Գրադարան
Մաս 22, Օր 3. Ա Կորնթացիս 11


Մաս 22. Օր 3

Ա Կորնթացիս 11

Նախաբան

Պողոս Առաքյալն անդրադարձել է կրոնական որոշ սովորությունների վերաբերյալ կորնթացի սրբերի վիճաբանություններին: Նա շեշտել է, որ տղամարդիկ ու կանայք հավերժական և աստվածային դեր ունեն և Տիրոջ ծրագրում էական դեր են կատարում միմյանց հանդեպ: Նա Եկեղեցու անդամներին ուսուցանել է նաև հավուր պատշաճ պատրաստվել հաղորդությանը:

Ա Կորնթացիս 11.1–16

Պողոսն անդրադառնում է կրոնական որոշ սովորությունների վերաբերյալ վիճաբանություններին

Նկար
couple walking toward Oquirrh Mountain Utah Temple

Կարդացեք հետևյալ հայտարարությունները, որոնք արտահայտում են ամուսնության վերաբերյալ որոշ մարդկանց տեսակետները.

  • «Ինձ համար շատ կարևոր է հաջողակ լինել իմ կարիերայում: Ես չեմ ցանկանում կարիերայի իմ նպատակից շեղվել հանուն ամուսնության»:

  • «Ես չեմ ցանկանում երկարատև հարաբերությունների պարտավորություն վերցնել: Ինձ մտահոգում է, որ հետագայում կարող եմ զղջալ իմ որոշման համար»:

  • «Ամուսնությունը կկապի ինձ: Ես ի վիճակի չեմ լինի անել ինչ ցանկանում եմ»:

  • «Ես գիտեմ, որ ամուսնությունն ամենակարևոր որոշումն է, որը ես կկայացնեմ, և ես պատրաստ եմ դրան»:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք ձեր զգացումներն ամուսնության վերաբերյալ։

Ա Կորնթացիս 11 գլխում ավելի շատ ենք տեղեկանում Կորնթոսի Եկեղեցու անդամների մտահոգությունների վերաբերյալ Պողոսի պատասխանների մասին: Կարդացեք Ա Կորնթացիս 11.3 հատվածը, պարզելով, թե Պողոսն ինչ է ուսուցանել ամուսնու պարտականությունների մասին:

«Կնկայ գլուխը մարդն է» արտահայտությունը նշանակում է, որ ամուսինն իր տանը նախագահելու սրբազան պատասխանատվություն ունի: Նախագահել նշանակում է հոգևոր և նյութական գործերում արդար ձևով մարդկանց առաջնորդել և ուղղորդել:

Նկատեք, թե ըստ 3-րդ հատվածի, ով է ընտանիքում նախագահող ամուսնու նախագահն ու ուղեկիցը: Ինչո՞ւ է կարևոր ամուսնու ու հոր համար տեսնել Քրիստոսին որպես իր առաջնորդ և ուղեկից:

Հասկանալով, թե Երկնային Հայրն ինչպես է նախագահում Իր թագավորությունում, մենք կարող ենք տեսնել, որ Նա ոչ թե խառնաշփոթության, այլ կարգ ու կանոնի Աստված է (տես ՎևՈւ 132.8):

Ա Կորնթացիս 11.4–16 հատվածներում կարդում ենք Պողոսի պատասխանները երկրպագության ծառայությունների ժամանակ տղամարդկանց և կանանց աղոթելու և մարգարեանալու սովորույթներին վերաբերող կորնթացի սրբերի հարցերին: Այդ սովորույթը ներառում էր այն, որ կանայք ծածկում էին իրենց գլուխը:

Նոր Կտակարանի ընթերցողները, երբեմն, սխալ են հասկանում Պողոսի ուսմունքները, եզրակացնելով, որ տղամարդու դերն ավելի կարևոր է, քան կնոջ դերը: Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ՝ Երեց Մ. Ռասսել Բալլարդը պարզաբանել է այդ թյուր ըմբռնումը.

