Գրադարան
Փիլիպպեցիս նախաբանը


Փիլիպպեցիս նախաբանը

Ինչո՞ւ պիտի ուսումնասիրել այս գիրքը:

Փիլիպպեցիներին ուղղված իր նամակում Պողոս Առաքյալը քաջալերեց Փիլիպպեում գտնվող Սրբերին, հորդորեց նրանց լինել միաբան և միասին պաշտպանել հավատքը: Թերևս ամենակարևոր սկզբունքներից մեկը, որը Պողոսը ուսուցանեց Փիլիպպեցիս թղթում այն է, որ աղոթելով Աստծուն և վստահելով Նրան, կունենաք « Աստուծոյ խաղաղութիւնը, որ ամեն մտքից վեր է» (Փիլիպպեցիս 4.7-ում): Պողոսի քաջալերող ուղերձների ուսումնասիրությունը այդ նամակում կօգնի ձեզ ձեր գործադրած ջանքերում մինչև վերջ համբերել հավատարմորեն: Քրիստոսին հետևելու ջանքեր գործադրելիս, դուք նույնպես կշահեք վստահություն և Պողոսի նման կհայտարարեք. «Ամեն բան կարող եմ ինձ զօրացնող Քրիստոսով» (Փիլիպպեցիս 4.13-ում):

Ո՞վ է գրել այս գիրքը:

Չնայած Տիմոթեոսի անունը Պողոսի հետ միասին նշվում է նամակի ողջույններում (տես Փիլիպպեցիս 1.1-ում), Պողոսն է գրել Թուղթ առ Փիլիպպեցիս: Դրան օժանդակում է եզակի դերանվան ես-ի գործածությունը ամբողջ նամակում և նաև Տիմոթեոսի հիշատակման մեջ Փիլիպպեցիս 2.19 -ում: Տիմոթեոսը հնարավոր է եղել է Պողոսի գրագիրը և նամակը գրել է Պողոսի թելադրանքով:

Ե՞րբ և որտե՞ղ է այն գրվել:

Հավանական է, որ Պողոսը փիլիպպեցիներին գրել է մ.թ. 60-62 թթ., մինչ նա Հռոմում բանտարկված էր (տես Փիլիպպեցիս 1.7, 13, 16, տես նաև Գործք 28.16-31-ում, Սուրբ գրությունների ուղեցույց, «Philippians, Epistle to,» sciptures.lds.org):

Ո՞ւմ համար էր գրված այս գիրքը և ինչո՞ւ:

Փիլիպպեն Եվրոպայում առաջին վայրն էր, որտեղ Պողոսը պաշտոնապես քարոզել էր ավետարանը և հաստատել Եկեղեցու մի ճյուղ (տես Գործք 16.11-40, Աստվածաշնչյան Բառարան, «Pauline Epistles»): Այս նամակը գրելու նպատակներից մեկն իր երախտագիտությունն արտահայտելն էր նյութական օգնության և սիրո համար, որ Փիլիպպեի Սրբերը հատկացրել էին նրան իր երկրորդ միսիոներական ուղևորության և Հռոմում բանտարկության ժամանակ (տես Փիլիպպեցիս 1.3-11, 4.10-19-ում, տես նաև Աստվածաշնչյան Բառարան, « Pauline Epistles»):

Պողոսը նաև գովաբանեց Փիլիպպեի անդամներին Հիսուս Քրիստոսի նկատմամբ ունեցած իրենց հավատքի համար և նրանց խորհուրդ տվեց` հիմնվելով այն տեղեկատվության վրա, որ նա ստացել էր Փիլիպպեցի Եպաֆրոդիտոսից (տես Փիլիպպեցիս 4.18-ում): Պողոսը քաջալերում էր լինել խոնարհ և միասնական (տես Փիլիպպեցիս 2.1-18-ում, 4.2-3-ում): Պողոսը նաև զգուշացնում էր Փիլիպպեցիներին զգուշանալ կաշառակեր քրիստոնյաներից, օրինակ նրանցից, ովքեր ուսուցանում էին, որ թլպատումը անհրաժեշտ է դարձի գալու համար: Նման անհատները (ում հաճախ դիմում էին որպես մարմին խեղողներ) սուտ հայտարարություններ էին անում, որ դարձի եկածները պետք է ենթարկվեն Հին Կտակարանի թլպատության օրենքին, նախքան քրիստոնյա դառնալը (տես Փիլիպպեցիս 3.2–3 ում):

