Գրադարան
Մաս 20, Օր 4. Հռովմայեցիս 4–7


Մաս 20. Օր 4

Հռովմայեցիս 4–7

Նախաբան

Պողոսը բացատրել է, թե Աբրահամն ինչպես է արդարացվել շնորհի միջոցով: Այնուհետև, նա նկարագրել է օրհնությունները, որոնք գալիս են նրանց, ովքեր արդարացված են և սովորեցրել է, որ մկրտությունը խորհրդանշում է մեղքի համար մեռնելը և Քրիստոսի համար ապրելը:

Հռովմայեցիս 4–5

Պողոսը բացատրում է, թե Աբրահամն ինչպես է արդարացվել շնորհի միջոցով

Պատկերացրեք, որ դուք անապատում ծարավից մեռնում եք և որ մոտակա բլրի վրա ջրով լի շիշ կա: Հետևյալ տարբերակներից ո՞րը ձեզ կփրկի:

Նկար
drawing, man crawling in desert
  1. Ձեր հավատքը, որ ջուրը կարող է փրկել ձեզ:

  2. Ջրին հասնելու և խմելու ձեր ջանքերը:

  3. Ջուրը:

Այս սցենարը ձեզ կօգնի, որ հասկանաք Պողոսի ուսմունքները Հռովմայեցիս 4–7 գլուխներում այն մասին, թե հավատքը, գործերը և շնորհը ինչպես են կապված արդարացման վարդապետության հետ:

Հռովմայեցիս 1–3 գլուխներում մենք սովորեցինք, որ արդարացվել նշանակում է մեղքի համար տրվող պատժից ազատվել և արդար համարվել Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով (տես ՎևՈւ 76.69):

Հռոմի հրեա սրբերից ոմանք արդար համարվելու համար չափից մեծ կարևորություն էին տալիս իրենց անձնական ջանքերին և Մովսեսի օրենքին: Ինչպե՞ս է հնարավոր, որ այսօր մարդիկ նմանատիպ թյուր ըմբռնում ունենան արդարացման վերաբերյալ:

Վերոհիշյալ սցենարի երեք տարբերակներից որը կարող է ներկայացնել այն գաղափարը, որ մենք կարող ենք փրկվել մեր գործերով: ____

Պողոսը փորձել է ուղղել այդ թյուր ըմբռնումը հրեաներին հիշեցնելով Աբրահամի՝ հին հայրապետի մասին, որը արդար էր համարվել հրեաներից մեծ մասի կարծիքով:

Կարդացեք Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Հռովմայեցիս 4.2–5 (Սուրբ գրությունների ուղեցույցում), պարզելով, թե Աբրահամն ինչու էր արդարացվել և որպես արդար դատվել:

Ի՞նչը Աբրահամին չէր արդարացրել:

Հիշեք Պողոսի ուսմունքը, որ «ամենքը մեղանչեցին, և Աստծո փառքիցը պակասված են» (Հռովմայեցիս 3.23): Նույնիսկ եթե մենք, ի վերջո, անթերի հնազանդվեինք պատվիրաններին, մեր անցյալի մեղքերը և օրինազանցությունները մեզ կխանգարեին, որ արդարացվեինք օրենքի գործերից: Այլ կերպ ասած, գործերի օրենքով արդարանալու համար մեզանից կպահանջվի երբեք չմեղանչել և նույնիսկ անգիտակցորեն չխախտել Աստծո օրենքները:

Հռովմայեցիս 4.6–15 հատվածներում սովորում ենք, որ ազգատոհմը և Մովսեսի օրենքին հնազանդվելը մեղքերից ներվելու զորություն չեն տալիս:

Կարդացեք Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն Հռովմայեցիս 4.16Սուրբ գրությունների ուղեցույցում, ավելի լիարժեք բացատրություն փնտրելով արդարացման վերաբերյալ:

Վարդապետություններից մեկը, որ կարող ենք սովորել Հռովմայեցիս 4.16 հատվածում, այն է, որ մենք արդարացվում եք հավատքով և գործերով՝ շնորհի միջոցով: (Դուք կարող եք այդ սկզբունքը գրել ձեր սուրբ գրություններում Հռովմայեցիս 4.16 հատվածի լուսանցքում:

Հիշեք, որ շնորհը վերաբերում է օրհնություններին, ողորմությանը, օգնությանը և ուժին, որը մեզ հասանելի է Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ: Վերադարձեք դասի սկզբում նկարագրված սցենարին: Երեք տարբերակներից որը կարող է ներկայացնել Հիսուս Քրիստոսի քավությունը և Աստծո շնորհը: ____

Ո՞ր տարբերակը կարող է ներկայացնել մեր հավատքը առ Նա: ____

Եթե դուք լինեիք այդ իրավիճակում, դուք կկարողանայի՞ք փրկվել ձեր հավատքով ու ջանքերով, եթե բլրի վրա ջուր չլիներ: Ինչպե՞ս է այդ սցենարի ջուրը ներկայացնում Հիսուս Քրիստոսի Քավությունը և Աստծո շնորհը:

Առաջին Նախագահությունից՝ Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը սովորեցրել է.

Նկար
President Dieter F. Uchtdorf

«Փրկությունը հնարավոր չէ գնել հնազանդության տարադրամով. այն գնվել է Աստծո Որդու արյամբ [տես Գործք 20.28]: …

Շնորհը Աստծո պարգև է, և Աստծո յուրաքանչյուր պատվիրանին հնազանդ լինելու մեր ցանկությունը, մեր մահկանացու ձեռքը պարզելն է՝ մեր Երկնային Հորից այդ սուրբ պարգևը ստանալու համար» («Շնորհի պարգևը» Ensign կամ Լիահոնա, մայիս 2015, 109–110):

Ուշադրություն դարձրեք, որ մինչ անապատում ջրի կարիքի սցենարը մեզ օգնում է հասկանալ, թե ինչպես են հավատքը, գործը և շնորհը նպաստում արդարացմանը, այն ցույց չի տալիս բոլոր այն ուղիները, որով կարող ենք ստանալ Փրկչի շնորհը: Հիսուս Քրիստոսը ոչ միայն ապահովել է կյանք փրկող ջուրը, որ ներկայացնում է Աստծո շնորհը, որը մեզ արդարացնում և մաքրում է մեղքից. Նա նաև մեզ հնարավորություն է տալիս հավատք և զորություն ունենալ ջրին հասնելու կամ Աստծո շնորհը ձեռք բերելու: Մենք կարող ենք օրհնվել այդ շնորհով և բարի գործեր անել՝ նախքան Հիսուս Քրիստոսին հավատալը, հավատք գործադրելու ընթացքում և դրանից հետո:

Նկար
Elder David A. Bednar

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է. «Քավության զորությունը հնարավոր է դարձնում ապաշխարությունը և ճնշում է մեղքի պատճառած հուսահատությունը. այն նաև ուժեղացնում է մեզ՝ տեսնելու, կատարելու և լավը դառնալու այն ուղիներով, որոնք մենք երբեք չէինք կարող իմանալ և կատարել՝ մեր սահմանափակ մահկանացու կարողությամբ» («Հետևաբար, նրանք զսպեցին իրենց վախը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2015, 47):

Ինչպե՞ս են Քավությունը և Աստծո շնորհը օգնում մեզ հավատ գործադրել Հիսուս Քրիստոսի հանդեպ և բարի գործեր անել:

Մի քանի գործեր, որ պետք է անենք Քրիստոսի հանդեպ մեր հավատքը ցուցաբերելու և Աստծո շնորհով արդարանալու համար, մեր մեղքերից ապաշխարելն է, պատվիրաններով ապրելը և ավետարանի փրկարար արարողությունները ստանալը (տես Մորոնի 10.32–33):

  1. Պատկերացրեք, որ ձեր ընկերներից երկուսը վիճում են, թե մենք ինչպես կարող ենք «փրկվել»: Ընկերներից մեկն ասում է, որ փրկվելու համար բավարար է միայն Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր հավատքը արտահայտելը: Մյուս ընկերը պնդում է, որ պատվիրաններին հնազանդվելն է, որ մեզ փրկություն է բերում: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե ձեր ընկերներին ինչպես կբացատրեիք հավատքի, գործերի և շնորհի կապը միմյանց հետ:

Հռովմայեցիս 5 գլխի համաձայն՝ Պողոսն ուսուցանել է խաղաղության մասին, որ գալիս է նրանց, ովքեր հավատքով մտնում են Աստծո շնորհի մեջ (տես 1–2 հատվածները): Բացի այդ, նա բացատրել է, որ Քրիստոսի Քավությամբ մեզ հասանելի շնորհն ավելի քան բավարար է Անկման հետևանքները հաղթահարելու համար:

Հռովմայեցիս 6–7

Պողոսն ուսուցանում է, թե ինչպես ազատվել մեղքից և վաստակել հավերժական կյանք

Պատկերացրեք, որ ձեր ընկերը ծրագրում է հետագայում ծառայել միսիայում, բայց ներկայումս Տիրոջ չափանիշներին հակառակ ընտրություններ է կատարում: Երբ ընկերոջդ հայտնում ես իր վարքի մասին քո մտահոգությունը, նա ասում է. «Հետո ինչ: Քավության շնորհիվ ես միշտ կարող եմ ապաշխարել միսիա գնալուց առաջ»:

Մտածեք, թե ինչ կպատասխանեիք ձեր ընկերոջը: Ուսումնասիրելով Հռովմայեցիս 6 գլուխը, պարզեք, թե նրա վերաբերմունքում ինչ լուրջ թյուրիմացություն կա շնորհի վարդապետության վերաբերյալ:

Կարդացեք Հռովմայեցիս 6.1–6, 11–12 հատվածները, պարզելով, թե Պողոսի ուսմունքները ինչպես կարող են ուղղել ձեր ընկերոջ մտածելակերպը:

Ձեր խոսքերով բացատրեք, թե այս հատվածների Պողոսի ուսմունքներն ինչպես կարող են օգնել ձեր ընկերոջը.

