Գրադարան
Սուրբ գրությունների սերտման հատվածների նախաբանը


Սուրբ գրությունների սերտման հատվածների նախաբանը

Սեմինարիաները և Կրոնի ինստիտուտներըը ընտրել են սուրբ գրությունների 25 կարևոր հատվածներ սեմինարիայի յուրաքանչյուր չորս դասընթացի համար: Այս 100 հատվածները ապահովում են կարևոր ավետարանական հիմք, որը կօգնի հասկանալ ավետարանը, կիսվել նրանով և ուժեղացնել հավատը:

Ձեզ քաջալերում ենք զարգացնել այս հատվածների գերազանց տիրապետում: Սուրբ գրությունների հատվածների սերտումը ներառում է.

  • Գտնել հատվածները` իմանալով դրանց հետ կապված սուրբ գրությունների հղումները:

  • Հասկանալ սուրբ գրությունների հատվածների ենթատեքստը և բովանդակությունը:

  • Կիրառել սուրբ գրությունների հատվածներում ուսուցանվող ավետարանի սկզբունքները և վարդապետությունները:

  • Մտապահել հատվածները

Այս ուսումնական ուղեցույցում դուք կուսանեք սուրբ գրությունների կարևոր 25 հատվածներից յուրաքանչյուրը` ինչպես տրված է Վարդապետություն և Ուխտերի և Եկեղեցու Պատմություն ուսումնասիրման դասընթացում: Սուրբ գրությունների սերտումը ձեզանից ջանքեր է պահանջում: Սուրբ գրությունների հետևողական և կրկնողաբար սերտումը կօգնի ձեզ տեղադրել ճշմարտությունները ձեր մշտական հիշողության մեջ հետագա օգտագործման համար: Դուք կարող եք օրական մի քանի րոպե հատկացնել սերտման հատվածները վերանայելու համար: Փնտրեք հնարավորություն դրանք օգտագործելու, երբ մյուսներին բացատրում եք ավետարանի հիմնական վարդապետությունները: