Գրադարան
Մաս 2. Օր 1. Մատթեոս 1-2


Մաս 2. Օր 1

Մատթեոս 1-2

Նախաբան

Մատթեոսը տվեց Հիսուս Քրիստոսի ծագումնաբանությունը և մի հրեշտակ հայտարարեց Հովսեփին Հիսուսի աստվածային ծագումը: Արևելքից մոգերը ճամփորդեցին` գտնելու և երկրպագելու փոքրիկ երեխային: Հովսեփին երազում զգուշացվեց, որ նա իր ընտանիքին տաներ Եգիպտոս, որովհետև Հերովդեսը ցանկանում էր սպանել Հիսուսին:

Մատթեոս 1․1-17

Մատթեոսը տվել է Հիսուսի ծագումնաբանությունը

Նայեք ձեր ծնողների լուսանկարին ու գտեք որևէ ֆիզիկական նմանություն և այլ հատկանիշներ, որոնք դուք ժառանգել եք նրանցից: Ներքևի այս տողերի վրա թվեք այդ հատկանիշներից մի քանիսը (ինչպես օրինակ` աչքերի գույնը, մազերի գույնը, հասակը, անհատականությունը կամ խելքը):

Երբ ուսումնասիրեքՄատթեոս 1-2 գլուխները, փնտրեք ճշմարտություններ Փրկիչի ծնողների մասին՝ Երկնային Հոր և Մարիամի և այն հատկանիշների մասին, որոնք Նա ժառանգել էր ծնողներից:

Մատթեոս 1.1–17-ը թվարկում է Փրկիչի նախնիներին: Հատված 1-ը նշում է, որ Հիսուս Քրիստոսը Դավիթի հետնորդն էր (ով սպանեց Գողիաթին և հետագայում դարձավ Իսրայելի թագավոր) և Աբրահամի (ով հայտնի է որպես Աստծո ուխտի ժողովրդի հայր):

Նկար
Դավիթ թագավոր, Աբրահամ

Դավիթ Թագավոր Աբրահամ

«Հին Կտակարանի մարգարեությունները հայտարարում են, որ Մեսիան լինելու է Դավիթի հետնորդ (տես 2 Սամուել 7.12–13, Եսայիա 9.6–7, Երեմիա 23.5–6), և որ Աբրահամի մի ժառանգորդ կօրհնի «երկրի բոլոր ազգերը» (Ծննդոց 22.18, տես նաև Աբրահամ 2.11)» (Նոր Կտակարանի ուսանողի ձեռնարկ [Եկեղեցու րթական համակարգի ձեռնարկ, 2014], 12): Մատթեոսը գրել է հատկապես հրեա լսարանի համար և կամենում էր, որ նրանք իմանան, որ Հիսուսը կատարեց Մեսիայի վերաբերյալ Հին Կտակարանի մարգարեությունները: Ծագումնաբանությունը, որը տրված է Մատթեոս 1.1–17-ում ցույց է տալիս, որ Հիսուսը խոստացված Մեսիան էր և Դավիթի գահի օրինական ժառանգը: Երբ դուք ուսումնասիրեք Մատթեոսի գիրքը, փնտրեք այլ օրինակներ, թե ինչպես Հիսուս Քրիստոսը կատարեց Մեսիայի վերաբերյալ Հին Կտակարանի մարգարեությունները:

Կարդացեք Մատթեոս 1.16, փնտրելով Հիսուսին վերաբերող մի տիտղոս:

Քրիստոս բառը հունարեն ձևն է Արամեերեն Մեսիա բառի, որը նշանակում է «օծյալ»: Նախամահկանացու գոյության ժամանակ Հիսուս Քրիստոսը օծվել էր Երկնային Հոր կողմից` լինելու մեր «Մարգարեն, Քահանան, Թագավորը և Ազատողը» (Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Օծյալը», «Մեսիա», scriptures.lds.org):

Մատթեոս 1. 18-25

Մի հրեշտակ հայտարարում է Հովսեփին Հիսուսի աստվածային ծագման մասին:

Մատթեոս 1.16, Հիսուսի ծագումնաբանության վերջում Մատթեոսը նշում է, որ Մարիամը Հովսեփի կինն էր: Մատթեոս 1.18–25-ը պատմում է այն իրադարձությունների մասին, որոնք հանգեցրին նրանց ամուսնությանը և Հիսուսի ծննդին:

Ինչպես արձանագրված է Մատթեոս 1.18-ում, Մատթեոսը բացատրում է, որ Հովսեփը և Մարիամընշանված էին: Սա նշանակում է, նրանք նշանադրված էին և օրինականորեն կապված միմյանց հետ, բայց դեռ չէին ապրում միասին` որպես ամուսին և կին: Սակայն մինչև հարսանիքը Հովսեփն իմացավ, որ Մարիամը հղի էր:

Կարդացեք Մատթեոս 1.19-ը` փնտրելով, թե Հովսեփն ինչ էր մտադիր անել:

«Ծածուկ արձակել նորան» նշանակում է Հովսեփը ծրագրում էր լուծել Մարիամի հղիության հարցը, որպեսզի նա ստիպված չլիներ բախվել հասարակության նվաստացումին: :

Ի՞նչ է այս հատվածն ուսուցանում մեզ Հովսեփի բնավորության մասին և Մարիամի հանդեպ նրա սիրո մասին:

Կարդացեք Մատթեոս 1.20-ը` փնտրելով, թե ինչ պատահեց, երբ Հովսեփը մտածում էր վերջ դնել Մարիամի հետ իր նշանադրությանը (պաշտոնապես նշանված լինելուն):

Ինչու՞ հրեշտակն ասաց Հովսեփին` չվախենալ իր ամուսնությունը Մարիամի հետ շարունակելուց:

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ․ Մակքոնկին գրել է հետևյալը Հովսեփի մասին՝ ճշմարտության վերաբերյալ իր իսկ վկայությունը ստանալիս.

Նկար
Երեց Բրուս Ռ. Մակքոնկի

«Հովսեփը խորհում էր և աղոթում: Արդյո՞ք Մարիամը հղի էր Սուրբ Հոգու զորությամբ, թե ինչ-որ այլ կերպ: Ինչ վերաբերում էր չծնված երեխայի իսկական հորը, Մարիամը գիտեր, Եղիսաբեթը գիտեր, Զաքարիան գիտեր: Նրանք բոլորը ստացել էին իրենց վկայությունները հայտնության միջոցով, և Հովսեփն իր համար այժմ պիտի իմանար նույն կերպ: …

«Մենք կարող ենք հիանալի պատկերացնել, որ Մարիամը պատմեց Հովսեփին իր վիճակի մասին, այնուհետև նա գնաց Եղիսաբեթի մոտ. Հովսեփը մաքառեց իր խնդրի հետ մոտ երեք ամիս` լիովին փորձվելով, երբ Գաբրիելը լուր բերեց, և Հովսեփը լուր ուղարկեց Մարիամին իր դարձի գալու վերաբերյալ, և Մարիամը շտապ և ուրախ ետ վերադարձավ, որպեսզի անմիջապես ամուսնության ծիսակատարության երկրորդ մասը կատարվեր» (The Mortal Messiah: From Bethlehem to Calvary, 4 vols. [1979–81], 1:332–33):

Նկար
Երեց Բրուս Ռ. Մակքոնկի

Հասկանալու համար «Սուրբ Հոգուց … հղիացած» արտահայտությունը (Մատթեոս 1.20), կարդացեք Երեց ՄակՔոնկիի հետևյալ խոսքերը. «Ճիշտ ինչպես Հիսուսը տառացիորեն Մարիամի Որդին էր, այնպես էլ Նա անձամբ և տառացիորեն Աստծո՝ Հավերժական Հոր ժառանգն էր: …Մատթեոսի խոսքերը, «Սուրբ Հոգիիցը յղացած գտնուեցաւ» պատշաճորեն թարգմանելու դեպքում, պետք է ասի. «նա յղացած գտնուեցաւ Սուրբ Հոգու զորությամբ:» (Մատ. 1.18:) Ղուկասի պատմությունը (Ղուկաս 1.35) ճշգրտորեն արձանագրում է, թե ինչ էր տեղի ունեցել: Ալման կատարելապես նկարագրում է մեր Տիրոջ բեղմնավորումը և ծնունդը` մարգարեանալով. Քրիստոսը «կծնվի Մարիամից, … նա լինելով կույս, արժանավոր և ընտրյալ անոթ, որը պիտի լինի հովանիով ծածկված, և հղիանա Սուրբ Հոգու զորությամբ, և բերի մի որդի, այո, այսինքն՝ Աստծո Որդուն:» (Ալմա 7.10:) Նեփին խոսեց նույն կերպ, երբ ասաց, որ Մարիամի հղիանալու ժամանակ, նա «Հոգով տարվեց հեռու», որի արդյունքում նրանից ծնված երեխան «Աստծո Գառն [էր], այո, հիրավի, Հավերժական Հոր Որդին»: (1 Նեփի 11.19–21:)» (See Bruce R. McConkie, Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1965–73], 1:82):

Նկար
Mary and baby Jesus

Այս ուսմունքները հաստատում են հետևյալ վարդապետությունը. Հիսուս Քրիստոսը Երկնային Հոր և Մարիամի աստվածային Որդին է: Մտածեք գրել այս վարդապետությունը Մատթեոս 1.18–25-ի կողքին ձեր սուրբ գրությունների լուսանցքում:

Նկար
Երեց Ջեյմս Ի. Թալմիջ

Հիշեք ձեր ծնողների լուսանկարը, որը դուք նայեցիք և այն ցուցակը, որ գրեցիք հատականիշների վերաբերյալ, որոնք դուք ժառանգել եք նրանցից: Ապա կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեյմս Ի. Թալմիջի հետևյալ միտքը` փնտրելով, թե ինչո՞ւ է կարևոր հասկանալ, որ Հիսուսը Երկնային Հոր և Մարիամի աստվածային Որդին է. « Մարիամից ծնված այդ Երեխան Երկնային Հայր Էլոհիմի միածինն էր: …Նրա էության մեջ միավորված էին Աստվածության ուժերը մահկանացուի կարողության և հնարավորությունների հետ: … Մանուկ Հիսուսը պետք է ժառանգեր ֆիզիկական, մտավոր և հոգևոր գծեր, հակումներ և ուժեր, որոնք բնորոշ էին Իր ծնողներին, որոնցից մեկն անմահ և փառավորված Աստվածն էր, իսկ մյուսը մարդկային էակ՝ կին» (Jesus the Christ, 3rd ed. [1916], 81):

Ի՞նչ ժառանգեց Հիսուսն Իր Հորից: Ի՞նչ Նա ժառանգեց Իր մորից:

Քանի որ Հիսուսը անմահ Հոր և մահկանացու մոր Որդին էր, Նա ուներ կարողություն` ապրելու հավերժորեն, եթե Նա ընտրեր դա, ինչպես նաև ունակություն` մահանալու: Այս աստվածային էությունը աներկբայորեն արժանի էր դարձնում Նրան ի զորու լինել տառապել մեր մեղքերի համար, մահանալ խաչի վրա և հարություն առնել (տես Ալմա 34.9–10):

  1. Պատկերացրեք, որ դուք հնարավորություն ունեք օգնելու ոչ քրիստոնյա մի ընկերոջ հասկանալ, թե ո՞վ է Հիսուս Քրիստոսը: Ինչպե՞ս կբացատրեիք Հիսուս Քրիստոսի աստվածային էությունն այս ընկերոջը: Գրեք ձեր պատասխանը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում:

Մատթեոս 2․1-12

Մոգերը առաջնորդվում են դեպի Հիսուսը

Նկար
Wise Men with gifts

Ովքե՞ր ընծաներ բերեցին Փրկչին Նրա ծննդից հետո:

Մատթեոսի Ավետարանը միակ Ավետարանն է, որն ընդգրկում է մոգերի պատմությունը: Գրի առեք հետևյալ հարցերի ձեր պատասխանները մոգերի մասին հարցի աջ կողմյան մասում :

Դուք ի՞նչ գիտեք մոգերի մասին:

Մոգերն ինչպե՞ս իմացան, որ Մեսիան ծնվել է:

Ինչո՞ւ մոգերը կամեցան գտնել Մեսիային:

Քահանայապետերը և դպիրներն ինչպե՞ս իմացան, թե որտեղ էր Մեսիան ծնվելու:

Ի՞նչ էր ուզում Հերովդեսը, որ Մեսիային գտնելուց հետո մոգերն անեին:

Փոխարենը ի՞նչ արեցին մոգերը:

Այժմ կարդացեք Մատթեոս 2.1-12-ը` փնտրելով պատասխաններ այս հարցերին: Ուղղեք կամ համապատասխանեցրեք ձեր պատասխանները, ինչպես անհրաժեշտ է:

Որևէ նոր բան իմացա՞ք մոգերի մասին: Եթե այդպես է, նկարեք մի աստղ հարցերի կողքին, որտեղ դուք ինչ-որ նոր բան սովորեցիք:

«Ովքեր էին այդ մարդիկ` չի ասվում մեզ, բայց, անկասկած , նրանք սովորական մարդիկ չէին: Այն, որ նրանք արտոնված էին փնտրել և գտնել Աստծո Որդուն և Նրան ընծաներ տալ, և որ նրանք հոգեպես զգայուն էին ու գիտուն, ենթադրել է տալիս, որ նրանք փաստորեն աստվածային հանձնարարությամբ մարգարեներ էին» (Bible Dictionary, “Wise Men of the East”):

Մոգերն «առաջնորդվեցին Հոգու կողմից՝ տեսնելու Աստծո Որդուն և …. վերադարձան իրենց ժողովրդի մոտ` վկայություն բերելու, որ թագավոր Էմմանուելն իսկապես ծնվել էր մարմնում» (Bible Dictionary, “Magi”):

Մարդիկ հաճախ ենթադրում են, որ մոգերն այցելեցին Փրկչին Իր ծննդյան գիշերը` հովիվների հետ: Սակայն Մատթեոս 2.11-ը հուշում է , որ դա որոշ ժամանակ հետո էր, մեկ-երկու տարվա միջև (մոգերը գտան Հիսուսին մի տան մեջ, ոչ թե մսուրում , և Նա «փոքր երեխա էր», ոչ թե մանկիկ: Ուշադրություն դարձրեք նաև, որ պատճառը, որ Հերովդեսը կամենում էր, որ մոգերն իրեն տեղեկացնեին Մեսիային գտնելուց հետո, այն էր, որ նա սպաներ Նրան (տես Մատթեոս 2.13):

Մոգերն ինչպե՞ս իմացան, թե որտեղ գտնել Մեսիային:

Նկար
riders on camels at night

Մոգերի օրինակն օգնում է մեզ հասկանալ հետևյալ սկզբունքը. Եթե մենք անկեղծորեն և ջանասիրաբար փնտրում ենք Փրկչին, մենք կառաջնորդվենք դեպի Նա:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին. Ինչպե՞ս կարող եք ջանասիրաբար փնտրել Փրկչին:

Երբ մոգերը գտան Փրկչին, իրենց ընծաները ներկայացրեցին Նրան: Սրա նպատակներից մեկը Նրան երկրպագելն ու պաշտելն էր: Ի՞նչ կարող ենք սովորել Հիսուսին ընծաներ տալու մոգերի օրինակից:

Որպեսզի հասկանանք, թե մենք ինչպես կարող ենք իմաստալի ընծաներ մատուցել Փրկչին, կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիսթոֆերսոնի հետևյալ խոսքերը.

Նկար
Երեց Դ. Թոդ Քրիսթոֆերսոն

«Հին ժամանակներում, երբ մարդիկ կամենում էին պաշտել Տիրոջը և ձգտել Նրա օրհնություններին, նրանք հաճախ ընծա էին բերում: ….

«Կա՞ արդյոք մի բան ձեր մեջ կամ ձեր կյանքում, որն անմաքուր է կամ անարժան: Երբ դուք դրանից ազատվեք, դա ընծա կլինի Փրկչին: Արդյոք կա՞ որևէ լավ սովորույթ կամ հատկություն, որը բացակայում է ձեր կյանքում: Երբ դուք որդեգրում եք այն և դարձնում ձեր բնավորությունը, դուք ընծա եք տալիս Տիրոջը: Երբեմն դժվար է այդ անելը, բայց եթե ձեր ապաշխարության և հնազանդության ընծաները ձեզ ոչ մի բան չարժենային, արդյոք դրանք կլինեի՞ն արժանի ընծաներ : Մի վախեցեք պահանջվող ջանքերից: Եվ հիշեք, դուք ստիպված չեք միայնակ անել այդ: Հիսուս Քրիստոսը կօգնի ձեզ` դարձնել ձեզ արժանի ընծա» (“When Thou Art Converted,” Ensign, May 2004, 12):

