Գրադարան
Մաս 10, Օր 2. Ղուկաս 6.1-7.18


Մաս 10. Օր 2

Ղուկաս 6.1-7.18

Նախաբան

Հիսուսը ուսուցանեց ուրիշներին բարություն անելու կարևորության մասին, ներառյալ Հանգստության օրը: Մի գիշեր աղոթքով անցկացնելուց հետո, Նա կանչեց Տասներկու Առաքյալներին և ուսուցանեց նրանց ու բազմաթիվ մարդկանց: Նա նաև բուժեց մի հարյուրապետի ծառայի և վերակենդանացրեց մի այրի կնոջ որդու:

Ղուկաս 6

Հիսուսը բուժում է շաբաթ օրը, ընտրում Տասներկու Առաքյալներին և ուսուցանում բազմությանը

Պատկերացրեք, որ կիրակի օրվա ձեր Եկեղեցական ժողովներին հայտարարություն եք լսում մի ընտանիքին ծառայելու ծրագրի մասին, որը ապրում է ձեր հարևանությամբ: Հայտարարությունից հետո դուք ակամայից լսում եք հետևյալ արձագանքները.

  • «Այդ ընտանիքը շատ դժվարությունների միջով է անցել վերջերս: Ուրախ կլինեմ օգնել ինչով կարող եմ»:

  • «Դրանից հետո լավ կլինի հյուրասիրություն կազմակերպել, այլապես ես չեմ գնա»:

  • «Իրականում չեմ ցանկանում գնալ, բայց հաջորդ շաբաթ կարող եմ օգնել մի ծրագրով, որը ես եմ կազմակերպում, ուստի հիմա կօգնեմ»:

  • «Եթե ընկերս գնում է, ես կգնամ»:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե ինչ են նախորդող պատասխանները առաջարկում մարդկանց ծառայելու պատճառների վերաբերյալ:

Մտածեք ծառայելու այն հնարավորությունների մասին, որ դուք ունեցել եք, և ծառայելիս ինչպես եք ձեզ զգացել ։ Ղուկաս 6- 7-ը ուսումնասիրելիս, փնտրեք այն սկզբունքները, որոնք կօգնեն ձեզ` ծառայել ավելի կարևոր եղանակներով:

Իր ծառայության սկզբում Գալիլեայում գտնվելիս, Հիսուսը շաբաթ օրը բուժեց մի մարդու չորացած ձեռքը (տես Ղուկաս 6.6-10-ը), մի գիշեր անցկացրեց աղոթելով և կանչեց Տասներկու Առաքյալներին (տես Ղուկաս 6.12-13): Այնուհետև Նա սկսեց ուսուցանել նրանց և «ժողովուրդի մի մեծ բազմության» (Ղուկաս 6.17), թե ինչպես ստանալ երկնային պարգևներ: Այս քարոզը Ղուկաս 6-ում հաճախ վերաբերում է Հարթավայրի Քարոզին և շատ նման է Լեռան Քարոզին Մատթեոս 5-7 ում: «Տարբեր տեսակետներ կան, թե արդյոք Հարթավայրի Քարոզը` գրի առնված Ղուկասի կողմից, և Լեռան քարոզը` գրի առնված Մատթեոսի կողմից, նույնն են, թե տարբեր իրադարձություններ են: Սակայն ժամանակագրական փորձը և Ղուկասի գրառումների բովանդակությունը կարծես ցույց են տալիս, որ միևնույն քարոզը գրի է առնվել Ղուկաս 6-ում և Մատթեոս 5-7-ում» (Նոր կտակարանի ուսանողի ձեռնարկ [Եկեղեցական կրթական համակարգի ձեռնարկ, 2014], 152-153, տես նաև Աստվածաշնչյան Բառարան, «Լեռան Քարոզ»,Harmony of the Gospels): ( Նշում․ Բովանդակության մեծ մասը Ղուկաս 6-ում մեկնաբանվել է, երբ դուք սովորում էիք Մատթեոս 5-7-ը,10.1-4-ը և Մարկոս 3.1-6-ը):

