Գրադարան
Մաս 27, Օր 3. Փիլիմոն


Մաս 27. Օր 3

Փիլիմոն

Նախաբան

Այս նամակում Պողոս Առաքյալը Փիլիմոնին գովաբանեց իր հավատքի, Փրկիչի և Եկեղեցու անդամների նկատմամբ տածած իր սիրո համար: Նա խորհուրդ տվեց Փիլիմոնին հետ ընդունել իր փախած ստրուկ Ոնեսիմոսին` որպես ավետարանի եղբայր:

Փիլիմոն

Պողոսը խորհուրդ է տալիս Փիլիմոնին հետ ընդունել իր փախած ստրուկ Ոնեսիմոսին` որպես Եկեղեցու եղբայր

  1. Որպես Եկեղեցու անդամներ մենք հաճախ նոր մարդկանց ենք հանդիպում: Պատկերացրեք, որ նոր մարդ է միացել ձեր ծխին կամ ճյուղին: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք հասարակական մարտահրավերների մասին, որ հնարավոր է մարդն ունենա Եկեղեցուն միանալիս կամ նոր ծուխ կամ ճյուղ փոխադրվելիս: Եթե դուք վերջին տարիների ընթացքում Եկեղեցուն եք միացել կամ նոր ծուխ կամ ճյուղ փոխադրվել, ապա նկարագրեք ձեր ունեցած որևէ հասարակական մարտահրավեր:

Մտածեք հետևյալ հարցերի շուրջ. Ինչպե՞ս եք դուք վերաբերվում ձեր ծխի կամ ճյուղի նոր անդամներին: Ինչպե՞ս եք վերաբերվում Եկեղեցու այն անդամներին, ովքեր ուրիշ վարքագիծ, հետաքրքրություններ ունեն կամ ձեզանից տարբեր հասարակական խմբերի են պատկանում:

Պողոս Առաքյալի նամակը Փիլիմոնին ուսումնասիրելիս, փնտրեք մի ճշմարտություն, որը կարող է ուղղորդել ձեզ Եկեղեցու անդամների հետ ձեր փոխհարաբերություններում:

Հռոմում իր առաջին բանտարկության ժամանակ, երբ տնային կալանքի մեջ էր, Պողոսը գրեց Փիլիմոնին, ով հավանաբար հույն նորադարձ Էր: Ինչպես գրի է առնված Փիլիմոն 1.1-3-ում, Պողոսը իր նամակը սկսել էր` ողջունելով Փիլիմոնին և մյուսներին` ներառյալ ժողովին,որը տեղի էր ունենում Փիլիմոնի տանը:

Ընթերցեք Փիլիմոն 1.4-7-ը, ուշադրություն դարձնելով, թե ինչու Պողոսը գովաբանեց Փիլիմոնին: Սույն համատեքստում հաղորդակցություն բառը վերաբերում է մասնակցությանը և անդամությանը (տես Փիլիմոն 1.6, ծանոթագրությունա), իսկ «պտղաբեր լինի» նշանակում է դառնալ ակտիվ կամ սպասված արդյունք տալ (տես Փիլիմոն 1.6, ծանոթագրություն բ):

Օգտակար կլինի իմանալ, որ երբ Պողոսը ասաց, «որ սուրբերի սրտերը քեզանով հանգիստ [էին] գտել» (Փիլիմոն 1.7-ում), նա նկատի ուներ, որ նրանց սրտերը ուրախացել էին Փիլիմոնով:

Փիլիմոնին գրելու Պողոսի հիմնական նպատակըիրավիճակին լուծում տալն էր, որում ընդգրկված էին Փիլիմոնը և նրա սպասավոր կամ ստրուկ Ոնեսիմոսը: Ոնեսիմոսը, հնարավոր է, ինչ-որ բան էր գողացել Փիլիմոնից ու փախել(տես Փիլիմոն 1.18): Նոր Կտակարանի հրեա-քրիստոնեական մշակույթում ստրկությունը չէր դիտվում որպես չարիք և սատարվում էր Հռոմեական օրենքով: Փախած ստրուկների համար պատիժները ներառում էին` ուժեղ ծեծի ենթարկելը, ճակատի վրա խարան դնելը կամ նույնիսկ սպանելը: Փախչելուց հետո Ոնեսիմոսը հանդիպել էր Պողոս Առաքյալին:

Կարդացեք Փիլիմոն 1.8-12-ը` փնտրելով, թե Պողոսը ինչ աղաչեց կամ անկեղծորեն խնդրեց անել Փիլիմոնին : Նշեք, որ հատված 8-ում հրամայել նշանակում է պատվիրել, իսկ արժան նշանակում է համապատասխան կամ չափսերով հարմար:

Եթե Փիլիմոնի փոխարեն լինեիք, ինչ կմտածեիք կամ կզգայիք, երբ Պողոսի խնդրանքը ստանայիք:

Ուշադրություն դարձրեք արտահայտությանը` «որին ծնեցի իմ կապանքներումը» (Փիլիմոն 1.10): Ծնեց բայի իմաստներից մեկը ուրիշին կյանք տալն է: Երբ Պողոսը բանտում էր, օգնեց Ոնեսիմոսին նոր կյանք սկսել` որպես Հիսուս Քրիստոսի հետևորդ:

Ինչպես գրի էր առնված Փիլիմոն 1.13-14-ում, Պողոսը ցանկացել էր Ոնեսիմոսին պահել իր հետ, որ օգներ իրեն, բայց Պողոսը չէր ցանկանում անել այդ առանց Փիլիմոնի համաձայնության:

Կարդացեք Փիլիմոն 1.15-16-ը, ուշադրություն դարձնելով, թե ինչպես էր Պողոսը քաջալերում Փիլիմոնին վերանայել իր հարաբերությունները նորադարձ Ոնեսիմոսի հետ: Ընդգծեք կամ գրի առեք այն ամենը, ինչ գտնեք:

Ինչո՞ւ Ոնեսիմոսին որպես «սիրելի եղբայր» վերաբերվելը (Փիլիմոն 1.16-ում) դժվար է եղել Փիլիմոնի համար:

Ճշմարտությունը, որ կարող ենք սովորել հատված 16-ից այն է, որ մենք եղբայրներ և քույրեր ենք ավետարանում:

Մենք բոլորս Երկնային Հոր զավակներն ենք (տես Եբրայեցիս 12.9), այնպես որ եղբայրներ և քույրեր ենք: Ի հավելումն այս ամենին, մկրտության և հաստատման արարողություններով, հետևողական ապաշխարությամբ և շարունակական հավատքով առ Հիսուս Քրիստոս, մենք հոգևոր վերածնունդ ենք ապրում: Այս եղանակով մենք դառնում ենք Հիսուս Քրիստոսի որդիներն ու դուստրերը (տես Մոսիա 5.7) հետևաբար եղբայրներ և քույրեր Նրա ուխտյալ ընտանիքում: Անկախ մեր սեռից, մշակույթից, տարիքից, աշխատանքային գործունեությունից ու հասարակական դիրքից, մենք հավասար ենք դառնում Աստծո արքայությունում:

Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալի հետևյալ հայտարարությունն ընթերցելիս փնտրեք եղանակներ, որտեղ ճշմարտությունը, որ մենք եղբայրներ և քույրեր ենք ավետարանում, կարող է ազդել միմյանց նկատմամբ ունեցած մեր վերաբերմունքի վրա, մասնավորապես Եկեղեցու նոր անդամների:

Նկար
Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալ

«Ես միշտ վեհացման զգացողություն եմ ապրել Փիլիմոնին գրված Պողոսի կարճ նամակն ընթերցելիս. այն մեզ ուսուցանում է ավետարանի եղբայրությանը վերաբերող սկզբունքը և ոգին: …

«Ոգեշնչում և ուրախություն է պատճառում տեսնելը, թե ինչպես է այդ նույն ոգին աշխատում ամբողջ Եկեղեցում, երբ Սրբերը գրկախառնվում, օգնում, օժանդակում և աղոթում են նրանց համար, ովքեր ամեն օր մտնում են մեր Տիրոջ արքայությունը: Շարունակեք ձեռք մեկնել միմյանց և ավելի շատ մարդիկ կմտնեն Եկեղեցի: Ողջունեք նրանց, սիրեք ու ընկերություն արեք նրանց հետ:

Ցավոք, պատահական դեպքեր եղել են, երբ մեզանից ոմանք այդպես չեն վարվել. որոշ մարդիկմերժել են նրանց, ում Տերն է ընդունել մկրտությամբ: Եթե Տերը «ամոթչէ համարում նորանց եղբայր կոչել» (Եբր. 2.11), ապա եկեք … բռնենք մեր եղբայրների և քույրերի ձեռքերը և բարձրացնենք նրանց դեպի մեր առնչության և սիրո շրջանակը» («Always a Convert Church. Some Lessons to Learn and Apply This Year,” Ensign, Sept. 1975, 4).

