Գրադարան
Մաս 21, Օր 2. Հռովմայեցիս 12–16


Մաս 21. Օր 2

Հռովմայեցիս 12–16

Նախաբան

Պողոս Առաքյալն ուսուցանել է Հռոմի Եկեղեցու անդամներին իրենց մարմինը կենդանի պատարագ մատուցել Աստծուն և հնազանդվել Աստծո պատվիրաններին: Նա նաև ուսուցանել է սրբերին՝ ինչպես խուսափել վիճաբանություններից և խաղաղություն փնտրել, երբ տարաձայնություններ են բարձրանում անձնական նախասիրությունների հարցերում: Իր նամակի վերջում Պողոսը զգուշացնում է հեռու մնալ նրանցից, ովքեր փորձում են խաբել:

Հռովմայեցիս 12–13

Պողոսը սրբերին խորհուրդ է տալիս իրենց մարմինը կենդանի պատարագ մատուցել Աստծուն և հնազանդվել Աստծո պատվիրաններին:

Նկար
3 differently shaped drinking glasses

Ուշադրություն դարձրեք առաջին բաժակի միջի հեղուկի ուրվագծին: Ինչպե՞ս կփոխվի հեղուկի ուրվագիծը, եթե այն առաջին բաժակից լցնենք երկրորդ բաժակի մեջ: Ինչպե՞ս կփոխվի ուրվագիծը, եթե լցնենք երրորդ բաժակի մեջ:

Պատկերացրեք, որ հեղուկը ներկայացնում է մարդուն, իսկ բաժակները ներկայացնում են աշխարհիկ տարբեր հավատալիքներ ու սովորույթներ: Ի՞նչ վտանգների կարող ենք ենթարկվել անընդհատ աշխարհիկ համոզմունքների ու սովորույթների ետևից գնալու դեպքում:

Կարդացեք Հռովմայեցիս 12.1–2 հատվածները, պարզելով, թե Պողոսը ինչ է հորդորել Հռոմի անդամներին, որ անեն:

Եկեղեցու անդամներին տված «[Իրենց] մարմինը կենդանի պատարագ մատուցել Աստծուն» (Հռովմայեցիս 12.1) խորհուրդը Պողոսը համեմատում է զոհաբերության համար կենդանիներին տաճար բերելու Հին Կտակարանի սովորության հետ: Այդ կենդանիները Աստծուն նվիրաբերված զոհեր էին: Այդպիսով, Պողոսն ուսուցանել է, որ Եկեղեցու անդամները պետք է Աստծուն նվիրեն իրենց կյանքը՝ իրենց ֆիզիկական մարմինը, ցանկությունները, ընտրությունները, գործերը, ունեցվածքը և ժամանակը: Դա անում ենք, երբ թողնում ենք մեր մեղսավոր ցանկությունները և հնազանդվում ենք Աստծո պատվիրաններին:

Հռովմայեցիս 12.1–2 հատվածների Պողոսի խորհրդից մենք սովորում ենք, որ Աստված ակնկալում է, որ մեր կյանքը նվիրենք Նրան և չընդունենք աշխարհի կերպարանքը: Կարող եք գրել այդ ճշմարտությունը ձեր սուրբ գրություններում։

  1. Հռովմայեցիս 12–13 գլուխներում Պողոսը Եկեղեցու անդամներին ուսուցանում է շատ սկզբունքներ, որոնք կօգնեն նրանց կյանքը նվիրել Աստծուն և չընդունել աշխարհի կերպարանքը: Այս սկզբունքներից մի քանիսն ուսումնասիրելու համար երեք սյունակով մի աղյուսակ գծեք սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում: Գրեք հետևյալ սուրբ գրությունների հղումներից մեկը յուրաքանչյուր սյունակի վերևում. Հռովմայեցիս 12.9–16, Հռովմայեցիս 12.17–21, Հռովմայեցիս 13.8–13: Այնուհետև, կատարեք հետևյալ հանձնարարությունները.

    1. Կարդացեք սուրբ գրության յուրաքանչյուր հատվածը, ապա յուրաքանչյուր հատվածից համապատասխան սյունակում գրեք մեկ կամ ավելի ուսմունք:

    2. Նկարագրեք, թե ձեր հայտնաբերած ուսմունքներից մեկով ապրելն ինչպես կարող է օգնել, որ ձեր կյանքը նվիրեք Աստծուն և չընդունեք աշխարհի կերպարանքը:

Կարդացեք Հռովմայեցիս 13.14 հատվածը, պարզելով, թե Պողոսը սրբերին ինչ է խորհուրդ տվել, որ անեն:

«Տէր Յիսուս Քրիստոսին հագէք» արտահայտությունը նշանակում է մեր հատկանիշներով ու գործերով Փրկչին նմանվել: Մտածեք, թե Հռովմայեցիս 12–13 գլուխներում մինչ այժմ սովորած ուսմունքներն ինչպես կարող են ձեզ օգնել, որ նմանվեք Հիսուս Քրիստոսին:

Հռովմայեցիս 13.14 հատվածն օգնում է հասկանալ, որ եթե մեր կյանքը նվիրենք Աստծուն և չընդունենք աշխարհի կերպարանքը, մենք ավելի շատ կնմանվենք Հիսուս Քրիստոսին:

  1. Փրկիչը կյանքն Աստծուն նվիրելու և աշխարհի կերպարանքը չընդունելու օրինակ է: Մտածեք մի մարդու մասին, ում գիտեք, որ ջանում է այդպես ապրել: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք ձեր մտածած մարդու մասին և թե Աստծուն նվիրվելու և աշխարհի կերպարանքը չընդունելու ինչպիսի օրինակ է նա: Բացատրեք, թե արդյունքում ինչպես է այդ անձը Փրկչին ավելի շատ նմանվել:

Առանձին թղթի վրա գրեք մի ուղի, որով կարող եք ձեր կյանքն ավելի լիարժեք նվիրել Աստծուն և չընդունել աշխարհի կերպարանքը: Փակցրեք այդ թուղթը մի տեղ, որ տեսնեք այն և հիշեք ձեր նպատակը:

Հռովմայեցիս 14.1–15.3

Պողոսը Եկեղեցու անդամներին ուսուցանում է խուսափել վիճաբանություններից անձնական նախասիրությունների հարցերում

Արդյոք ընդունելի՞ է, որ վերջին օրերի սրբերը (1) հետևեն բուսակերության սննդակարգին (2) շոկոլադ ուտեն (3) հասարակական վայրերում կարճ տաբատ կրեն (4) Հանգստության օրը համակարգչային տեխնիկա օգտագործեն (5) մասնակցեն ավանդաբար արմատավորված կրոնական կամ մշակույթային տոնակատարություններին:

Այս հարցերից յուրաքանչյուրի պատասխանն է՝ Այո՛: Մինչդեռ վարքի տեսակներից մի քանիսը հստակորեն պահանջվում կամ արգելվում են Տիրոջ պատվիրաններով, մյուս նախասիրությունները թողնված են առանձին անդամների հայեցողությանը: Այդ հարցերը կարող են ներառել ընտրություններն այնպիսի հարցերում, ինչպիսիք են զվարճանքի միջոցները, հագուստը, սննդակարգը, Հանգստության օրվա պահպանումը և երեխաների համար ծնողական կանոնները: Տերը պատվիրաններ ու չափանիշներ է տվել, որ ուղղորդի մեր ընտրությունները, ինչպես օրինակ այն, որ կարճ տաբատը պետք է համեստ լինի, բայց թե որ դեպքերում պետք է այն կրել, թողնված է մարդու հայեցողությանը: Նման հարցերում անդամները, երբեմն, կարող են որոշում կայացնել ոգեշնչում ստանալով կամ ելնելով իրենց հատուկ իրավիճակից կամ կարիքից:

Ուսումնասիրելով Հռովմայեցիս 14.1–15.3 հատվածները, պարզեք, թե ըստ Պողոսի ուսուցանած ճշմարտությունների, ինչպես պետք է կարգավորենք անձնական նախասիրությունների հարցերը Եկեղեցում:

Հռովմայեցիս 14.1–5 հատվածներից սովորում ենք, որ Պողոսի օրերում Եկեղեցու անդամների մոտ հարցեր կային մարդու սննդակարգի նախասիրությունների վերաբերյալ: Մարդկանց մի մասը ոչ մի սննդակարգի չէր հետևում: Մյուսները հրաժարվում էին մսից և հետևում էին բուսակերությանը (տես Հռովմայեցիս 14.2, ծանոթագրություն a): Մյուս կողմից էլ Եկեղեցու որոշ անդամներ հետևում էին հրեական ավանդություններին, սովորույթներին և տոնակատարություններին:

Ձեր կարծիքով ի՞նչ խնդիրներ հնարավոր է առաջացած լինեին Եկեղեցու անդամների միջև այս տարբեր անձնական ընտրությունների արդյունքում:

Կարդացեք Հռովմայեցիս 14.3, պարզելով, թե Պողոսը ինչ խորհուրդ է տվել Եկեղեցու տարբեր նախասիրություններ ունեցող անդամներին:

Ձեր կարծիքով ինչո՞ւ հնարավոր է, որ Եկեղեցու անդամները անարգեն, քամահրեն ու դատեն մյուս անդամներին, ում ընտրությունները տարբերվում են իրենց ընտրություններից:

Կարդացեք Հռովմայեցիս 14.10–13, 15, 21 հատվածները, պարզելով, թե Պողոսն անդամներին ինչ է ուսուցանել, որ չանեն անձնական նախասիրությունների նման հարցերում:

Ճշմարտություններից մեկը, որ կարող ենք սովորել Հռովմայեցիս 14.13 հատվածի Պողոսի հրահանգներից, սա է՝ այն հարցերում, որոնց վերաբերյալ տրված չեն հատուկ պատվիրաններ, մենք պետք է չդատենք ուրիշների ընտրությունները:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. Ինչո՞ւ է խնդիր համարվում, երբ Եկեղեցու անդամները վերևից են նայում կամ դատում են Եկեղեցու այլ անդամների, ովքեր տարբեր ընտրություններ են կատարում կամ վարք են դրսևորում, որոնց վերաբերյալ տրված չեն պատվիրաններ կամ որոնք արգելված չեն:

Նկատեք «գլորում կամ գայթակղութիւն չ’դնէք» արտահայտությունը Հռովմայեցիս 14.13 հատվածում: Այն ակնարկում է, որ մենք չպետք է բացասական ազդեցություն ունենանք, որպեսզի Հիսուս Քրիստոսին հավատալու և Նրա ավետարանով ապրելու ջանքերում մարդ հոգևորապես չսայթաքի, ոչ էլ գայթակղվի: Կարդացեք նաև մի քաղվածք Ջոզեֆ Սմիթի Թարգմանության Հռովմայեցիս 14.15, ծանոթագրություն a:

Պողոսը խորհուրդ է տվել Եկեղեցու անդամներին ուշադիր լինել, թե իրենց անձնական ընտրությունը ինչպես կազդի ուրիշների վրա և պատրաստ լինել հրաժարվելու գործողություններից, որոնց ազդեցությամբ մարդիկ կարող են հոգևոր առումով սայթաքել: Պողոսի հրահանգներից սովորում ենք նաև, որ հատուկ պատվիրաններ չունեցող նախասիրության հարցերում մենք պետք է ուշադիր լինենք, թե մեր ընտրություններն ինչպես են ազդում մարդկանց վրա:

Հիշեք դասի սկզբի հատվածում նշված անձնական նախասիրությունների հարցերը: Խորհեք, թե մերօրյա Եկեղեցու անդամներն ինչ կարող են անել, որպեսզի հետևեն Պողոսի խորհրդին: Ինչպե՞ս կարող են ճիշտ ընտրությունները խաղաղություն բերել Եկեղեցու անդամներին (տես Հռովմայեցիս 14.19):

Հռովմայեցիս 15.4–16.27

Պողոսը եզրափակում է Հռովմայեցիներին գրված իր թուղթը:

Առ Հռովմայեցիս իր թղթի վերջում Պողոսը ուսուցանում է ճշմարտություններ սուրբ գրությունների մասին: Կարդացեք Հռովմայեցիս 15.4, պարզելով, թե Պողոսն ինչ է ուսուցանել սուրբ գրությունների գրվելու նպատակի մասին:

Ձեր կարդացածի հիման վրա ավարտեք հետևյալ ճշմարտությունը. Սուրբ գրությունները գրվել են, որպեսզի :

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք մի փորձառության մասին, երբ սուրբ գրությունների ուսումնասիրությունը ձեզ գիտելիք, մխիթարություն և հույս է տվել:

Պողոսը ցույց է տվել, թե սուրբ գրություներն ինչպես կարող են մեզ ուսուցանել և մեզ հույս տալ, մի քանի հատվածներ վկայակոչելով Հին Կտակարանից, հավաստիացնելով սրբերին, որ հեթանոսների մեջ ավետարանի տարածումը կատարվում է ըստ Աստծո ծրագրի (տես Հռովմայեցիս 15.9–12):

Հռովմայեցիս 15–16 գլուխների մնացած մասը լրացուցիչ քաջալերանք և խորհուրդ է՝ ուղղված Հռոմի Եկեղեցու անդամներին: Դրանք ներառում են զգուշացումներ հեռու մնալ նրանցից, ովքեր բաժանումներ են տարածում, կեղծ ուսմունքներ են սովորեցնում և փորձում են խաբել մարդկանց (տես Հռովմայեցիս 16.17–18):

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրի այսօրվա հանձնարարությունների տակ գրեք.

    Ես ուսումնասիրեցի Հռովմայեցիս 12–16 գլուխները և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.