Կարդացեք Ղուկաս 6.19-ը` ուշադրություն դարձնելով, թե ի՞նչ արեց Հիսուսը մարդկանց համար, նախքան կսկսեր սովորեցնել նրանց:

Այնուհետև կարդացեք Ղուկաս 6.31-ը` ուշադրություն դարձնելով Հիսուսի` Իր աշակերտներին տված խորհրդին։

Հետևյալ խորհուրդի իմացությունը, որ մենք պիտի վերաբերվենք ուրիշներին այնպես, ինչպես կցանկանայինք, որ նրանք վերաբերվեն մեզ, ինչպե՞ս կարող է ազդել մարդկանց հետ ձեր ունեցած վերաբերմունքի վրա:

Կարդացեք Ղուկաս 6.32 -35 ը` ուշադրություն դարձնելով, թե ուրիշ ինչ խորհուրդ տվեց Հիսուսը Իր աշակերտներին ուրիշներին սիրելու և ծառայելու վերաբերյալ: Կարող եք ընդգծել հատված 35-ում, թե ինչ պիտի ակնկալենք ի պատասխան, երբ ուրիշներին լավություն ենք անում: Ուշադիր եղեք, թե Տերը ինչ խոստացավ նրանց, ովքեր լավություն են անում ուրիշներին` առանց պատասխան ակնկալելու:

Մի սկզբունք, որ մենք կարող ենք սովորել այս հատվածներից, այն է, որ եթե լավություն ենք անում ուրիշներին` առանց պատասխան ակնկալելու, մեր պարգևը մեծ կլինի, և մենք կլինենք Բարձրյալի զավակները:

(հատված 35 ) ուշադրություն դարձրեք «դուք կլինեք Բարձրյալի զավակները» արտահայտության վրա: Չնայած մենք բոլորս Աստծո զավակներն ենք, նրանք, ովքեր լավություն են անում ուրիշներին, ինչպես Քրիստոսը, իրականացնում են իրենց աստվածային ներուժը` նմանվելով մեր Երկնային Հորը: Մտածեք, թե առանց որևէ ակնկալիքի ուրիշներին ծառայելն ինչպես կարող է օգնել նրան լինել ավելի Քրիստոսանման:

Կարդացեք Ղուկաս 6.36 -38- ը` ուշադրություն դարձնելով Հիսուսի բերած այն օրինակների վրա, թե ինչպիսի ճանապարհներով մենք կարող ենք բարիք գործել ուրիշների համար: Հիշեք, Հիսուսը խոստացավ, որ այն մարդիկ, ովքեր գթասիրտ են ուրիշների նկատմամբ, ովքեր խուսափում են ուրիշներին անարդարացիորեն դատելուց, և ովքեր հոժարակամ ներում են, կստանան Աստծո գթությունը:

Երբևէ փորձե՞լ եք ավելի շատ բան տեղավորել տուփի կամ ճամպրուկի մեջ, քան կարող է տեղավորվել: Ղուկաս 6.38-ում տրված նկարագիրը, թե որքան կտրվի ի պատասխան մեր կատարած բարիքի, ներառում է արտահայտություններ «լաւ չափով` թափ տրուած շարժուած և լիփլիքը»: Ինչպե՞ս են այս արտահայտությունները արտահայտում, թե ինչ ճանապարհներով է Երկնային Հայրը պարգևատրում մեզ, երբ մենք տալիս ենք ուրիշներին:

Մի ճշմարտություն, որ մենք կարող ենք սովորել Ղուկաս 6.38-ից այն է, որ որքան առատ ենք մենք տալիս ուրիշներին, այնքան ավելի առատ է Երկնային Հայրը օրհնում մեզ: Գրեք այս սկզբունքը ձեր սուրբ գրություններում հատված 38- ի կողքին:

  1. Խորհեք այն ճանապարհների մասին, որոնցով մենք կարող ենք առատաձեռն լինել ուրիշներին տալուց: Այնուհետև, սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ե՞րբ եք դուք կամ ձեր ծանոթներից մեկը առատաձեռն գտնվել ուրիշների հանդեպ:

