Գրադարան
Մաս 8, Օր 1. Մարկոս 4-5


Մաս 8. Օր 1

Մարկոս 4-5

Նախաբան

Հիսուսը` օգտագործելով առակներ, ուսուցանում էր Գալիլեայի ծովեզերքին: Գտնվելով ծովի վրա, Փրկիչը հանդարտեցրեց փոթորիկը, և նրա աշակերտները հիանում էին բնական երևույթների վրա նրա ունեցած իշխանության վրա: Հիսուսը ցուցադրեց Իր իշխանությունը դևերի վրա, դուրս հանելով նրանց մի մարդու միջից: Մինչ Նա ծառայում էր Կափառնայում, բուժեց մի կնոջ, որ արյունահոսություն ուներ և մեռածներից վերակենդանացրեց Հայրոսի դստերը:

Մարկոս 4

Հիսուսը ուսուցանում է Աստծո արքայության մասին, օգտագործելով առակներ և խաղաղեցնում փոթորիկը

Նկար
Խաղաղեցնել փոթորիկը

Մտածեք վատթարագույն փոթորիկի մասին, որ ձեզ հանդիպել է: Խորհեք, թե ինչպես դուք կներկայացնեիք ձեզ հետ պատահածը որևէ մեկին, ով փոթորիկի ժամանակ այնտեղ չի եղել:

Ինչո՞վ են ձեր կյանքի որոշակի մարտահրավերները և դժվարությունները նմանվում փոթորիկի:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գծեք հետևյալ աղյուսակը. Այնուհետև յուրաքանչյուր դասին հատկացված տարածքում գրեք ֆիզիկական, հոգևոր, մտավոր և սոցիալական փոթորիկների օրինակներ, որոնց միջով, հնարավոր է, երիտասարդությունը կացնի:

Ֆիզիկական

Հոգևոր

Մտավոր

Սոցիալական

Ուսումնասիրեք Մարկոս 4- 5-ը և փնտրեք սկզբունքներ, որոնք կօգնեն ձեզ, երբ ենթարկվեքկյանքի փոթորիկների ազդեցությանը:

Մարկոս 4.1-34-ում մենք ընթերցում ենք, որ Գալիլեայի ափերին Հիսուս Քրիստոսը մի մեծ բազմության ուսուցանեց մի քանի առակներ: (Սույն դասը չի լուսաբանի վերոհիշյալ հատվածները, որովհետև դուք արդեն սովորել եք այս առակները Մատթեոսի 13-ում):

Կարդացեք Մարկոս 4.35-38-ը` փնտրելով, թե ինչ խնդիր առաջացավ, մինչ Փրկիչը և Նրա աշակերտները կտրում-անցնում էին Գալիլեայի ծովը:

Նկար
Գալիլեայի ծովը

Գալիլեայի ծովը ծովի մակարդակից 700 ոտնաչափ ցածր է և երեք կողմերից շրջապատված է լեռներով: Ժամանակ առ ժամանակ այս փոքր ջրային տարածքում քամիները վայր են սլանում լեռների լանջերով և առաջացնում հանկարծակի, բարձր ալեկոծությամբ ուժգին փոթորիկներ: Աշակերտներից ոմանք փորձառու ձկնորսներ էին, բայց փոթորիկի պատճառով նավը ջրով էր լցվում, «նրանք վտանգի մեջ էին և վախեցան» (Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Ղուկաս 8.23 [Ղուկաս 8.23-ում, ծանոթագրությունա]):

Եթե դուք նավի մեջ լինեիք Հիսուսի և Նրա աշակերտների հետ այս իրավիճակում, ի՞նչ մտքեր և զգացողություններ կունենայիք, եթե դիմեիք Փրկիչի օգնությանը, իսկ Նա քնած լիներ:

Կարդացեք Մարկոսի 4.39-40-ը, ուշադրություն դարձնելով, թե ինչպես է Փրկիչը պատասխանում իր աշակերտների օգնության աղերսներին: Դուք գուցե կամենաք նշել արտահայտություններ «Լռի՛ր, պապանձուի՛ր» և «մեծ խաղաղութիւն» (Մարկոս 4.39-ում) ձեր սուրբ գրություններում: Դուք կարող եք նաև գրել հետևյալ սկզբունքը ձեր սուրբ գրություններում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում։ Եթե մենքփորձանքի ու վախի պահերին փնտրենք Աստծո օգնությունը, Նա մեզ կտա խաղաղություն։

Խորհեք մի պահ, թե ինչ է նշանակում փնտրել Փրկիչի օգնությունը փորձանքի կամ վախի պահերին: Ի՞նչ եղանակներով մենք կարող ենք անել սա:

Կարդացեք Մարկոս 4.41-ը, փնտրելով, թե ինչ հարցրին աշակերտները Հիսուսի մասին: Կարող եք այդ մեկնաբանությունը գրել ձեր սուրբ գրություններում։

Եթե դուք այնտեղ լինեիք և պատասխանեիք աշակերտների հարցին, նրանց ի՞նչ կասեիք Հիսուս Քրիստոսի և Նրա զորության մասին։

Իմացությունը, որ Հիսուս Քրիստոսը զորություն ունի հանդարտեցնել փոթորիկները և խաղաղություն շնորհել, ինչպես կարող է փորձանքի պահին ազդել ձեր հավատի վրա:

  1. Read the words or listen to the hymn “Master, the Tempest Is Raging,” (Hymns, no. 105), and ponder the message. Մտածեք մի իրավիճակի մասին, երբ դուք կամ ձեր ծանոթներից մեկը դիմել է Տիրոջը իր կյանքի փոթորիկի ժամանակ: Ի՞նչ եղանակներով Փրկիչը օգնեց հանդարտեցնել փոթորիկը կամ խաղաղություն ապահովել: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե դուք ինչ կարող եք անել ձեր կյանքի մարտահրավերների ժամանակ, Փրկիչի օգնությունը փնտրելու նպատակով:

Մարկոս 5.1-20

Հիսուսը բուժում է մի մարդու` նրա միջից դևեր հանելով

Մարկոս 5.1-18-ում գրված է, որ Հիսուսը բուժեց մի մարդու ով լի էր «պիղծ» կամ չար ոգիներով: Երբ այս պիղծ ոգիները դուրս հանվեցին այդ մարդու միջից, նրանք մտան խոզերի երամակի մեջ, որոնք քիչ անց ժայռից գահավիժեցին ծովը: Բուժվելուց հետո մարդը ցանկացավ մնալ Հիսուսի հետ:

Կարդացեք Մարկոս 5.19-20-ը, ուշադրություն դարձնելով, թե ի՞նչ ասաց Փրկիչը այս մարդուն, որ անի:

Սկզբունքներից մեկը, որ կարող ենք սովորել այս հատվածից, այն է, որ երբ մենք զգում ենք Փրկիչի զորությունը մեր կյանքում, կարող ենք վկայել ուրիշներին Նրա տված օրհնությունների և կարեկցանքի մասին: Ինչևիցե, եթե վկայությունը շատ սուրբ է, դուք չպիտի կիսվեք նրանով, եթե այն Սուրբ Հոգու կողմից հուշված չէ:

Խորհեք, թե ձեր կյանքում ինչպես և ում կարող եք վկայել Փրկիչի օրհնությունների և կարեկցանքի մասին:

Մարկոս 5.21-43

Հիսուսը բուժում է մի կնոջ, ով արյունահոսություն ուներ և մեռածներից վերակենդանացնում է Հայրոսի դստերը

Երեց Շեյն Մ. Բոուենը Յոթանասունից պատմել է իրենց ընտանիքի կյանքից մի ցավալի դեպքի մասին.

Նկար
Երեց Շեյն Մ. Բոուեն

1990 թվականի փետրվարի 4 -ին ծնվեց մեր երրորդ որդին և վեցերորդ երեխան: Մենք նրան Թայսոն անվանեցինք: …

Երբ Թայսոնը ութ ամսական էր, նա շնչահեղձ եղավ [շնչափողում կանգնեց] մի կտոր կավիճ, որը նա գտել էր գորգի վրա: Կավիճը խրվել-մնացել էր Թայսոնի կոկորդին, և նա դադարել էր շնչել: Նրանից մեծ եղբայրը Թայսոնին բերեց վերևի հարկ, անհանգստացած բղավելով. «Երեխան չի շնչում: Երեխան չի շնչում»: Մենք սկսեցինք արհեստական շնչառություն տալ և զանգեցինք 911:

Առաջին բուժօգնության աշխատակիցները Թայսոնին շտապ տարան հիվանդանոց: Սպասասրահում մենք շարունակեցինք ջերմեռանդորեն աղոթել, աղաչելով Աստծուն հրաշք գործել: Թվում էր, թե մի ամբողջ կյանք է անցել, երբ բժիշկը եկավ սենյակ և ասաց. «Ես շատ եմ ափսոսում: Մենք արեցինք այն, ինչ կարող էինք: Առանց շտապելու հրաժեշտ տվեք»: Այնուհետև նա հեռացավ» («Որովհետեւ ես կենդանի եմ, եւ դուք կենդանի կլինեք», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2012, 16):

Եթե Թայսոնը ձեր եղբայրը լիներ, այդ պահին դուք ի՞նչ կմտածեիք կամ կզգայիք։

Ի՞նչպես կարող էր սրա նման փորձությունը ստուգել որևէ մեկի հավատքը:

Ընթերցեք Մարկոսի 5.21- 24-ը ` փնտրելով, թե ինչպես ժողովրդապետերից մեկը, ում անունը Հայրոս էր նմանատիպ փորձության առաջ կանգնեց, ինչը կարող էր նրա հավատքը ստուգել:

Կարդացեք Մարկոս 5.25 -26 -ը, ուշադրություն դարձնելով, թե ամբոխի միջից ով հետևեց Հիսուսին դեպի Հայրոսի տուն։

Չնայած Նոր Կտակարանի շարադրանքները կոնկրետ չի բնորոշում կնոջ «արյունահոսության» բնույթը (Մարկոս 5.25), կամ ներքին արյունահոսության, մենք գիտենք, որ դա նրան անհանգստություն էր պատճառում: Դեռ ավելին, Մովսեսի օրենքի համաձայն, արյունահոսություն ունեցող որևէ մեկը համարվում էր ծիսականորեն ոչ մաքուր (տես Ղևտացոց 15.19-33): Դա համարյա նշանակում էր, որ այս կինը արտաքսված էր և մերժված իր տկարության 12 տարիների ընթացքում: Այդ իրավիճակում լինելու հուսահատությունը ակնհայտորեն արտահայտվում է այն փաստում, որ «ծախսել էր իր բոլոր ունեցածը»( Մարկոս 5.26) ցանկանալով բուժվել բժիշկների կողմից:

Կարդացեք Մարկոս 5.27-34-ը` փնտրելով, թե ինչ արեց այս կինը, որ ստանա Փրկիչի օգնությունը: Արտահայտությունը` «հետևից դիպավ» ( Մարկոս 5.27), վերաբերում է նրա պայքարին, ճեղքելով անցնել ամբոխի միջով, որպեսզի դիպչի Հիսուսի վերնահագուստին (կամ թիկնոցին): Զորություն բառը 30-րդ հատվածում նշանակում է «ուժ» կամ «ամրություն»:

Ելնելով այս կնոջ փորձից, մենք կարող ենք սովորել, որ եթե արտահայտենք մեր հավատը Հիսուս Քրիստոսի հանդեպՆրա մոտ գալու մեր ջանքերի միջոցով, Նա կփրկի մեզ:

Կարևոր է հիշել, որ մեր առողջանալը որևէ տկարությունից Հիսուս Քրիստոսի նկատմամբ մեր ունեցած հավատքի շնորհիվ, կախված է ոչ միայն դեպի Քրիստոս գալու մերջանքերից, այլ նաև Աստծո սահմանած ժամանակից և կամքից, ինչպես այն կնոջ դեպքում, ով դիպավ Հիսուսի հանդերձին:

Խորհեք, որ մինչ Հիսուս Քրիստոսը կանգ էր առել օգնելու արյունահոսող կնոջը, Հայրոսը անհանգստացած սպասում էր Քրիստոսին, որ իր հետ գնար և օգներ իր դստերը:

Ընթերցեք Մարկոսի 5.35-ը, փնտրելով այն հատվածը, երբ Հայրոսին լուր բերեցին, մինչ Հիսուսը կանգնել էր օգնելու կնոջը:

Եթե դուք լինեիք Հայրոսի փոխարեն, ի՞նչ կզգայիք կամ կմտածեիք այդ պահին:

Կարդացեք Մարկոս 5.36, ուշադրություն դարձնելով, թե ինչպես է Փրկիչը պատասխանում մարդկանց աղաչանքներին։ Դուք կարող եք նշել այն, ինչ կգտնեք:

Այս պատմությունից մենք կարող ենք սովորել, որ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատ զարգացնելը մեզանից պահանջում է շարունակել հավատալ Նրան նույնիսկ անվստահության պահերին:

Խորհեք հետևյալ հարցերի շուրջ. Որո՞նք են այն ուղիները, որոնց միջոցով մենք պիտիկիրառենք այս սկզբունքները մեր կյանքում: Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Տերը ժամանակ առ ժամանակ ստուգում մեր հավատը:

Ընթերցեք Մարկոսի 5.37-43-ը, փնտրելով, թե ինչ պատահեց Հայրոսի դստերը: Նշեք, որ ովքեր «ծիծաղում էին [Հիսուսի] նորա վերայ» (Մարկոս 5.40) «փող փչողները և շփոթուած ամբոխն» էին (տես Մատթեոս 9.23-24), այլ ոչ Պետրոսը, Հովհաննեսը կամ աղջկա ծնողները:

Նկար
Հիսուսի օրհնությունը Հայրոսի Դստերը

Հիսուսը վերակենդանացրեց Հայրոսի դստերը:

Երբեմն Փրկիչը հանդարտեցնում է մեր կյանքի փոթորիկները, վերացնելով դժվարությունը կամ վախը, որոնք մենք ապրում ենք: Մեկ այլ անգամ Նա, հնարավոր է, չհեռացնի մեր փորձությունը, օրինակ ինչպես լուսաբանվեց Երեց Բոուենի կողմից, նրա որդու մահվան դեպքը: Սակայն եթե շարունակենք դործադրել մեր հավատը առ Հիսուս Քրիստոս, նույնիսկ անվստահության պահերին, Նա կխաղաղեցնի մեզ մեր փորձության ընթացքում:

Ընթերցեք հետևյալ վկայությունը, որով կիսվել է Երեց Բոուենը, ուշադրություն դարձնելով, թե ինչպես կարող ենք պահպանել մեր հավատը անկախ այն փորձությունների ելքից, որոնց ենթարկվում ենք:

«Ունենալով մեղքի, բարկություն և ինքնակարեկցանքի զգացողություն և փորձելով օգտագործել իմ կարողությունները, աղոթեցի, որ սիրտս փոխվի: Ենթարկվելով շատ անձնական, սրբազան փորձությունների, Տերը ինձ տվեց մի նոր սիրտ, և չնայած այն դեռևս միայնակ և ցավոտ էր, իմ ողջ տեսակետը փոխվեց: Ինձ տրված էր իմանալ, որ ես չէի կողոպտվել, այլ ավելի շուտ ինձ սպասում էր մի մեծ օրհնություն, եթե ապացուցեի, որ հավատարիմ եմ: …

«Ես վկայում եմ, որ … եթե մենք ապավինենք Հիսուս Քրիստոսի Քավությանը, նա կօգնի մեզ դիմակայել փորձություններին, թուլություններին և ցավին: Մենք կարող ենք լցվել ուրախությամբ, խաղաղությամբ և մխիթարությամբ: Կյանքի բոլոր անարդարությունները կարող են շտկվել Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով» [Քարոզիր իմ ավետարանը. Միսիոներական աշխատանքի ձեռնարկ (2004), 52]» («Որովհետեւ ես կենդանի եմ, եւ դուք կենդանի կլինեք 17):

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ե՞րբ եք դուք կամ ձեր ծանոթը պահպանել ձեր հավատն առ Հիսուս Քրիստոս փորձության կամ անվստահության պահին:

    2. Ի՞նչ օրհնություններ եք ստացել հավատարիմ մնալու արդյունքում: Հնարավոր է, ցանկանաք անդրադառնալ այն աղյուսակին, որը գծել էիք սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում դասի սկզբին, և մի քանի նախադասությամբ նկարագրեիք, թե ինչպես է Փրկիչն օգնել ձեզ փորձությունների ժամանակ, պատասխանեք յուրաքանչյուր դասին հատկացված տարածքում` ֆիզիկական, հոգևոր, մտավոր և սոցիալական:)

  2. Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի Մարկոս 4-5-ը և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.