Գրադարան
Մաս 25, Օր 1. Եփեսացիս 2-3


Մաս 25. Օր 1

Եփեսացիս 2-3

Նախաբան

Պողոս Առաքյալը ուսուցանեց Եփեսոսի Սրբերին, որ բոլոր մեղավորները Աստծո շնորհով կարող են փրկվել, իսկ հրեաներն ու հեթանոսները մեկ են դարձել Աստծո տանը: Պողոսը նաև բացատրեց, որ Հիսուս Քրիստոսի Եկեղեցին կառուցված է առաքյալների և մարգարեների հիմքի վրա և կիսվեց իր ցանկությունով, որ Սրբերը զգան Հիսուս Քրիստոսի սերը:

Եփեսացիս 2

Պողոսը ուսուցանում է, թե ինչպես է Հիսուս Քրիստոսի արյունը փրկում հրեաներին և հեթանոսներին:

Մտածեք այն ժամանակի մասին, երբ դուք ձեզ զգացել եք ուրիշներից մերժված կամ մեկուսացած:

Այն ժամանակ, երբ Պողոս Առաքյալը գրեց իր նամակը առ Եփեսացիս, Եկեղեցու որոշ հրեա անդամներ համարեցին որ իրենք առավել էին նոր դարձի եկած հեթանոսներից, քանի որ հրեաները ծնունդով Իսրայելի ազգից էին, իսկ տղամարդիկ՝ թլպատված:

Ընթերցեք Եփեսացիս 2.1-3-ը, ուշադրություն դարձնելով, թե Պողոսը ինչպես նկարագրեց հեթանոս Սրբերի (դու և դուք հատվածներ -ում 1-2) և հրեա Սրբերի հոգևոր վիճակը(մենք հատված 3-ում), նախքան նրանց դարձի գալը դեպի Փրկիչը և Նրա Եկեղեցին: Արտահայտությունը «օդի իշխանութեան իշխանի պես» հատված 2-ում վերաբերում է դևին և աշխարհով մեկ նրա ունեցած ազդեցությանը:

  • Համաձայն հատվածներ 1–2-ի, ինչպիսի՞ն էր հեթանոսների հոգևոր վիճակը նախքան նրանց դարձի գալը:

  • Համաձայն հատված 3-ի, ինչպիսի՞ն էր Պողոսի և հրեաների հոգևոր վիճակը նախքան նրանց դարձի գալը:

Պողոսը նկարագրում էր երկուսին էլ՝ հեթանոսներին և հրեաներին, հոգևոր առումով մահացած կամ Աստծուց առանձնացած իրենց մեղքերի պատճառով (տես հատված 1): Նրանք հետևում էին մարմնի ցանկություններին և ուղիներին, այսպիսով ենթարկելով իրենց Աստծո ցասմանը:

Ընթերցեք Եփեսացիս 2.4-6-ը, փնտրելով հեթանոս և հրեա Սրբերի հոգևոր վիճակը իրենց զրույցից հետո: Կենդանի արավ բառը հատված 5-ում նշանակում է կենդանացրեց, և արտահայտությունը «երկնավորներումը» հատված 6-ում վերաբերում է սելեստիալ արքայությանը (տես Բրյուս Ռ. Մակքոնկի, Doctrinal New Testament Commentary, 3vols.[1965-73], 2.500):

Նկատեք, որ նրանց զրույցից հետո Տերը կենդանացրեց և հրեաներին, և հեթանոսներին կամ կենդանացրեց նրանց իրենց հոգևոր մահացած և մեղավոր վիճակից: Մենք սա համարում ենք հոգևոր վերածնունդ կամ փրկված մեր մեղքերից:

Կարդացեք Եփեսացիս 2.7-10, ուշադրություն դարձնելով, թե ինչը հնարավորություն տվեց հեթանոսներին և հրեաներին փոխակերպվել:

Այս հատվածները ուսուցանում են հետևյալ ճշմարտությունը. Աստծո շնորհով ողջ մարդկությունը կարող է փրկվել Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած հավատքի շնորհիվ։

Ճշմարիտ հավատքն առ Հիսուս Քրիստոսը միշտ ուղղորդում է Նրան հետևելու և բարի գործեր անելու: Նկատեք` Պողոսը շեշտում է, որ մենք չենք կարող փրկել ինքներս մեզ, անկախ այն բանից, թե որքան բարի են մեր գործերը (տես Եփեսացիս 2.8-9): Առաջին Նախագահությունից Նախագահ Դիտեր Ֆ Ուխդորֆը բացատրել է, որ մենք Աստծո շնորհի կարիքն ունենք:

