Գրադարան
Մաս 4, Օր 3. Մատթեոս 15


Մաս 4. Օր 3

Մատթեոս 15

Նախաբան

Երբ Հիսուսը Գալիլեայում էր, Նա բացատրեց դպիրներին և Փարիսեցիներին, թե իր աշակերտներն ինչո՞ւ չէին հետևում իրենց մաքրագործելու ավանդույթին՝ լվանալով իրենց ձեռքերը նախքան ուտելը: Այնուհետև Նա ճանապարհորդեց Միջերկրականի ափով, որտեղ Նա բժշկեց մի հեթանոս կնոջ դստերը: Ապա Հիսուսը վերադարձավ Գալիլեա, որտեղ Նա բժշկեց շատերին և հրաշքով կերակրեց ավելի քան 4000 մարդու:

Մատթեոս 15․1-20

Փարիսեցիները հարցնում են, թե ինչո՞ւ Հիսուսի աշակերտները չեն լվանում իրենց ձեռքերը նախքան ուտելը

Կարդացեք հետևյալ իրավիճակները` փնտրելով, թե ինչ ընդհանուր բան ունեն դրանք:

  • Մի երիտասարդ կնոջ ընկերուհիները խրախուսում են մի անպատշաճ զգեստ կրել դպրոցական պարերի ժամանակ: Երիտասարդ կինը գիտի, որ զգեստը չի համապատասխանում Տիրոջ համեստության չափանիշներին, չնայած նրա միջավայրում այդպիսի զգեստ կրելը սովորաբար ընդունված է:

  • Մի երիտասարդ տղամարդ Վերջին Օրերի Սրբերի ընտանիքից է, որը սիրում է սպորտային իրադարձություններ: Երբ հանրաճանաչ սպորտային իրադարձություններ են ցուցադրվում հեռուստատեսությամբ, ընտանիքը պարբերաբար մի կողմ է դնում ընտանեկան աղոթքը, սուրբ գրությունների ուսումնասիրությունը, ընտանեկան երեկոն և կիրակնօրյա Եկեղեցու ժողովները, որպեսզի դիտեն սպորտային իրադարձությունները:

  • Մի երիտասարդ զույգ պատրաստվում է ամուսնանալ: Նրանք բնակվում են մի վայրում, որտեղ լայնորեն ընդունված են նախաամուսնական սեռական հարաբերությունները: Որոշ մարդիկ ասել են այս զույգին, որ նրանք հնաոճ են և տարօրինակ է, որ սեռական մտերմության մեջ մտնելու համար սպասեն մինչև ամուսնությունը::

Դուք երևի նկատել եք, որ յուրաքանչյուր իրավիճակ ներկայացնում է մի հակասություն Աստծո պատվիրաններին հնազանդվելու և ավանդույթների կամ սովորությունների համաձայն գործելու միջև: Ավանդույթներն ու սովորույթները ներառում են մշակույթի, համայնքի, ընտանիքի կամ ընկերական խմբի հավատալիքներն ու գործառույթները:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք մեկ կամ երկու ավանդույթ կամ սովորույթ, որոնք կարող են խանգարել ձեզ` հնազանդվել Աստծո պատվիրաններին : Երբ ուսումնասիրեք Մատթեոս 15-ը, փնտրեք ճշմարտություններ, որոնք կարող են օգնել ձեզ, երբ դուք պետք է ընտրեք Աստծո պատվիրաններին հնազանդվելու և ավանդույթների ու սովորույթների մասնակցելու միջև:

Կարդացեք Մատթեոս 15.1–2-ը` փնտրելով ավանդույթը, որի մասին Փարիսեցիները հարցրին Հիսուսին: Ո՞ր ավանդույթին չէին հետևում Հիսուսի աշակերտները:

Նկար
ձեռքերի լվացում

Փարիսեցիների և դպիրների կողմից նշված ձեռքերի լվացումը վերաբերում է ծիսական լվացմանը՝ ծիսական մաքրության համար և չի վերաբերում սանիտարական լվացմանը:

Կարդացեք Մատթեոս 15.3-ը, փնտրելով Հիսուսի պատասխանը նրանց հարցին: Գուցե դուք կամենաք նշել ձեր սուրբ գրություններում այն, ինչն ըստ Փրկիչի, դպիրներն ու Փարիսեցիներն էին անում՝ մասնակցելով իրենց ավանդույթներին:

Ինչպես գրված է Մատթեոս 15.4–6-ում, Հիսուսը բացահայտեց մի օրինակ, թե ինչպես դպիրներն ու Փարիսեցիները խախտում էին Աստծո պատվիրանը՝ մասնակցելով իրենց ավանդույթներին: Նրանք խուսափում էին կատարել իրենց ծերացող ծնողներին հոգ տանելու պարտականությունը՝ հայտարարելով, որ իրենց փողը պահվում էր որպես ընծա Աստծուն կամ Կորբան (պատարագ) (տես Մարկոս 7.10–12, Bible Dictionary, “Corban”): Այդպես վարվելով, նրանք խախտում էին հորն ու մորը պատվելու պատվիրանը:

