Գրադարան
Մաս 18, Օր 2. Գործք 8


Մաս 18. Օր 2

Գործք 8

Նախաբան

Եկեղեցու դեմ հալածանքը Երուսաղեմում հանգեցրեց նրան, որ Եկեղեցու անդամները ցրվեցին ողջ Հրեաստանով և Սամարիայով։ Փիլիպպոսը ծառայեց Սամարիայում, որտեղ շատ մարդիկ ընդունեցին Հիսուս Քրիստոսի ավետարանը։ Երբ Պետրոսն ու Հովհաննեսը շնորհեցին Սուրբ Հոգու պարգևը նորադարձներին, Սիմոն անունով մի մոգ փորձեց գնել քահանայությունը։ Աստված ավելի ուշ ուղղորդեց Փիլիպպոսին Էթովպացի մի պաշտոնյայի մոտ, ում Փիլիպպոսն ուսուցանեց Հիսուս Քրիստոսի մասին և մկրտեց։

Այս դասի ընթացքում դուք գուցե կամենաք անդրադառնալ Աստվածաշնչյան քարտեզներին. հմր. 13, «Պողոս Առաքյալի միսիոներական ճամփորդությունները» և գտնել տարբեր քաղաքներ և վայրեր, որոնց մասին կարդում եք։

Գործք 8.1–25

Փիլիպպոսը ծառայում է Սամարիայում, որտեղ Սիմոն մոգը փորձում է գնել քահանայությունը

Եթե ստանայիք մի խոշոր գումար, ի՞նչ կգնեիք։

Որոշ մարդիկ համարում են, որ դրամով կարելի է գնել ամեն ինչ։ Սակայն կյանքի որոշ արժեքավոր բաներ չեն կարող գնվել: Գործք 8 գլուխն ուսումնասիրելիս, ուշադրություն դարձրեք Աստծո մի պարգևի վրա, որը չի կարող գնվել։

Գործք 7 գլխից դուք տեղեկացել եք, որ աշակերտ Ստեփանոսը ենթարկվել է մահվան իրեն հալածողների կողմից։ Ընթերցեք Գործք 8.1–5 հատվածները` փնտրելով, թե ինչ արեցին Երուսաղեմում Եկեղեցու անդամները Եկեղեցու դեմ ձեռնարկված հալածանքի հետևանքով։ Քաշում բառը 3-րդ հատվածում նշանակում է՝ բռնի ուժ գործադրելով շարժել մեկին։

Ուշադրություն դարձրեք Փիլիպպոս անվան վրա 5-րդ հատվածում։ Փիլիպպոսը յոթ աշակերտներից մեկն էր, ով կարգվեց աջակցելու Տասներկու Առաքյալներին Եկեղեցու անդամների կարիքների սպասավորման գործում (տես Գործք 6.5

Անդրադարձեք «Գործք Առաքելոց գրքի ակնարկ» պատկերին Մաս 17. Օր 1 դասում և կարդացեք Գործք 1.8 հատվածում արձանագրված Փրկիչի առաջադրանքն Իր Առաքյալներին։ Ըստ Գործք 8.5 հատվածի, ինչպե՞ս Փիլիպպոսն օգնեց այս առաջադրանքը կատարելիս։

Կարդացեք Գործք 8.6–8 հատվածները, ուշադրություն դարձնելով, թե ինչպես Սամարացիներն արձագանքեցին Փիլիպպոսի քարոզին և նրա գործած հրաշքներին։

Կարդացեք Գործք 8.9–11 հատվածները և ուշադրություն դարձրեք, թե ինչպես է նկարագրվում այդ քաղաքի մարդկանցից մեկը`Սիմոնը։

Ի՞նչ ազդեցություն է ունեցել Սիմոնը մարդկանց վրա:

Նկար
Elder Bruce R. McConkie

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ․ Մակքոնկին բնորոշել է մոգությունը` որպես «չար հոգիների աջակցությունից կամ վերահսկողությունից ստացած իշխանության կիրառում» (Mormon Doctrine, 2nd ed. [1966], 747)։

Մոգություններով ապշեցնել արտահայտությունը, ինչպես այն օգտագործված է Գործք 8.11 հատվածում, նշանակում է զարմացնել։

Կարդացեք Գործք 8.12–13 հատվածները, ուշադրություն դարձնելով, թե ինչպես Սիմոնը արձագանքեց Փիլիպպոսի քարոզին։

Համաձայն 13-րդ հատվածի, այն «նշանները եւ մեծ մեծ զօրութիւները», որոնք նա տեսավ, ինչպե՞ս ազդեցին Սիմոնի վրա:

Գործք 8.14–16 հատվածներից մենք սովորում ենք, որ Պետրոսն ու Հովհաննեսն եկան Սամարիա այն բանից հետ, երբ լսեցին, որ մարդիկ այնտեղ ընդունել էին Աստծո խոսքը։ Նրանք աղոթեցին, որ նորադարձ սամարացիները ստանային Սուրբ Հոգու պարգևը:

Ընթերցեք Գործք 8.17 հատվածը, ուշադրություն դարձնելով, թե ինչ արեցին Պետրոսն ու Հովհաննեսը Սամարիա քաղաքում նոր Եկեղեցու անդամների համար։

Այս պատմությունը նկարագրում է հետևյալ վարդապետությունը. Սուրբ Հոգու պարգևը շնորհվում է մկրտությունից հետո՝ լիազորված քահանայության կրողների ձեռնադրմամբ:

Կարդացեք Գործք 8.18–19 հատվածները` ուշադրություն դարձնելով, թե ինչ առաջարկեց Սիմոնը Պետրոսին:

Եթե լինեիք Պետրոսի իրավիճակում, ինչպե՞ս կպատասխանեիք Սիմոնին։

Կարդացեք Գործք 8.20–24 հատվածները, ուշադրություն դարձնելով, թե ինչ ուսուցանեց Պետրոսը Սիմոնին քահանայություն ստանալու վերաբերյալ։

Նկար
coins and bills

Քահանայությունը չի կարելի գնել դրամով: Քանի որ քահանայությունը պատկանում է Աստծուն, այն կարող է շնորհվել միայն Նրա կամքի համաձայն։ Աստված սահմանում է այն ձևը, որի համաձայն քահանայությունը կարող է ձեռք բերվել (տես Հավատո հանգանակներ 1.5

Համաձայն Գործք 8.21–23 հատվածների, ինչո՞ւ Սիմոնը դեռևս չէր կարող ստանալ քահանայությունը։ Ձեր կարծիքով, ի՞նչ կերպ Սիմոնի սիրտը «ուղիղ չէր Աստուծոյ առաջին» (Գործք 8.21)։ Տեսեք Ալմա 41.11 հատվածը հասկանալու համար, թե ինչ է նշանակում «դառն մաղձի մէջ» լինել (Գործք 8.23

Այս պատմությունը սովորեցնում է հետևյալ ճշմարտությունը. Քահանայությունը շնորհվում է Աստծո կամքի և արժանավորության չափանիշների համաձայն։

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր իմանալ, որ քահանայությունը շնորհվում է անհատներին միայն Աստծո կամքի և արժանավորության չափանիշների համաձայն։

    2. Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 121.36–42 հատվածները: Որո՞նք են այն սկզբունքները, որոնցով քահանայությունը պետք է գործադրվի։ Ի՞նչ է պատահում մարդկանց հետ, ովքեր փորձում են օգտագործել քահանայությունը «անիրավության որևէ աստիճանով» (ՎևՈւ 121.37

Գործք 8.25 հատվածից մենք սովորում ենք, որ Պետրոսն ու Հովհաննեսը քարոզել են ավետարանը սամարացիների շատ գյուղերում։

Գործք 8.26–40

Փիլիպպոսը ուսուցանում և մկրտում է մի եթովպացի պաշտոնյայի

  1. Մտածեք այն իրավիճակների մասին, երբ դուք ունեցել եք կամ կունենայիք մեկի կարիքը, որ նա առաջնորդեր ձեզ։ Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում նշեք մի քանի իրավիճակներ, որոնցում դուք կարող եք ուղեկից լինել մեկ ուրիշի համար։ (Մտածեք ձեզ քաջատեղյակ նպատակակետերի կամ առարկաների մասին կամ ձեր զարգացրած տաղանդների մասին)։

Երբ ուսումնասիրեք Գործք 8 գլխի մնացած մասը, հայտնաբերեք մի կարևոր եղանակ, որով դուք կարող եք ուղեկից լինել ուրիշների համար։

Կարդացեք Գործք 8.26 հատվածը, ուշադրություն դարձնելով, թե ով հանձնարարեց Փիլիպպոսին ճամփորդել Գազա։ (Գուցե կամենաք գտնել Գազա քաղաքը Աստվածաշնչյան քարտեզներ բաժնում, հմր․ 11, «Սուրբ Երկիրը նոր կտակարանի ժամանակ»։)

Կարդացեք Գործք 8.26–28 հատվածները, ուշադրություն դարձնելով ճանապարհին Փիլիպպոսի հանդիպած մարդու վրա։

Ի՞նչ էր անում այս եթովպացի պաշտոնյան իր կառքում։ (Օգտակար կլինի իմանալ, որ Եսային հունարենում Եսայիան է:)

Կարդացեք Գործք 8.29–35 հատվածները, ուշադրություն դարձնելով, թե ինչ տեղի ունեցավ Պետրոսի և եթովպացի պաշտոնյայի միջև։

Կարող եք նշել 29-րդ հատվածում, թե ով հուշեց Փիլիպպոսին գնալ եթովպացի պաշտոնյայի կառքի մոտ։ Կարող եք նաև նշել 31-րդ հատվածում, թե ըստեթովպացու, նրան ինչ էր պետք, որպեսզի հասկանար Եսայիայի գրվածքները։ Կարող եք գրել Եսայիա 53.7–8 հատվածները որպես խաչաձև հղում ձեր սուրբ գրություններում՝ Գործք 8.32–33 հատվածների կողքին։

