Գրադարան
Մաս 7, Օր 2. Մատթեոս 27-28


Մաս 7, Օր 2

Մատթեոս 27-28

Նախաբան

Որպես Հիսուս Քրիստոսին սպանելու դավադրության մի դրվագ, հրեա առաջնորդները Հիսուս Քրիստոսին բերեցին Պոնտացի Պիղատոսի՝ Հռոմեացի կառավարիչի մոտ : Պիղատոսը Հիսուսին հանձնեց գանահարության և խաչելության: Հիսուսը հնազանդությամբ ընդունեց տառապանքն ու մահը, որպեսզի կատարի Իր Հոր կամքը։

Մատթեոս 27․1-25

Հիսուսին հանձնեցին Պիղատոսին և դատապարտեցին խաչվելու

Եթե դուք կարողանայիք ականատես լինել սուրբ գրքի մի իրադարձության, որը կընտրեիք: Ինչո՞ւ:

Այս դասի ընթացքում դուք կուսումնասիրեք աշխարհի պատմության մեջ ամենակարևոր իրադարձություններից մեկը:: Երբ ուսումնասիրեք, պատկերացրեք, որ ականատես եք տեղի ունեցածին :

Մատթեոս 26-ում մենք կարդում ենք, որ Հիսուսը ձերբակալվեց և անարդարացիորեն դատվեց, և դատապարտվեց հրեաների առաջնորդների կողմից: Հռոմեական կառավարության ներքո հրեաները իշխանություն չունեին որևէ մեկին մահվան դատապարտել: Այդ պատճառով հրեա առաջնորդները ձգտում էին հանցանք գտնել հռոմեական օրենքի համաձայն, որով Հիսուսը կդատապարտվեր մահվան:

Մատթեոս 27.1–10-ից մենք իմանում ենք, որ հրեա առաջնորդները հանձնեցին Հիսուսին Պոնտացի Պիղատոսին՝ Հրեաստանի հռոմեացի կառավարիչին: Երբ Հուդան տեսավ այս, նա զղջաց Հիսուսին մատնելու իր ընտրության համար, ձգտեց վերադարձնել փողը, որը նա ստացել էր հրեա առաջնորդներից և ապա վերջ տվեց իր սեփական կյանքին: Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը պարզաբանում է, որ Հուդան «մի ծառից ինքն իրեն կախեց: Եվ անմիջապես վայր ընկավ և նրա փորոտիքը դուրս թափվեց ու նա մեռավ» (Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Մատթեոս 27.6 [ Մատթեոսի ավետարանում 27.5, ծանոթագրություն ա]):

Քանի որ արծաթը «արիւնի գին էր» (Մատթեոս 27.6) և այդ պատճառով արժանի չէր, որ դրանք գանձանակի մեջ գցվեին, հրեա առաջնորդներն օգտագործեցին փողը` գնելու բրուտի արտատեղը, որտեղ օտարականներ կամ (կամ օտարերկրացիներ) պետք է թաղվեին: Մատթեոսը մեջբերում է այս իրադարձությունը որպես մարգարեության իրականացում (տես Զաքարիա 11.12–13):

Հրեաների ճնշման և ժողովրդի վրա վերահսկողությունը կորցնելու վախի պատճառով Պիղատոսը Հիսուսին հանձնեց , որ խաչեր (տես Մատթեոս 27.11–26): (Դուք հնարավորություն կունենաք ուսումնասիրել այս իրադարձություններն ավելի մանրամասնորեն Հովհաննես 18-19-ում:)

Մատթեոս 27․26-50

Հիսուսին գանահարեցին, ծաղրեցին և խաչեցին:

Նկար
whip with sharp metal inserts

Նախքան Հիսուսին խաչվելու ուղարկելը, Պիղատոսը Նրան ծեծել տվեց (տես Մատթեոս 27.26): Գանահարել նշանակում է անընդհատ հարվածել մտրակով, որի վրա կային այնպիսի առարկաներ, ինչպես օրինակ սուր քարեր կամ ոսկորի կտորներ, որոնք հյուսված էին թելերի մի քանի շարքով: Այսպիսի պատիժը սովորաբար պահվում էր նրանց համար, ովքեր ծառաներ էին, մինչդեռ ազնվական արյուն ունեցող անձինք կամ ազատ հռոմեացիները ծեծվում էին մահակներով: Շատ մարդիկ չէին դիմանում գանահարությանը մարմնական խիստ վնասվածքների պատճառով, որոնք նրանք ստանում էին:

Կարդացեք Մատթեոս 27.27-32` փնտրելով, թե ինչ էին անում հռոմեացի զինվորները Հիսուսին:

Ինչ եք կարծում, ինչո՞ւ զինվորները գտան մեկ ուրիշին Հիսուսի խաչը տանելու համար:

  1. Պատկերացրեք, որ դուք Սիմոն Կյուրենացու տեղում էիք: Դուք ի՞նչ կմտածեիք կամ կզգայիք, եթե լինեիք բազմության մեջ և ստիպված լինեիք տանել Հիսուսի խաչը: Ձեր պատասխանները գրեք ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում:

Մատթեոս 27.33-ը գրում է, որ Հիսուսը տարվեց «Գողգոթա ասուած տեղը, որ գանկի տեղ ասել է»:

Նկար
Երեց Ջեյմս Ի. Թալմիջ

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեյմս Ի. Թալմիջն ուսուցանել է հետևյալը տեղանունի մասին. «Հնարավոր է անունը վկայակոչվել է տեղագրական հատկանիշներ հաշվի առնելով, ինչպես օրինակ` երբ խոսում ենք բլրի գագաթի մասին կամ, եթե տեղը մահապատժի սովորական վայր է եղել, այն կարող է լինել այսպես կոչված մահվան արտահայտչամիջոց, ճիշտ ինչպես գանգը մահվան խորհրդանիշ» (Jesus the Christ, 3rd ed. [1916], 667):

Մատթեոս 27.34–45-ը գրում է, որ Հիսուսը հրաժարվեց խմիչքից, որը սովորաբար ցավը բթացնելու համար առաջարկվում էր նրանց, ովքեր խաչվում էին: Մյուսները, ովքեր դիտում էին Խաչելությունը, ջանում էին ծաղրել և գայթակղել Հիսուսին:

Կարդացեք Մատթեոս 27.46-ը` փնտրելով, թե ինչ ասաց Հիսուսը, երբ խաչի վրա էր: Գուցե կամենաք նշել, ինչ գտնեք :

Որպեսզի ավելի լավ հասկանաք, թե ինչ պատահեց այդ պահին, կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ․ Հոլլանդի հետևյալ հայտարարությունը.

Նկար
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

«Ես խոսում եմ շատ զգուշորեն, նույնիսկ ակնածալի այն մասին, թե որն է եղել ամենադժվար պահը դեպի Քավություն տանող այս ողջ մենավոր ճամփորդության մեջ: Ես խոսում եմ այն վերջին պահերի մասին, որոնց համար Հիսուսը հավանաբար պատրաստված էր մտքով և ֆիզիկապես, բայց որը Նա բնավ չէր նախազգացել հուզական և հոգևոր առումով. Նրա եզրափակիչ վայրէջքը աստվածայինի հեռացմամբտանում էր դեպի կաթվածահար անող հուսահատության, երբ Նա աղաղակում էր ծայրահեղ միայնության մեջ, «Իմ Աստուած, իմ Աստուած, ի՞նչու [դու] թողեցիր ինձ»: [Մատթեոս 27.46, շեշտադրումն ավելացված է]: …

Հոգուս ողջ համոզմունքով ես վկայում եմ, որ … կատարյալ Հայրը չէր լքել Իր Որդուն այդ ժամին: Իրոք, իմ անձնական հավատամքն է, որ Քրիստոսի ողջ մահկանացու ծառայության ընթացքում Հայրը հավանաբար երբեք այդքան մոտիկ չէր եղել Իր Որդուն, որքան հոգեվարքի այդ տառապանքի վերջին պահերին: Այնուամենայնիվ, … Հայրը մի կարճ պահ Հիսուսից հեռացրեց Իր Հոգու հանգստությունը, Իր անձնական ներկայության աջակցությունը» («Ոչ ոք Նրա հետ չէր», Ensign կամ Լիահոնա, մայիս 2009, 87–88):

Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ Երկնային Հայրը հեռացրեց Իր Հոգին Հիսուսից այդ պահին:

Կարդացեք Երեց Հոլլանդի խոսքերի մնացած մասը և նշեք, թե ինչ է նա ասել, որը բացատրում է, թե ինչու Հիսուս Քրիստոսը զգաց Հոգու հեռանալը. «Դա պահանջվում էր, դա իսկապես էական էր Քավության նշանակության համար, որ այդ կատարյալ Որդին, ով երբեք չար բան չէր խոսել, ոչ էլ սխալ արել, ոչ էլ դիպչել անմաքուր բանի, պետք է իմանար, թե ինչպես կզգար մարդկության մնացած մասը՝ մենք, մենք բոլորս, երբ իրոք գործեինք այդպիսի մեղքեր: Որպեսզի Նրա Քավությունը լիներ անսահման և հավերժական, Նա պետք է զգար, թե ինչ է նշանակում մահանալ ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեպես, զգալ թե ինչ է նշանակում, երբ աստվածային Հոգին հեռանում է, թողնելով մարդուն զգալ ամբողջովին նվաստացած, անհուսորեն միայնակ» («Ոչ ոք Նրա հետ չէր» 88):

Մատթեոս 27.46-ից և Երեց Հոլլանդի խոսքերից մենք կարող ենք սովորել, որ Հիսուս Քրիստոսը զգաց Երկնային Հոր Հոգու հեռանալը որպես Քավության մաս:

Երբ մենք մեղանչում ենք, հոգևոր մահ ենք զգում, այն է՝ Երկնային Հոր Հոգու հեռանալը: Քանի որ Հիսուս Քրիստոսը հոգևոր մահ տարավ խաչի վրա, Նա կարող է օգնել մեզ, երբ մենք բաժանված ենք Երկնային Հոր Հոգուց մեր վատ ընտրությունների պատճառով: Նա կարող է օգնել մեզ, երբ մենք միայնակ ենք զգում:

Կարդացեք Մատթեոս 27.50-ը: Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը նշում է. «Հիսուսը, երբ կրկին բարձրաձայն աղաղակեց, ասելով՝ Հայր, կատարուած է, քո կամքը լինի, ավանդեց հոգին» (Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Մատթեոս 27.54 [ Մատթեոս 27.50, ծանոթագրություն ա]):

Համաձայն Ջոզեֆ Սմիթի թարգմանության այս հատվածի, Հիսուս Քրիստոսը տառապեց՝ Երկնային Հոր կամքը կատարելու համար:

Երբ դուք ուսումնասիրեցիք Մատթեոս 26-ը նախորդ դասում, դուք իմացաք Փրկիչի տառապանքի մասին Գեթսեմանիում և Իր կամքը Հոր կամքին ենթարկելու Նրա պատրաստակամության մասին: Գուցե կամենաք գրել Մատթեոս 26.39-ը` որպես խաչաձև հղում ձեր սուրբ գրքերում Մատթեոս 27.50-ի կողքին, որը կօգնի ձեզ հիշել, որ Հիսուսն արեց այն, ինչ Նա խոստացել էր անել:

Կարդացեք Մատթեոս 27.51-ը`, փնտրելով թե ինչ պատահեց տաճարում, երբ Հիսուսը մահացավ:

Նկար
temple diagram

Հիսուսի ժամանակաշրջանում տաճարն ուներ երկու սենյակ՝ սուրբ տեղը և Սրբության Սրբոցը: Այս երկու սենյակները առանձնացված էին վարագույրով կամ ծածկույթով: «Սրբության Սրբոցը ամենասրբազան սենյակն էր հնադարյան տաճարում, այն խորհրդանշում էր Աստծո ներկայությունը: Տարին մեկ անգամՔավության Օրը, քահանայապետը անցնում էր տաճարի վարագույրի միջով և մտնում էր Սրբության Սրբոցը, որտեղ նա ցողում էր մեղքի համար զոհաբերության արյունը՝ քավելու Իսրայելի ողջ ժողովքի մեղքերի համար (տես Ղևտացիս 16): Երբ տաճարի վարագույրը «երկու ճղուեցաւ» (պատռվեց երկու մասի) Հիսուս Քրիստոսի մահվան ժամանակ (Մատթեոս 27.51), դա դրամատիկ խորհրդանշան էր, որ Փրկիչը՝ Մեծ Քահանայապետը, անցավ մահվան վարագույրի միջով և շուտով կմտնի [Հայր] Աստծո ներկայության մեջ: (Նոր Կտակարանի Ուսանողի Ձեռնարկ [Եկեղեցու Կրթական Համակարգի ձեռնարկ, 2014], 94):

Նկար
Երեց Բրուս Ռ. Մակքոնկի

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրուս Ռ. ՄակՔոնկին ուսուցանել է հետևյալն այն մասին, թե ինչ է նշանակում տաճարի պատռված վարագույրը. «Քրիստոսն այժմ զոհաբերված է, օրենքը կատարված է, Մովսեսի տնտեսությունը մահացած է, եկել է ավետարանի լրիվությունը ողջ իր լույսով և զորությամբ, և այսպիսով բեմականացնելու համար մի ձևով, որը բոլոր հրեաները կընդունեն, որ թագավորությունը վերցվեց նրանցից և տրվեց ուրիշներին՝ Աստվածությունը պատռեց տաճարի վարագույրը «վերեւիցը մինչեւ ցածը»: Սրբության Սրբոցն այժմ բաց է բոլորին, և բոլորը Գառի քավող արյան միջոցով կարող են այժմ մտնել բոլոր վայրերից բարձրագույնը և սրբագույնը, այն արքայությունը, որտեղ գտնվում է հավերժական կյանքը: … Արարողությունները, որոնք կատարվում էին հնադարյան տաճարի վարագույրի միջով ի նմանություն նրա, ինչ Քրիստոսը պետք է աներ, որն այժմ անելով, բոլոր մարդիկ դառնում են իրավասու՝ անցնելու վարագույրի միջով դեպի Տիրոջ ներկայություն՝ ժառանգելու լիակատար վեհացում» (Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1965–73], 1:830; italics added):

Քրիստոսի մահվան ժամանակ տաճարի վարագույրի պատռվելուց մենք կարող ենք սովորել, որ Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ մենք բոլորս կարող ենք մտնել Աստծո ներկայությունը, եթե մենք ապաշխարենք և պահենք մեր ուխտերը:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսի Քավությունը հնարավոր դարձնում մեզ համար վերադառնալ Աստծո ներկայություն:

    2. Ի՞նչ պետք է անենք մենք, որ արժանի լինենք հավերժ բնակվել Երկնային Հոր հետ:

Մատթեոս 27.52–66-ը տալիս է ավելի շատ տեղեկություն այն մասին, թե ինչ պատահեց Հիսուս Քրիստոսի մահից հետո: Ուշադրություն դարձրեք, որ Մատթեոսը գրել է, որ «[Հիսուսի] հարությունից հետո էր» (Մատթեոս 27.53, շեղագիրն ավելացված է), որ շատ արդար մարդիկ, ովքեր մահացել էին, նույնպես հարություն առան և հայտնվեցին շատ մարդկանց Երուսաղեմում (տես նաև ՎևՈւ 133.54–56):