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր հասկանալ, որ մենք եղբայրներ և քույրեր ենք ավետարանում:

    2. Ե՞րբ եք տեսել, որ մեկը մյուսներին վերաբերվի որպես եղբայրներ և քույրեր ավետարանում: Ի՞նչ լավ արդյունքներ եղան այդպիսի բարությունից ու սիրուց:

  2. Նամակ գրեք ձեր ծխի կամ ճյուղի մի անդամի, ով հնարավոր է, ցանկություն ունենա իրեն սիրված և ընդունված զգալ: Հաճոյախոսեք այդ անձնավորությանը իր տված նվերների և ավանդների կապակցությամբ ու արտահայտեք ձեր վերաբերմունքը` որպես քույր կամ եղբայր ավետարանում: Նամակը գրելուց հետո համառոտ շարադրեք այն ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում:

Որպեսզի Փիլիմոնին գրած Պողոսի նամակում պատրաստվեք գտնել լուսաբանված հավելյալ ճշմարտություն, մտածեք այն ժամանակի մասին, երբ ինչ-որ մեկը տհաճություն է պատճառել կամ վիրավորել ձեզ:

Ընթերցեք Փիլիմոն 1.17-ը, փնտրելով, թե Պողոսը ինչ է խորհուրդ տվել անել Փիլիմոնին նրա փախած ստրուկ Ոնեսիմոսի համար:

Պողոսը խնդրում էր Փիլիմոնին առանց դաժան պատիժների, որոնց սովորաբար ենթարկվում էին փախած ստրուկները, ընդունել Ոնեսիմոսին հետ՝ իր ընտանիք: Ինչպես լուսաբանվել էր Փիլիմոնին տրված Պողոսի հրահանգում, մենք տեղեկանում ենք, որ Հիսուս Քրիստոսի աշակերտները ողորմածություն և ներողամտություն են ցուցաբերում ուրիշների նկատմամբ:

Երբեմն ինչու՞ է դժվար ողորմածություն և ներողամտություն ցուցաբերել մյուսների հանդեպ:

Նշեք, որ ողորմածություն և ներողամտություն ցուցաբերելը նրանց հանդեպ, ովքեր վիրավորել են մեզ, անհրաժեշտաբար չի նշանակումնրանց թույլ տալ խուսափել իրենց գործողությունների հետևանքներից, կամ էլ անմիջապես վերականգնել մեր վստահությունը նրանց նկատմամբ: Փոխարենը, դա նշանակում է, որ մենք մյուսների նկատմամբ կարեկցանք ենք ցուցաբերում և վանում մեզանից վրդովմունքը, զայրույթը կամ վիրավորանքը, որը թաքցնում էինք: Երբ հարմար է, մենք նաև կարող ենք թույլ տալ մեզ վիրավորած մարդկանց նորից շահել մեր վստահությունը:

Կարդացեք Փիլիմոն 1.18-21-ը` փնտրելով, թե ինչ առաջարկեց անել Պողոսը Ոնեսիմոսի համար:

Այնպես, ինչպես Պողոսը բարեխոսեց Ոնեսիմոսի համար, Հիսուս Քրիստոսը կբարեխոսի մեզ համար, և Երկնային Հոր առաջ կպաշտպանի մեր դատը (տես ՎևՈՒ 45.3-5): Հիսուս Քրիստոսը նաև վճարել է այն հոգևոր պարտքը, որ մենք պարտք ենք մեր մեղքերի համար:

Ինչպե՞ս կարող է Հիսուս Քրիստոսի բարեխոսությունը ոգեշնչել մեզ ողորմածություն ու ներողամտություն ցուցաբերել ուրիշների նկատմամբ:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերի խմբերից մեկին կամ մի քանիսին (մի գրեք խիստանձնական կամ մասնավոր որևէ բան):

    1. Փիլիմոնի նման ե՞րբ եք դուք կարիք ունեցել ցուցաբերել ողորմածություն և ներողամտություն մեկ ուրիշի նկատմամբ: Ինչպե՞ս կարողացաք ողորմածություն ցուցաբերել և ներել այդ անձնավորությանը: Ինչպե՞ս եք օրհնվել դա անելով։

    2. Ե՞րբ եք դուք Ոնեսիմոսի նման հույս ունեցել ստանալ ողորմածություն և ներողամտություն մեկ այլ անձնավորությունից։ Ինչպե՞ս եք փնտրել այդ անձնավորության ողորմածությունն ու ներողամտությունը: Ինչպե՞ս եք օրհնվել այդպես վարվելով։

    3. Ե՞րբ եք դուք Պողոսի նման ծառայել որպես միջնորդ ներողամտություն փնտրող մեկի և այն անձնավորության միջև, ով կարիք ուներ ցուցաբերել ներողամտություն և ողորմածություն: Ինչպե՞ս կարողացաք օգնել վիրավորողին ստանալ ներողամտություն, իսկ վիրավորված անձին՝ ներել վիրավորողին:

Մտածեք, թե ինչ կարող եք անել, որպեսզի ողորմածություն և ներողամտություն ցուցաբերեք մյուսների նկատմամբ: Քանի որ ջանում եք ներառել, ընդունել և ցուցաբերել ներողամտություն մյուսների նկատմամբ, Տերը կօգնի ձեզ իրականացնել ձեր ջանքերը:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.

    Ես ուսումնասիրեցի Փիլիմոնի գիրքը և ավարտեցի այդ դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.