Գրադարան
Մաս 3, Օր 1. Մատթեոս 6-7


Մաս 3. Օր 1

Մատթեոս 6-7

Նախաբան

Հիսուսի քարոզը լեռան վրա շարունակվում է Մատթեոս 6–7-ում։ Քարոզի այս մասում նա ուսուցանել է, որ նվիրվածության արդար գործերը պետք է կատարվեն` գոհացնելու Երկնային Հորը: Նա նաև հրահանգեց Իր աշակերտներին ձգտել նախ կառուցել Աստծո արքայությունը:

Մատթեոս 6․1-18

Փրկիչն Իր առաքյալներին ուսուցանում է արդար գործեր կատարել:

Խորհեք հետևյալ հարցերի շուրջ. Դուք երբևէ արե՞լ եք ինչ- որ բարի բան սխալ պատճառներով: Եթե այդպես է, ի՞նչն է մղել ձեզ անել դա:

Կարդացեք Մատթեոս 6.1-2-ը` փնտրելով, թե ինչ ասաց Փրկիչն այն մասին , թե ո՞րն է անպատշաճ շարժառիթը արդար գործեր կատարելու համար:

Ողորմությունները կրոնական նվիրվածության գործեր են, ինչպես օրինակ աղքատներին օգնություն ցույց տալը (տես Մատթեոս 6.1, ծանոթություն բ): Ի՞նչ են ուսուցանում այս հատվածներն այն մասին, թե ինչո՞ւ են որոշ մարդիկ ողորմություններ տալիս:

Ուշադրություն դարձրեք, որ Փրկիչը կոչում է այդ մարդկանց «կեղծավորներ», որը հունարենում վերաբերում է նրանց, ովքեր ձևացնողներ են (տես Մատթեոս 6.2, ծանոթություն ա):

Կարդացեք Մատթեոս 6.3-4` փնտրելով, թե ինչ ասաց Փրկիչն այն մասին, թե Իր աշակերտներն ինչպես պիտի արդար գործեր կատարեն: Գուցե կամենաք նշել Փրկիչի խոստումը նրանց, ովքեր կատարում են արդար գործեր ճիշտ պատճառներով:

Գաղտնի ծառայելը նշանակում է, որ մենք անձայն մատուցում ենք ծառայություն ուրիշներին` առանց շեփորահարելու կամ ձգտելու որևէ օգուտ քաղել: Շատ բան կարելի է ասել ծառայության լուռ գործերի մասին, որի մասին ոչ ոք երբևէ չի իմանում, բացի նրանից, ում ծառայում են և ծառայողից:

Լրացրեք հետևյալ միտքը նշելու մի սկզբունք, որը մենք սովորում ենք Փրկիչի ուսմունքներից. Եթե մենք կատարում ենք նվիրվածության գործեր՝ ավելի շուտ գոհացնելու Երկնային Հորը, քան ուրիշների ուշադրությանը արժանանալու համար, ապա Նա .

«Յայտնապէս կհատուցանէ քեզ» արտահայտությունը կարող է նշանակել, որ Երկնային Հայրը կարող է օրհնել մեզ նյութական կամ հոգևոր ուղիներով, որ մյուսները գուցե տեսնեն կամ չտեսնեն, բայց որը մենք կարող ենք հեշտությամբ հասկանալ, երբ ստանանք օրհնությունը:

Կարդացեք Մատթեոս 6.5–6 և Մատթեոս 6.16–18-ը` փնտրելով օրինակներ, որոնք օգտագործեց Փրկիչը` ցույց տալու Երկնային Հորը գոհացնելու համար նվիրվածության գործեր կատարելու սկզբունքը: «Երեսները տխրեցնում» և «տրտում մի լինիք» արտահայտությունները  16 հատվածում վերաբերում են այն մարդկանց, ովքեր արտաքուստ ցույց են տալիս իրենց ծոմը:

