Գրադարան
Մաս 12, Օր 1. Ղուկաս 18-21


Մաս 12. Օր 1

Ղուկաս 18-21

Նախաբան

Վերջին անգամ ճանապարհորդելով դեպի Երուսաղեմ, Նա ուսուցանեց Իր ավետարանը և հրաշքներ գործեց մարդկանց մեջ: Նա հաղթանակած մտավ Երուսաղեմ, կրկին մաքրեց տաճարը , և ուսուցանեց այնտեղի մարդկանց:

Ղուկաս 18-21

Փրկիչն ուսուցանում է Երուսաղեմի ճանապարհին

Դուք արդեն սովորել եք շատ դեպքերի մասին` գրի առնված Ղուկաս 18-21-ումՄատթեոսի և Մարկոսի ավետարաններն ուսումնասիրելիս:

Նկար
Քրիստոսը և հարուստ երիտասարդ իշխանավորը
Նկար
Հաղթական մուտքը

Երբ Հիսուս Քրիստոսը վերջին անգամ եկավ Երուսաղեմ, Նա մի շարք առակներ ուսուցանեց և բուժեց շատ մարդկանց: Նա հրավիրեց մի երիտասարդ հարուստ իշխանավորի, որ բաժաներ իր ունեցվածքը աղքատներին և հետևեր իրեն: Նա բուժեց կույրին: Չնայած ծաղրին, Նա Երիքովում ճաշեց ղեկավար պանդոկապաններից մեկի հետ: (Տես նաև Մատթեոս 19–20-ը, Մարկոս10-ը):

Հիսուսը ժամանեց Երուսաղեմ` ավանակին հեծած, շրջապատված գովեստի բացականչություններով: Նա կրկին դուրս վռնդեց դրամափոխներին տաճարից, ուսուցանեց այնտեղի մարդկանց և պատասխանեց ավագ քահանաների ու դպիրների հարցերին: Նա գովաբանեց մի այրի կնոջ, ով իր երկու լուման գցեց գանձանակի մեջ: Նա նաև ուսուցանեց աշակերտներին Իր Երկրորդ Գալուստի մասին:

Հատվածների մեծ մասը, որ դուք կուսումնասիրեք այս դասին, Ղուկասի ավետարանում եզակի են: Երբ պատրաստվեք ուսումնասիրել Ղուկաս 18–21-ը, պատասխանեք հետևյալ հարցերին` դրանց համար հատկացված տեղում.

Ո՞ր գործողությունները կարող են ցույց տալ, որ մեկը անկեղծորեն ցանկանում է մոտենալ Տիրոջը: Ինչպիսի՞ վարքագիծը կարող է ցույց տալ, որ նա իրոք կամենում է լինել ներված կամ ցանկանում է Տիրոջ օգնությունը:

Ընթերցեք սուրբ գրություններին ուղեկցող աղյուսակում յուրաքանչյուր հատվածը և խորհեք այդ հարցերի պատասխանների մասին: Դուք հավանաբար կցանկանաք նշել այն, ինչ կգտնեք դրա վերաբերյալ:

Առակ կամ հատված

Բառային օգնություն

Հիմնական կերպար

Վարդապետություններ կամ սկզբունքներ

Ղուկաս 18.1-8

Թուլանալ. դառնալ հուսալքված կամ հոգնաբեկ

Վրեժխնդիր լինել. ճշմարտությունը կամ արդարությունը վերականգնել

Այրի կին

Ղուկաս 18.9-14

Արդարացրեց. ընդունեց կամ պարզաբանեց

Մաքսավոր

Ղուկաս 18.35-43

Կույր մարդ

Ղուկաս 19.1-10

Բազմությունը. ամբոխը կամ ժողովուրդը

Կեղծ մեղադրանք. անարդար միջոցներ կամ մեթոդներ

Զաքեոս

Խորհելու հարցեր

  • Ի՞նչ էր ամենից շատ գլխավոր կերպարը ցանկանում:

  • Ի՞նչ էր արել այդ մարդը ցույց տալու համար, որ իր ցանկությունն անկեղծ էր։

  • Ի՞նչ տեղի ունեցավ նրա հավատարիմ գործողությունների շնորհիվ:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ի՞նչ նմանություններ դուք նկատեցիք յուրաքանչյուր գլխավոր կերպարի գործողություններում։

