբագույն Տեղ) խորանում կամ հետագայում՝ Երուսաղեմի տաճարում։ Նախքան ներս մտնելը, քահանայապետը զոհաբերել է մի եզ` որպես քավության գործողություն «իրեն և իր տան համար» և ապա նա զոհաբերել է մի որձ այծ` որպես քավության գործողություն «Իսրայէլի ժողովքի համար»։ Նա ցանել է կենդանիների արյունը Ամենասուրբ Տեղի հատուկ տեղերում և հատուկ իրերի վրա` որպես քավության հետագա գործողություններ։ Ապա նա «խոստովանել է Իսրայելի ժողովրդի բոլոր մեղքերը» մեկ այլ որձ այծի վրա (կոչվում է նոխազ), որին քշել են անապատ, դրանով խորհրդանշելով ժողովրդի մեղքերի հեռացումը։ Այնուհետև, նա փոխել է իր հագուստը և «մատուցել երկու խոյերի ողջակեզները իր և իր ժողովրդի համար» (Աստվածաշնչի Բառարան, «Ծոմ, Ծոմապահություն», տես նաև Ղեվտացոց 16

Կարդացեք Եբրայեցիս 9.11–12, 24, 28 և Եբրայեցիս 10.1, 4, 10–12՝ ուշադրություն դարձնելով, թե ինչպես են Քավության Օրվա իրադարձությունները եղել Հիսուս Քրիստոսի քավիչ զոհաբերության տեսակներ ու ստվերներ։

Քահանայապետերին թույլ է տրվել մտնել խորանի Ամենասուրբ Տեղը տարին մեկ անգամ՝ Քավության Օրը։ Ի՞նչ «սուրբ տեղ» կարող էր մտնել (Եբրայեցիս 9.12) Փրկիչն (ինչպես նաև ողջ մարդկությունը) Իր Քավության շնորհիվ։

Ի՞նչ կարող է անել Հիսուս Քրիստոսի զոհաբերությունը, որ «նոխազների եւ ցուլերի արիւնը» (Եբրայեցիս 10.4) չէր կարող:

Չնայած նրան, որ իրականում կենդանական արյունը չէր կարող քավել ժողովրդի մեղքերը, Ղեվտական քահանայապետերը կատարել են այս արարողությունները՝ ցուցաբերելու «գալու բարիքների շուք[ը]» (Եբրայեցիս 10.1) կամ մատնանշելու Փրկիչի Քավությունը։

Կարդացեք Եբրայեցիս 10.17–20 հատվածները՝ հայտնաբերելով, թե Փրկիչի զոհաբերությունը ինչն է դարձնում հնարավոր։

Համաձայն Եբրայեցիս 10.19 հատվածի, մենք կարող ենք մտնել «սրբագույն» տեղը կամ Աստծո ներկայությունը սելեստիալ արքայությունում։ «Նոր և կենդանի ճանապարհ» արտահայտությունը Եբրայեցիս 10.20 հատվածում վերաբերում է Հիսուս Քրիստոսի ավետարանին կամ այն ծրագրին, որով մենք կարող ենք ներվել և սրբագործվել Նրա Քավության շնորհիվ և այդպես դառնալ արժանավոր Աստծո ներկայությունը վերադառնալու համար։

Կարդացեք Եբրայեցիս 10.22–24 հատվածները` փնտրելով, թե ինչ պետք է անենք, որ մտնենք սելեստիալ արքայությունը։ Ապա ավարտեք հետևյալ սկզբունքը. Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ մենք կարող ենք մտնել սելեստիալ արքայությունը, եթե

Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «պինդ բռն[վել]» (Եբրայեցիս 10.23) առ Հիսուս Քրիստոս մեր հավատքից։

Կարդացեք Եբրայեցիս10.35 հատվածը՝ փնտրելով Պողոսի տված խորհուրդը, որը կարող է օգնել մեզ ամուր բռնվել առ Հիսուս Քրիստոս մեր հավատքից։ Դուք կարող եք նշել այն, ինչ կգտնեք:

Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «դէն մի գցէք ձեր վստահութիւնը»: (Եբրայեցիս 10.35

Նկար
Elder Jeffrey R. Holland

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլանդը բացատրել է, թե ինչ է նշանակում «դէն [չգցէլ] [մ]եր վստահութիւնը». «Վերջին օրերի Սրբերի խոսքերով, այսինքն՝ անշուշտ դժվար է, նախքան Եկեղեցուն միանալը, մինչ դուք փորձում եք միանալ և ձեր միանալուց հետո։ Սա է ճանապարհը, որ միշտ եղել է, ասում է Պողոսը, սակայն ետ մի քաշվեք։ Խուճապի մի մատնվեք և մի նահանջեք։ Մի կորցրեք ձեր վստահությունը։ Մի մոռացեք, թե ինչպես էիք զգում նախկինում։ Մի կասկածեք ձեր ունեցած փորձառությանը։ Այդ վճռականությունն [ամրությունն] է, որ փրկեց Մովսեսին և Ջոզեֆ Սմիթին, երբ հակառակորդը դեմ առ դեմ կանգնեց նրանց առաջ, և դա այն է, ինչը կփրկի ձեզ» (“Cast Not Away Therefore Your Confidence,” Ensign, Mar. 2000, 8)։

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք ձեզ ծանոթ մեկի մասին, ով առ Հիսուս Քրիստոս իր հավատքից ամուր բռնվելու և իր վստահությունը դեն չգցելու լավ օրինակ է հանդիսանում:

  2. Մտածեք ձեր նվիրվածության մասին՝ ամուր բռնվել առ Հիսուս Քրիստոս ձեր հավատքից։ Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե ինչպես եք դուք մեծացնելու ձեր նվիրվածությունն ու ունակությունը սա անելու համար։

  3. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարությունների տակ գրեք հետևյալը.

    Ես ուսումնասիրեցի Եբրայեցիս 7–10 գլուխները և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.