Նկար
Elder M. Russell Ballard

«Աստված և Եկեղեցին հավասար աչքով են նայում տղամարդկանց և կանանց, սակայն հավասար լինելը չի նշանակում, որ նրանք նույնն են։ Տղամարդկանց և կանանց պարտականություններն ու աստվածային շնորհները իրենց բնույթով տարբեր են, սակայն տարբեր չեն իրենց կարևորությամբ կամ ներգործությամբ։ Մեր Եկեղեցու վարդապետությունը կանանց դասում է հավասար, բայց և տարբեր տղամարդկանցից։ Աստված չի համարում մի սեռը մյուսից լավը կամ կարևոր։ …

Տղամարդիկ և կանայք ունեն տարբեր շնորհներ, տարբեր ուժեղ կողմեր և տարբեր տեսակետներ ու ձիրքեր։ Հենց դա է հիմնական պատճառներից մեկը, թե ինչու մենք ունենք միմյանց կարիքը» (“Men and Women in the Work of the Lord,” New Era, Apr. 2014, 4):

Կարդացեք Ա Կորնթացիս 11.11, պարզելով, թե Պողոսն ինչ է ուսուցանել ամուսնու և կնոջ կապի մասին: «Տէրումը» արտահայտությունը վերաբերում է Տիրոջ ծրագրին՝ օգնելու մեզ նմանվել Իրեն և ստանալ հավերժական կյանք:

Ա Կորնթացիս 11.11 հատվածում սովորում ենք հետևյալ ճշմարտությունը. Տիրոջ ծրագրում ոչ տղամարդը, ոչ էլ կինը առանց մեկմեկու չեն կարող ձեռք բերել հավերժական կյանք (տես նաև ՎևՈւ 131.1–4):

Տղամարդու և կնոջ ամուսնությունը Աստծո ծրագրի մասն է։ Մտածեք հետևյալ հարցերի շուրջ. Արդար հայր կամ մայր լինելն ինչպե՞ս է նպաստում Աստծո ծրագրին: Ինչպե՞ս է դա նախապատրաստում մեզ, որ նմանվենք Երկնային Հորը:

Նկար
scissors
Նկար
one blade of scissors

Մտածեք, թե ինչպես է աշխատում մկրատը: Ինչպե՞ս կաշխատի մկրատը, եթե նրա բերաններն առանձնացնես ու փորձես մի սայրով թուղթ կամ կտոր կտրել: Մկրատի զույգ բերաններն ինչո՞վ են նման ամուսնուն ու կնոջը, ովքեր ձգտում են հավերժական կյանքի:

Նկար
Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ՝ Երեց Դեյվիդ Ա. Բեդնարի հետևյալ հայտարարությունը, պարզելով, թե ամուսինն ու կինը ինչպես պետք է միասին աշխատեն, որպեսզի հավերժական կյանք ձեռք բերեն. «Աստվածային ծրագրով տղամարդիկ և կանայք պետք է միասին առաջանան դեպի կատարելություն և լիարժեք փառք: Իրենց տարբեր բնավորությունների և ընդունակությունների շնորհիվ տղամարդիկ և կանայք ամուսնական հարաբերությունների մեջ յուրահատուկ հայացքներ ու փորձառություններ են մտցնում: Տղամարդն ու կինը տարբեր ձևով, սակայն հավասարապես են ներդրում կատարում ընդհանուր էությանը և միասնությանը, որոնց հնարավոր չէ հասնել որևէ այլ ճանապարհով։ Տղամարդը լրացնում և կատարելագործում է կնոջը, իսկ կինը լրացնում և կատարելագործում է տղամարդուն, երբ նրանք սովորում են միմյանցից և փոխադարձաբար ամրացնում և օրհնում միմյանց» («Marriage Is Essential to His Eternal Plan», Ensign, June 2006, 83–84):

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք տղամարդու և կնոջ տարբեր հատկանիշների և պատասխանատվությունների մասին, որով նրանք ընտանիքում աջակցում և ամրապնդում են միմյանց:

«Ընտանիք. Հայտարարություն աշխարհին» հռչակագրում Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Քվորումը հայտարարել են. «Ըստ աստվածային ծրագրի՝ հայրերը պետք է ղեկավարեն իրենց ընտանիքները սիրով ու առաքինությամբ, և պատասխանատու լինեն ապահովելու ընտանիքի կենսական կարիքներն ու պաշտպանությունը: Մայրերը, հատկապես, պատասխանատու են իրենց երեխաների դաստիարակման համար: Այս սուրբ պարտականություններն իրականացնելիս, հայրերն ու մայրերը պարտավոր են օգնել միմյանց որպես հավասար գործընկերներ: Անաշխատունակությունը, մահը կամ այլ իրավիճակները կարող են անհրաժեշտություն առաջացնել, որպեսզի փոփոխվեն ընտանիքի համար հոգ տանողների դերերը»: (Ensign, Nov. 2010, 129):

  1. Մտածեք դասի սկզբում կարդացած ամուսնության նկատմամբ տարբեր վերաբերմունք ունեցող հայտարարությունների մասին: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. Ա Կորնթացիս 11.1–16 հատվածներն ուսումնասիրելուց հետո ինչպե՞ս կպատասխանեիք նրանց, ովքեր չեն հասկանում ամուսնության կարևորությունը Աստծո ծրագրում:

Ա Կորնթացիս 11.17–34

Պողոսը կորնթացի սրբերին ուսուցանում է լուրջ վերաբերել հաղորդությանը:

Ի՞նչ միտք է գալիս ձեզ, երբ կարդում եք հետևյալ արտահայտությունները:

  • «Հոգևոր իրական փորձառություն»:

  • «Հոգու նորացում»:

  • «Հանգստության օրվա ամենալուսավոր պահը»:

Խորհեք հաղորդություն ընդունելու ձեր ամենավերջին փորձառության մասին և մտածեք, թե արդյոք այդ արտահայտություններից որևէ մեկը համապատասխանում է ձեր փորձառությանը:

Ա Կորնթացիս 11.17–34 հատվածներն ուսումնասիրելիս գտեք ճշմարտություններ, որոնք կարող են օգնել, որ ձեր հաղորդություն ընդունելն ավելի հոգևոր ու իմաստալից դառնա:

Պողոսի ժամանակ Եկեղեցու անդամները Վերջին Ընթրիքի նման մի սովորություն էին պահում: Նրանք պարբերաբար հավաքվում էին, որ միասին հաց ուտեն, իսկ հետո հաղորդություն ընդունեն: Պողոս Առաքյալը քննադատել է այդ հավաքները, որովհետև սրբերը դրանք վերածել էին սովորական ճաշկերույթի, չպահպանելով հաղորդությանը ուղեկցող սրբությունը: Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը պարզաբանում է միասին հավաքվելու մասին Պողոսի բացատրությունը. «Ինչի՞ համար եք հավաքվում մեկտեղ. չէ՞ որ Տիրոջ ընթրիքն ուտելու համար»: [Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Ա Կորնթացիս 11.20 (անգլերեն աստվածաշնչում 1 Corinthians 11.20, ծանոթագրություն a)]:

Չնայած որ այդ հավաքների նպատակը ընկերակցությունն ու միասնությունն ամրապնդելն էր, հաճախ դրանք հակառակությունների պատճառ էին դառնում: Ինչպես արձանագրված է Ա Կորնթացիս 11.17–22 հատվածներում, Պողոսը դատապարտել է այդ ճաշկերույթների ժամանակ առաջացած հակառակությունները:

Կարդացեք Ա Կորնթացիս 11.23–26 հատվածները, պարզելով, թե Պողոսը Եկեղեցու անդամներին ինչ է քաջալարել, որ հիշեն հաղորդության վերաբերյալ: Անգլերեն թարգմանությունում պատմեցեք բառը 26 հատվածում թարգմանվել է ցուցադրել: Սակայն հունարեն բնագրում օգտագործվող բառն ունի հռչակել, հայտարարել կամ վկայել իմաստը (տես անգլերեն աստվածաշունչ 1 Corinthians 11:26, ծանոթագրություն b):

Նկար
Last Supper

Կարդացեք Ա Կորնթացիս 11.27–30 հատվածները, պարզելով, թե Պողոսն ինչ է զգուշացրել կորնթացի սրբերին հաղորդության վերաբերյալ:

Այդ հատվածներից մենք սովորում ենք, որ հաղորդությունն անարժան ընդունողները դատապարտություն և նզովք են բերում իրենց վրա:

Այդ ճշմարտությունը հաստատվում է Մորմոնի գրքում, որտեղ Հիսուս Քրիստոսը զգուշացրել է, որ հաղորդությունը անարժան ճաշակողները ուտում և խմում են նզովք իրենց հոգուն (տես 3 Նեփի 18.29): Ի լրումն, Փրկիչն ասել է քահանայության ղեկավարներին, որ անարժան անդամներին թույլ չտան ճաշակել հաղորդությունից (տես 3 Նեփի 18.29): Եթե դուք հարցեր ունեք հաղորդությունն ընդունելու ձեր արժանավորության վերաբերյալ, ապա պետք է խոսեք ձեր եպիսկոպոսի կամ ճյուղի նախագահի հետ:

Ա Կորնթացիս 11.29 հունարեն բնագրի «դատաստան» բառն ունի նաև «դատապարտություն» իմաստը (տես անգլերեն աստվածաշունչ 1 Corinthians 11:29, ծանոթագրություն b): Դատապարտություն բառը նշանակում է «մեղավոր համարվել Աստծո կողմից» (Սուրբ գրքերի ուղեցույց, «Դատապարտել, դատապարտություն»scriptures.lds.org): Նզովք բառը վերաբերում է «վիճակին, երբ մարդու զարգացումը կանգ է առնում և Աստծո ներկայությանն ու Նրա փառքին հասու լինելը մերժվում է: Գոյություն ունի տարբեր աստիճանի նզովք: Բոլոր նրանք, ովքեր սելեստիալ վեհացման լիությունը չեն ստանում, ինչ-որ չափով կսահմանափակվեն իրենց զարգացման և արտոնությունների մեջ, և նրանց նզովքը կլինի այդ չափով» (Սուրբ գրքերի ուղեցույց, «Նզովք»,scriptures.lds.org):

Հիշեք, որ «դուք կարող եք կատարյալ չլինել, որպեսզի ճաշակեք հաղորդությունից, բայց դուք պետք է ունենաք համեստության և ապաշխարության հոգի ձեր սրտում» (Հավատքին հավատարիմ. Ավետարանական վկայակոչում [2004], 88): Եթե մենք ճաշակենք հաղորդությունից չապաշխարող սրտով և ցանկություն չունենանք հիշել և հետևել Փրկչին, մենք անարժան ենք ճաշակում հաղորդությունից:

Մտածեք, թե հաղորդությունից անարժան ճաշակելը ինչո՞ւ կարող է նզովք բերել մեր հոգիներին:

Վերընթերցեք Ա Կորնթացիս 11.28 հատվածները, պարզելով, թե Պողոսը Եկեղեցու անդամներին ինչ է խորհուրդ տվել, որ անեն հաղորդություն ճաշակելիս: Կարող եք նշագծել ձեր գտած բառերը:

Այդ հատվածից սովորում ենք, որ մենք պետք է քննենք մեր կյանքը հաղորդություն ճաշակելիս:

Ձեր կարծիքով ինչպե՞ս պետք է մենք քննենք մեր կյանքը:

Մեր կյանքը քննելու նպատակը ոչ միայն հաշվի առնելն է, որ արժանի ձևով ճաշակենք հաղորդությունից, այլև հաշվի առնելը, թե ինչպես ենք մենք ձգտում պահել մեր ուխտերը Աստծո հետ և թե ինչպես կարող ենք ջանալ ապաշխարել և բարելավել:

Կարդացեք հետևյալ հայտարարությունները և մտածեք, թե ինչպես կարող եք քննել ձեր կյանքը, երբ ճաշակում եք հաղորդությունից:

Նկար
President Howard W. Hunter

Նկարագրելով հաղորդությունը ճաշակելիս ունեցած իր փորձառություններից մեկը, Նախագահ Հովարդ Վ. Հանթերն ասել է. «Ես ինձ տվեցի այս հարցը. Արդյոք ես Աստծուն ամեն բանից վե՞ր եմ դասում և պահում Նրա բոլոր պատվիրանները»: Ապա եկան խորհրդածություններն ու որոշումները: Տիրոջ հետ ուխտ կապելը, որ միշտ պահենք նրա պատվիրանները, լուրջ պարտավորություն է և հաղորդություն ընդունելով` այդ ուխտը վերանորոգելը հավասարաչափ լուրջ է: Հաղորդության սպասավորման ժամանակ լուրջ խորհրդածություններ ունենալը մեծ նշանակություն ունի: Այդ պահերը ինքնաքննության, ինքնավերլուծության, ինքնակառավարման՝ խորհրդածելու և վճիռ կայացնելու պահեր են» (“Thoughts On the Sacrament,” Ensign, May 1977, 25):

Նկար
Tad R. Callister

Թեդ Ռ. Քալիսթերը՝ Կիրակնօրյա Դպրոցի գերագույն նախագահը, երբ Յոթանասունի քվորումի անդամ էր, ուսուցանել է, որ հաղորդությունը խորհրդածելու և ինքնագնահատման ժամանակ է. «Հաղորդությունը… ինքնավերլուծության և ինքնաքննության ժամանակ է: … Հաղորդությունը ոչ միայն Փրկչին հիշելու, այլև մեր կյանքը Մեծ Օրինակի [Հիսուս Քրիստոսի] կյանքի հետ համեմատելու ժամանակ է: Դա ամեն ինքնախաբեություն մի կողմ դնելու ժամանակ է. դա բացարձակ ճշմարտության մի վեհ ժամանակ է: Բոլոր արդարացումները, բոլոր երևացող բաները պետք է մի կողմ քաշվեն, թույլ տալով, որ մեր ոգին, իր իրական էությամբ հաղորդակցվի մեր Հոր հետ՝ Հոգին հոգու հետ: Այդ պահին մենք դառնում ենք մեր սեփական դատավորը, մտածելով, թե ինչ է մեր կյանքը իրականում և ինչպիսին պետք է իրապես լինի» (The Infinite Atonement [2000], 291):

Հաղորդությունը ճաշակելիս մեր կյանքը քննելու սկզբունքը կիրառելու ուղիներից մեկը հարցերի մասին մտածելն է, երբ պատրաստվում ես վերցնել հաղորդությունը: Օրինակ` դուք կարող եք մտածել. «Ինչպե՞ս կարող եմ Հիսուս Քրիստոսի ավելի լավ աշակերտ լինել»: «Ինչո՞վ է իմ կյանքը նման Փրկչի կյանքին: Ինչո՞վ այն նման չէ Փրկչի կյանքին»: «Ի՞նչ թուլություն ունեմ, որը խանգարում է իմ հոգևոր աճին»: «Ի՞նչ կարող եմ անել այս շաբաթ, որպեսզի մի փոքր ավելի լավը դառնամ»:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք մի քանի լրացուցիչ հարցեր, որոնք կարող եք ձեզ տալ հաղորդությունից առաջ և դրա ընթացքում:

  2. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում մի ծրագիր կազմեք այն մասին, թե ինչ եք անելու, որպեսզի ավելի լավ նախապատրաստվեք հաղորդություն ընդունելու հաջորդ հնարավորությանը:

Քննելով ձեր կյանքը հաղորդությունից առաջ և դրա ընթացքում, Տերը ձեզ կարող է օգնել, որ իմանաք, թե ինչպես կարող եք ավելի լավ պահել ձեր ուխտերը և արժանի լինել ստանալու այն օրհնությունները, որոնք Նա ցանկանում է տալ ձեզ: Հանձն առեք հետևել ձեր ստացած հուշումներին:

Ա Կորնթացիս 11.33–34 հատվածներում մենք կարդում ենք Պողոսի լրացուցիչ հրահանգները կորնթացի սրբերին, թե ինչ անեն ընթրելիս, երբ հավաքվում են հաղորդություն ճաշակելու: Նա սրբերին ասել է մտածել մեկմեկու մասին և խուսափել հակառակությունից:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրի այսօրվա հանձնարարությունների տակ գրեք.

    Ես ուսումնասիրեցի Ա Կորնթացիս 11 գլուխը և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.