Գրադարան
Մաս 25, Օր 3. Փիլիպպեցիս 1-3


Մաս 25. Օր 3

Փիլիպպեցիս 1-3

Նախաբան

Պողոս Առաքյալը քաջալերեց Փիլիպպեի Սրբերին ջանալ միասին ապրել Հիսուս Քրիստոսի ավետարանին համապատասխան: Նա նրանց խորհուրդ տվեց հետևել Փրկիչի հնազանդ և ինքնազոհ օրինակին, ուսուցանելով, որ Աստված աշխատանք էր տանում նրանց մեջ իրագործելու հենց իրենց փրկությունը: Պողոսը նկարագրեց այն զոհաբերությունները, որոնք նա կատարել էր Հիսուս Քրիստոսին հետևելու նպատակով:

Փիլիպպեցիս 1

Պողոսը նկարագրում է օրհնությունները, որոնք գալիս են ընդդիմությունից

Դուք ի՞նչ բառեր կարող էիք գործածել` լրացնելուՆախագահ Բրիգամ Յանգի կողմից արած հետևյալ հայտարարության բաց թողնված տեղերը:

Նկար
Նախագահ Բրիգամ Յանգ

«Ամեն անգամ, երբ դուք հալածում եք «Մորմոնիզմը» դուք այն առաջ եք մղում. ե. ____________________դուք չեք հարվածում դրան, ____________________. Ամենակարող Տերն է այդպես հրամայում» (Եկեղեցու նախագահների ուսմունքները. Բրիգամ Յանգ [1997], 264):

(Դուք կգտնեք պատասխանները այս դասի ընթացքում` ավելի ուշ):

Ի՞նչ օրինակներ կան պատմությունից կամ մեր օրերից, երբ մարդիկ հալածում են կամ ընդդիմանում Փրկիչի Եկեղեցու և Նրա հետևորդների դեմ:

Ուսումնասիրեք Փիլիպպեցիս 1-ը և փնտրեք մի ճշմարտություն, որը կօգնի ձեզ հասկանալ, թե Տիրոջ աշխատանքի վրա ինչպես կարող է ազդել դիմադրությունը:

Գտեք Փիլիպպեն Պողոս Առաքյալի միսիոներական ճամփորդությունները ցուցադրող քարտեզի վրա:

Նկար
քարտեզ, արևելյան Միջերկրական

Պողոսը իր երկրորդ միսիոներական ճամփորդության ժամանակ Եկեղեցու մի ճյուղ հիմնեց Փիլիպպեում (տես Գործք 16): Ավելի ուշ նա նամակ գրեց Փիլիպպեցիներին, մինչ բանտարկված էր հավանաբար Հռոմում: Փիլիպպեցիս 1.1-11-ում, մենք ընթերցում ենք, որ Պողոսը իր երախտագիտությունն ու սերն է արտահայտում Փիլիպպեցի Սրբերին:

Կարդացեք Փիլիպպեցիս 1.12-14-ը` փնտրելով, թե իր միսիոներական ջանքերը գործադրելիս ինչ արդյունք ստացավ Պողոսը ընդդիմությունից:

Ինչպես այդ հատվածներում նկարագրված է, Պողոսի նկատմամբ դիմադրությունը հանգեցրեց «աւելի աւետարանի [յառաջադիմութեան] համար յաջողուեցաւ» (Փիլիպպեցիս 1.12): Մարդիկ ամբողջ «պալատում» և ռազմական շտաբում գիտեին, որ Պողոսը բանտարկվել էր Հիսուս Քրիստոսին քարոզելու համար: Պողոսի բանտարկությունը ոգևորեց նաև Եկեղեցու մյուս անդամներին ավելի համարձակ դառնալ ավետարանը քարոզելիս:

Փիլիպպեցիս 1.12-14-ից մենք սովորում ենք, որ Հիսուս Քրիստոսին հետևելիս` դիմադրությունը, որին մենք ենթարկվում ենք, կարող է օգնել շարունակելու Նրա աշխատանքը:

Նախագահ Յանգի ուղերձում լրացրեք բաց թողնված տեղերը բառերով դեպի վեր (որը նշանակում է առաջ այս համատեքստում) և դեպի ներքև:

  1. Պատկերացրեք, թե դուք բլոգի կամ թերթի գրող եք: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում վերնագրեր գրեք երկու կամ երեք իրական իրավիճակների համար, որտեղ ընդդիմությունը օգնել է առաջ տանել Փրկիչի գործը: Այս պատմությունները պետք է լինեն սուրբ գրություններից կամ այն մարդկանց կյանքից, ում ճանաչում եք։ (Հետևյալը վերնագրի մեկ օրինակ է. «Միսիոներական աշխատանքի դեմ բողոքները բարձրացնում են տեղական միսիոներներից ավետարանի ուղերձը սովորելու մարդկանց հետաքրքրությունը»:)

Ինչպես գրի է առնված Փիլիպպեցիս 1.15-26-ում, Պողոսը ուսուցանել է, որ ինչ էլ որ իրեն պատահի, կմեծարի Փրկիչին:

Կարդացեք Փիլիպպեցիս 1.27-30-ը, ուշադրություն դարձնելով, թե Պողոսը ինչ քաջալերեց անել Փիլիպպեի Սրբերին ավետարանի համար: Նշեք, որ խոսակցություն բառը հատված 27 -ում վերաբերում է պահվածքին:

Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Փիլիպպեցիս 1.28 ում գրված է, «Եվ ոչ մի բանով մի զարհուրեք հակառակորդներից, ովքեր մերժում են ավետարանը, որը նրանց համար կորուստի նշան է, իսկ դուք ընդունել եք ավետարանը, փրկությունը և Աստվածայինը» ( Փիլիպպեցիս 1.28, ծանոթագրություն ա):

Նշեք, թե Փիլիպպեցիս 1.27-30-ում Եկեղեցու անդամները ինչ փորձությունների ենթարկվեցին Փրկիչի համար: Խորհեք, թե Փիլիպպեի Սրբերը որքան օրհնված կլինեին՝ հիշելով, որ դժվարությունները, որ իրենք տարել էին Հիսուս Քրիստոսին հետևելիս, կօգնեին Նրա գործը առաջ տանել:

Փիլիպպեցիս 2

Պողոսը ուսուցանում է Փրկիչի ներողամտության մասին և ցուցումներ տալիս Սրբերին իրենց փրկության վերաբերյալ:

Կարդացեք Փիլիպպեցիս 2.2-4-ը, փնտրելով Պողոս Առաքյալի խորհուրդը Փիլիպպեցի Սրբերին: Հատված 3-ում սնափառություն բառը նշանակում է ինքնահավանություն, իսկ «սրտի խոնարհությունը» վերաբերում է հնազանդությանը:

Կարդացեք Փիլիպպեցիս 2.5-9-ը և նշեք կամ գրի առեք բառեր, արտահայտություններ, որոնք լուսաբանում են Հիսուս Քրիստոսի հնազանդությունն ու ինքնազոհությունը:

Մենք այդ հատվածներում կարող ենք սովորել հետևյալ սկզբունքը Պողոսի ուսմունքներից. Եթե հետևենք Հիսուս Քրիստոսի հնազանդության և մյուսների նկատմամբ ինքնազոհ հոգատարության օրինակին, ապա կարող ենք ավելի միասնական դառնալ:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Մենք ի՞նչ եղանակներով կարող ենք հետևել Փրկիչի հնազանդության և ինքնազոհության օրինակին՝ մեր ընտանիքներում, դպրոցներում և ծխերում կամ ճյուղերում :

    2. Ե՞րբ եք ականատես եղել, որ մարդիկ հոգան մյուսների կարիքները՝ նախքան կհոգան իրենցը: Այդ ջանքերն ինչպե՞ս են ամրացնում միասնությունը:

Ինչպես գրի է առնված Փիլիպպեցիս 2.9-11-ում, Պողոսը ուսուցանեց, որ ի վերջո «ամեն ծունկ [կրկնուի]» և «ամեն լեզու [կ] դաւանէ, թէ Յիսուս Քրիստոսը Տէր է»: Մի պահ պատկերացրեք դա և մտածեք, թե ձեր կարծիքով այս դեպքը ձեզ ինչ կտա:

Կարդացեք Փիլիպպեցիս 2.12-13-ը, ուշադրություն դարձնելով, թե Պողոսը ինչ խորհուրդ տվեց անել Փիլիպպեցիներին, որ Տիրոջ առաջ խոնարհվելու նրանց փորձառությունը իրենց համար երջանկության վերածվի: «Վախով և դողալով» արտահայտությունը հատված 12-ում վերաբերում է ակնածալից վախի և ուրախության (տես Սաղմոս 2.11, Սուրբ գրությունների ուղեցույց, «Fear,»scriptures.lds.org):

Որոշ մարդիկ սխալ հասկացան Պողոսի հրահանգը «գործեցէք ձեր անձերի փրկութիւնը» (Փիլիպպեցիս 2.12) որը նշանակում է, որ մենք փրկվում ենք մեր գործերով: Մենք կարող ենք փրկվել միայն Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով։ Ինչևիցե, մենք պետք է բավարարենք փրկության համար պահանջները, որոնք Աստված է տվել (տես Հավատո Հանգանակ 1.3–4): Ինչպես գրի է առնված Փիլիպպեցիս 2.13-ում, Պողոսը ուսուցանել է, որ Աստված օգնում է նրանց, ովքեր փորձում են բավարարել փրկության համար պահանջները՝ օգնելով նրանց «կամենալ» կամ տենչալ և հնազանդվել «իր հաճութեան պէս» կամ Իր պատվիրաններին:

Փիլիպպեցիս 2.12-13-ից մենք սովորում ենք, որ Աստված օգնում է մեզ ցանկանալ և անել այն, ինչ պահանջվում է մեզանից փրկության համար, որը հնարավոր է դարձել Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով: Կարող եք այդ մեկնաբանությունը գրել ձեր սուրբ գրություններում։

Սուրբ Հոգու ազդեցության շնորհիվ Աստված կարող է օգնել մեզ փոխել և մաքրել մեր ցանկություններն այնպես, որ մենք ցանկանանք հնազանդվել նրան (տես Մոսիա 5.2): Ե՞րբ եք զգացել, որ Տերը ձեր սիրտը այնպես է փոխել, որ ցանկացել եք հնազանդվել նրան: Ինչպե՞ս է Նա օգնել ձեզ ավելի հավատարմորեն պահել պատվիրանները:

Ինչպես գրի է առնված Փիլիպպեցիս 2.14-30-ում, Պողոսը հիշեցրեց Սրբերին, որ նրանք «երեւիք ինչպէս լույս տուողներ աշխարհքի մեջ» (Փիլիպպեցիս 2.15) և նրանց ասաց, որ սուրհանդակներ կուղարկի, որպեսզի տեղեկանա նրանց բարօրության մասին:

Փիլիպպեցիս 3

Պողոսը նկարագրում է զոհաբերությունները, որոնք նա կատարել է Հիսուս Քրիստոսին հետևելու համար:

Ո՞րն է այն առարկան, որը արժեքավոր է ձեզ և աշխարհի համար (այսպես օրինակ ընտանիքը ներկայացնող առարկա, ընկերներին, կրթությունը, սնունդը, տեխնոլոգիան կամ հարստությունը):

Ինչի՞ց հոժարակամ կհրաժարվեիք, որպեսզի ստանայիք այս արժեքավոր ունեցվածքը:

Ուսումնասիրեք Փիլիպպեցիս 3-ը և փնտրեք, թե ինչից հրաժարվեց Պողոսը, որ մի մրցանակ շահի, որը հասանելի է նաև մեզ:

Ինչպես գրի է առնված Փիլիպպեցիս 3.1-2-ում, Պողոսը զգուշացրեց Փիլիպպեի Եկեղեցու անդամներին անազնիվ ուսուցիչների մասին («շներ»), ովքեր պնդում էին, որ Եկեղեցու նորադարձները պետք է ենթարկվեն որոշակի հրեական սահմանված կարգերի, ներառյալ թլպատության («կրճատություն»): Փիլիպպեցիս 3.3-ում նա ուսուցանեց, որ նրանք, ովքեր «հոգով են երկրպագում Աստծուն, և հրճվում Հիսուս Քրիստոսում» «թլպատողներն» էին, կամ Աստծո ուխտյալ ժողովուրդը:

Կարդացեք Փիլիպպեցիս 3.4-6-ը, փնտրելով, թե Պողոսը ինչ է ասել իր հրեական ժառանգության մասին:

Նշեք հրեական հասարակությունում հասարակական և կրոնական այն առավելությունները, որոնց մի ժամանակ պատկանում էր Պողոսը: Նա Իսրայելի ազգակիցն էր, փարիսեցի, Հուդայիզմի կողմնակից և խստորեն հնազանդվում էր հրեական կրոնական օրենքին:

Կարդացեք Փիլիպպեցիս 3.7-11-ը և նշեք կամ գրի առեք այն բառերը կամ արտահայտությունները, որոնք ցույց են տալիս, թե ինչպես էր Պողոսը նայում այն առավելություններին, որ մի ժամանակ նա ուներ հրեական հասարակությունում:

Պողոսը պատրաստակամ էր «տանել այդ ամենի կորուստը» (Փիլիպպեցիս 3.8) որպեսզի շահեր Հիսուս Քրիստոսին, «նրանում գտնվեր» (Փիլիպպեցիս 3.9) կամ լիներ ուխտի մեջ Նրա հետ, արդարացված լիներ Նրանում ունեցած հավատքով, տառապեր Նրա համար և լիներ մասնիկը «արդարների հարության» կամ առաքինիների (Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Փիլիպպեցիս 3.11 [Փիլիպպեցիս 3.11, ծանոթագրություն ա]):

Կարդացեք Փիլիպպեցիս 3.12-14-ը` փնտրելով, թե ինչ ըմբռնեց Պողոսը իր հոգևոր առաջընթացի վերաբերյալ: Նշեք, որ ըմբռնել բառը այս համատեքստում նշանակում է ձեռք բերել:

Հետևում թողածի վրա կենտրոնանալուց ավելի շատ Պողոսը առաջ էր ձգտում «Աստուծոյ վերին կոչումի մրցանակին» (Փիլիպպեցիս 3.14), որը հավերժական կյանքն է: Ավարտեք հետևյալ սկզբունքը` հիմնվելով Պողոսի օրինակից սովորածի վրա: Եթե մենք , ապա մենք կճանաչենք Նրան և ձեռք կբերենք հավերժական կյանք:

Նախագահ Գորդոն Բ. Հինքլին պատմել է, որ հանդիպել էր մի ռազմածովային սպայի, ով ուրիշ երկրից եկել էր Միացյալ Նահանգներ` մասնակցելու խորացված դասընթացի և այդ ժամանակ միացել Եկեղեցուն: Մտածեք թե այդ երիտասարդ տղամարդը ինչի՞ց էր պատրաստ հրաժարվել, որպեսզի հետևեր Հիսուս Քրիստոսին:

Նկար
Նախագահ Գորդոն Բ. Հինքլի

«Նրան ներկայացրին ինձ հենց այն ժամանակ, երբ պատրաստվում էր վերադառնալ իր հայրենիք: … Ես ասացի. «Ձեր ժողովուրդը քրիստոնյա չէ: Ի՞նչ տեղի կունենա, եթե դու տուն վերադառնաս որպես քրիստոնյա և մասնավորապես` մորմոն քրիստոնյա:

«Նրա դեմքը մռայլվեց, և նա պատասխանեց. «Իմ ընտանիքը կհիասթափվի: Հնարավոր է, որ ինձ տանից դուրս հանեն և համարեն մահացած: Ինչ վերաբերում է իմ ապագային և աշխատանքային գործունեությանը, բոլոր հնարավորությունները գուցե փակվեն իմ առաջ»:

Ես հարցրի.«Դու պատրա՞ստ ես այդքան թանկ վճարել ավետարանի համար»:

« Նրա մուգ աչքերը խոնավացան արցունքներից, փայլելով շագանակագույն, դուրեկան դեմքի վրա, երբ նա պատասխանեց. «Չէ՞ որ ակնհայտ է»:

Ամաչելով, որ այդ հարցը տվեցի նրան,ես պատասխանեցի.« Այո, ակնհայտ է»:

Ինչին նա պատասխանեց.«Այդ դեպքում ո՞րն է խնդիրը»: («Չէ՞ որ ակնհայտ է» Ensign, Հուլիս 1993, 2):

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ինչի՞ց եք դուք (կամ մեկը, ում գիտեք) հրաժարվել Փրկիչին հետևելու համար:

    2. Ինչո՞ւ են Հիսուս Քրիստոսին ճանաչելու մրցանակները և դեպի հավերժական կյանք առաջընթացը արժանի այն զոհաբերություններին, որ կատարել եք:

  1. Խորհեք, արդյոք որևէ բան կա, որից դուք պիտի հրաժարվեք, որպեսզի ավելի լիարժեք հետևեք Հիսուս Քրիստոսին: Առանձին թղթի վրա գրեք մի նպատակ` մի բան, ինչ կարող եք անել ավելի ջանասեր լինելու համար: Դրեք թուղթը որտեղ կարող եք հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում ավելի հաճախ տեսնել այն: Այնուհետև գրեք Լրացված հանձնարարություն 4-ը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում:

Փիլիպպեցիս 3.15-21-ում մենք ընթերցում ենք Պողոսի զգուշացումը այն մարդկանց ակնկալվող ոչնչացման մասին, ովքեր բացառապես կենտրոնանում են երկրային հաճույքների վրա: Նա նաև ուսուցանեց, որ Հիսուս Քրիստոսը մեր անկատար ֆիզիկական մարմինները կփոխի հավերժական մարմինների, ինչպես իրենն է:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.

    Ես ուսումնասիրեցի Փիլիպպեցիս1–3-ը և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.