Գրադարան
Ա Հովհաննեսի նախաբանը


Գ Հովհաննեսի նախաբանը

Ինչո՞ւ ուսումնասիրել այս գիրքը:

Այս համառոտ թղթում Հովհաննես Առաքյալը գովաբանեց Գայիոսին` Եկեղեցու մի անդամի, ով Եկեղեցու ղեկավարների դեմ ապստամբության ժամանակ հավատարիմ էր եղել: Հովհաննեսի ուսմունքները կարող են օգնել ձեզ ավելի լավ հասկանալ ուրացությունը, որը տեղի ունեցավ Նոր Կտակարանի Եկեղեցում և կարող է ոգեշնչել ձեզ հավատարիմ մնալ Եկեղեցու ղեկավարներին` չնայած ընդդիմությանը:

Ո՞վ է գրել այս գիրքը:

Հեղինակը նշում է իրեն որպես «Երեց» (Գ Հովհաննես1.1) և ավանդաբար հասկացվում է, որ Հովհաննես Առաքյալն է եղել:

Ե՞րբ և որտե՞ղ է այն գրվել:

Անհայտ է, թե ճշգրիտ երբ և որտեղ է գրվել 3 Հովհաննեսը: Եթե Հովհաննեսի երկարատև բնակությունը Եփեսոսում, ըստ ավանդության ճիշտ է, հնարավոր է, նա գրել է այս թուղթը այնտեղից Ք.ծ.հ. 70-100թվականների միջև:

Ու՞մ համար է գրված այս գիրքը և ինչու՞:

Հովհաննեսի երրորդ թուղթը գրվել է Գայիոսին՝ Եկեղեցու մի հավատարիմ անդամի, ում Հովհաննեսը գովեց Քրիստոսի գործին անձնազոհ նվիրում ցույց տալու համար՝ ապահովելով հարմարություններ Աստծո ճանապարհորդող ծառաների համար (տես Գ Հովհաննես 1.5–8):

Հովհաննեսը նաև նախազգուշացրեց Գայիոսին ոմն Դիոտրէփէսի վերաբերյալ, ով երևի տեղական ղեկավար պաշտոն էր զբաղեցնում Եկեղեցում: Դիոտրէփէսը բացահայտ ընդդիմացավ Հովհաննես Առաքյալին և Եկեղեցու մյուս պաշտոնյաներին, և նույնիսկ արգելեց տեղական Եկեղեցու անդամներին մասնակցել Եկեղեցու ժողովներին, ովքեր կամենում էին ընդունել նրանց (տես 3 Հովհաննես 1.9–10): Հովհաննեսը հորդորեց Գայիոսին շարունակել բարությամբ և ասաց, որ հույս ուներ շուտով այցելել Գայիոսին (տես 3 Հովհաննես 1.11–14):

Որո՞նք են այս գրքին բնորոշ որոշ առանձնահատկությունները:

Գ Հովհաննեսում մենք տեսնում ենք Հովհաննեսի մտահոգությունը Եկեղեցում ուրացության ազդեցությունների վերաբերյալ: Մենք տեսնում ենք նաև նրա սերը մյուսների հանդեպ և այն ուրախությունը, որ նա զգաց նրանց համար, ովքեր ընտրում էին հնազանդ կյանք (տես Գ Հովհաննես 1.4):

Համառոտ շարադրանք

Գ Հովհաննես Հովհաննեսը գովում է Գայիոսին իր հավատարմության համար և նախազգուշացնում է, որ կա մի ղեկավար, ով հակառակվում էր Հովհաննեսին և Եկեղեցու մյուս ղեկավարներին: