Գրադարան
Մաս 30, Օր 1. Բ Պետրոս


Մաս 30. Օր 1

Բ Պետրոս

Նախաբան

Պետրոս Առաքյալը խրախուսել է Սրբերին մեծացնել Հիսուս Քրիստոսի մասին իրենց գիտելիքը ձգտելով նմանվել Նրան։ Պետրոսը զգուշացրել է նաև, որ կեղծ մարգարեները և ուսուցիչները մարդկանց տանում են դեպի մոլորություն։ Նա մարգարեացել է, որ վերջին օրերում, ամբարիշտները կծաղրեն արդարներին այն հավատի համար, որ Հիսուս Քրիստոսը կվերադառնա։ Պետրոսը խրախուսել է Սրբերին ջանասիրաբար նախապատրաստվել Փրկիչի Երկրորդ Գալուստին։

Բ Պետրոս 1.1–11

Պետրոսն ուսուցանում է, թե ինչպես օգտվել Հիսուս Քրիստոսի աստվածային բնույթից։

Մտածեք այն հատկանիշների կամ որակների մասին, որոնք սիրում եք ընտանիքի անդամի կամ ընկերոջ մեջ։ Դուք հավատո՞ւմ եք, որ կարող եք զարգացնել այդ նույն լավ հատկանիշներն ու որակները։ Եթե դուք երիտասարդ կին եք, մտածեք Երիտասարդ Կանանց թեմայի մասին, որը մասամբ ասում է. «Մենք մեզ սիրող Երկնային Հոր դուստրեր ենք, և մենք սիրում ենք Նրան»։ Խորհեք այդ թեմայի մեջ պարունակվող արժեքների՝ հատկապես աստվածային բնույթի մասին։

Ի՞նչ է նշանակում ձեզ համար «աստվածային բնույթ» արտահայտությունը, անկախ այն բանից` դուք երիտասարդ տղամարդ եք, թե կին։

Պետրոս Առաքյալը գրել է այս թուղթը Եկեղեցու անդամներին, որոնք ձեռք էին բերել հավատ առ Հիսուս Քրիստոս։ Ինչպես արձանագրված է Բ Պետրոս 1.1–4 հատվածներում, նա ուսուցանել է նրանց, որ նրանք կարողանան «հաղորդակից լին[ել] աստուածային բնութեանը» (4-րդ հատված): «Աստվածային բնույթ» արտահայտությունը վերաբերում է Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հատկանիշներին:

Կարդացեք Բ Պետրոս 1.5–7 հատվածները՝ պարզելով Հոր և Որդու աստվածային բնույթի հատկանիշներից մի քանիսը։ Ներքևի աղյուսակում նշեք այդ հատվածներում ձեր գտած հատկանիշները։ Այնուհետև, 1-ից 10 սանդղակի վրա գնահատեք, թե որքան ջանասիրաբար եք ձգտում ձեռք բերել այս աստվածային հատկանիշները ձեր կյանքում (1 = Չեք ձգտում ձեռք բերել, 10 = Ջանասիրաբար ձգտում եք ձեռք բերել)։ Առաջին աստվածային հատկանիշն արդեն նշված է։ Ժուժկալություն բառը 6-րդ հատվածում նշանակում է ինքնատիրապետում։

Աստվածային հատկանիշներ

Հավատք

1 2 3 4 5 6 7 8 9 10

1 2 3 4 5 6 7 8 9 10

1 2 3 4 5 6 7 8 9 10

1 2 3 4 5 6 7 8 9 10

1 2 3 4 5 6 7 8 9 10

1 2 3 4 5 6 7 8 9 10

1 2 3 4 5 6 7 8 9 10

1 2 3 4 5 6 7 8 9 10

Կարդացեք Բ Պետրոս 1.8–11 հատվածները՝ հայտնաբերելով, թե ինչ օրհնություններ կարող են գալ նրանց, ովքեր ջանասեր են Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի աստվածային հատկանիշները զարգացնելու գործում։ «Որ ձեր կոչումը եւ ընտրութիւնը հաստատ անէք» արտահայտությունը 10-րդ հատվածում նշանակում է, որ մահկանացու կյանքում դուք ստանում եք Աստծո հավաստիացումը կամ խոստումը, որ դուք ձեռք եք բերել հավերժական կյանք. Պետրոսը խոսում է այդ մասին որպես «մարգարէական աւելի հաստատ խօսք» (Բ Պետրոս 1.19

Նկար
Մարգարե Ջոզեֆ Սմիթ

Մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է, որ որևէ մեկի կոչումը և ընտրությունը հաստատ է դառնում այն բանից հետո, երբ ապացուցվել է, որ մարդը հավատարիմ է Տիրոջը. «Այն բանից հետո, երբ մարդը հավատ է դրսևորում Քրիստոսի հանդեպ, ապաշխարում է իր մեղքերը, մկրտվում է իր մեղքերի թողության համար և ստանում է Սուրբ Հոգին (ձեռնադրմամբ), որը առաջին Մխիթարիչն է, ապա թողեք, որ նա շարունակի խոնարհվել Աստծո առաջ` ունենալով քաղց ու ծարավ արդարակեցության համար, և ապրելով Աստծո ամեն մի խոսքով, և Տերը շուտով կասի նրան՝ Որդիս դու կստանաս վեհացում։ Երբ Տերը հիմնովին ստուգի նրան և գտնի, որ մարդը վճռական է ծառայելու Իրեն բոլոր վտանգների ժամանակ, ապա մարդն իր կոչումը և ընտրությունը դարձնում է հաստատ» (in History of the Church, 3:380)։

Բ Պետրոս 1.12–21

Պետրոսը կիսվում է իր վկայությամբ Հիսուս Քրիստոսի մասին և ուսուցանում է սուրբ գրության մասին

Ձեր կարծիքով, ինչո՞ւ են որոշ մարդիկ քննադատորեն վերաբերվում որոշ մարգարեների և առաքյալների տարիքին։ Ինչպե՞ս դուք կպատասխանեիք մեկին, ով ասում է, որ մարգարեները և առաքյալները չափազանց ծեր են արդյունավետ ղեկավարներ լինելու համար։ Երբ դուք շարունակեք ուսումնասիրել Բ Պետրոս 1 գլուխը, փնտրեք մի ճշմարտություն մարգարեների և առաքյալների վերաբերյալ, որն ավելի կարևոր է, քան նրանց տարիքը։

Ինչպես արձանագրված է Բ Պետրոս 1.12–19 հատվածներում, Պետրոս Առաքյալը գիտեր, որ շուտով պիտի մահանա, և այդպիսով, նա կիսվեց իր վկայությամբ Հիսուս Քրիստոսի մասին որպես ականատես։ Իր վկայությունում Պետրոսը նշել է «մարգարէական աւելի հաստատ խօսք[ի]» մասին (Բ Պետրոս 1.19)։ Այս «մարգարէական աւելի հաստատ խօսքն» ավելի հստակ սահմանված է Վարդապետություն և Ուխտեր 131.5 գլխում որպես այն գիտելիքը, որը մարդը կարող է հայտնությամբ ստանալ այս կյանքում, որ նա «կնքվել է հավերժական կյանքի համար»։ Սա ակնարկվում է նաև որպես «ձեր կոչումն ու ընտրությունը հաստատ [անելը]» (Բ Պետրոս 1․10), որի մասին դուք ուսումնասիրել եք Բ Պետրոս 1 գլխի առաջին մասում։

Կարդացեք Բ Պետրոս 1.20–21 հատվածները՝ հայտնաբերելով, թե ինչ է ուսուցանել Պետրոսը «Աստուծոյ մարդ[կանց]», կամ մարգարեների դերի մասին։ Ուշադրություն դարձրեք, որ Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Բ Պետրոս 1.20 հատվածում (Բ Պետրոս 1.20, ծանոթագրություն ա) ասվում է. «Նախ և առաջ իմացեք այն, որ սուրբ գրությունների վերաբերյալ ոչ մի մարգարեություն չի տրվում մարդու անհատական կամքի համաձայն»։

Հիմնվելով Պետրոսի ուսուցանածի վրա, մենք կարող ենք բացահայտել հետևյալ ճշմարտությունը. Մարգարեները սուրբ գրություն ստանում են Սուրբ Հոգու շնորհիվ։ Դուք գուցե կամենաք գրել կամ նշել սա ձեր սուրբ գրություններում։) Սուրբ գրությունները «խոսքեր[ն են]՝ թե՛ գրավոր, թե՛ բանավոր» (Սուրբ գրքերի ուղեցույց, «Սուրբ գրքեր», scriptures.lds.org, տես նաև ՎևՈւ 68.2–4

Սուրբ գրության որոշ մասը կանոնականացվել է։ Կանոնական գրքերը «վավերացված, հեղինակություն ստացած սրբազան գրքերի հավաքածու է։ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում կանոնական գրքերը կոչվում են օրինակելի աշխատություններ և ընդգրկում են՝ Հին և Նոր Կտակարանները, Մորմոնի Գիրքը, Վարդապետություն և Ուխտերը, և Թանկագին Մարգարիտը» (Սուրբ գրքերի ուղեցույց, «Կանոնական գրքեր», scriptures.lds.org

Նկար
Երեց Դալլին Հ. Օուքս

Երբ կարդաք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալին Հ. Օուքսի հետևյալ վկայությունը, ուշադրություն դարձրեք նրա վկայությանը, որ մարգարեներ շարունակում են ստանալ սուրբ գրություն. «Քահանայության ուղին կապ է, որով Աստված անցյալում խոսել է Իր զավակների հետ սուրբ գրությունների միջոցով։ Եվ այդ գծով է Նա ներկայումս խոսում կենդանի մարգարեների, առաքյալների և այլ ոգեշնչված ղեկավարների տված ուսուցումների և խորհուրդների միջոցով» («Հաղորդակցման երկու ուղիները», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2010, 84)։

Խորհեք այն մասին, թե որքան կարևոր է իմանալ, որ Աստված օգտագործել է և դեռևս օգտագործում է մարգարեներին Իր զավակներին սուրբ գրություն տալու համար։

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Հին և այս օրերի մարգարեների սուրբ գրության հատվածներից որո՞նք ներգործել են ձեր կյանքի վրա։

    2. Ինչպե՞ս եք դուք օրհնվել այդ սուրբ գրությունների միջոցով:

Կրկին մտածեք Երեց Օուքսի վկայության մասին և ապագայում որոնեք հնարավորություն՝ Հոգու առաջնորդությամբ վկայելու ուրիշներին մարգարեների իրականության, սուրբ գրություն ստանալու և ուսումնասիրելու կարևորության մասին։

Բ Պետրոս 2

Պետրոսը զգուշացնում է, որ կեղծ ուսուցիչները կմոլորեցնեն մարդկանց

Մարդիկ ինչո՞ւ կարող են ընտրել մեղք գործելը, նույնիսկ, երբ նրանք գիտեն, որ իրենց արարքները սխալ են։

Բ Պետրոս 2 գլխում մենք կարդում ենք, որ Պետրոս Առաքյալը զգուշացրել է Սրբերին մարդկանց մասին, որոնք փորձել են մոլորեցնել նրանց։ Երբ ուսումնասիրեք Բ Պետրոս 2 գլուխը, փնտրեք ճշմարտություններ, որոնք կարող են օգնել ձեզ ճանաչել և խուսափել մեղքին հանգեցնող մոլորություններից։

Կարդացեք Բ Պետրոս 2.1–3 հատվածները՝ ուշադրություն դարձնելով Պետրոսի զգուշացումին այն մասին, թե ով կփորձի մոլորեցնել Սրբերին։ «Կորստական հերձուածողութիւններ[ը]» (Բ Պետրոս 2.1) կեղծ և կործանարար ուսմունքներ են։

Այս հատվածներից մենք կարող ենք սովորել մի ճշմարտություն, որ կեղծ ուսուցիչներ փորձում են մոլորեցնել մեզ:

Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Մ. Ռասսել Բալլարդի հետևյալ խոսքերը՝ ուշադրություն դարձնելով, թե ինչ են այսօր ուսուցանում կեղծ ուսուցիչները մեզ մոլորեցնելու համար.

Նկար
Երեց Մ. Ռասսել Բալլարդ

«Կեղծ մարգարեները և կեղծ ուսուցիչները նրանք են, ովքեր հայտարարում են, որ Մարգարե Ջոզեֆ Սմիթը եղել է կեղծավոր մոլորեցնող, նրանք Առաջին Տեսիլքը համարում են նման մի փորձ։ Նրանք հայտարարում են, որ Մորմոնի գիրքը և մյուս կանոնիկ աշխատությունները սուրբ գրությունների հնադարյան հիշատակարաններ չեն։ Նրանք նաև փորձում են նոր ձևով ներկայացնել Աստվածագլուխը և հերքում են, որ Աստված տվել է և շարունակում է հայտնություններ տալ այսօր Իր կարգված և հաստատված մարգարեներին։

«Կեղծ մարգարեները և կեղծ ուսուցիչները նրանք են, ովքեր ամբարտավան կերպով փորձում են ձևավորել սուրբ գրությունների նոր մեկնաբանություններ՝ ցույց տալու, որ այս սրբազան տեքստերը չպիտի ընթերցվեն որպես Իր զավակներին ուղղված Աստծո խոսքերը, այլ միայն որպես իրենց անձնական նախապաշարմունքներով և մշակութային նախապատվություններով սահմանափակված, ոչ ոգեշնչված մարդկանց խոսքերը։ Հետևաբար, նրանք վիճաբանում են, որ պահանջվում է նոր մեկնաբանություններ տալ սուրբ գրություններին, և որ իրենք աներկբայորեն արժանի են տալու այդ մեկնաբանությունը։

«Հավանաբար ամենադատապարտելին այն է, որ նրանք հերքում են Քրիստոսի Հարությունն ու Քավությունը, վիճաբանելով, որ չկա Աստված, ով կարող է փրկել մեզ։ Նրանք մերժում են Փրկիչ ունենալու կարիքը։ Կարճ ասած, այս զրպարտիչները փորձում են այլ կերպ մեկնաբանել Եկեղեցու վարդապետությունները, հարմարեցնելով դրանք իրենց անձնական կանխակալ տեսակետների հետ և այդ ընթացքում մերժում են Քրիստոսին և Նրա առաքելությունը։

«Կեղծ մարգարեները և կեղծ ուսուցիչները նաև նրանք են, ովքեր փորձում են փոխել Աստծո կողմից տրված և սուրբ գրությունների վրա հիմնված վարդապետությունները, որոնք պաշտպանում են ամուսնության սրբությունը, ընտանիքի աստվածային էությունը և անձնական բարոյականության առանցքային վարդապետությունը։ Նրանք սատարում են բարոյականության վերասահմանմանը, որպեսզի արդարացնեն պոռնկությունը, շնությունը և միասեռական հարաբերությունները։ Ոմանք բացահայտ կերպով պաշտպանում և աջակցում են այսպես կոչված նույնասեռական ամուսնությունները» (“Beware of False Prophets and False Teachers,” Ensign, Nov. 1999, 63–64)։

Մտածեք այն պահերի մասին, երբ դուք հավանաբար հանդիպել եք կեղծ ուսուցիչների ուսմունքների կամ ուղերձների։ Ինչո՞ւ է օգտակար տեղյակ լինել կեղծ ուսուցիչների ուղերձների և ուսմունքների մասին։

Բ Պետրոս 2.4–17 հատվածներում մենք կարդում ենք մի քանի օրինակներ այն մասին, թե ինչ է պատահել այն մարդկանց հետ, որոնք հետևեցին կեղծ ուսուցիչներին անցյալում, այդ թվում նրանց հետ, որոնք հետևեցին Սատանային նախաերկրային կյանքում, Նոյի ժամանակ ապրող մարդկանց հետ, և Սոդոմ ու Գոմոր քաղաքների բնակիչների հետ։ Պետրոսը բերել է նաև անհատների օրինակներ, ովքեր չէին ենթարկվել կեղծ ուսուցիչների ազդեցությանը, ինչպիսիք էին Նոյը և Ղովտը։ Ապա Պետրոսը նկարագրել է կեղծ ուսուցիչների ամբարիշտ վարքը։

Նկար
worm on hook

Ինչպե՞ս է ձկնորսը ձուկ որսում։

Ձկնորսի ձուկ բռնելու մասնագիտական հմտությունները նմանվում են կեղծ ուսուցչի մեթոդներին։ Կարդացեք Բ Պետրոս 2.18–19 հատվածները՝ ուշադրություն դարձնելով, թե ինչպես են կեղծ ուսուցիչներ գայթակղում Սրբերին հետևել իրենց ուսմունքներին։

Ինչպե՞ս են կեղծ մարգարեների և ուսուցիչների ուսմունքները նմանվում ձկնորսական խայծին։

Բ Պետրոս 2.19 հատվածում մենք տեղեկանում ենք, որ կեղծ ուսուցիչներ խոստանում են ազատություն։ Այլ կերպ ասած, նրանք ուսուցանում են, որ մեղքը, այլ ոչ թե պատվիրանների հանդեպ հնազանդությունն է հանգեցնում ազատության։

Մենք կարող ենք սովորել այս հատվածներից, որ կեղծ ուսուցիչները փորձում են մոլորեցնել մեզ, որպեսզի մենք հավատանք, որ մեղքը հանգեցնում է ավելի մեծ ազատության:

Կրկին կարդացեք 19-րդ հատվածը՝ պարզելով, թե ինչ է տեղի ունենում մարդկանց հետ, ովքեր տարվում են կեղծ ուսմունքներով և մեղքով։

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք կեղծ ուսմունքների երկու-երեք օրինակներ, որոնք կարծես սերմանում են ազատություն, բայց իրականում հանգեցնում են գերության։

Կարդացեք Բ Պետրոս 2.20–22 հատվածները՝ ուշադրություն դարձնելով, թե ինչ է ուսուցանել Պետրոսը նրանց մասին, ովքեր մեղքից փախչելուց հետո կրկին մեղանչում են։

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ձեր կարծիքով, ինչո՞ւ «աշխարհքի պղծութիւններիցը մեր Տէր եւ Փրկիչ Յիսուս Քրիստոսի գիտութիւնովը փախչողները» (Բ Պետրոս 2.20) կարող են գայթակղվել վերադառնալու իրենց մեղսավոր ճանապարհին։

    2. Ի՞նչ խորհուրդ կտաք, որպեսզի օգնեք որևէ մեկին հավատարիմ մնալ Հիսուս Քրիստոսին և Նրա ավետարանին, ոչ թե կրկին մեղանչել։

Բ Պետրոս 3

Պետրոսը վկայում է Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստի մասին

Ավարտելով այս թուղթը՝ թերևս նրա գրած վերջին վկայություններից մեկը, Պետրոսը հիշեցրել է Սրբերին Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստի մասին և ուսուցանել է նրանց, թե ինչպես նախապատրաստվել դրան։ Ինչպես արձանագրված է Բ Պետրոս 3.1–9 հատվածներում, նա ուսուցանել է, որ վերջին օրերում որոշ մարդիկ կծաղրեն նրանց, ովքեր հավատան Երկրորդ Գալուստին։

Կարդացեք Բ Պետրոս 3.10–14 հատվածները՝ փնտրելով, թե ինչ է ուսուցանել Պետրոսը Երկրորդ Գալուստի մասին։ Վարք բառը 11-րդ հատվածում նշվում է նաև Տիմոթեոսի մոտ (տես Ա Տիմոթեոս 4.12, ծանոթագրություն գ), և «արտորալով» բառը 12-րդ հատվածում նշանակում է՝ ջերմեռանդորեն ցանկանալ որևէ բան։

Ի՞նչ խորհուրդ է տվել Պետրոսը Սրբերին, որպեսզի նախապատրաստի նրանց Երկրորդ Գալուստին։

«Անբիծ եւ անարատ» արտահայտությունը 14-րդ հատվածում նշանակում է մեղքից մաքուր լինել։ Նրանք, ովքեր մաքուր են մեղքից հաշտվել են Աստծո հետ, կամ վերականգնվել են, որ ներդաշնակ և միաբան լինեն Նրա հետ և կգտնվեն խաղաղության մեջ Փրկիչի հետ, երբ Նա գա։ Պետրոսի ուսմունքներից սովորում ենք, որ մենք կարող ենք նախապատրաստվել Փրկիչի Երկրորդ Գալուստին աստվածապաշտ կյանքով և ջերմեռանդորեն սպասելով Նրա Գալուստին։ Կարող եք գրել կամ նշել այս սկզբունքը ձեր սուրբ գրության մեջ՝ Բ Պետրոս 3.11–14 հատվածների կողքին։

Որո՞նք են այն բաները, որոնք մենք կարող ենք անել, որ ապրենք աստվածապաշտ կյանքով Երկրորդ Գալուստին ջերմեռանդորեն սպասելիս։

Բ Պետրոս 3.15–18 հատվածներում մենք կարդում ենք, որ Պետրոսն ընդունել է, որ դժվար է հասկանալ Պողոսի որոշ ուսմունքները։ Նա զգուշացրել է նաև ամբարշտության մեջ ընկնելու մասին։ Նա Սրբերին կոչ է արել «աճե[լ] մեր Տէր եւ Փրկիչ Յիսուս Քրիստոսի շնորհքովը եւ գիտութիւնովը» (Բ Պետրոս 3.18

  1. Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարությունների տակ.

    Ես ուսումնասիրեցի Բ Պետրոս թուղթը և ավարտեցի այս դասը (ամսաթիվ)։

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.