Գրադարան
Մաս 26, Օր 4. Ա Տիմոթեոս


Մաս 26. Օր 4

1 Տիմոթէոս

Նախաբան

Պողոս Առաքյալը գրեց Տիմոթեոսին` Եփեսոսի քահանայության ղեկավարին և խորհուրդ տվեց նրան համոզվել, որ ճշմարիտ վարդապետություն էր ուսուցանվում: Նա որակավորեց եպիսկոպոսներին ու սարկավագներին և խորհուրդ տվեց Տիմոթէոսին հավատացյալների համար օրինակ ծառայել: Պողոսը խրատեց Սրբերին հոգ տանել աղքատներին և այրիներին: Նա ավարտեց նամակը, ուսուցանելով, որ «արծաթասիրութիւնը ամեն չարիքների արմատն է» (1 Տիմոթեոս 6.10):

1 Տիմոթէոս 1-3

Պողոսը ցուցումներ տվեց Տիմոթէոսին Եկեղեցին հսկելու իր պատասխանատվությունների վերաբերյալ:

Նկար
Նախագահ Թոմաս Ս. Մոնսոն

Կարդացեք Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի հետևյալ խոսքերը. «Ես հիշեցի մի դեպքի մասին, որ պատահել էր շատ տարիներ առաջ, երբ ծառայում էի որպես եպիսկոպոս: Մի կիրակի առավոտ մեր քահանայության ժողովի բացման արարողության ժամանակ պատրաստվում էինք մի երիտասարդի քահանա կարգել: Խորհրդի մի բարձրաստիճան անդամ, ով ծառայում էր նաև որպես տաճարային աշխատող, այդ օրը այցելել էր մեր ծուխ: Երբ ես պատրաստվում էի նստեցնել երիտասարդին դեմքով դեպի ժողովը, որպեսզի շարունակեինք ձեռնադրումը, բարձրաստիճան խորհրդականն ինձ կանգնեցրեց և ասաց. «Եպիսկոպոս, ես միշտ ձեռնադրվողներին նստեցնում եմ դեմքով դեպի տաճարը»: Նա աթոռի դիրքը այնպես փոխեց, որ երիտասարդի դեմքը նայեր դեպի տաճարը: Ես անմիջապես հասկացա, որ դա չթույլատրված գործողություն էր» («Opening Remarks» [worldwide leadership training meeting, Nov. 2010], lds.org/broadcasts):

Որպես եպիսկոպոս՝ Նախագահ Մոնսոնին, այլ ոչ թե բարձրաստիճան խորհրդականին էր թույլատրվում նախագահել Տիրոջ աշխատանքն իր ծխում: Ձեր կարծիքով, ի՞նչ պետք է աներ եպիսկոպոսը նման իրավիճակում: (Նախագահ Մոնսոնի պատմության շարունակության մասին կխոսվի ավելի ուշ այս դասի ընթացքում:)

Պողոս Առաքյալը նամակ գրեց Տիմոթէոսին՝ քահանայության երիտասարդ առաջնորդին Եփեսոսում: Եկեղեցու այն ճյուղում, որտեղ նա նախագահում էր, Տիմոթէոսը մարտահրավերների հանդիպեց, ինչպես նախագահ Մոնսոնը՝ ձեր ընթերցած պատմության մեջ:

Ընթերցեք 1 Տիմոթէոս 1.3-7-ը` փնտրելով, թե Պողոսը ինչ պատասխանատվություն էր տվել Տիմոթէոսին:

Առասպելներ բառը (հատված 4-ում) վերաբերում է կեղծ ուսմունքներին, «մտիկ չտան ազգահամարների, որ վերջ չունին» (հատված 4-ում) վերաբերում է կեղծ ավանդույթին՝ որ փրկություն կունենա միայն Աբրահամի ընտրված սերունդը, որ հաճախ հայտնի էր երկարատև ու անվերջանալի տոհմաբանությամբ, իսկ «ունայն խոսքերի ետեւից գնալ» -ը (հատված 6-ում) վերագրվում է անիմաստ խոսակցությանը (տես 1 Տիմոթէոս 1.6, ծանոթագրություն գ):

Համաձայն 1 Տիմոթէոս 1.6-7-ի, ինչո՞ւ էր Տիմոթէոսի համար կարևոր իրականացնել պատասխանատվությունը, որ Պողոսը նրան էր տվել:

Պողոսի ուսմունքից մենք սովորում ենք, որ քահանայության ղեկավարները պատասխանատվություն են կրում համոզվել, որ ճշմարիտ վարդապետություն ու ճիշտ գործեր են ուսուցանվում:

