Գրադարան
Մաս 16, Օր 3. Հովհաննես 18–19


Մաս 16. Օր 3

Հովհաննես 18–19

Նախաբան

Հիսուսին ձերբակալելուց և հարցաքննելուց հետո, հրեա առաջնորդները տարան Նրան Պիղատոսի մոտ, որ դատվի ու դատապարտվի: Պիղատոսը համաձայնվեց, որ Հիսուսը խաչվի, չնայած որ համոզվեց, որ Նա անմեղ է: Խաչի վրա Հիսուսը Հովհաննես Առաքյալին հրահանգեց հոգալ Իր մոր՝ Մարիամի մասին: Մահանալուց հետո Հիսուսի մարմինը դրվեց գերեզմանը:

Հովհաննես 18․1–32

Հրեա առաջնորդները ձերբակալում և հարցաքննում են Հիսուսին, այնուհետև Նրան տանում են Պիղատոսի մոտ

Երբ է առավել դժվար, որ դուք մտածեք ուրիշների բարեկեցության մասին:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրի մի էջը բաժանեք երկու սյունակի՝ գիծը իջեցնելով մինչև էջի կեսը: Մի սյունակը վերնագրեք Հիսուս Քրիստոսի մտահոգությունները, իսկ մյուսը՝ Պիղատոսի մտահոգությունները: Փրկչի ձերբակալման, դատավարության և Խաչելության ժամանակ, Հիսուսը և հռոմեական կուսակալ Պիղատոսը ընտրեցին տարբեր արժեքներ կամ առաջնահերթություններ: Հովհաննես 18–19 գլուխներն ուսումնասիրելիս պարզեք, թե ինչ ճշմարտություններ կարող եք սովորել Հիսուսի և Պիղատոսի օրինակից, որոնք կօգնեն ձեզ ճիշտ առաջնահերթություն տալ կյանքի մտահոգություններին: Դասի ընթացքում ձեր հայտնաբերած ճշմարտությունները գրեք սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրի համապատասխան սյունակում:

Հովհաննես 18.1–3 հատվածներում կարդում ենք, որ Հիսուսի տվայտանքներից հետո Գեթսեմանիի պարտեզ եկավ Հուդա Իսկարիովտացին, մի խումբ պաշտոնյաների հետ, որոնք եկել էին Հիսուսին ձերբակալելու: Եթե դուք գիտենայիք, որ զինված զինվորների մի խումբ մոտենում է, որ ձեզ ձերբակալի և, ի վերջո, ձեզ մահվան դատապարտի, ի՞նչ կանեիք դուք:

Կարդացեք Հովհաննես 18.4–11 և Ղուկաս 22.50–51 հատվածները, պարզելով, թե Հիսուսն ինչպես արձագանքեց, երբ այս խումբը ժամանեց:

Դրանց խոսքը Հովհաննես 18.8 հատվածում և Նրանց խոսքը Հովհաննես 18.9 հատվածում վերաբերում է Առաքյալներին, որ Հիսուսի հետ էին: Ըստ այդ հատվածների՝ որն էր Հիսուս Քրիստոսի մտահոգությունը:

Կարդալով Հովհաննես 18.4–11 և Ղուկաս 22.50–51 հատվածները՝ սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրի այն սյունակում, որ վերնագրել էիք «Հիսուս Քրիստոսի մտահոգությունները», գրեք, թե ինչ էր մտահոգում Հիսուսին:

Նկար
Christ before Caiaphas

Հովհաննես 18.12–32 հատվածներում կարդում ենք, որ Հիսուսը թույլ տվեց, որ պաշտոնյաները իրեն ձերբակալեն: Նրան տարան Աննայի՝ նախկին քահանայապետի մոտ, որը Հիսուսին ուղարկեց հարցաքննության Կայափայի մոտ, որը Աննայի փեսան էր (տես Հովհաննես 18.13): Կայափան այդ ժամանակի նշանակված քահանայապետն էր, և նա մտադրված էր Հիսուսին մահվան ենթարկել (տես Հովհաննես 18.14): Պետրոսը մեկ այլ աշակերտի հետ գնաց Հիսուսի ետևից և դիտում էր, թե ինչպես էր Կայափան Նրան հարցաքննում (տես Հովհաննես 18.15–16): Երբ երեք տարբեր մարդ Պետրոսին հարցրեց, թե արդյոք նա Հիսուսի աշակերտներից է, ամեն անգամ Պետրոսն ասաց, թե չի ճանաչում Նրան (տես Հովհաննես 18.17, 25, 26–27): Կայափայի մոտ Հիսուսին հարցաքննելուց հետո, հրաների առաջնորդները վաղ առավոտյան Հիսուսին տարան հրեաստանի վրա հռոմեական կուսակալ՝ Պիղատոսի մոտ, որպեսզի դատեն ու դատապարտեն նրան (տես Հովհաննես 18.28–30): Երուսաղեմում միայն հռոմեական իշխանավորները իրավունք ունեին մարդուն մահվան դատապարտելու (տես Հովհաննես 18.31):

Հովհաննես 18.33–19.16

Հիսուսը դատվում է Պիղատոսի առաջ

Կարդացեք Հովհաննես 18.33–35 հատվածները, պարզելով, թե Պիղատոսը ինչ էր ուզում իմանալ Հիսուսի մասին:

Հրեա առաջնորդները մեղադրում էին Հիսուսին, թե պնդում է, որ հրեաների թագավորն է, քանի որ եթե Հիսուսի պնդեր, որ թագավոր է, Նրան կարող էին խռովարար և դավաճան համարել ընդդեմ հռոմեական կառավարության (տես Հովհաննես 19.12) և մահվան դատապարտել:

Կարդացեք Հովհաննես 18.36–37 հատվածները, պարզելով, թե Հիսուսը ինչ բացատրեց Պիղատոսին:

Կարդացեք Հովհաննես 18.38 հատվածը, պարզելով, թե Պիղատոսը ինչ եզրակացրեց Հիսուսի մասին:

Հովհաննես 18.39–19.5 հատվածներից տեղեկանում ենք, որ Պիղատոսը առաջարկեց Հիսուսին ազատ արձակել, ըստ հրեաների սովորության, որ Զատկի տոնին մեկ բանտարկյալի ազատ էին արձակում (Հովհաննես 18.39): Քահանայապետերն ու պաշտոնյաները ընտրեցին ազատել Բարաբբային, որ ավազակ էր (տես Հովհաննես 18.40) և պահանջեցին, որ Հիսուսը խաչվի (տես Հովհաննես 19.6): Պիղատոսը ծեծեց (մտրակեց) Հիսուսին, իսկ հռոմեական զինվորները փշերից պսակ դրին գլխին ու ծաղրեցին Նրան (տես Հովհաննես 19.1–2), այնուհետև Պիղատոսը բերեց Հիսուսին ժողովրդի առաջ:

Կարդացեք Հովհաննես 19.4, 6 հատվածները, պարզելով, թե Պիղատոսը ինչ ասաց հրեաներին մի քանի անգամ:

Պիղատոսը, ամենայն հավանականությամբ, ինչպե՞ս էր կարծում ճիշտ կլինի վարվել:

Ըստ Հովհաննես 19.7 հատվածի՝ հրեա առաջնորդները Պիղատոսին ասացին՝ Հիսուսը պնդում է, որ Աստծո Որդին է: Կարդացեք Հովհաննես 19.8–11 հատվածները, պարզելով Պիղատոսի արձագանքը, երբ լսեց, թե Հիսուսն ասել է, որ Աստծո Որդին է: Նաև պարզեք, թե Հիսուսը ինչ ասաց Պիղատոսին որպես կուսակալ Պիղատոսի ունեցած իշխանության մասին:

Եթե դուք Պիղատոսի դիրքում լինեիք, ի՞նչ կարող է կզգայիք, երբ Հիսուսն ասեր, որ դուք Նրա վրա իշխանություն չէիք ունենա, «եթէ վերեւիցը [իշխանություն] տրուած չ’լինէր քեզ» (տես Հովհաննես 19.11):

Հովհաննես 19.11 Հիսուսի հայտարարությունը, որ հրեա առաջնորդների «մեղքն աւելի մեծ է», ցույց է տալիս, որ Պիղատոսը մեղավոր էր, որ զիջում էր ամբոխի պահանջին և հրամայում Հիսուսին խաչել, սակայն նրա մեղքն այնքան մեծ չէր, որքան նրանցը, ովքեր եռանդուն ձևով Հիսուսի մահն էին փնտրում:

Կարդացեք Մատթեոս 27.19, նկատելով, թե Պիղատոսի կինն ինչ խորհուրդ տվեց նրան անել: Ապա կարդացեք Հովհաննես 19.12–15 հատվածները, պարզելով, թե Պիղատոսը ինչ էր փորձում անել Հիսուսի հետ և թե ինչպես արձագանքեցին հրեաները, որոնք ջանում էին սպանել Հիսուսին:

Հովհաննես 19.12-ում նկատեք, թե հրեա առաջնորդներն ինչպես սպառնացին Պիղատոսին, երբ հասկացան, որ նա ցանկանում է ազատ արձակել Հիսուսին:

Պիղատոսի վրա ճնշում գործադրելու համար հրեաները նրան հիշեցրին, որ եթե նա ազատի Հիսուսին, ապա անհավատարմություն կցուցաբերի կայսրի հանդեպ: Եթե հրեաները զեկուցեին այդ մասին, հնարավոր է, որ կայսրը Պիղատոսից վերցներ կուսակալի նրա պաշտոնն ու իշխանությունը: Այդ պահին Պիղատոսը պետք է ընտրեր սեփական շահի և Հիսուսին ազատելու միջև, որի մասին գիտեր, որ անմեղ է:

Կարդացեք Հովհաննես 19.16 հատվածը, պարզելով, թե ինչ ընտրություն կատարեց Պիղատոսը:

Նկար
Christ and Pilate

Պիղատոսի քայլերն ինչ են հուշում նրա առաջնային մտահոգությունների մասին:

Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրի այն սյունակում, որ վերնագրել էիք «Պիղատոսի մտահոգությունները», գրեք, թե ինչ էր մտահոգում Պիղատոսին:

Հովհաննեսի 18–19 գլուխներում Պիղատոսի մտահոգությունների մասին ուսումնասիրելով, մենք սովորում ենք, որ ճիշտը գործելու դիմաց մեր սեփական շահերը դնելը մեզ կհանգեցնի մեղք գործելու: Գրեք այդ սկզբունքը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրի «Պիղատոսի մտահոգությունները» սյունակում:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Թվարկեք մի քանի իրավիճակներ, երբ կարող ենք գայթակղվել ճիշտը գործելու առջևում դնել մեր սեփական շահերը:

    2. Գրեք ընտրությունները, որ կարող եք կատարել, որպեսզի հաղթահարեք ճիշտը գործելու առջևում սեփական շահերը դնելու գայթակղությունը, նույնիսկ, եթե ձեր ընտրությունները ժողովրդականություն չեն վայելում:

Հովհաննես 19.17–42

Հիսուսը խաչվում է և Նրա մարմինը դնում են գերեզմանում

Հովհաննես 19.17–24 հատվածներում կարդում ենք, Հիսուսը կրեց Իր խաչը և գնաց Գողգոթա, որտեղ նա խաչվեց երրորդ ժամին (տես Մարկոս 15.25): Կարդացեք Հովհաննես 19.25–27 հատվածները, պարզելով, թե ով կար խաչի մոտ, երբ Հիսուսը խաչվեց:

Խաչի վրա գամված՝ ում մասին էր մտահոգվում Հիսուսը:

«Աշակերտը, որ [Հիսուսը] սիրում էր» արտահայտությունը Հովհաննես 19.26 հատվածում, ակնարկում է Հովհաննես Առաքյալին, որը հայտնի էր նաև Հովհաննես Սիրեցյալը անունով: Երբ Հիսուսն ասաց Հովհաննեսին՝ «Ահա քո մայրը», նա հրահանգեց Հովհաննեսին մոր պես հոգալ Մարիամի՝ Իր մոր մասին: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրի այն սյունակում, որ վերնագրել էիք «Հիսուս Քրիստոսի մտահոգությունները», գրեք, թե ինչ էր մտահոգում Հիսուսին:

Հիմնվելով Հովհաննես 18–19 գլուխների ձեր ուսումնասիրության վրա, ի՞նչպես կբնութագրեիք Հիսուս Քրիստոսի և Պիղատոսի տարբերությունները:

Հովհաննես 18–19 գլուխների Փրկչի բնութագրի ուսումնասիրությունից մենք սովորում ենք, որ կարող ենք հետևել Փրկչի օրինակին, ընտրելով օգնել մարդկանց, նույնիսկ երբ ինքներս ենք կարիքի մեջ: Գրեք վերոհիշյալ սկզբունքը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրի «Հիսուս Քրիստոսի մտահոգությունները» սյունակում:

Նկար
Elder David A. Bednar

Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ՝ Երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է. «Բնավորությունը երևում է… մեր տառապանքների ժամանակ ուրիշների տառապանքները կիսելիս. սոված ժամանակ ուրիշներին կերակրելու կարողություն դրսևորելիս. և սեփական հոգևոր նեղությունների մեջ ուրիշների տվայտանքները նշմարելու և կարեկցանքի ձեռք մեկնելու ուժ գտնելիս: Այդպիսով, բնավորությունը դրսևորվում է, երբ դեպի ներս նայելու և ինքնամփոփման բնական ու բնազդային արձագանքը փոխարինվում է դեպի դուրս նայելով և ուրիշին ձեռք մեկնելով: Եթե նման կարողությունն իսկապես բարոյական բնավորության բացարձակ չափանիշ է, ապա աշխարհի Փրկիչը նման հետևողական և գթառատ բնավորության կատարյալ օրինակ է» (“The Character of Christ” [Brigham Young University–Idaho Religion Symposium, Jan. 25, 2003], byui.edu/devotionalsandspeeches):

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Գրեք մի դեպք, երբ տեսել եք ինչ-որ մեկին Փրկչի օրինակին հետևելիս, ով կարիքի մեջ լինելով, ընտրել է օգնել կարիք ունեցող մեկ այլ մարդու:

    2. Ձեր կարծիքով ինչպե՞ս կարող ենք քրիստոսանման այդպիսի հատկանիշ զարգացնել և ջանալ օգնել ուրիշներին, անգամ երբ ինքներս ենք կարիքի մեջ:

    3. Գրեք, թե ինչ եք պատրաստվում անել, որ հետևեք Փրկչի օրինակին, ընտրելով օգնել մարդկանց, անգամ երբ ինքներդ կարիք ունեք:

Հովհաննես 19.28–42 հատվածներում տեղեկանում ենք, որ իններորդ ժամին Հիսուսի մահից հետո (տես Մարկոս 15.34), Հովսեփ Արիմաթիացին Պիղատոսից խնդրեց Հիսուսի մարմինը: Այնուհետև, Հովսեփը և Նիկոդեմոսը պատրաստեցին Փրկչի մարմինը և դրեցին Հովսեփի նվիրաբերած գերեզմանում:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.

    Ես ուսումնասիրեցի Հովհաննես 18–19 գլուխները և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.