Որո՞նք են այս գրքին բնորոշ որոշ առանձնահատկությունները:

Փիլիպպեցիս հաճախ կոչվում է բանտի նամակ, ինչպես նաև Եփեսացիս, Կողոսացիս և Փիլիմոն նամակները: Չնայած այն գրվել էր բանտից, Պողոսի նամակը Փիլիպպեցիներին գիտնականների կողմից համարվել է ամենաուրախ գրական ժառանգությունը: Պողոսը արտահայտել էր իր երախտագիտությունը, սերը և վստահությունը Եկեղեցու անդամներին, նկարագրել իր զոհաբերությունները Հիսուս Քրիստոսին հետևելիս և ուսուցանել Փիլիպպեցի Սրբերին առաքինի ապրելակերպի սկզբունքները: Ուսանողները կարող են Փիլիպպեցիս 4.8-ում գրվածը նմանեցնել հավատո հանգանակի տասներեքերորդ կետին` գրված Մարգարե Ջոզեֆ Սմիթի կողմից:

Պողոսը բանաստեղծական ոճով ներկայացրել է Փրկիչի ներողամտությունը նախաերկրային աստվածությունից դեպի մահկանացու կյանք, որտեղ Նա տառապեց «խաչի մահով» (տես Փիլիպպեցիս 2.3-8-ում): Իրականացնելով Իր աստվածային առաքելությունը, Հիսուս Քրիստոսը այժմ կանգնած է վեհացված, և կգա օրը, երբ «կրկնուի ամեն ծունկ» Նրա առջև և «ամեն լեզու դաւանէ, թե Յիսուս Քրիստոսը Տէր է» (Փիլիպպեցիս 2.10-11-ում): Պողոսը բացահայտեց, որ համոզմունքի և ուժի իր թաքնված աղբյուրը Հիսուս Քրիստոսն էր (տես Փիլիպպեցիս 4.13-ում):

Համառոտ շարադրանք

Փիլիպպեցիս 1: Պողոսը արտահայտում է իր երախտագիտությունը Փիլիպպեի Սրբերի ընկերակցության համար: Նա ուսուցանում է, որ երբ ծառայում էր Տիրոջը, իր նկատմամբ ընդդիմություն բարձրացավ`ընդհուպ բանտարկությունը, որի պատճառն ավետարանի քարոզումն էր իր կողմից: Նա քաջալերում է Եկեղեցու անդամներին միասին ամուր կանգնել հավատի պաշտպանության գործում:

Փիլիպպեցիս 2: Այնուհետև Պողոսը քաջալերում է Եկեղեցու անդամներին միավորվել և մատնանշում է Հիսուս Քրիստոսին, ով ընտրեց մտնել մահկանացու կյանք` որպես սիրո, խոնարհության և համեստության օրինակ: Կգա օրը, երբ յուրաքանչյուր ոք կընդունի Հիսուս Քրիստոսին որպես Տեր: Պողոսը հրահանգեց Եկեղեցու անդամներին հաջող ավարտին հասցնել իրենց սեփական փրկությունը:

Փիլիպպեցիս 3 Պողոսը զգուշացնում է մարմին խեղողների մասին: Նա նկարագրում է իր՝ որպես փարիսեցի ապրած կյանքը և թե ինչպես հոժարակամ հրաժարվեց ամեն ինչից, որ հետևի Հիսուս Քրիստոսին: Նա հորդորում է Սրբերին հետևել իր օրինակին` առաջ ընթանալով դեպի փրկություն: Պողոսը բացատրում է, որ Հիսուս Քրիստոսը կփոխի մեր մահկանացու մարմինները, և նրանք կդառնան Նրա փառապանծ մարմնի նման:

Փիլիպպեցիս 4։ Պողոսը քաջալերում է Սրբերին միշտ հրճվել Տիրոջով: Նա հորդորում է նրանց փոխարինել իրենց անհանգստությունը աղոթքով և երախտագիտությամբ, խոստանալով, որ նրանք կվայելեն Աստծու խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է: Պողոսը խրատում է Եկեղեցու անդամներին մտածել ազնիվ, արդար, ճշմարիտ, անարատ, հաճելի, բարի և արժանապատիվ բաների մասին: Նա խոստովանում է, որ կարող է անել բոլոր բաները Հիսուս Քրիստոսի միջոցով, ով զորացնում է իրեն: