Գրադարան
Մաս 13. Օր 2. Հովհաննես 3


Մաս 13 Օր 2

Հովհաննես 3

Նախաբան

Մի գիշեր Նիկոդեմոս անունով մի Փարիսեցի, մոտեցավ Հիսուսին և զրուցեց Նրա հետ։ Հիսուսն ուսուցանեց Նիկոդեմոսին, որ բոլոր մարդիկ պիտի ծնվեն վերստին, որպեսզի մտնեն Աստծո արքայությունը: Ավելի ուշ, Հովհաննես Մկրտիչը բացատրել է իր աշակերտներին, որ իր դերը Հիսուս Քրիստոսի համար ուղի պատրաստելն էր։

Հովհաննես 3․1–21

Հիսուսը սովորեցնում է Նիկոդեմոսին հոգևոր ճշմարտություններ

Պատկերացրեք, որ մի օր, ընկերների հետ կրոնական հարցեր քննարկելիս, նրանցից մեկը ասում է. «Քանի դեռ ես լավ մարդ եմ, կարող եմ գնալ երկինք»: Մտածեք, թե ինչպես կպատասխանեիք ձեր ընկերոջը։

Հովհաննես 3 ուսումնասիրելիս, ուշադրություն դարձրեք այն բաների վրա, որոնք Հիսուսը սովորեցրել է, որ մենք պիտի անենք, որպեսզի մտնենք Աստծո արքայությունը:

Հիսուսի ծառայության սկզբից ոչ շատ անց Փրկիչը գնաց Երուսաղեմ Զատիկը տոնելու համար։ Շատ մարդիկ Երուսաղեմում հավատացին Հիսուսին, երբ տեսան այն հրաշքները, որ Նա գործեց (տես Հովհաննես 2.23–25

Կարդացեք Հովհաննես 3.1–2, ուշադրություն դարձնելով, թե ով եկավ Հիսուսի մոտ, երբ Նա Երուսաղեմում էր։

Նկար
Jesus and Nicodemus

Հիսուսը խոսում է Նիկոդեմոսի հետ

Որպես «Հրէաների իշխան», (Հովհաննես 3:1), Նիկոդեմոսը ծերակույտի անդամ էր։ Ծերակույտը կառավարական խորհուրդ էր, որը կազմված էր Փարիսեցիներից և Սադուկեցիներից, որոնք կառավարում էին հրեական ժողովրդի շատ քաղաքացիական ու կրոնական գործեր։

Ձեր կարծիքով, ինչո՞ւ Նիկոդեմոսը գիշերն եկավ Հիսուսի մոտ։

Նիկոդեմոսի ճանաչումը, որ Հիսուսը «Աստուածանից վարդապետ [է] եկել» (Հովհաննես 3.2) ենթադրում է, որ նա ցանկանում էր սովորել Հիսուսից։

Կարդացեք Հովհաննես 3.3–5, ուշադրություն դարձնելով, թե Հիսուսը ինչ սովորեցրեց Նիկոդեմոսին։ (Հովհաննես 3.5 հատվածը սերտման հատվածների ցանկից է: Կարող եք գրքում նշել այն առանձնահատուկ ձևով, որ հետագայում հեշտ գտնեք):

Հիսուսն ուսուցանել է Նիկոդեմոսին, որ բոլորը պետք է վերստին ծնվեն։ Նիկոդեմոսի կարծիքով, ի՞նչ էր ուզում ասել Փրկիչը «վերստին չ’ծնուի» արտահայտությամբ (Հովհաննես 3.3):

Բացատրեք, որ վերստին ծնվելը նշանակում է, որ «Տիրոջ Հոգին մի զորեղ փոփոխություն է առաջացրել մարդու սրտում, այնպես որ մարդը այլևս ցանկություն չունի չարիք գործելու, այլ ցանկանում է փնտրել Աստծո բաները» (Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Վերստին Ծնված, Աստծուց Ծնված», scriptures.lds.org, տես Մոսիա 5.2, 27.25–26

Նկար
Prophet Joseph Smith

Մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է. «Կրկին ծնվելը գալիս է Աստծո Հոգով՝ արարողությունների միջոցով» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ [2007], 103

Դուք կարող եք նշել երկու բան Հովհաննես 3.5 հատվածում, որոնք, ինչպես ուսուցանել է Հիսուսը, հարկավոր են Աստծո թագավորությունը մտնելու համար։