    2. Ինչպե՞ս եք դուք կամ ձեր ծանոթը օրհնվել Տիրոջ կողմից առատաձեռնության համար:

    3. Ի՞նչ կանեք դուք ուրիշների նկատմամբ ավելի առատաձեռն լինելու համար:

Ուրիշների նկատմամբ ավելի առատաձեռն լինելու ճանապարհներից մեկը ծոմապահության օրենքի պահպանումն է և ծոմապահության նվիրատվությունն է: Ձեր ծնողները, հնարավոր է, արդեն կատարում են ծոմի նվիրատվություն ձեր ընտանիքի համար, բայց եթե դուք ի վիճակի եք, նույնպես կարող եք: Եթե դուք ձգտում եք ավելի առատաձեռն լինել ուրիշների նկատմամբ, աղոթեք` խնդրելով Տիրոջ օգնությունը, որպեսզի ծառայեք, ինչպես Նա կծառայեր:

Ղուկաս 7.1-10

Հիսուսը բուժում է հարյուրապետի ծառային

Ղուկաս 7.1-ից մենք սովորում ենք, որ բազմությանը ուսուցանելուց հետո Հիսուսը մտավ Կափառնա: Ընթերցեք Ղուկաս 7.2-5-ը, փնտրելով, թե ով խնդրեց Հիսուսի օգնությունը, այն բանից հետո, երբ նա լսեց, որ Հիսուսը քաղաք է մտել:

Նկար
հնամյա շենքի ավերակները

Կափառնայի սինագոգի ավերակները չորրորդ կամ հինգերորդ դարմ.թ.

Մի հարյուրապետ Հռոմեական բանակում սպա էր, ով 50-100 զինվորի հրամանատար էր: Հրեաները ընդհանրապես չէին սիրում հարյուրապետերին, որովհետև նրանք ներկայացնում էին Հռոմեացիների քաղաքական և ռազմական իշխանությունը իրենց և իրենց երկրի վրա: Սակայն այս հարյուրապետը բարի էր եղել Հրեաների նկատմամբ:

Կարդացեք Ղուկաս 7.6-10-ը, և խորհեք, թե ինչպես էր հարյուրապետը մեծ հավատ ցուցաբերում առ Հիսուս Քրիստոս և ինչպես նրա հավատը պարգևատրվեց:

Այս հատվածից մենք սովորում ենք, որ եթե հավատ ցուցաբերենք առ Հիսուս Քրիստոս, ապա կարող ենք օգնել ուրիշ մարդկանց, որ իրենց կյանքում օրհնություններ ստանան: Կարող եք այս սկզբունքը գրել Ղուկաս 7.10-ի կողքին:

Ղուկաս 7.11-18

Հիսուսը վերակենդանացնում է այրի կնոջ որդուն

Հարյուրապետի ծառային բուժելուց մեկ օր անց Նա գործեց մեկ այլ հրաշք: Կարդացեք Ղուկաս 7.11-12-ը ` փնտրելով, թե ինչ տեսան Փրկիչը և Նրա աշակերտները, երբ մոտեցան Նային քաղաքին:

Նկար
Հիսուսը սպիտակ հագուստներով փաթաթված մարդու հետ

Համաձայն հատված 12-ի, ինչո՞ւ այս երիտասարդ տղայի մահը հատկապես ողբերգական էր այս կնոջ համար:

Այս կինը ոչ միայն կորցրել էր իր միակ որդուն, այլ դրանից առաջ կորցրել էր նաև իր ամուսնուն: Ի հավելումն մեծ վշտի, նա զգում էր, որ չուներ մեկը, ով ֆինանսապես կաջակցեր իրեն:

Կարդացեք Ղուկաս 7.13-15-ը` փնտրելով այն հատվածը, թե ի՞նչ արեց Փրկիչը, երբ տեսավ այս կնոջը` խորապես վշտացած: Դագաղը պատվանդանն էր կամ շրջանակ, որի վրա տեղադրված էր մարմինը:

Համաձայն հատված 13-ի, ինչո՞ւ Հիսուսը բուժեց այս կնոջ որդուն: Ուշադիր եղեք, որ այրին չխնդրեց Նրան բուժել իր որդուն, բայց Նա զննեց և զգաց կնոջ կարիքը, իսկ հետո իրականացրեց այն: Կարևոր է նաև հասկանալ, որ այս մարդը հարություն չէր առել. նա մի օր նորից կմահանար: Հիսուս Քրիստոսն առաջին մարդն էր, ով հարություն առավ:

Եթե հասանելի է, կարող եք դիտել տեսաֆիլմը «Այրի կինը Նայինից» (2.22) Հիսուս Քրիստոսի Աստվածաշնչյան տեսաֆիլմերից, հասանելի LDS.org կայքում` փնտրելով, թե ինչպես Փրկիչը ծառայեց կնոջը, չնայած որ վերջինս չէր խնդրել Նրա օգնությունը:

Մտածեք, թե ինչ զգացողություններ կունենայիք , եթե այս այրու իրավիճակում լինեիք և տեսնեիք, թե ինչպես է Փրկիչը վերակենդանացնում ձեր միակ որդուն:

Այս հատվածներից մենք սովորում ենք հետևյալ սկզբունքը. Մենք կարող ենք հետևել Հիսուս Քրիստոսի օրինակին` կարեկցանք դրսևորելով դեպի ուրիշները և օգնելով բավարարել նրանց չարտահայտված կարիքները:

Ինչպե՞ս կարող ենք նկատել ուրիշների կարիքները, երբ նրանք չեն կիսվել դրանցով մեզ հետ:

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ուսուցանել է.

Նկար
Նախագահ Թոմաս Ս. Մոնսոն

«Տիրոջ ծառայության մի քանի հատվածներ ինձ ավելի շատ են հուզում, քան Նրա կարեկցանքի օրինակը` ցույց տրված վշտացած այրու նկատմամբ Նայինում: …

«Ինչ զորություն, ինչ նրբանկատություն, ինչ կարեկցանք է դրսևորել մեր Տերը: Մենք նույնպես կարող ենք օրհնել, եթե հետևենք Նրա վեհանձն օրինակին: Առիթներն ամենուր են: Աչքեր են պետք տեսնելու խղճալի վիճակը, և ականջներ` լսելու կոտրված սրտի լուռ աղերսանքները: Այո և կարեկցանքով լի հոգի, որ մենք հաղորդակցվենք ոչ միայն աչքն աչքին կամ ձայնն ականջին, այլ Փրկիչի վեհասքանչ ոճով` սիրտը` սրտին» (Meeting Life’s Challenges, Ensign,Nov.1993,71):

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին. Ձեր ընտանիքը կամ դուք ե՞րբ եք ստացել կարեկցանք կամ ծառայություն ուրիշներից, նույնիսկ, երբ չեք խնդրել դրա համար:

Կարդացեք Ղուկաս 7.16 -18-ը` ուշադրություն դարձնելով, թե ինչպես մարդիկ արձագանքեցին այրի կնոջ որդու վերակենդանացման հրաշքին:

Պատճառներից մեկը, որ մարդիկ կհայտարարեին «մեծ մարգարե է հայտնվել մեր մեջ» (Ղուկաս 7.16-ում), Նայինի այրի կնոջ որդու բուժման և Հին Կտակարանի մարգարեներ Եղիայի և Եղիսեի որդիներին վերակենդանացնելու նմանությունն է (տես 1 Թագավորաց 17.17-24-ը,2 Թագավորաց 4.17-22, 32-37-ը):

Այս շաբաթ, ձեր անձնական աղոթքներում խնդրեք Երկնային հորը օգնել ձեզ տեսնել և գործել այն հուշումներով, որ դուք ստանում եք ուրիշների չարտահայտված կարիքների մասին: Նաև խորհեք այն եղանակների մասին, որ կարողանաք ծառայել ավելի շատ և առանց որևէ ակնկալիքի:

  1. Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի Ղուկաս 6.1-7.18 հատվածները և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.