Նկար
Նախագահ Թոմաս Ս. Մոնսոն

Ընթերցեք Նախագահ Մոնսոնի պատմության շարունակությունը, ուշադրություն դարձնելով, թե նա ինչպես արձագանքեց բարձրաստիճան խորհրդականի քայլին. «Ես դրա մեջ գործնականում ավելի լայն տարածում գտնելու ներուժ էի տեսնում [դեմքով դեպի տաճարը]: Չնայած շատ ավելի երիտասարդ էի, քան բարձրագույն խորհրդականը, սակայն ես գիտեի, թե ինչ էր պետք անել: Ես աթոռը ետ շրջեցի այնպես, որ այն կրկին ժողովին նայի և ասացի նրան, «Մեր ծխում մենք դեմքով դեպի ժողովն ենք նայում» («Opening Remarks,» lds.org/broadcasts):

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե Եկեղեցու անդամները որքան են օրհնված քահանայության առաջնորդներով , ովքեր ջանում են երաշխավորել, որ ճշմարիտ վարդապետությունն ու նրա ճիշտ կիրառությունն են ուսուցանվում Եկեղեցում:

1 Տիմոթէոս 1.8-11-ում մենք սովորում ենք, որ Պողոսը զգուշացնում էր նրանց, ովքեր ցանկանում էին լինել Աստծո օրենքի ուսուցիչներ, բայց չունեին օրենքի ճիշտ ըմբռնում: Ընթերցեք 1 Տիմոթէոս 1.12-16-ը, փնտրելով, թե Պողոսն ինչու արտահայտեցիր երախտագիտությունը Հիսուս Քրիստոսին:

Համաձայն հատվածներ 15-16-ի, Պողոսը ինչո՞վ է «օրինակ» բոլոր նրանց համար, ովքեր հավատում են Հիսուս Քրիստոսին:

1 Տիմոթէոս 1.17-2.15 -ում Պողոսը խորհուրդ տվեց Տիմոթէոսին ամուր պահել իր հավատքը և ուսուցանեց, որ Հիսուս Քրիստոսը մեր Միջնորդն է: Պողոսը նաև խրատեց կանանց համեստ հագնվել: 1 Տիմոթէոսի 3-ում մենք եպիսկոպոսների և սարկավագների որակավորումներին վերաբերող Պողոսի ուսմունքներն ենք ընթերցում: Նշեք, որ հնադարյան Եկեղեցում այդ սարկավագները 12 կամ 13 ամյա պատանիներ չէին, ինչպես հիմա են սովորաբար:

1 Տիմոթեոս 4-5

Պողոսը նկարագրում է Հիսուս Քրիստոսի հավատարիմ ծառայի առանձնահատկությունը:

1 Տիմոթէոս 4.1-11-ում մենք կարդում ենք Պողոս Առաքյալի մարգարեությունը, որ «յետին ժամանակներումը» (հատված 1) Եկեղեցու որոշ անդամներ կհեռանան հավատքից և կհետևեն կեղծ ուսմունքների և գործողությունների, ինչպես օրինակ` արգելել ամուսնությունը : Պողոսը հորդորեց Տիմոթէոսին սնուցել Սրբերին ճշմարիտ վարդապետությամբ:

Ընթերցեք 1 Տիմոթէոս 4.12-ը` առանձնացնելով, թե Պողոսը խորհուրդ տվեց Տիմոթէոսին ինչպիսի օրինակ լինել: Զրույց բառը հատված 12-ում նշանակում է իրեն պահել կամ վարքագիծ (տես 1 Տիմոթէոս 4.12, ծանոթագրություն գ):

Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում լինել «հավատացյալներին օրինակ»:

Պողոսը խորհուրդ տվեց Տիմոթէոսին ինչպիսի՞ օրինակ լինել հավատացյալներին:

  1. Խորհեք եղանակների մասին, որոնցով Պողոսը խորհուրդ տվեց Տիմոթէոսին հավատացյալներին օրինակ լինել (տես 1 Տիմոթէոս 4.12): Ընտրեք այդ եղանակներից երեքը և սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե ինչպես մարդը կարող է լինել օրինակ հավատացյալներին այդ եղանակներից յուրաքանչյուրով:

Ընթերցեք 1 Տիմոթէոս 4.13-16-ը, փնտրելով Պողոսի` Տիմոթէոսին տված հավելյալ խորհուրդը, որը կօգներ նրան հավատացյալներին օրինակ լինել:

Ինչպես գրի է առնված 1 Տիմոթէոսի 5-ում, Պողոսը հրահանգ տվեց Տիմոթէոսին, թե ինչպես պետք է Սրբերը հոգ տանեն կարիքի մեջ գտնվողների՝ ներառյալ այրիների մասին:

1 Տիմոթեոս 6

Պողոսը հորդորեց Տիմոթէոսին օգնել մյուսներին` փնտրել հավերժական հարստություն:

Նկար
մետաղադրամներ և հաշիվներ

Ձեր կարծիքով շատ փող ունենալը կարո՞ղ է տանել ավելի շատ դեպի չարը, թե բարին: Ինչո՞ւ:

1 Տիմոթէոս 6-ում, մենք ընթերցում ենք Պողոսի խորհուրդը Տիմոթէոսին փողի վերաբերյալ: Կարդացեք 1 Տիմոթէոս 6.6-10-ը` փնտրելով, թե Պողոսը ինչ ուսուցանեց և զգուշացրեց հարստության մասին:

Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «արծաթասիրութիւնը ամեն չարիքների արմատն է» արտահայտությունը (1 Տիմոթէոս 6.10):

Պողոսի ուսմունքներից մենք սովորում ենք մի ճշմարտություն, որ փող սիրելը առաջնորդում է դեպի անարդարություն և ուխտադրժություն:

Կարևոր է հասկանալ, որ փողասիրությունը ավելի շատ, քան ինքը՝ փողը, առաջնորդում է դեպի անիրավություն: Խորհեք, թե բոլոր մարդիկ` աղքատներից մինչև հարուստնեը, ինչքանով են ականջալուր Պողոսի զգուշացմանը :

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում բացատրեք, թե ինչ եղանակներով է փողասիրությունը (ավելի շատ, քան ինքը՝փողը) առաջնորդում դեպի անիրավություն:

Կիսվեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսի հետևյալ խոսքերով.

Նկար
Երեց Դալլին Հ. Օուքս

«Ժառանգաբար փոխանցվող չարիք չկա փողի մեջ: Բարի Սամարացին օգտագործեց նույն մետաղադրամն իր մերձավորին ծառայելու համար, մինչդեռ Հուդան դա օգտագործեց իր Տիրոջը դավաճանելու համար: Դա է «արծաթասիրութիւնը [որն] ամեն չարիքների արմատն է»: (1 Տիմ. 6.10, շեշտադրումն ավելացված է): Վճռական տարբերությունը հոգևորության աստիճանի մեջ է, որը մենք դրսևորում ենք դիտելիս, գնահատելիս և այս աշխարհի գործերը կառավարելիս ու այդ ամենի հետ կապված մեր զգացողությունները:

«Եթե թույլ է տրվում դառնալ երկրպագության առարկա կամ առաջնահերթություն է տրվում, ապա փողը կարող է մեզ դարձնել եսասեր և հպարտ, «մեծամիտ աշխարհի ունայն բաներում»: (Ալմա 5.37): Հակառակ դրան, եթե այն գործածվում է մեր օրինական պարտավորությունների համար և մեր տասանորդները և զոհաբերությունները վճարելու համար, փողը կարող է դրսևորել ազնվություն և չզարգացնել եսասիրություն: Հոգևորով լուսավորված սեփականության օգտագործումը կարող է օգնել մեզ պատրաստվել սելեստիալ փառքի ավելի բարձրաստիճան օրենքի» ( «Spirituality,» Ensign, Nov. 1985, 63):

Կարդացեք 1 Տիմոթէոս 6.11-12, 17-19, փնտրելով, թե ինչ խորհուրդ տվեց Պողոսը Տիմոթեոսին և հարուստներին:

Խորհեք, թե Պողոսի խորհուրդն ինչպես կարող է օգնել մեզ ճիշտ վերաբերմունք ունենալ հարստանալու, փողը օգտագործելու ու նյութական հարստության մյուս դրսևորումների նկատմամբ:

Համաձայն 1 Տիմոթէոս 6.19-ի, եթե Սրբերը հավատում էին Աստծուն և բարի գործերով հարուստ էին, ըստ Պողոսի, նրանք ի՞նչ կարող էին «ժառանգել»:

Մի պարզ ճշմարտություն, որ կարող ենք սովորել Պողոսի խորհրդից, այն է, որ եթե մենք վստահենք կենդանի Աստծուն և հարուստ լինենք կատարած բարի գործերով, ապա կարող ենք ժառանգել հավերժական կյանքը:

  1. Պատասխանեք հետևյալ հարցին սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում . Երբ Աստծուն վստահելը և արդարությանը հետևելը մեզ համար առաջնահերթ են, դա ինչպե՞ս կարող է ազդել մեր աշխարհայացքի, հետաքրքրությունների ու փողը գործածելու խնդրի վրա:

Եթե դուք հավատում եք Աստծուն և արդարությանը հետևելը դարձնում ձեր առաջնահերթությունը, ապա կարող եք ձեռք բերել հավերժական կյանքի ճշմարիտ գանձերը:

  1. Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի 1 Տիմոթէոս գիրքը և ավարտեցի (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.