Ձեր կարծիքով ի՞նչ է նշանակում «մեռնել մեղքին» (Հռովմայեցիս 6.2) և «մկրտութիւնովը նորա հետ թաղուեցանք մահի մէջ» (Հռովմայեցիս 6.4):

Ճշմարտություններից մեկը, որ կարող ենք սովորել այս հատվածներից, այն է, որ ընկղմամբ մկրտությունը կարող է խորհրդանշել մեղքի հանդեպ մահը և հոգևոր կյանքի համար նորոգվելը:

Նոր հոգևոր կյանքը, որ սկսում ենք, երբ մկրտվում ենք, ներառում է մեր մեղքերի թողություն ստանալը և Աստծո պատվիրաններին հնազանդվելու պարտավորություն վերցնելը: Նրանք, ովքեր կոտրել են իրենց մկրտության ուխտը, միտումնավոր մեղք գործելով, հետագայում ապաշխարելու նպատակով, ծաղրում են Փրկչի Քավությունը և հոգևոր վտանգի մեջ են գցում իրենց:

Ո՞վ է վճարում աշխատողի վարձքը: Ինչո՞ւ չէ գործատուն վճարում մեկ այլ գործատուի աշխատողի վարձքը:

Կարդացեք Հռովմայեցիս 6.13 հատվածը և պարզաբանեք, թե ինչպես կարող է մարդ միաժամանակ ներկայանալ և ծառայել երկու «գործատուի» կամ տերերի: Այս հատվածում ներկայանալ բառը նշանակում է ենթարկվել, իսկ անդամներ բառը ակնարկում է մարմնի անդամներին ու մտքին:

Կարդացեք Հռովմայեցիս 6.14–23 հատվածները, պարզելով մեղքի «վարձքը» (Հռովմայեցիս 6.23) կամ հետևանքները և Աստծո պարգևը: Թվարկեք ձեր գտածը հետևյալ աղյուսակում:

Մեղքի վարձքեր

Աստծո պարգևներ

Մահը որպես մեղքի վարձք նշանակում է «հեռանալ Աստծուց և նրա ազդեցությունից» և «մահանալ արդարությանը վերաբերող բաների նկատմամբ» (Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Մահ հոգևոր», scriptures.lds.org):

Հռովմայեցիս 6.16 հատվածից սովորում ենք, որ եթե ենթարկվենք մեղքին, ապա մեղքի ծառաները կդառնանք: Կարող եք այդ սկզբունքը գրել ձեր սուրբ գրությունների Հռովմայեցիս 6.16 հատվածի լուսանցքում:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. Ինչպե՞ս է մեղքին ենթարկվելը մեզ մեղքի ծառա դարձնում:

Մտաբերեք դեպքեր, երբ մեղքին ենթարկվելը ինչ-որ մեկին զրկել է ազատությունից:

Վերադարձեք նախորդ աղյուսակի «Աստծո պարգևներ» սյունակի տակ գրվածներին: Որո՞նք են մեղքի փոխարեն արդարությանը ծառայելու առավելությունները:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք հետևյալ սկզբունքը. Եթե ենթարկվենք Աստծուն, կարող ենք ազատվել մեղքից և ստանալ հավերժական կյանքի պարգևը: Ապա պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ի՞նչ ուղիներով ենք ենթարկվում Աստծուն:

    2. Ինչպե՞ս եք դուք մեղքից ազատվել՝ ենթարկվելով Աստծուն:

  2. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում մի նպատակ գրեք, թե ինչպես կարող եք ավելի լավ ենթարկվել Աստծուն, որպեսզի ստանաք Նրա շնորհը ձեր կյանքում:

Ինչպես գրված է Հռովմայեցիս 7 գլխում, Պողոսն օգտագործել է ամուսնության փոխաբերությունը, որպեսզի ուսուցանի, որ Եկեղեցու անդամներն ազատվել են Մովսեսի օրենքից և միացել են Քրիստոսին: Նա գրել է նաև «մարմնի» (Հռովմայեցիս 7.18) կամ ֆիզիկական ցանկությունների և «ներսի մարդու» (Հռովմայեցիս 7.22) կամ հոգևորի միջև պայքարի մասին:

Հռովմայեցիս 7.24–25 հատվածների Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը լրացուցիչ մտքեր է հաղորդում Պողոսի զորավոր վկայությանը, որ մարմինը հնարավոր է հաղթել.

«Եվ եթե ես չճնշեմ մեղքը, որն իմ մեջ է, այլ մարմնով ծառայեմ մեղքի օրենքին. ի՜նչ խեղճ մարդ եմ ես. ո՞վ կազատի ինձ այս մահվան մարմնից։

Ուրեմն շնորհակալ եմ Աստծուց, մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով, որ այդպես, մտքով ես ինքս ծառայում եմ Աստծո օրենքին» ((Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Հռովմայեցիս 7.26–27 [Սուրբ գրությունների ուղեցույց]):

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.

    Ես ուսումնասիրեցի Հռովմայեցիս 4–7 գլուխները և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.