Ջրից ծնվել նշանակում է մկրտվել, իսկ Հոգուց ծնվելը Սուրբ Հոգու պարգևը ստանալն է։

Ավարտեք հետևյալ ճշմարտությունը, հիմնվելով Հովհաննես 3.5 հատվածից ձեր սովորածի վրա. անհրաժեշտ են հոգևորապես վերածնվելու և սելեստիալ արքայությունում վեհացում ստանալու համար։ Գրեք այս ճշմարտությունը ձեր սուրբ գրության մեջ Հովհաննես 3.5 հատվածի մոտ։

Նկար
President Boyd K. Packer

Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահ Բոյդ Ք. Փաքերը հայտարարել է. «Լավ վարքն առանց ավետարանի արարողությունների մարդկությունը ոչ փրկագնելու է, ոչ էլ վեհացնելու. ուխտերը և արարողությունները էական են» (“The Only True Church,” Ensign, Nov. 1985, 82)։

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք մի պատասխան այն ընկերոջը, ով ասել է, որ միայն լավ մարդ լինելը բավական է Աստծո արքայություն մտնելու համար։ Հիշեք այն, ինչ ասել է Հիսուսը Հովհաննես 3.5 հատվածում և օգտագործեք այն ձեր պատասխանում։

Հովհաննես 3.6–12 հատվածներում, մենք կարդում ենք, որ երբ Հիսուսն ուսուցանեց Նիկոդեմոսին, որ ամեն մարդ պետք է ծնվի հոգևորապես, Նիկոդեմոսը հարցրեց Հիսուսին, թե ինչն է մարդուն ևս մեկ անգամ ծնվելու հնարավորություն տալիս։ Հիսուսը պատասխանեց, հարցնելով, թե ինչպես կարող է Նիկոդեմոսը ժողովրդի կրոնական առաջնորդ լինել ու չհասկանալ, թե ինչ էր Նա սովորեցնում։

Կարդացեք Հովհաննես 3.13–15 հատվածները, ուշադրություն դարձնելով, թե ինչպես Հիսուսը պատասխանեց Նիկոդեմոսի հարցին, թե ինչն է հնարավոր դարձնում հոգևոր վերածնունդը։ Նկատեք, որ Հովհաննես 3.13 հատվածում Հիսուսը վկայել է Իր մասին, որպես Աստծո Որդու, ով իջավ երկնքից։

Հովհաննես 3.13 հատվածում Հիսուսն ուսուցանել է Նիկոդեմոսին, որ ոչ մեկը սեփական ջանքերով չի կարող համբարձվել երկինք։ Քրիստոսը միակն է, ով կարող է ինքնուրույն համբարձվել երկինք։

Նկար
Moses and the Brass Serpent

Այն ժամանակ, երբ Մովսեսը և Իսրայելի զավակները թափառում էին անապատում, Տերն ուղարկեց կիզող, կամ թունավոր օձեր՝ Աստծո դեմ իսրայելացիների մեղքերի հետևանքով։ Իսրայելացիները թունավորվում էին, երբ օձերը խայթում էին նրանց։ Տերը հանձնարարեց Մովսեսին պղնձից օձ պատրաստել, որը նման էր կիզող օձերի, և բարձրացնել այն ձողի վրա։ Նա խոստացավ, որ ցանկացած իսրայելացի, ով կնայի ձողի վրայի օձին, կբուժվի: (Sես Թվոց 21.4–9:)

Այն փորձառությունը, երբ Մովսեսը բարձրացրեց պղնձե օձը, ի՞նչ առումներով է նման այն բանի, ինչ Հիսուսը կատարելու էր բոլորի համար։

Նկար
The Crucifixion

Ուշադրություն դարձրեք Հովհաննես 3.15 հատվածում շարադրված օրհնության վրա, որը գալիս է նրանց, ում հայացքը Փրկչի վրա է։

Հիսուսն ուսուցանել է Նիկոդեմոսին, որ ողջ մարդկությունը կարող է ձեռք բերել հավերժական կյանք Հիսուս Քրիստոսի Քավությամբ։

Փրկիչը նաև ուսուցանել է Նիկոդեմոսին կարևոր վարդապետություն Երկնային Հոր մասին։ Կարդացեք Հովհաննես 3.16–17 հատվածները, պարզելով, թե ինչ վարդապետություն կարող ենք սովորել Երկնային Հոր մասին։

Հովհաննես 3.16–17 հատվածները սովորեցնում են, որ Երկնային Հայրն այնքան շատ է սիրում Իր զավակներին, որ Նա ուղարկել է Իր Միածին Որդուն տառապելու նրանց մեղքերի համար։

Խորհրդածեք, թե Իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, երկիր ուղարկելը ինչպես է ցույց տալիս Երկնային Հոր սերը յուրաքանչյուրիս հանդեպ։

Նկար
Elder Dallin H. Oaks

Երբ կարդաք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսի հետևյալ պնդումը, խորհեք այն մասին, թե ինչպես եք զգում, երբ գիտակցում եք, թե որքան շատ է Երկնային Հայրը սիրում ձեզ. «Չկա Աստծո սիրո անվերջ զորության և կատարելության ավելի մեծ ապացույց, քան Հովհաննես Առաքյալի արտահայտված խոսքերը. «Որովհետեւ Աստուած այնպէս սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տուաւ» (Հովհաննես 3.16)։ … Պատկերացրեք, թե մեր Երկնային Հորը ինչպես էր վշտացնելու այն, որ Նա պետք է Իր Որդուն ուղարկեր անբացատրելի տառապանք կրելու մեր մեղքերի համար։ Դա յուրաքանչյուրիս հանդեպ Նրա սիրո ամենամեծ ապացո՜ւյցն է»: (“Love and Law,” Ensign կամ Լիահոնա, նոյ. 2009, 26)։

  1. Կարդացեք Հոհվաննես 3.16 և Վարդապետություն և Ուխտեր 34.3, ուշադրություն դարձնելով, թե մենք ինչ կարող ենք սովորել Հոր սիրո և Հիսուս Քրիստոսի սիրո մասին։ Ապա, սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե ինչպես եք զգում՝ իմանալով, որ Երկնային Հայրն այնքան շատ է սիրում ձեզ, որ Նա ուղարկեց Իր Միածին Որդուն` տառապելու և մահանալու ձեր համար։

Եվս մեկ սկզբունք, որ կարող ենք սովորել Հովհաննես 3.16–17 հատվածներից՝ այն է, որ եթե հավատանք Հիսուս Քրիստոսին՝ ինչը ներառում է մեր մեղքերից ապաշխարելը և Նրա խոսքին հնազանդվելը, կարող ենք Նրա Քավության միջոցով ունենալ հավերժական կյանք։

  1. Վերանայեք այս դասում նշված ճշմարտությունները, որոնք Հիսուսը սովորեցրել է Նիկոդեմոսին։ Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե ինչպես են այս ճշմարտությունները առնչվում միմյանց հետ։ Ապա գրեք հետևյալ արտահայտությունը․ Ես կցուցաբերեմ իմ հավատքն առ Հիսուս Քրիստոս … Ավարտեք արտահայտությունը, գրելով, թե ինչ եք անելու ձեր հավատքն առ Հիսուս Քրիստոս ցուցաբերելու համար։

Նկար
scripture mastery icon
Սուրբ գրությունների սերտման հատված—Հովհաննես 3․5

  1. Սուրբ գրությունների սերտման՝ Հովհաննես 3.5 հատվածը, սովորեցնում է մի կարևոր վարդապետություն, որի կարիքն ունեն Երկնային Հոր բոլոր զավակները։ Այն մտապահելը կօգնի ձեզ կիսվել դրանով ուրիշների հետ ձեր ողջ կյանքի ընթացքում։ Այդ ամբողջ հատվածը գրեք սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում։ Հատվածը մի քանի անգամ արտասանեք և ամեն արտասանելուց ջնջեք մի քանի բառ: Արեք դա մինչև կարողանաք այն անգիր ասել։ Կարող եք այն անգիր ասել ձեր ընտանիքի անդամին կամ ընկերոջը, որպեսզի հավաստիանաք, որ մտապահել եք այն։

Հովհաննես 3.22–36

Հովհաննես Մկրտիչը սովորեցնում է, որ Հիսուսը Քրիստոսն է

Եթե հնարավոր է, ջրով լցրեք թափանցիկ բաժակը կամ ամանը և ջրի մեջ ավելացրեք մեկ կամ երկու կաթիլ սննդի գունավորման ներկ։ Դիտեք, թե ինչպես է գույնը տարածվում ամբողջ ամանում։ Մտածեք այն մասին, թե սննդի գունավորումը ինչպես կարող է համեմատվել ուրիշ մարդկանց վրա մեր ազդեցության հետ։

Կարդացեք Նախագահ Դեյվիդ Օ. Մակքեյի հետևյալ խոսքերը, ուշադրություն դարձնելով, թե ինչ կարող եք սովորել մարդկանց կյանքում ունեցած ձեր ազդեցության մասին .

Նկար
President David O. McKay

«Յուրաքանչյուր մարդ, ով ապրում է այս աշխարհում, ազդեցություն է գործում՝ ինչպես բարու, այնպես էլ չարի համար: Դա այն չէ միայն, ինչ նա ասում է, այն չէ միայն, ինչ նա անում է։ Դա այն է, ինչպիսին, որ նա է (Եկեղեցու Նախագահների Ուսմունքները. Դեյվիդ Օ. Մակքեյ [2003], 227

«Այս աշխարհում մեր խոսքերի ու գործերի ազդեցությունը վիթխարի է։ Կյանքի յուրաքանչյուր պահի դուք որոշակի չափով փոխում եք ողջ աշխարհի կյանքը» (Ուսմունքներ. Դեյվիդ Օ. Մակքեյ 227

Ինչպես արձանագրված է Հովհաննես 3.22–26 հատվածներում, Հովհաննես Մկրտիչի որոշ աշակերտները մտահոգված էին։ Նրանք ասացին Հովհաննեսին, որ Հիսուսը մկրտում էր և «ընդունում էր բոլոր մարդկանց, ովքեր գալիս էին Նրա մոտ» (Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Հովհաննես 3.27 [in John 3:26, footnote a]): Նրանք մտահոգված էին, որ շատ մարդիկ Հովհաննես Մկրտիչի փոխարեն հետևում էին Հիսուսին։

Կարդացեք Հովհաննես 3.27–30 հատվածները, ուշադրություն դարձնելով, թե ինչպես է Հովհաննես Մկրտիչը խոնարհաբար նկարագրել իր դերը կապված Հիսուս Քրիստոսի հետ։

Հովհաննես Մկրտիչի համանմանության մեջ, փեսացուն ներկայացնում է Հիսուսին, հարսնացուն կարող է ներկայացնել նրանց, ովքեր գալիս են Քրիստոսի մոտ, իսկ փեսացուի ընկերը՝ Հովհաննես Մկրտիչին։ Ի՞նչ էր հասկացել Հովհաննես Մկրտիչը Հիսուս Քրիստոսի հետ կապված իր դերի մասին։ Ձեր կարծիքով, ինչպիսի ազդեցություն կունենային Հովհաննեսի խոսքերը ձեր վրա, եթե լինեիք Հովհաննեսի աշակերտներից մեկը։

Հովհաննես Մկրտիչի օրինակից կարող ենք սովորել մեկ ճշմարտություն, որ մենք կարող ենք լավ ազդել մարդկանց վրա՝ ուղարկելով նրանց Հիսուս Քրիստոսի մոտ։

Ինչո՞ւ է կարևոր, որ մենք օգտագործենք մեր ազդեցությունը մարդկանց Հիսուս Քրիստոսի մոտ ուղարկելու համար:

  1. Մտածեք որևէ մեկի մասին, ում տեսել եք մարդկանց Հիսուս Քրիստոսի մոտ ուղարկելիս։ Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում նկարագրեք այդ անձի որակները, որոնք նպաստեցին մարդկանց վրա ազդելու նրա կարողությանը, որ սիրեն և ընդունեն Փրկչին:

Մտածեք ուղիների մասին, որոնցով կարող եք ուղարկել մարդկանց Փրկչի մոտ։ Դուք կարող եք փնտրել Սուրբ Հոգու առաջնորդությունը ձեր ջանքերում դա անելիս:

Հովհաննես 3.31–36 հատվածներում, Հովհաննես Մկրտիչը հայտարարել է, որ Հիսուսն ուղարկվել էր Աստծո կողմից և բոլորը, ովքեր հավատում են Նրան, կարող են ստանալ հավերժական կյանք։

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրի այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը․

    Ես ուսումնասիրեցի Հովհաննես 3 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.