  1. Խորհեք Երեց Քրիսթոֆերսոնի մտքի մասին և մտածեք, թե ըստ ձեզ, ի՞նչ ընծաներ պիտիմատուցեք Փրկչին: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք այս մտքերը և ծրագրեք, թե ինչպես եք տալու այդ ընծաները Հիսուս Քրիստոսին: (Եթե ընծաները, որոնք դուք կկամենայիք տալ Փրկչին, անձնական բարձր բնույթի են, դուք կարող եք գրել դրանք մի առանձին թղթի կտորի վրա՝ պահելու և դրանց անդրադառնալու համար, իսկ հետո գրեք սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում, որ դուք ավարտել եք այս հանձնարարությունը:)

Մեկնաբանելով Հիսւոս Քրիստոսի մահականացու կյանքի վաղ տարիները, Երեց Բրյուս Ռ. ՄակՔոնկին տվել է հետևյալ ակնարկը.

Նկար
Երեց Բրյուս Ռ. Մակքոնկի

«Չնայած մեր Տիրոջ վաղ տարիների ճանապարհորդությունների և թափառումների ժամանակագրական կարգը լիովին հստակ չէ, հետևյալը ողջամտորեն վստահելի է թվում.

1) Իրենց նշանադրության և ամուսնության ժամանակ, Հովսեփն ու Մարիամը ապրում էին Նազարեթում՝ Գալիլեայի գավառի արևելյան մասում: (Ղուկաս 1.26–35, 1 Նեփի 11.13:)

2) Առաջնորդվելով աստվածային կանխատեսությամբ, նրանք ուղևորվեցին դեպի Բեթլեհեմ՝ Դավիթի քաղաքը, որտեղ Հիսուսը ծնվեց ախոռում: (Ղուկաս 1.1–7:)

3) Ութերորդ օրը, երբ զույգը դեռ Բեթլեհեմում էր, Հիսուսը թլփատվեց: (Ղուկաս 2.21:)

4) Մարիամի մաքրվելու օրերից հետո՝ քառասուն օրվա ընթացքում (Ղևտ. 12), սուրբ ընտանիքը ճանապարհորդեց դեպի Երուսաղեմ, որտեղ Հիսուսը ներկայացվեց տաճարում, Սիմէոնի և Աննայի հետ` այդ ժամանակ բերելով վկայություն Նրա աստվածային Որդիության մասին: (Ղուկաս 2.22–38:)

5) Այսպիսով, «երբոր ամենը Տիրոջ օրէնքի պէս կատարեցին», նրանք անմիջապես գնացին Նազարէթ: (Ղուկաս 2.39:) Ակնհայտորեն մոգերը դեռ չէին եկել երկրպագելու իրենց Թագավորին, որովհետև նրանց այցելությանը հետևում է փախուստը դեպի Եգիպտոս: Այն, որ նրանք չէին կարող գնալ Եգիպտոս և վերադառնալ Բեթլեհեմ քառասուն օրվա ընթացքում պարզ է, ա) որովհետև նրանք Եգիպտոսում էին ծնունդից մոտ երկու տարի հետո, երբ մահացավ Հերովդեսը, և բ) որովհետև նրանք վերադարձան Եգիպտոսից դեպի Նազարեթ, ոչ թե Բեթլեհեմ: 

6) Հետո ինչ-որ անհայտ և չարձանագրված պատճառով, Հովսեփը,Մարիամն ու երեխան վերադարձան Բեթլեհեմ, այնտեղ ձեռք բերեցին տուն և համայնքի կյանքի մասն էին կազմում, երբ մոգերը եկան: (Մատ. (2.1-12:)

7) Նախազգուշացված լինելով Աստծուց, անհայտ ժամանակով սուրբ ընտանիքն այժմ փախավ Եգիպտոս, հնարավոր է` ընդամենը մի քանի շաբաթով կամ ամսով: (Մատ. 2.13-15:)