Նկար
Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ

«Քանի որ բոլորը «մեղանչեցին, և Աստծոյ փառքիցը պակասուած են» [Հռովմայեցիս 3.23], և քանի որ «ոչ մի անմաքուր բան չի կարող մտնել Աստծո արքայությունը» [1 Նեփի 15.34], մեզանից յուրաքանչյուրն արժանի չէ վերադառնալ Աստծո ներկայություն:

«Նույնիսկ, եթե մենք ծառայենք Աստծուն մեր ողջ հոգով, բավարար չէ, քանի որ մենք կշարունակենք լինել‘«անպիտան ծառաներ» [Մոսիա 2.21]: Մենք չենք կարող վաստակել մեր ճանապարհը դեպի երկինք. արդարադատության պահանջները կանգնած են որպես խոչընդոտ, որը մենք ինքներս անզոր ենք հաղթահարել:

«Սակայն ամեն ինչ կորած չէ:

Աստծո շնորհը մեր մեծ և անսահման հույսն է:

Հիսուս Քրիստոսի զոհաբերության շնորհիվ ողորմության ծրագիրը բավարարում է արդարադատության պահանջները, [տես Ալմա 42.15] «և [առաջ] բերում միջոցներ մարդկանց համար, որ նրանք կարողանան ունենալ հավատք ի ապաշխարություն» [Ալմա 34.15].

«Մեր մեղքերը որդան կարմիրի պս լինին, ձիւնի պես պիտի սպիտականան[տես Եսայիա 1.18]: Քանի որ մեր սիրելի Փըրկիչը «իր անձը ամենի համար փրկանք տվավ»[Ա Տիմոթեոս 2.6], Նրա հավիտենական արքայության մուտքը բաց կլինի մեզ համար [տես Բ Պետրոս 1.11

Դարպասը բաց է: …

«Այս փառքը ժառանգելու համար մենք բաց դարպասի կարիքն ունենք. մենք պետք է մտնենք այս դարպասով սրտի փոխվելու ցանկությամբ` փոփոխությունն այնպես ողբերգական է, որ սուրբ գրությունները նկարագրում են դա ինչպես «վերստին ծնվեն. Այո,Աստծուց ծնվեն, [իրենց մարմնական] ու ընկած վիճակից փոխված դեպի արդարության մի վիճակի, փրկագնվելով Աստծո կողմից, դառնալով նրա որդիներն ու դուստրերը» [Մոսիա 27.25]: …

«Շնորհը Աստծո պարգևն է, և Աստծո յուրաքանչյուր պատվիրանին հնազանդ լինելու մեր ցանկությունը մեր մահկանացու ձեռքը պարզելն է՝ մեր Երկնային Հորից այս սուրբ պարգևը ստանալու համար» («Շնորհի պարգևը» Ensign կամ Լիահոնա, Մայ. 2015, 108, 110):

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին. Մեր հավատի գործադրումըՀիսուս Քրիստոս հանդեպ և մեղքերի ախաշխարումը օգնում է մեզ ստանալ Աստծո շնորհի պարգևը:

Նկար
նկարագրել, Հերովդեսի տաճարի նմուշը

Ուղեկցող նկարը ցույց է տալիս Երուսաղեմում Հերովդեսի տաճարի նմուշի մի մասը: Տաճարի արտաքին հրապարակներում նետը մատնանշում է «բաժանող պատին» (Եփեսացիս 2.14): Քանի որ հեթանոսները ծնունդով Իսրայելի ազգից չէին, ովքեր ապրում էին Մովսեսի օրենքի համաձայն, նրանց արգելված էր այդ պատից անցնել դեպի Տաճարի ավելի սուրբ տարածքներ: Նրանց համարում էին «օտարներ [օտարերկրացիներ] Իսրայելի քաղաքակցութիւնիցը հեռացած, և օտարացած խոստմունքի ուխտերիցը» (Եփեսացիս 2.12): Նյութական բաժանող պատը՝ խորհրդանշում էր հոգևոր բաժանումը, որը գոյություն ուներ հրեաների և հեթանոսների միջև, նախքան Պողոսի հայտնությունն այն մասին, որ ավետարանը պետք է քարոզվի հեթանոսներին:

Կարդացեք Եփեսացիս 2.12-15-ը` փնտրելով, թե ի՞նչը ոչնչացրեց հրեաների և եթանոսների միջև եղած արգելապատը: Թշնամություն բառը հատված 15-ում նշանակում է «հակամարտություն, թշնամանք, և ատելություն» (Սուրբ Գրքերի Ուղեցույց, “Enmity,” scriptures.lds.org):

Համաձայն այդ հատվածների, ի՞նչը միացրեց հեթանոսներին և հրեաներին:

Քրիստոսի արյան միջոցով (Քավության), հրեաների և հեթանոսների հոգևոր բաժանում կատարող պատկերավոր պատը հեռացվեց, և նրանք դարձան «մի նոր մարդ» (Եփեսացիս 2.15), մեկ միավորված մարմին, կամ խումբ Քրիստոսում: Գուցե կամենաք գրել հետևյալ ճշմարտությունը Եփեսացիս 2.12-15-ի կողքին: Երբ գալիս ենք Հիսուս Քրիստոսի մոտ և մասնակից լինում Նրա շնորհին, մենք միավորվում ենք Աստծո Սրբերի հետ:

Կարդացեք Եփեսացիս 2.16-19, ուշադրություն դարձնելով արտահայտություններին, որոնք շեշտում են այն ճշմարտությունը, որ երբ մենք գալիս ենք Հիսուս Քրիստոսի մոտ և մասնակից լինում Նրա շնորհին, կարող ենք միավորվել Աստծո Սրբերի հետ:

Խորհեք, թե ինչու եք կարծում, որ այսօր այդ ճշմարտությունը կարևոր է հասկանալ և կիրառել Եկեղեցում:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ինչպե՞ս կարող ենք օգնել մյուսներին Եկեղեցում դառնալ կամ զգալ ավելի շատ «համերկրացիներ» (Եփեսացիս 2.19), քան օտարներ:

    2. Ե՞րբ է որևէ մեկը օգնել ձեզ ավելի շատ զգալ համերկրացի, քան օտարական Սրբերի հետ:

    3. Ե՞րբ եք փորձել օգնել որևէ մեկին նույնը զգալ:

Խորհեք որևէ մեկի մասին, ում ճանաչում եք, ով հնարավոր է օգուտ քաղի որևէ Եկեղեցական միջոցառման հաճախելով: Հրավիրեք այդ անձնավորությանը առաջիկա միջոցառումին կամ Եկեղեցական հավաքին և հետևողական ջանքեր գործադրեք օգնել այդ մարդուն ձեր ծխում կամ ճյուղում ընդունված զգալ:

Կարդացեք Եփեսացիս 2.20-22-ը` փնտրելով, թե Եկեղեցու հիմքի մասին ինչ ուսուցանեց Պողոսը:

Ավարտեք Պողոսի ուսմունքների վրա հիմնված հետևյալ ճշմարտությունը այդ հատվածներում. Տիրոջ Եկեղեցին հիմնված է , Հիսուս Քրիստոսի հետ, որպես .

Անկյունաքարը մի մեծ քար է, դրված հիմքի անկյունում, որ ամրություն և կայունություն տա ողջ շենքին:

Նկար
անկյունաքար

Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսը հանդիսանում Եկեղեցու «հիմնական անկյունաքարը» (Եփեսացիս 2.20):

Մտածելով Եփեսացիս 2.21-22-իմասին, խորհեք, թե այդ անկյունաքարի պատճառով ինչ է պատահում Եկեղեցու մնացած մասին:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ի՞նչ եղանակներով են առաքյալներն ու մարգարեները կազմում Եկեղեցու հիմքի մնացած մասը։

    2. Ինչպե՞ս է այդ հիմքը նպաստում Եկեղեցու կայունությանը և պաշտպանում այն դևի հարձակումներից:

Եփեսացիս 3

Պողոսը արտահայտում է եփեսացի Սրբերին ուղղված իր ցանկությունները:

Ինչպես գրի է առնված Եփեսացիս 3.1-16-ում, Պողոս Առաքյալը քարոզեց Հիսուս Քրիստոսի մասին և ուսուցանեց, որ Նրա միջոցով հեթանոսները կարող են լինել Իսրայելի հետ «ժառանգակիցներ» (հատված 6) և Աստծո խոստումի մասնակիցներ: Պողոսի ծառայությունը Հիսուս Քրիստոսի ավետարանը հեթանոսներին քարոզելն էր:

Կարդացեք Եփեսացիս 3.17-19-ը` փնտրելով, թե ինչ էր Պողոսը ցանկանում, որ Սրբերը իմանան և զգան:

Ըստ այդ հատվածների, ի՞նչ էր ցանկանում Պողոսը, որ Սրբերը իմանան և զգան:

Եփեսացիս 3.1-19-ում մենք սովորում ենք, որ առաքյալներն ու մարգարեները ցանկանում են օգնել Աստծո զավակներին` ճանաչել և զգալ Հիսուս Քրիստոսի սերը:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ինչպե՞ս են առաքյալներն ու մարգարեները օգնում Աստծո զավակներին հասկանալ մեծարման օրհնությունները և զգալ Հիսուս Քրիստոսի սերը մեր օրերում:

    2. Առաքյալների ու մարգարեների ուսմունքները ե՞րբ են օգնել ձեզ հասկանալ մեծարման օրհնությունները կամ զգալ Հիսուս Քրիստոսի սերը ձեր կյանքում:

  2. Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի Եփեսացիս 2-3 գլուխները և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.