Գրադարան
Բ Տիմոթեոսի նախաբանը


Բ Տիմոթեոսի նախաբանը

Ինչո՞ւ պիտի ուսումնասիրել այս գիրքը:

Պողոսի Երկրորդ Նամակը Տիմոթեոսին շեշտում է Հիսուս Քրիստոսի վկայությունն ունենալու զորությունը (տես Բ Տիմոթեոս 1.7-8-ում): Այն նաև մարգարեություն է «չար ժամանակների» մասին, որը պիտի տեղի ունենար Պողոսի և Տիմոթեոսի օրերում, ինչպես նաև վերջին օրերում (տես Բ Տիմոթեոս 3.1-7-ում): Որպեսզի Տիմոթեոսին օգներ դիմադրել մարտահրավերներին, Պողոսը քաջալերեց նրան վստահել սուրբ գրություններին, Եկեղեցու առաջնորդներին (տես Բ Տիմոթեոս 3.14-17-ում) և հենվել ճշմարիտ վարդապետության վրա (տես Բ Տիմոթեոս 4.2): Ուսումնասիրելով այս գիրքը, դուք կսովորեք վարդապետություններն ու սկզբունքները, որոնք կարող են օգնել ձեզ ապրել հավատարմորեն վերջին օրերի վտանգավոր ժամանակներում:

Ո՞վ է գրել այս գիրքը:

Պողոս Առաքյալն է գրել Բ Տիմոթեոս Թուղթը (տես Բ Տիմոթեոս 1.1):

Ե՞րբ և որտե՞ղ է այն գրվել:

Պողոսի Երկրորդ Նամակը Տիմոթեոսին հավանաբար գրվել է ինչ-որ ժամանակ մ.թ. 64 և 65 թթ. միջև (տես Սուրբ գրությունների ուղեցույց, “Pauline Epistles,” scriptures.lds.org): Պողոսը նամակը գրել է Հռոմում երկրորդ բանտարկության ժամանակ` իր նահատակությունից քիչ առաջ (տես Աստվածաշնչյան Բառարան, «Pauline Epistles»):

Իր բանտարկության ժամանակ Պողոսը շղթայված էր (տես Բ Տիմոթեոս 1.16, 2.9), Նա բանտախցում էր կամ զնդանում և ենթարկվում էր տարերքի ազդեցությանը (տես Բ Տիմոթեոս 4.13, 21), և ընկերները պայքարում էիննրա տեղը գտնելու համար (տես Բ Տիմոթեոս 1.17-ում): Ղուկասը ակնհայտորեն նրա միակ կանոնավոր այցելուն էր (տես Բ Տիմոթեոս 4.11), և Պողոսը ենթադրում էր, որ իր կյանքը մոտենում էր ավարտին (տես Բ Տիմոթեոս 4.6-8-ում):

Ո՞ւմ համար էր գրված այս գիրքը և ինչո՞ւ:

Այս նամակում Պողոսը քաջալերում էր Տիմոթեոսին և ասում, որ հոգու ամրությունը կօգնի նրան շարունակել գործունեությունը իր վերահաս մահվանից հետո: Պողոսը գիտակցում էր, որ իր ժամանակը կարճ էր, և նա շատ էր ցանկանում տեսնել Տիմոթեոսին, ում նա կերպարային իմաստով կոչում էր «իմ սիրելի զավակ» (Բ Տիմոթեոս 1.2-ում):

Իր նամակի վերջում Պողոսը խնդրում էր, որ Տիմոթեոսը և Մարկոսը այցելեն իրեն և բերեն մի քանի իրեր, որ նա մոռացել էր (տես Բ Տիմոթեոս 4.9-13-ում): Չնայած Պողոսի նամակը հասցեագրված էր հատկապես Տիմոթեոսին, դրա խորհուրդը կարող է վերաբերել նրանց, ովքեր ապրում են «վերջին օրերում» ( Բ Տիմոթեոս 3.1), որովհետև Պողոսը ուսուցանում էր մարտահրավերների և լուծումների մասին, որոնք առնչվում են ինչպես իր, այնպես էլ մեր օրերին:

Որո՞նք են այս գրքին բնորոշ որոշ առանձնահատկությունները:

Այս նամակը հովվական նամակներից մեկն է Ա Տիմոթեոս և Տիտոսի հետ միասին, «պարունակում է Առաքյալի վերջին խոսքերը և ցույց է տալիս այն քաջությունն ու վստահությունը, որով նա կընդուներ մահը» (տես Աստվածաշնչյան Բառարան, «Pauline Epistles»): Ժամանակագրությամբ Բ Տիմոթեոսը Պողոսի վերջին նամակն է Նոր Կտակարանում (տես 2 Տիմոթեոս 4.6-ում):

Այս նամակը ներառում է Պողոսի որոշ մտորումները ծառայության օրհնությունների և դժվարությունների վերաբերյալ` որպես «հեթանոսների քարոզիչ, առաքյալ և ուսուցիչ» (Բ Տիմոթեոս 1.11): Պողոսը հայտարարել է. «Բարի պատերազմը պատերազմեցի, , հաւատքը պահեցի. Այսուհետև մնում է ինձ է արդարութեան պսակը» (Բ Տիմոթեոս 4.7–8-ում), վկայելով, որ ինքն ուներ անձնական վստահություն և կժառանգեր հավերժական կյանք: Պողոսը, ով ծառայել էր Հիսուս Քրիստոսին ավելի քան 30 տարի, գերազանց դիրքում էր, որ ուսուցաներ Տիմոթեոսին ինչպես արդյունավետ ծառայել, որպեսզի զորացնի ուրիշների հավատը (տես Բ Տիմոթեոս 2.15-17, 22-26, 4.1-2, 5):

Համառոտ շարադրանք

Բ Տիմոթեոս 1 Պողոսը խոսում է Աստծու պարգևի և ուժի մասին, որը ստանում են քահանայական ձեռնադրության միջոցով: Նա ուսուցանում է, որ « վախկոտության ոգին» (Բ Տիմոթեոս 1.7-ում) Աստծուց չի գալիս, և որ մենք չպետք է ամաչենք Հիսուս Քրիստոսի մասին մեր վկայությունից: Պողոսը վկայում է, որ Հիսուս Քրիստոսը կանչել էր իրեն քարոզել ավետարանը (տես Բ Տիմոթեոս1.11):

Բ Տիմոթեոս 2 Պողոսը օգտագործում է լավ զինվորի, հաղթող մարտիկի և աշխատասեր հողագործի կերպարները` ցույց տալու, որ հավերժական փառք ստանալու համար անհրաժեշտ է համբերել դժվարությունների ժամանակ: Նա հակադրում է ճշմարիտ և կեղծ ուսուցիչներին և հարգարժան ու անարգ անոթներին: Նա զգուշացնում է Տիմոթեոսին խուսափել հակադրվելուց և համբերատար ուսուցանել նրանց, ովքեր կարիք ունեն ապաշխարելու:

Բ Տիմոթեոս 3 Պողոսը նկարագրում է վերջին օրերի դաժան իրավիճակները և քաջալերում Տիմոթեոսին օգտագործել սուրբ գրությունները, քանի որ նա քահանայության առաջնորդն է: Նա գրում է իր վերահաս մահվան մասին և հայտարարում. «Ես պահեցի հավատքը» ( Բ Տիմոթեոս 4.7): Պողոսը վկայում է, որ Տերը կհասցնի իրեն «երկնային արքայութեանը» (տես Բ Տիմոթեոս 4.18):