    2. Ի՞նչ նմանություններ նկատեցիք այն բանում, որ գլխավոր հերոսներից յուրաքանչյուրը ստացավ իր գործողությունների արդյունքում:

Այս պատմությունները ուսուցանում են մի ճշմարտություն, որ Տիրոջ նկատմամբ ցուցաբերած մեր հավատքում, եթե անկեղծ և հաստատակամ ենք, կարող ենք ստանալ Նրա ողորմածությունը:

Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարի հետևյալ հայտարարությունը` փնտրելով, թե ինչն է վկայում, որ մարդը հավատք է գործադրում առ Տերը: «Ճշմարիտ հավատքը կենտրոնացած է Տեր Հիսուս Քրիստոսի վրա և մեջ, ու միշտ առաջնորդում է դեպի արդար գործողության» («Խնդրեք հավատքով» Ensign կամ Լիահոնա, մայիս 2008, 95)։

Կարող եք այդ բնորոշումները գրել ձեր սուրբ գրության լուսանցքում:

  1. Ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում գրեք որոշ ուղիներ, որոնցով այսօր կարող եք գործադրել հավատք առ Հիսուս Քրիստոս: Ի՞նչ օրհնություններ ենք ստանում Հիսուս Քրիստոսի հանդեպ ամենօրյա հավատք գործադրելու համար։

Կարդացեք Երեց Բեդնարի հետևյալ խոսքերն այն մասին, թե ինչ է նշանակում զգալ Տիրոջ ողորմածությունը.

Նկար
Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

«Անձնական ուսումնասիրության, դիտողականության, կշռադատելու և աղոթելու միջոցով ավելի լավ եմ սկսել հասկանալ, որ տիրոջ գորովագութ ողորմածությունները շատ անձնական և անհատական օրհնություններ են` ուժ, պաշտպանություն, հավաստիացում, առաջնորդություն, սիրալիր բարություն, սփոփանք, աջակցություն և հոգևոր պարգևներ, որոնք մենք ստանում ենք Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով: Ճշմարտապես, Տերը համապատասխանեցնում է «իր ողորմածությունները մարդկանց զավակների պայմաններին» (ՎևՈւ 46.15):

«… Թույլ տվեք առաջարկել, որ ճանապարհներից մեկը, որով գալիս է Փրկիչը մեզանից յուրաքանչյուրի մոտ, Նրա առատ և գորովագութ ողորմածությունն է: Օրինակ, երբ ես և դուք ենթարկվում ենք քննությունների և մարտահրավերների մեր կյանքում, հավատի պարգևը և անձնական վստահության համապատասխան զգացումը, որը վեր է մեր սեփական ունակությունից, երկու օրինակներն են Տիրոջ գորովագութ ողորմածությունների: Զղջումը, մեղքերի թողությունը և խղճի խաղաղությունը օրինակներն են Տիրոջ գորովագութ ողորմությունների: Եվ համառությունն ու հոգևոր ուժը, որոնք թույլ են տալիս մեզ առույգ առաջ ընթանալ, Ֆիզիկական սահմանափակումների և հոգևոր դժվարությունների միջոցով, Տիրոջ գորովագութ ողորմածությունների օրինակներ են» (“Տիրոջ Գորովագութ Ողորմածություններ,” Ensign կամ Լիահոնա, Մայիս 2005, 99–100):

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ինչպե՞ս եք դուք կամ ձեր ծանոթը հավատք , գործադրել առ Հիսուս Քրիստոս: Ի՞նչ ողորմածություն եք դուք կամ ձեր ծանոթը ստացել արդյունքում:

    2. Խորհեք, թե ինչ ուղիներով եք դուք ցանկանում Տիրոջ օգնությունը կամ ողորմածությունը ձեր կյանքում: Ի՞նչ կանեք դուք` գործադրելու ձեր հավատքը Տիրոջ նկատմամբ, որպեսզի ստանաք Նրա ողորմածությունը:

  2. Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ:

    Ես ուսումնասիրել եմ Ղուկաս 18–21-ը և ավարտել այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.