Կարդացեք Մատթեոս 15.7–9-ը` փնտրելով, թե Փարիսեցիներն ու դպիրները ի՞նչ էին համոզել ժողովրդին անել` օգտագործելով իրենց ավանդույթները որպես արդարացում՝ Աստծո պատվիրաններին չհնազանդվելու համար:

Այս հատվածներից մենք սովորում ենք հետևյալ սկզբունքները. Եթե մենք կամենում ենք մոտենալ Աստծուն, պետք է Նրա պատվիրանները վեր դասենք ամեն տեսակի ավանդույթներից և սովորույթներից, որ ունենք:

Վերընթերցեք իրավիճակները, որոնք այս դասի սկզբում էին: Յուրաքանչյուր իրավիճակի համար խորհեք հետևյալ երկու հարցերի շուրջ.

  • Ի՞նչ կարող էին անել անձը կամ անձինք այս իրավիճակում Աստծո պատվիրաններին հնազանդվելու համար:

  • Այս վարմունքն ինչպե՞ս կարող է օգնել անձին կամ անձանց ավելի մոտենալ Աստծուն:

  1. Վերանայեք ավանդույթներն ու սովորույթները, որոնք դուք գրեցիք այս դասի հանձնարարություն 1-ում: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք այն ժամանակի մասին, երբ դուք ընտրեցիք ավելի շուտ հնազանդվել Աստծո պատվիրաններին, քան մասնակից դառնալ ընդունված ավանդույթի կամ սովորույթի: Այնուհետև պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ի՞նչ պետք է անեք, որպեսզի Աստծո պատվիրանները վեր դասեք այլ ավանդույթներից և սովորույթներից, որպեսզի կարողանաք մոտենալ Նրան:

    2. Ինչպե՞ս էսա օգնել ձեզ՝ ավելի մոտենալ Երկնային Հորը:

Վերհիշեք, որ դպիրներն ու Փարիսեցիները հավատում էին, որ առանց ձեռքերի ծիսական լվացում կատարելու ուտելը կպղծեր մարդուն կամ կդարձներ այդ անձնավորությանը հոգեպես անմաքուր: Կարդացեք Մատթեոս 15.10-11` փնտրելով, թե ըստ Փրկիչի,ի՞նչն է իսկապես պղծում մեզ: Նշեք այն, ինչ գտնեք:

Փրկիչն ասաց. «Այն ինչ դուրս է գալիս բերանից… այն է պղծում մարդուն» (Մատթեոս 15.11): Փրկիչն Իր աշակերտներին ասաց, որ չմտահոգվեն Փարիսեցիների պատճառով, ովքեր վիրավորվեցին Նրա խոսքերից (տես Մատթեոս 15.12–16), ապա Նա շարունակեց բացատրել, թե ինչն է իրականում պղծում մեզ:

Կարդացեք Մատթեոս 15.17-20-ը` փնտրելով, թե ըստ Փրկիչի, ինչն է պղծում մեզ:

Սուրբ գրություններում սիրտը հաճախ ներկայացնում է մեր մտքերն ու ցանկությունները: Ըստ Փրկիչի, ի՞նչն է իրականում պղծում է մեզ:

Ավարտեք հետևյալ սկզբունքը` հիմնվելով Տիրոջ ուսմունքների վրա Մատթեոս 15.19–20_ում: Եթե մենք խրախուսում ենք չար մտքերն ու ցանկությունները, ապա .

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք մեկ կամ երկու ուղիների մասին, երբ մենք պղծվում ենք կամ դառնում հոգեպես անմաքուր, եթե մենք ընտրում ենք խրախուսել չար մտքերն ու ցանկությունները:

Մատթեոս 15.21–28

Փրկիչը բժշկում է հեթանոս կնոջ դստերը:

Հետևյալ տարածության մեջ թվեք ձեր արդար ցանկություններից մեկը կամ ավելին.

Երբ շարունակեք ուսումնասիրել Մատթեոս 15-ը, փնտրեք սկզբունքներ, որոնք կարող են օգնել ձեզ հասկանալ, թե ինչ պետք է անեք ստանալու ձեր արդար ցանկությունները:

Եթե ձեր սուրբ գրություններում մատչելի է, բացեք Աստվածաշնչի # 11 քարտեզը, «Սուրբ Երկիրը Նոր Կտակարանի ժամանակներում»: Գտեք քարտեզի վրա Տյուրոս և Սիդոն քաղաքները: Երբ Հիսուսը ճանապարհորդում էր Գալիլեայից դեպի Տյուրոս և Սիդոն, Նա հանդիպեց մի Քանանացի կնոջ: Այդ շրջանի ուրիշ շատ մարդկանց նման, այդ կինը հեթանոս էր, որը նշանակում էր, որ նա հրեա չէր: Այդ ժամանակ Փրկիչի առաքելությունն էր ավետարանը հռչակել միայն հրեաներին, սակայն ոչ դեռևս հեթանոսներին (տես Մատթեոս 10.5–6):

Կարդացեք Մատթեոս 15.21–27-ը` փնտրելով պատասխաններ հետևյալ հարցերին․

  • Ի՞նչ արդար ցանկություն ուներ Քանանացի կինը:

  • Ի՞նչ արեց կինը և ասաց, որը ցույց տվեց նրա հավատքը առ Հիսուս Քրիստոս:

Ուշադրություն դարձրեք, որ Փրկիչի կողմից համանմանեցումը հեթանոսներին շների հետ, ստուգեց կնոջ հավատքը: Ինչպե՞ս կնոջ պատասխանը այդ համանմանությանը շարունակեց ցույց տալ նրա հավատքը առ Հիսուս Քրիստոս:

Կարդացեք Մատթեոս 15.28-ը` փնտրելով, թե ինչ արեց Փրկիչը այդ կնոջ համար:

Ինչո՞ւ Նա արեց այդ:

Այս պատմությունից մենք սովորում ենք, որ երբ հավատք ենք գործադրում առ Հիսուս Քրիստոսը, մենք կարող ենք ստանալ օրհնություններ` համաձայն մեր արդար ցանկությունների:

Խորհեք հետևյալ հարցերի շուրջ. Բացի Երկնային Հորը հետևողականորեն խնդրելուց, որ օրհնի մեզ մեր արդար ցանկությունների համաձայն, էլ ինչ կարող ենք անել առ Հիսուս Քրիստոս հավատք գործադրելու համար:

Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսի հետևյալ խոսքերը.

Նկար
Երեց Դալլին Հ. Օուքս

«Երբ մենք հավատք ունենք Հիսուս Քրիստոսի հանդեպ, մենք պետք է ունենանք վստահություն Նրանում: Մենք պետք է բավականաչափ վստահենք Նրան, որ մենք գոհ ենք ընդունելու Նրա կամքը` գիտենալով, որ Նա գիտի, որն է լավագույնը մեզ համար: •

«… Հավատքը, անկախ նրանից, թե որքան ուժեղ է այն, չի կարող առաջացնել արդյունք՝ հակառակ Նրա կամքին, ում զորությունն է դա: Առ Տեր Հիսուս Քրիստոսը հավատք գործադրելը միշտ ենթակա է երկնքի կարգին, Տիրոջ բարությանը և կամքին ու իմաստությանն ու ժամանակին: «Այդ պատճառով մենք չենք կարող ունենալ ճշմարիտ հավատք առ Տերը` առանց կատարյալ վստահություն ունենալու Տիրոջ կամքի և Տիրոջ ժամանակի նկատմամբ ևս» (“Faith in the Lord Jesus Christ,” Ensign, May 1994, 99–100):

Ինչպե՞ս կարող է Երեց Օուքսի բացատրությունը, թե ինչ է նշանակում հավատք գործադրել առ Հիսուս Քրիստոս` օգնել մեզ, երբ Տերն անմիջապես չի օրհնում մեզ` համաձայն մեր արդար ցանկությունների:

  1. Վերանայեք արդար ցանկությունները, որոնք գրի եք առել ավելի վաղ: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրերում բացատրեք, թե ինչ կարող եք անել, որպեսզի հավատք գործադրեք առ Հիսուս Քրիստոս, երբ դուք ձգտում եք ձեռք բերել այդ ցանկությունները: Գրեք նաև մի փորձառության մասին, երբ դուք ստացաք ձեր արդար ցանկություններից մեկը (համաձայն Տիրոջ կամքի և ժամանակի), երբ հավատք գործադրեցիք առ Հիսուս Քրիստոս կամ գրեք որևէ մեկի փորձառության մասին, ում դուք գիտեք: (Հիշեք, որ պետք է խուսափել գրելուց այն փորձառությունների մասին, որոնք խիստ նվիրական են են կամ անձնական` ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում:)

Մատթեոս 15.29–39

Հիսուսը կերակրում է ավելի քան 4000 հետևորդների յոթ հացով և մի քանի ձկով:

Ինչպես արձանագրված է Մատթեոս 15.29–39-ում, Հիսուսը վերադարձավ Գալիլեա: Մինչ Նա այնտեղ էր, շատ մարդիկ հավաքվեցին Նրա շուրջը: Սուրբ գրքերն արձանագրել են, որ այնտեղ «չորս հազար մարդ կար, բացի կանանցից և երեխաներից» (Մատթեոս 15.38), ներառյալ այն մարդիկ, ովքեր տառապում էին տարբեր ֆիզիկական հիվանդություններից և հաշմանդամությունից: Փրկիչը բժշկեց նրանց և մարդկանց հետ երեք օր անցկացնելուց հետո, Նա կատարեց ևս մեկ հրաշք՝ կերակրելով նրանց բոլորին ընդամենը յոթ հացով և մի քանի փոքր ձկներով:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրի այսօրվա հանձնարարությունների տակ գրեք.

    Ես ուսումնասիրեցի Մատթեոս 15-ը և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.