Օգտագործեք ուղեկից, հուշումներ և հնարավորություններ բառերը, որպեսզի ավարտեք հետևյալ սկզբունքը, որը մենք կարող ենք սովորել Փիլիպպոսի փորձառությունից. Երբ ականջ դնենք ____________________ Աստծուց, մենք կարող ենք ստանալ ____________________ օգնել ____________________ ուրիշներին Հիսուս Քրիստոսի մոտ։

Նկար
Elder Jeffrey R. Holland

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ուսուցանել է ուրիշներին դեպի Փրկիչն ուղղորդելու կարևորության մասին. «Մեզանից յուրաքանչյուրի համար «գալ Քրիստոսի մոտ» [ՎևՈւ 20.59, պահել Նրա պատվիրանները և դեպի Հայրը տանող ճանապարհին հետևել Նրա օրինակին` այս ամենը անշուշտ մարդկային գոյության բարձրագույն և սրբագույն նպատակն է։ Օգնել ուրիշներին ևս անել այդ. ուսուցանել, համոզել և աղոթքով առաջնորդել նրանց, որպեսզի քայլեն նաև այդ փրկության ուղիով, անշուշտ դա պետք է լինի երկրորդ ամենանշանակալից աշխատանքը մեր կյանքում։ Միգուցե այդ պատճառով նախագահ Դեյվիդ Օ. Մակքեյը մի անգամ ասել է. «Չկա ավելի մեծ պարտականություն, որը կարող է տրվել որևէ տղամարդու [կամ կնոջ], քան Աստծո զավակների ուսուցիչ լինելը» [in Conference Report, Oct. 1916, 57]” (“A Teacher Come from God,” Ensign, May 1998, 25)։

  1. Ընտրեք հետևյալ իրավիճակներից մեկը կամ մի քանիսը.

    Իրավիճակ 1. Մի երիտասարդ տղա, ով ձեր ընկերն է, պատկանում է մեկ այլ քրիստոնյա եկեղեցու։ Մի օր ճաշի ժամանակ դուք հուշում եք ստանում խոսել նրա հետ Եկեղեցու մասին։

    Իրավիճակ 2. Դպրոցից տուն վերադառնալիս դուք տեսնում եք, որ մի երիտասարդ կին լաց է լինում։ Դուք ճանաչում եք նրան որպես ձեր ծխի անդամ, ով մի քանի տարի չի հաճախել Եկեղեցու ժողովներին։ Դուք հուշում եք ստանում խոսել նրա հետ։ Մինչ դուք փորձում եք սփոփել նրան, նա պատմում է իր դժվարությունների մասին և հարցնում. «Ինչո՞ւ ես պարզապես չեմ կարող երջանիկ լինել»։

    Իրավիճակ 3. Սոցիալական կայքում իմ մի երիտասարդ ընկերոջ մայրը վերջերս մահացել է։ Դուք հուշում եք ստանում խոսել նրա հետ. «Հենց հիմա միայնակ եմ զգում։ Կցանկանայի, որ մեկը հասկանա ինձ»։

    Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե ինչ կասեիք և կանեիք այս անձին դեպի Հիսուս Քրիստոսն ուղղորդելու համար: Ձեր նկարագրությամբ ներառեք հետևյալ հարցերի պատասխանները.

    1. Ավետարանի ո՞ր ճշմարտություններով կկիսվեիք` այս մարդուն դեպի Հիսուս Քրիստոսն ուղղորդելու համար:

    2. Ո՞ր սուրբ գրությունը կհրավիրեիք այս անձին ուսումնասիրել:

    3. Ի՞նչ խորհուրդ կտայիք անել այս մարդուն։

Կարդացեք Գործք 8.36–40 հատվածները, ուշադրություն դարձնելով, թե ինչ տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Փիլիպպոսն ուսուցանեց եթովպացի պաշտոնյային Հիսուսի մասին։

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք այս հարցերից որևէ մեկին.

    1. Ե՞րբ և ինչպե՞ս եք օգնել որևէ մեկին ուղղորդվել դեպի Հիսուս Քրիստոսը:

    2. Ե՞րբ և ինչպե՞ս է որևէ մեկն օգնել ձեզ ուղղորդվել դեպի Հիսուս Քրիստոսը:

Երբ դուք սկսում եք ձեր օրը անձնական աղոթքով, փնտրեք Սուրբ Հոգու առաջնորդությունը հուշումներ ստանալու համար։ Ապա, երբ զբաղվեք ձեր առօրյա գործերով, ականջ դրեք Աստծո հուշումներին, որոնք կօգնեն ձեզ ուղղորդել ուրիշներին դեպի Հիսուս Քրիստոսը։

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.

    Ես ուսումնասիրեցի Գործք 8 գլուխը և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.