Գրադարան
Մաս 9, Օր 4. Ղուկաս 3-4


Մաս 9. Օր 4

Ղուկաս 3-4

Նախաբան

Հովհաննես Մկրտիչը ապաշխարություն էր քարոզում և վկայում Մեսիայի գալուստը: Հիսուս Քրիստոսը մկրտվեց Հովհաննեսի կողմից և այնուհետև 40 օր ծոմ պահեց անապատում: Գալիլեա գնալուց հետո Հիսուսը Նազարեթի մարդկանց հայտարարեց, որ Ինքն էր Մեսիան: Նազարեթի մարդիկ չընդունեցին Նրան, և Նա գնաց Կափառնա, որտեզ բուժեց հիվանդներին և դուրս հանեց դևերին:

Ղուկաս 3.1-22

Հովհաննես Մկրտիչը քարոզում է Հիսուս Քրիստոսի մասին

Մի քանի րոպե խորհեք հետևյալ հարցերի շուրջ.

  • Երբևէ պատահե՞լ է, որ ինչ-որ մեկը զայրացնի ձեզ կամ ծաղրի, քանի որ դուք Եկեղեցու անդամ եք:

  • Որևէ մեկը երբևէ ձեզ ծաղրե՞լ է կամ կասկածի ենթարկե՞լ է ձեր կյանքի չափանիշը, որով դուք ապրում եք կամ մի բան, որին դուք հավատում եք:

  • Կա՞ն այնպիսի հավաքույթներ կամ երեկույթներ, որոնց դուք չեք հրավիրվել, կամ որտեղ դուք վատ եք զգացել ձեր կրոնի պատճառով:

Ուսումնասիրեք Ղուկասի 3.1 -22-ը և փնտրեք ճշմարտություններ, որոնք կբացատրեն, թե ինչու այն մարդիկ, ովքեր ապրում են ավետարանի պահանջներին համապատասխան, հնարավոր է, ժամանակ առ ժամանակ իրենց մեկուսացած զգան:

Մովսեսի օրենքի համաձայն, Ահարոնյան քահանայության նախագահողը կոչվում էր ավագ քահանա: Սակայն մինչև Փրկիչի ծառայությունը, ավագ քահանայի պաշտոնը դարձել էր կաշառքով: Ավագ քահանան նաև ազգի քաղաքական ղեկավարն էր, բայց այդ պաշտոն կրողները այս դեպքում Աստծո կողմից չէին ընտրվում: Նրանք ընտրվում էին մարդկանց կողմից, ինչպես օրինակ Հերովդեսը և մյուս Հռոմեական պաշտոնյաները (տես Աստվածաշնչի Բառարան, «Քահանայապետ»):

Կարդացեք Ղուկասի 3.2-6-ը` կենտրոնանալով հատված 2-ի վրա, ում մասին Աստված խոսում էր` որպես ավագ քահանաների:

Համառոտագրեք, թե ինչ էր Հովհաննես Մկրտիչն ուսուցանում մարդկանց Ղուկաս 3.3-6 ում: (Հովհաննեսի ուսուցանածի մասին հավելյալ ընթերցեք Ջոզեֆ Սմիթ. Թարգմանություն,Ղուկաս 3.4-11 ում [Աստվածաշնչի հավելվածում]։)

Հովհաննեսի ժամանակ որոշ մարդիկ հավատում էին, որ քանի որ իրենք Աբրահամի հետնորդներն էին, ավելի լավն էին, քան մյուսները, կամ որ Աստված իրենց ավելի շատ էր սիրում, քան ոչ Իսրայելացիներին (տես Ղուկաս 3.8, ծանոթագրություն դ): Այս իրավիճակը այսօր կարելի է նմանեցնել այն մարդկանց հետ, ովքեր մտածում են, որ կհամբարձվեն երկինք պարզապես նրա համար, որ իրենք Եկեղեցու անդամ են:

Ընթերցեք Ղուկասի 3.7-9-ը, փնտրելով, թե ինչ ուսուցանեց Հովհաննեսը հրեաներին, որի կարիք նրանք ունեին, որպեսզի փրկություն ստանան: (Հատված 9-ում, պտուղը մեր կատարած ընտրությունների արդյունքների խորհրդանիշն է:)

Կենտրոնացեք հատված 9-ում այն բանի վրա, թե ինչ տեղի կունենա մարդկանց հետ, ովքեր «բարի պտուղ» չեն տալիս կամ առաքինի կյանքով չեն ապրում:

Ղուկասի 3.10-15-ում մենք ընթերցում ենք, որ Հովհաննեսը ուսուցանում էր հրեական հասարակության հատուկ խմբերի, թե նրանք ինչպես կարող են բարի պտուղներ տալ` ապրելով առաքինի : Հովհաննեսի ծառայությունը ազդեցիկ էր, և ոմանք կարծում էին, որ, հավանաբար, նա էր Մեսիան:

Կարդացեք Ղուկաս 3.16-17-ը` փնտրելով թե ինչ ասաց Հովհաննեսը, որ Մեսիան կաներ, երբ գար:

Արտահայտությունը «կմկրտէ ձեզ Սուրբ Հոգով և կրակով» (Ղուկաս 3.16-ում) վկայակոչում է Սուրբ Հոգու պարգևը ստանալու, մաքրվելու և սրբանալու ազդեցությունը: Մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է. «Եթե մեկը ջրից և հոգուց չծնվի, նա չի կարող Աստծո արքայությունը մտնել»(Եկեղեցու Նախագահների Ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ [2007], 90):

Որպեսզի ավելի լավ հասկանաք Ղուկասի 3.17-ը, օգտակար կլինի իմանալ, թե ինչպես են առանձնացնում ցորենը կալից:

Նկար
առանձնացնելով ցորենը կալից

Արաբ ագարակատերերը առանձնացնում են ցորենը կալից

Երբ ցորենի բերքը հավաքում և կալսում են (երբ հատիկը առանձնացվում է բույսի մյուս մասերից), ագարակատերը այնուհետև քամհարում է (քամուն տալով մաքրում է ) հատիկը: Քամհարումը հին մեթոդ էր, որը օգտագործվում էր ցորենի հատիկը կալից (պատյանից) և կեղևից առանձնացնելու համար : Քամհարողը օգտագործում էր մի մեծ թիակ կամ փայտե պատառաքաղ, որը կոչվում էր հովհար, որպեսզի կալսած ցորենը նետի օդի մեջ: Զեփյուռը կտաներ ավելի թեթև, պահանջարկ չունեցող թեփը, և ավելի ծանր ցորենի հատիկները կընկնեն կալսած գետնին:

Ըստ Հովհաննեսի համանմանության, ի՞նչ կարող է ցորենը ներկայացնել։

Ի՞նչ կարող է ներկայացնել թեփը։

Կարևոր մի սկզբունք, որ սովորում ենք Ղուկասի 3.16-17-ից, այն է, որ Հիսուս Քրիստոսը առանձնացնում է առաքինին չարից:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Չնայած առաքինիի և չարի վերջնական բաժանումը տեղի կունենա Դատաստանի Օրը, ի՞նչ ուղիներով կարող է Հիսուս Քրիստոսին և Նրա ավետարանին հետևելը օգնել Նրա աշակերտներին հեռու մնալ ոչ առաքինիից հենց այժմ:

    2. Ինչո՞ւ մենք պիտի հասկանանք, որ քանի որ ցանկանում ենք հետևել Հիսուս Քրիստոսին` ապրելով Նրա ավետարանով, հնարավոր է ուրիշներից առանձնանանք կամ զգանք առանձնացած:

Ղուկաս 3.18-22-ում գրված է, որ Հիսուսը եկավ, որ մկրտվի Հովհաննես Մկրտիչի կողմից (տես նաև Մատթեոս 3.13-17): Ավելի ուշ Հովհաննես Մկրտիչը ձերբակալվեց Հերովդեսի կողմից:

Ղուկաս 3.23-38

Ներկայացվում է Հիսուսի տոհմածառը

Ղուկաս 3.23-38-ում Ղուկասը ներառում է Հիսուսի տոհմը, որը ուղղակիորեն ցույց է տալիս Հիսուսի ծագումը: Նա նաև վկայում է, որ Հովսեփը Հիսուսի «ենթադրյալ» (ոչ փաստացի) հայրն էր (Ղուկաս 3.23-ում ):

Ղուկաս 4.1-13

Հիսուսը գայթակղության է ենթարկվում սատանայի կողմից անապատում

Ղուկաս 4.1-13 ում ներկայացվում է, որ Հիսուսը 40 օր ծոմ պահեց անապատում և մերժեց սատանայի գայթակղությունները (տես նաև Մատթեոս 4.1-11):

Ղուկաս 4.14-30

Հիսուսը հայտարարում է, որ Ինքը Մեսիան է

Խորհեք հետևյալ բառերի մասին. կոտրված սրտով, կապտած, գերի, աղքատ, և կույր: Դուք երբևէ զգացե՞լ եք, որ այս բառերից մեկը կամ ավելին կարող են նկարագրել ձեր զգացմունքները: Ուսումնասիրեք Ղուկաս 4.14-30-ը և փնտրեք այն բառերը, որոնք ուսուցանում են, թե ինչպես Հիսուս Քրիստոսը ուղարկվեց բուժելու կոտրված սրտերին և ազատելու գերիներին:

Ղուկասի 4.14-17 ում մենք ընթերցում ենք, որ երբ Հիսուսը վերադարձավ ծոմապահությունից և անապատում գայթակղվելուց, Նա սկսեց քարոզել Գալիլեայի ժողովարանում: Շուտով Նա վերադարձավ Նազարեթ, որտեղ մեծացել էր: Այնտեղ Նա կանգնեց ժողովարանում, որ կարդա Եսայիայի գրքից, ով մարգարեացավ Մեսիայի աստվածային առաքելության վերաբերյալ:

Կարդացեք Ղուկաս 4.18-20-ը` փնտրելով թե Եսայիան ինչ մարգարեացավ, որ Մեսիան կանի մարդկանց համար: Դուք կարող եք նշել այն, ինչ կգտնեք:

Կարդացեք Ղուկաս 4.21-ը` ուշադրություն դարձնելով, թե ի՞նչ ասաց Հիսուսը սուրբ գրության այն հատվածի վերաբերյալ, որը Նա ընթերցել էր:

Ասելով, որ Եսայիայի մարգարեությունը կատարվեց, Հիսուսը հայտարարում էր, որ Ինքն էր մարգարեության մեջ հիշատակված Մեսիան: Վերոհիշյալ վարդապետությունը գրեք ձեր սուրբ գրություններում։ Հիսուս Քրիստոսը ուղարկված էր բուժելու կոտրված սրտերին և ազատություն տալու հոգևոր գերիներին:

Ելնելով Փրկչի ծառայության վերաբերյալ ձեր գիտելիքից, որո՞նք են այն մի քանի գործողությունները, որ Նա կատարեց, որոնք իրականացրին այս մարգարեությունը:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին. Ի՞նչ իրադարձություններ եք դուք տեսել, որ ցույց են տալիս, թե ինչպես է Հիսուս Քրիստոսը շարունակում բուժել և ազատել մեզ այսօր:

Կարդացեք Ղուկաս 4.22-ը` փնտրելով, թե ինչպես Նազարեթի բնակիչները արձագանքեցին Հիսուսի հայտարարությանը, որ Նա էր երկար սպասված Մեսիան:

Ղուկասի 4.23-ում մենք ընթերցում ենք, որ Հիսուսը գիտեր, որ Նազարեթի բնակիչները Նրանից կպահանջեին ապացուցել, որ Ինքն էր Մեսիան, կրկնելով հրաշքները, որոնք Նա գործել էր Կափառնայում: Հիսուսը պատասխանեց, մեջբերելով սուրբ գրություններից երկու օրինակ, որ ուսուցաներ հավատքի վերաբերյալ մի սկզբունք:

Նկար
Եղիան, Սարեփաթ այրին և նրա որդին

Եղիան, Սարեփաթ այրին և նրա որդին

Կարդացեք Ղուկաս 4.24-27-ը` ուշադրություն դարձնելով, երկու օրինակներին, որ Հիսուսը վկայակոչեց։ Համառոտ ընթերցեք Եղիայի և այրի Սարեփաթի մասին 1 Թագավորաց 17.1-16-ում նաև պատմությունը` Նեեմանի և Եղիսեի 2 Թագավորաց 5.1-14-ում: Հատուկ ուշադրություն դարձրեք, թե ինչ արեցին այրին և Նեեմանը իրենց հավատը ցուցադրելու նպատակով:

Ինչպե՞ս այրի Սարեփաթը և Նեեմանը հավատք ցուցադրեցին:

Կարևոր է իմանալ, որ Հին Կտակարանի երկու մարգարեները` Եղիան և Եղիսեն, հրաշքներ են գործել մարդկանց համար, ովքեր Իսրայելացիներ չէին (հեթանոսներ էին) : Հիսուսը Նազարեթում Իսրայելացիների մեջ ուսուցանում էր այրիներին և բորոտներին, ինչպես նաև երկու հեթանոսների, որոնց հետ հրաշքներ կատարվեցին, քանի որ նրանք հավատք ունեին և ընդունել էին Աստծո մարգարեներին:

Քանի որ Նազարեթի բնակիչները հավատք չունեին Նրա նկատմամբ, Հիսուսը շատ քիչ հրաշքներ գործեց այնտեղ (տես Մատթեոս 13.54-58-ում, Մարկոս 6.1-6-ում): Մենք կարևոր ակզբունք կարող ենք սովորել հավատքի մասին, երբ հակադրում ենք Նազարեթի մարդկանց այրի Սարեփաթի և Նեեմանի հետ. Երբ մենք ցույց ենք տալիս մեր հավատը առ Քրիստոս, կարող ենք տեսնել, որ հրաշքներ են տեղի ունենում:

Նկար
Նեեմանը և Եղիայի աղախինը

Նեեմանը և Եղիայի աղախինը

  1. Ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում եղանակների մի ցուցակ կազմեք, որոնց շնորհիվ մենք կարող ենք ցուցադրել մեր հավատը առ Հիսուս Քրիստոս` որպես մեր Փրկիչի: Վերանայեք Ղուկաս 4.18-ը և ցույց տվեք ուղիները, որոնցով դուք կարիք ունեք ցուցադրել ձեր հավատը առ Հիսուս Քրիստոս, որ կարողանաք ստանալ ցուցակում գրի առնված օրհնությունները:

Կարդացեք Ղուկաս 4.28 -30-ը` ուշադրություն դարձնելով, թե ինչպես նրանք, ովքեր ժողովարանում էին արձագանքեցին Հիսուսի ասածներին։

Խորհեք, ինչպես է այս հատվածում լուսաբանվում, թե Հիսուն Քրիստոսը ինչպես է առանձնացնելու արդարներին ամբարիշտներից ( տես Ղուկաս 3.17):

Ղուկաս 4.31-44

Հիսուսը դևեր է հանում և բուժում հիվանդներին

Ընթերցեք Ղուկաս 4.31-44-ը` փնտրելով, թե ինչով է տարբերվում Կափառնայում մարդկանց արձագանքը Նազարեթի բնակիչների արձագանքից:

Ինչպե՞ս են այս հատվածները լուսաբանում սկզբունքը, որ երբ մենք ցուցադրում ենք մեր հավատը առ Քրիստոս, կարող ենք ստանալ Նրա օրհնությունները:

  1. Ամփոփեք այսօրվա ձեր սովորածը` գրելով սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում ձեր վկայությունը, որ Հիսուս Քրիստոսը Փրկիչն է և այն օրհնությունների մասին, որ դուք ստացել եք, քանի որ հավատ եք դրսևորել առ Նա:

  2. Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի Ղուկաս 3-4-ը և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.