Հիսուսի մահից հետո Հովսեփ Արիմաթիացին՝ մի հարուստ աշակերտ, «Հիսուսի մարմինը «խնդրեց» (Մատթեոս 27.58, տես նաև Հովհաննես 19.39): Փրկիչի մարմինը պատանեց մաքուր կտավով և դրեց գերեզմանում, որը պատկանում էր Հովսեփ Արիմաթիացուն և գերեզմանի մուտքը ծածկեց մի մեծ քարով: Քահանայապետերի և Փարիսեցիների պահանջով Պիղատոսը հրամայեց, որ պահակներ դրվեն հետևելու գերեզմանին և քարը կնքվեց: Ըստ Մատթեոս 27.63-64-ի, ինչո՞ւ քահանայապետերը և Փարիսեցիները կամեցան դա:

Մատթեոս 28

Հիսուս Քրիստոսը հարություն է առնում և հայտնվում է շատերին

Համաձայն Մատթեոս 28.1–5-ի, կիրակի վաղ առավոտյան` շաբաթվա առաջին օրը, Մարիամ Մագթաղենացին և մի ուրիշ կին` Մարիամ անունով, գնացին գերեզման: Մատթեոս 28.2-ի Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը նշում է, որ նրանք այնտեղ տեսան երկու հրեշտակների (տես Մատթեոս 28.2, ծանոթագրություն ա):

Հիսուս Քրիստոսի Հարությունից հետո Եկեղեցու անդամները հետևում և սուրբ էին պահում շաբաթվա առաջին օրը որպես Հանգստության օր և ի վերջո դադարեցրին պահել յոթերորդ օրը որպես հանգստության օր : Որպես Հանգստության օր շաբաթվա վերջին օրը առաջին օրվա հետ փոխելը այնքան էլ կարևոր չէ, որքան Հանգստության օրվա հասկացությունն ու սկզբունքը:

Կարդացեք Մատթեոս 28.6-7` փնտրելով, թե ինչ էին հրեշտակներն ասում կանանց:

Մատթեոս 28.8-10, 16-18-ում մենք կարդում ենք, որ կանայք գնացին ասելու աշակերտներին, ինչ իրենք տեսել էին և լսել: Ճանապարհին Հիսուսը հայտնվեց նրանց, և կանայք «նրա ոտները բռնեցին եւ նորան երկրպագութիւն արին» (Մատթեոս 28.9): Հետագայում, երբ աշակերտները հնազանդվեցին կանանց խոսքերին և ճանապարհվեցին Գալիլեա, Փրկիչը նրանց ևս հայտնվեց: Որպեսզի սովորեք Հիսուսի հայտնվելու այլ դեպքերի մասին` նախքան Իր Համբարձվելը, տես Ավետարանների Ներդաշնակությունը:

Կարդացեք Մատթեոս 28.19-20-ը` փնտրելով, թե ինչ էր Փրկիչը պատվիրում Իր Առաքյալներին անել: (Մատթեոս 28.19–20-ը սուրբ գրության սերտման հատված է: Գուցե կամենաք նշել այդ հատվածները հատուկ ձևով:)

Սկզբունքներից մեկը, որը մենք կարող ենք սովորել Փրկչի հանձնարարությունից Իր Առաքյալներին այն է, որ երբ մենք Հիսուս Քրիստոսի մասին վկայություն ենք ստանում, մենք պատասխանատվություն ենք կրում վկայելու Նրա մասին ուրիշներին:

Նկար
scripture mastery icon
Սուրբ գրություն սերտում. Մատթեոս 28․19-20

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում կատարեք հետևյալ հանձնարարությունները.

    1. Թվեք առնվազն երեք ուղիներ, որոնցով կարող ենք վկայել Հիսուս Քրիստոսի մասին ուրիշներին: Այնուհետև ընտրեք ուղիներից մեկը ձեր ցուցակում և գրեք մի նպատակ այն բանի վերաբերյալ, թե դուք ինչպես կձգտեք վկայել Հիսուս Քրիստոսի մասին ուրիշներին:

    2. Պատասխանեք հետևյալ հարցերին. Մտածելով, թե Փրկիչն ի՞նչ ասաց Մատթեոս 28.19–20-ում, ի՞նչ կարող եք անել միսիա ծառայելուն նախապատրաստվելու համար:

  2. Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի Մատթեոս 27-28-ը և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.