(8) Հերովդեսի մահից հետո նրանք վերադարձան՝ ակնհայտորեն նպատակ ունենալով կրկին բնակվել Բեթլեհեմում, որտեղ նրանք, հավանաբար, համապատասխան տեղ ունեին ապրելու համար: Բայց վախենալով Արքեղայոսից՝ Հերովդեսի որդուց, նրանք թողեցին հրեական գավառը՝ գնալով ավելի անվտանգ վայր՝ Գալիլեա: Ուստի նրանք վերադարձան և բնակվեցին Նազարեթում: (Մատ. (2.19–23:)

9) Այդ ժամանակից մինչև իր պաշտոնական ծառայության սկիզբը՝ մոտավորապես քսանյոթ կամ քսանութ տարի, մեր Տերը շարունակում էր ապրել Նազարեթում: (Ղուկաս 2.51–52, I. V. Մատ. (3.22-26:)» (Doctrinal New Testament Commentary, 1:108–9):

Մատթեոս 2.13-23

Հովսեփը, Մարիամը և Հիսուսը փախչում են Եգիպտոս

Ինչպես արձանագրված է Մատթեոս 2.13–23-ում, Հերովդեսը բարկացավ մոգերի վրա, ովքեր «հեռացել էին իրենց սեփական երկիրը» (Մատթեոս 2.12)` առանց հայտնելու նրան, թե որտեղ էր Մեսիան: Հուսալով սպանել Մեսիային, նա հրամայեց, որ Բեթլեհեմում և շրջակա տարածքում բոլոր երկու տարեկան և ավելի փոքր երեխաները սպանվեն:

Կարդացեք Մատթեոս 2.13-14-ը` փնտրելով թե Հովսեփն ինչպես իմացավ, թե ինչ աներ իր ընտանիքն ապահով պահելու համար:

Ո՞ւր տարավ Հովսեփը Մարիամին և Հիսուսին:

Նկար
Joseph and Mary walking with laden donkey

Հովսեփը, Մարիամն ու Հիսուսը մնացին Եգիպտոսում մինչև Հերովդեսը մահացավ: Ինչպես արձանագրված է Մատթեոս 2.19–23-ում, Աստված երազների միջոցով հրահանգեց Հովսեփին իր ընտանիքը ետ տանել Հուդա, և նրանք բնակվեցին Նազարեթ քաղաքում:

Հովսեփի զգոնությունը հոգևոր բաների հանդեպ ինչպե՞ս օրհնեց մյուսների կյանքը:

Լրացրեք հետևյալ արտահայտությունը, որ ստեղծեք մի սկզբունք, որը մենք կարող ենք սովորել Հովսեփից։ Եթե մենք զգայուն ենք Հոգու հանդեպ, ապա .

  1. Խորհեք, թե ինչ կարող եք անել Հոգու հանդեպ ավելի զգայուն լինելու համար, որպեսզի կարողանաք ստանալ առաջնորդություն և ուղղություն ձեր կյանքում (տես 2 Նեփի 32.3): Գրեք ձեր մտքերը ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում և նպատակ դրեք գործել` հիմնվելով հուշումների վրա, որոնք դուք ստանում եք:

Չնայած շատ քիչ բան է գրված Հիսուսի մանկության և պատանեկության մասին, Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը ավելացնում է երեք հատված, որոնք կհետևեն Մատթեոս 2.23-ին Աստվածաշնչի Թագավոր Հակոբոսի տարբերակում: Այս հատվածները տալիս են որոշ մանրամասներ Փրկիչի կյանքի այս ժամանակաշրջանի մասին: Երբ կարդաք հետևյալ հավելումը Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունից, մտածեք, թե որքան խոնարհ էր Հիսուսը, երբ պատանի էր.

«Եվ եղավ այնպես, որ Հիսուսը մեծանում էր իր եղբայրների հետ, և ամրանում, և սպասում էր Տիրոջ կողմից իր ծառայության ժամանակի գալուն:

Եվ նա գործում էր իր հոր ղեկավարությամբ և չէր խոսում ուրիշ մարդկանց պես, ոչ էլ նրան հնարավոր էր ուսուցանել, քանզի նա կարիք չուներ, որ որևէ մարդ ուսուցաներ իրեն:

Եվ շատ տարիներ անց, նրա ծառայության ժամը մոտեցավ» (Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Մատթեոս 3.24–26 [Աստվածաշնչի հավելված]):

  1. Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի Մատթեոս 1-2 գլուխները և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.