Հասարակավ աղոթքը սխալ չէ և ոչ բոլոր աղոթքները պետք է արվեն գաղտնի: Աղոթքը և մյուս կրոնական գործառույթները կարող են արվել հասարակավ, եթե դրանք արվում են անկեղծությամբ և նվիրվածությամբ և համաձայն Եկեղեցու ճիշտ գործառույթների:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում նկարագրեք մի դեպք, երբ դուք կատարել եք նվիրվածության արդար գործեր՝ ինչպես օրինակ աղոթելը կամ ծոմ պահելը, որպեսզի գոհացնեք Երկնային Հորը: Գրի առեք այն ուղիները, որոնցով օրհնված եք զգացել ձեր անկեղծ երկրպագության համար:

Մատթեոս 6.7–15 հատվածներում Փրկիչը տվել է հրահանգ և օրինակ` ճիշտ աղոթելու ձևի համար: Աղոթելու նրա սեփական օրինակը հայտնի է որպես Տիրոջ աղոթք: Կարդացեք այս հատվածները՝ փնտրելով լրացուցիչ ճշմարտություններ, որոնք դուք կարող եք սովորել աղոթքի մասին Տիրոջ օրինակից:

Մտածեք գտնել մի խաղաղ, մեկուսի տեղ բարձր աղոթելու համար և անկեղծ աղոթք հղեք առ Երկնային Հայրը: Ի՞նչ տարբերություն դուք նկատեցիք բարձրաձայն աղոթք հղելու և լուռ աղոթելու միջև: Ձեր մտքերն ավելի կենտրոնացած էին, երբ կարողացաք բարձրաձայն աղոթել:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք մի քանի ուղիներ Մատթեոս 6.7–15 հատվածներից ձեր սովորածից, որոնք կարող են օգնել ձեզ ավելի արդյունավետ լինել ձեր անձնական աղոթքներում:

Մատթեոս 6. 19-24

Հիսուս Քրիստոսն ուսուցանում է բազմությանը գանձեր կուտակել երկնքում

Գանձը ինչ- որ բան է, որը մենք մեծապես արժեվորում ենք:

Նկար
coins and small bag

Կարդացեք Մատթեոս 6.19-21` փնտրելով գանձերի տեսակները, որոնց, ըստ Փրկիչի, Իր աշակերտները պիտի հետամուտ լինեն:

Ո՞րն է տարբերությունը «գանձեր երկրի վրա» և «գանձեր երկնքում» արտահայտությունների միջև:

Հետևյալ աղյուսակում թվեք գանձերի երեք օրինակներ, որոնք մարդիկ կկձգտեն կուտակել այստեղ` երկրի վրա, և երեք օրինակ այն գանձերի, որոնք մենք կարող ենք կուտակել երկնքում:

Գանձեր երկրի վրա

Գանձեր երկնքում

Կարդացեք Մատթեոս 6.22-24-ը` փնտրելով թե Փրկիչն ինչ ուսուցանեց, որը կարող է օգնել մեզ կուտակել գանձեր երկնքում:

Մատթեոս 6.22-ի Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունն օգնում է մեզ հասկանալ, որ Փրկիչն ուսուցանեց, որ մենք պետք է մեր աչքերը պահենք ուղղված «միայն Աստծո փառքին», որպեսզի գանձեր կուտակենք երկնքում (Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Մատթեոս 6.22 [ Մատթեոս 6.22-ում, ծանոթություն բ]), որը նշանակում է` համապատասխանեցնել մեր հեռանկարը և կամքը Աստծո հետ:

Մատթեոս 6.24-ի վերջին նախադասությունից մենք սովորում ենք հետևյալ ճշմարտությունը, որը կարող է օգնել մեզ` հիշելու երկնքում գանձեր կուտակելու մասին: Մենք չենք կարող ծառայել և Աստծուն, և մամոնային: Մամոնա բառը վերաբերում է հարստություններին և աշխարհիկ կյանքին:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. Ինչո՞ւ եք կարծում, որ մենք չենք կարող ծառայել Աստծուն և մամոնային միաժամանակ:

Խորհեք ձեր սեփական կյանքի մասին և մտածեք մի օրինակի մասին, թե ինչպես կենտրոնացումը որևէ աշխարհիկ բանի վրա կարող է շեղել ձեզ Աստծուն ծառայելուց և երկնքում գանձեր դիզելուց:

Մատթեոս 6.25-34

Փրկիչը պատվիրում է Իր աշակերտներին առաջինը փնտրել Աստծո արքայությունը:

Ինչպես արձանագրված է Մատթեոս 6.25–34-ում, Փրկիչը պատվիրեց Իր աշակերտներին չանհանգստանալ իրենց հիմնական կարիքները ապահովելու մասին: Մատթեոս 6.25–27-ի Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունն օգնում է մեզ հասկանալ, որ Նա խոսում էր հատկապես նրանց հետ, ովքեր գնալու էին քարոզելու Նրա ավետարանը (տես Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը, Մատթեոս 6.25–27 [in the Bible appendix]):

Կարդացեք Մատթեոս 6.31-34-ը` փնտրելով այն սկզբունքը, որը Հիսուսը սովորեցրեց Իր աշակերտներին` առաջինը փնտրել իրենց կյանքում: (Ուշադրություն դարձրեք Ջոզեֆ Սմիթի Թարգմանության բառերին Մատթեոս 6.33, ծանոթություն ա:)

Մենք ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել Մատթեոս 6.33-ից:

«Աստծո թագավորությունը (Մատթեոս 6.33) ներկայացնում է Հիսուս Քրիստոսի Եկեղեցին այն ժամանակ և այժմ: «Մեր օրերում այն ներկայացնում է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին, որը վերականգվել է՝ նախապատրաստելու Երկնային Հոր զավակներին Իր արքայության համար երկնքում՝ սելեստիալ թագավորությունում:

Նախագահ Էրզրա Թաֆտ Բենսոնի հետևյալ արտահայտությունը կարող է օգնել ձեզ հասկանալ, թե ինչպես կիրառել այս սկզբունքը ձեր կյանքում:

Նկար
Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոն

«Մենք պետք է Աստծուն ամեն ինչից առաջ դնենք մեր կյանքում: Նա պետք է առաջինը լինի: …

«Երբ դնում ենք Աստծուն առաջին տեղում, բոլոր մյուս բաներն ընկնում են իրենց համապատասխան տեղը կամ հեռանում են մեր կյանքից: Տիրոջ հանդեպ մեր սերը կկառավարի մեր գորովանքի պահանջը, մեր ժամանակի կարիքը, հետաքրքրությունները, որոնց մենք հետամուտ ենք և մեր առաջնահերթությունների հերթականությունը:

Մենք պետք է Աստծուն դնենք մնացած բոլորից առաջ մեր կյանքում» (“The Great Commandment—Love the Lord,” Ensign, May 1988, 4):

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. Ե՞րբ եք ձեր կյանքում զգացել Երկնային Հոր օրհնությունները, երբ ձգտել եք Նրան առաջինը դնել ձեր կյանքում:

Մատթեոս 7․1-5

Հիսուս Քրիստոսն ուսուցանում է Իր աշակերտներին ուրիշներին արդարությամբ դատելու մասին

Կարդացեք Մատթեոս 7.1-2, ներառյալ Մատթեոս 7.1-ը, ծանոթություն ա` փնտրելով, թե ինչ էր Փրկիչն ուսուցանում դատելու մասին:

Մատթեոս 7.1-ը հաճախ սխալ է հասկացվում` նկատի ունենալով, որ մենք երբեք չպետք է դատենք: Սակայն, մենք սովորում ենք Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունից, որ Հիսուս Քրիստոսն ուսուցանել է, որ մենք պետք է «արդար դատաստանով դատենք»:

Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «արդար դատաստանով դատել»:

Կարդացեք Մատթեոս 7.3–5-ը, և խորհեք նմանության մասին, որը Փրկիչն օգտագործեց ուսուցանելու մեզ, թե ինչպես խուսափենք ուրիշներին անարդար դատելուց (տես նաև Հովհաննես 7.24):

Երեց Դալլին Հ. Օուքսը բացատրել է դատաստանի տարբեր ձևեր.

Նկար
Երեց Դալլին Հ. Օուքս

«Ես շփոթության մեջ էի ընկել, որ որոշ սուրբ գրություններ պատվիրում են մեզ չդատել, իսկ մյուսները հրահանգում են մեզ, որ մենք պետք է դատենք և նույնիսկ ասում մեզ, թե ինչպես անենք դա: Բայց երբ ես ուսումնասիրեցի այդ հատվածները, ես համոզվեցի, որ այս թվացյալ հակադիր ուղղորդումները հետևողական են, երբ մենք դրանք նայում ենք հավերժության տեսանկյունից: «Բանալին հասկանալն է, որ կան դատելու երկու տեսակներ`վերջնական դատաստաններ, որոնք մեզ արգելված է կայացնել և միջանկյալ դատողություններ, որոնք մեզ պատվիրված է կայացնել, բայց արդար սկզբունքներով: …

«Ի տարբերություն մահկանացուների կողմից վերջնական դատաստաններ կայացնելու արգելքին, սուրբ գրությունները պահանջում են մահկանացուներից կատարել, ինչպես ես եմ կոչել, «միջանկյալ դատողություններ»: Այս դատողությունները կարևոր են՝ անձնական բարոյական ազատ կամքը գործադրելու համար: …

«Մենք բոլորս դատողություններ ենք անում, երբ ընտրում ենք մեր ընկերներին, երբ ընտրում ենք` ինչպես անցկացնել մեր ժամանակն ու ծախսել գումարը, ևիհարկե, երբ ընտրում ենք հավերժական զուգընկեր: …

Միջանկյալ դատողություններ անելիս, , մենք պետք է հոգ տանենք, որ արդար դատենք: Մենք պետք է ձգտենք Հոգու առաջնորդությանը մեր որոշումներում: Մենք պետք է սահմանափակենք մեր դատողությունները մեր իսկ պատասխանատվության սահմաններով: Երբ հնարավոր է` մենք պետք է զերծ մնանք մարդկանց դատելուց, մինչև չունենանք համապատասխան գիտելիք փաստերի վերաբերյալ: Որքան հնարավոր է` մենք պետք է դատենք ավելի շուտ հանգամանքների մասին, քան մարդկանց: Մեր բոլոր դատողություններում մենք պետք է կիրառենք արդար չափանիշներ: Եվ բոլոր այս բաներում մենք պետք է հիշենք պատվիրանը, որ պիտի ներենք: (“‘Judge Not’ and Judging,” Ensign, Aug. 1999, 7, 9, 13):

Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը Առաջին Նախագահությունից մեկնաբանում է Մատթեոս 7.3–5 հատվածները:

Նկար
Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ

«Գերանի ու շյուղի այդ գործը, կարծես թե սերտորեն կապված է մեզ պարզորոշ տեսնելու անկարողության հետ: Չգիտեմ, որն է պատճառը, որ ուրիշների հիվանդություններն ախտորոշելիս ու բուժում առաջարկելիս մենք շատ ունակ ենք, մինչդեռ մենք դժվարանում ենք տեսնել մեր սեփականը:

Տարիներ առաջ նորությունների հաղորդում կար մի մարդու մասին, ով հավատացել էր, որ եթե կիտրոնի հյութ քսի իր դեմքին, ապա տեսախցիկների համար անտեսանելի կլինի: Այդպես, նա դեմքին ամբողջությամբ կիտրոնի հյութ էր քսել և գնացել ու երկու բանկ էր թալանել: Ոչ շատ անց, երբ նրա դեմքը երեկոյան նորություններում հեռարձակվել էր, նրան ձերբակալել էին: Երբ ոստիկանությունը նրա դեմքը ցույց էր տվել անվտանգության տեսախցիկների տեսանյութերում, նա չէր հավատացել իր աչքերին և բողոքել էր. «Բայց ես կիտրոնի հյութ էի քսել դեմքիս»: [See Errol Morris, “The Anosognosic’s Dilemma: Something’s Wrong but You’ll Never Know What It Is,” New York Times, June 20, 2010, http:opinionator.blogs.nytimes.com20100620the-anosognosics-dilemma-1.]

Երբ Քորնելի համալսարանի մի գիտնական լսել էր այդ պատմությունը, նա զարմացել էր, որ մարդ կարող է այդ աստիճանի անտեղյակ լինել իր անիրազեկության վերաբերյալ: Որպեսզի պարզաբանեն, թե արդյոք դա համընդհանուր խնդիր է, երկու հետազոտողներ հրավիրեցին քոլեջի ուսանողների՝ մասնակցելու կյանքի տարբեր հմտությունների վերաբերյալ մի շարք թեստերի և խնդրեցին գնահատել իրենց արդյունքները: Այն ուսանողները, ովքեր վատ էին կատարել աշխատանքը, նրանք էին, ովքեր առավելապես ոչ ճիշտ էին գնահատել իրենց կատարողականությունը. նրանցից ոմանք գնահատել էին իրենց միավորները հինգ անգամ ավելի բարձր, քան իրականում կային: Տես Justin Kruger and David Dunning, “Unskilled and Unaware of It: How Difficulties in Recognizing One’s Own Incompetence Lead to Inflated Self-Assessments,’ Journal of Personality and Social Psychology, Dec. 1999, 1121–34.]

Այս ուսումնասիրությունը կրկնօրինակվել է բազմաթիվ եղանակներով՝ կրկին ու կրկին հանգելով նույն եզրակացությանը, որ մեզանից շատերը դժվարանում են իրենց տեսնել այնպիսին, ինչպիսին իրականում կան, և նույնիսկ հաջողակ մարդիկ գերագնահատում են իրենց կատարած ներդրումը և թերագնահատում ուրիշների ներդրումները: [Տես Marshall Goldsmith, What Got You Here Won’t Get You There (2007), section one, chapter 3.]

«Հնարավոր է` այդքան էական չլինի մեզ գերագնահատելը ավտոմեքենա վարելու կամ գոլֆի գնդակը հեռու գցելու հարցում: Բայց, երբ մենք սկսում ենք հավատալ, որ տանը, աշխատանքի վայրում կամ եկեղեցում կատարած մեր ներդրումն իրականից ավելին է, մենք կուրորեն մեզ զրկում ենք կարևոր ու նշանակալից ձևերով մեզ բարելավելու օրհնություններից ու հնարավորություններից» («Մի՞թէ ես եմ, Տէր» Ensign կամ Լիահոնա, նոյ. 2014, -57):

Մատթեոս 7․6-14

Փրկիչն ուսուցանում է անձնական հայտնության ձգտելու մասին

Մատթեոս 7.6-ի Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը օգնում է մեզ հասկանալ, որ Հիսուս Քրիստոսը կանչեց Իր աշակերտներին գնալ աշխարհ՝ քարոզելու: Նրանք պետք է ուսուցանեին ապաշխարություն, բայց իրենց համար պահեին թագավորության խորհուրդները : Այլ խոսքերով, նրանք չպետք է քննարկեին սուրբ թեմաներ մարդկանց հետ, ովքեր պատրաստ չէին ընդունել դրանք: (Տես նաև Ջոզեֆ Սմիթ. Թարգմանություն, Մատթեոս 7.9–11 [Աստվածաշնչի հավելվածում]։)

Համաձայն Ջոզեֆ Սմիթի Թարգմանության, Մատթեոս 7.7-ը սկսվում է. «Ասեք նրանց. Խնդրեք Աստծուց»: Կարդացեք հատված 7-ը` սկսելով այս արտահայտությամբ, փնտրելով, թե Փրկիչն ի՞նչ հանձնարարեց Իր աշակերտներին ուսուցանել:

Այս հատվածից մենք սովորում ենք հետևյալ սկզբունքը. Երբ մենք խնդրենք, որոնենք և թակենք ճշմարտության մեր որոնումների ժամանակ, Երկնային Հայրը կպատասխանի և կօրհնի մեզ անձնական հայտնությամբ:

Ի՞նչ են խնդրել, որոնել և թակել բառերը ցույց տալիս, որ մենք պիտի անենք՝ անձնական հայտնություն ստանալու համար:

Խորհեք մի դեպքի մասին, երբ ձեր խնդրելը, որոնելը և թակելը հրավիրել է անձնական հայտնություն:

Ինչպես արձանագրված է Մատթեոս 7.9–11-ում, Փրկիչն ուսուցանեց, որ ճիշտ ինչպես սիրող հայրը չէր տա քար կամ օձ, երբ նրա որդին խնդրեր հաց կամ ձուկ, Երկնային Հայրն էլ չի մերժի անձնական հայտնության պարգևը իր զավակներին, ովքեր ձգտում են և խնդրում ճիշտ բաներ:

Կարդացեք Մատթեոս 7.12–14-ը` փնտրելով լրացուցիչ ճշմարտություն, որը Փրկիչը հանձնարարեց, , որ Իր աշակերտները սովորեցնեին: Նեղ բառն այս հատվածում վերաբերում է դռան նեղ լինելուն, ի հակադրություն ուղիղ բառին, որը նշանակում է ուղիղ գիծ, ոչ թե ծուռ:

Մատթեոս 7.15-27

Փրկիչը փրկություն է խոստանում նրանց, ովքեր կատարում են Հոր կամքը:

Որո՞նք են այն գաղափարները, որ ընդհանրապես ընդունվում են աշխարհի կողմից, բայց որոնք հակառակ են Երկնային Հոր ծրագրին:

Մտածեք , թե ձեզ համար ինչո՞ւ կարևոր կլինի կարողանալ հասկանալ, եթե մարդը կամ խումբը առաջ է քաշում մի գաղափար, որը հակառակ է Երկնային Հոր ծրագրին:

Կարդացեք Մատթեոս 7.15` փնտրելով Տիրոջ նախազգուշացումն Իր աշակերտներին:

Նկար
Երեց Մ. Ռասսել Բալլարդ

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Մ. Ռասսել Բալլարդը նախազգուշացրել է «կեղծ մարգարեներից և կեղծ ուսուցիչներից, ինչպես տղամարդկանցից, այնպես էլ կանանցից, ովքեր Եկեղեցու վարդապետությունների ինքնակոչ հռչակողներ են», ինչպես նաև «նրանցից, ովքեր խոսում են և հրապարակում ընդդեմ Աստծո ճշմարիտ մարգարեների, և ովքեր ակտիվորեն քարոզում են ուրիշներին՝ նրանց հավերժական բարօրության հանդեպ անխոհեմ անարգանքով, ում իրենք գայթակղում են» (“Beware of False Prophets and False Teachers,” Ensign, Nov. 1999, 63):

Կարդացեք Մատթեոս 7.16–20` փնտրելով մի ուղի , որով կարող ենք զանազանել, թե ինչ- որ մեկը արդյոք կեղծ մարգարե է, թե կեղծ ուսուցիչ:

Այս հատվածներից մենք սովորում ենք հետևյալ ճշմարտությունը. Մենք կարող ենք զանազանել կեղծ մարգարեներին իրենց պտուղներից: Ինչպես որ ճանաչում ենք բույսի որակը պտղի տիպից կամ որակից ելնելով, նմանապես մենք կարող ենք ճանաչել կեղծ մարգարեներին և կեղծ ուսուցիչներին իրենց ուսմունքներից, գործողություններից և գաղափարներից ելնելով:

Ձեր կարծիքով, որոնք կարող են լինել կեղծ մարգարեների որոշ պտուղները:

Կարդացեք Մատթեոս 7.21-27-ը` փնտրելով, թե ինչ է Փրկիչն ուսուցանել Իր ուսմունքների համաձայն ապրելու կարևորության մասին: Ուշադրություն դարձրեք, որ Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը փոխում է հատված 23-ի խոսքերը «Երբէք ձեզ չեմ ճանաչել»-ը «Դուք ինձ երբեք չեք ճանաչել»-ով (Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Մատթեոս 7.33 [ Մատթեոս 7.23, ծանոթություն ա]):

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե ձեր կյանքում ինչպես եք կիրառելու այս դասում ձեր նշած մեկ կամ ավելի սկզբունքները :

  2. Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի Մատթեոս 6-7-ը և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.