Գրադարան
Մաս 15, Օր 3. Հովհաննես 13


Մաս 15. Օր 3

Հովհաննես 13

Նախաբան

Զատկական կերակուր ճաշակելուց հետո, Փրկիչը լվացավ Իր Առաքյալների ոտքերը, բացահայտեց Հուդային որպես Իրեն դավաճան և տվեց Առաքյալներին «նոր պատուիրանք» (Հովհաննես 13.34)։ Իր մահկանացու ծառայության վերջին շաբաթվա ընթացքում, Հիսուս Քրիստոսը կենտրոնացրեց Իր ուսմունքները հնազանդության, ծառայության և սիրո վրա՝ հատկանիշներ, որոնք որակել են Նրա կյանքը և պետք է որակեն մեր կյանքը որպես Նրա աշակերտներ։

Հովհաննես 13․1–17

Հիսուսը լվանում է Իր Առաքյալների ոտքերը

Նկար
happiness continuum

Խորհրդածեք հետևյալ հարցերի շուրջ.

  • Երջանկության շարահարության պատկերի ո՞ր մասում եք պատկերացնում ձեզ։

  • Իսկ կցանկանայի՞ք լինել ավելի երջանիկ, քան այս պահին եք։

  • Կարո՞ղ եք մտածել ինչ-որ մեկի մասին, ում կցանկանայիք օգնել դառնալ ավելի երջանիկ:

Հովհաննես 13 ուսումնասիրելիս, ուշադրություն դարձրեք մի սկզբունքի վրա, որը սովորեցնում է, թե ինչ մենք կարող ենք անել, որպեսզի լինենք ավելի երջանիկ:

Հիսուսի Երուսաղեմ հաղթական մուտքից հետո, Նա Իր Առաքյալների հետ նշեց Զատկի տոնը։ Հովհաննես 13.1–3 հատվածները պատմուն են, որ Իր Առաքյալների հետ կերակուր ճաշակելիս (Վերջին Ընթրիքը), Նա գիտեր, որ շուտով մահանալու է և Իր հոգին վերադառնալու է Իր Երկնային Հոր մոտ։

Նկար
Jesus Washing the Apostles’ Feet

Կարդացեք Հովհաննես 13.4–5 հատվածները, ուշադրություն դարձնելով, թե ինչ արեց Քրիստոսն այն բանից հետո, երբ Նա և Նրա Առաքյալները ավարտեցին զատկական կերակրի ընդունումը։ «Հանդերձները վայր դրաւ» արտահայտությունը Հովհաննես 13.4 հատվածում նշանակում է, որ Հիսուսը հանել է վերնազգեստը։ Դա նման է բաճկոն հանելուն մեր օրերում։

«Նոր Կտակարանի ժամանակներում մարդիկ հագնում էին բաց տրեխներ, քայլում էին հիմնականում փոշոտ ճանապարհներով, որտեղ հողը խառնված էր կենդանիների կեղտին, իսկ լողանալու ջուրը հազվադեպ երևույթ էր։ Նրանց ոտքերը դառնում էին շատ կեղտոտ, և մեկ այլ անձի ոտքերի լվացումը, հավանաբար, տհաճ գործ էր։ … Հյուրընկալության սովորույթը, սովորաբար, կատարվում էր սպասավորների ամենացածր խավի կողմից» (Ուսանողի Նոր Կտակարանի Ձեռնարկ [Եկեղեցու Կրթական Համակարգի ձեռնարկ, 2014], 242):

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Եթե դուք լինեիք այնտեղ, երբ Հիսուսը լվացավ Իր Առաքյալների ոտքերը, ինչպե՞ս կարձագանքեիք, եթե Հիսուսը սկսեր լվանալ ձեր ոտքերը։

    2. Ի՞նչ է Նրա Առաքյալների ոտքերի լվացման գործն ի հայտ բերում Հիսուսի բնավորության մասին։

Կարդացեք Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Հովհաննես 13.8 (Սուրբ գրքերի ուղեցույցում), ուշադրություն դարձնելով, թե ինչ է ասել Պետրոսը, երբ Փրկիչը սկսել է լվանալ նրա ոտքերը։

Ապա, կարդացեք Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Հովհաննես 13.9–10 (Սուրբ գրքերի ուղեցույցում), ուշադրություն դարձնելով, թե ինչպես արձագանքեց Պետրոսը Տիրոջ խոսքերին։

Հովհաննես 13.9 հատվածում, ի՞նչ ենք մենք սովորում Պետրոսի մասին Տիրոջ խոսքերի նրա արձագանքից։

Լվանալով Իր Առաքյալների ոտքերը՝ Փրկիչը ոչ միայն կատարեց հրաշալի ծառայության գործ, այլ նաև կատարեց Մովսեսի օրենքի մասը և հաստատեց մի սրբազան արարողություն՝ օգնելու Իր հավատարիմ հետևորդներին մաքրվել մեղքից։ Այս արարողությունը վերականգնվել է մեր տնտեսությունում մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով (տես ՎևՈւ 88.74–75, 137–41

Կարդացեք Հովհաննես 13.11 հատվածը, ուշադրություն դարձնելով, թե ինչու է Հիսուսն ասել Առաքյալներին. «Ոչ թէ ամենքդ մաքուր էք»։

Նա նկատի ուներ Հուդա Իսկարիովտացուն, ով կարճ ժամանակ անց դավաճանելու էր Նրան։

Կարդացեք Հովհաննես 13.12–17 հատվածները, ուշադրություն դարձնելով, թե ինչ է Փրկիչն ուսուցանել Իր Առաքյալներին նրանց ոտքերը լվանալուց հետո։ Կարող եք նշել այն արտահայտությունները, որոնք նկարագրում են օրինակը, որ Փրկիչը ծառայել է և հրավիրել Իր Առաքյալներին հետևել։

Հիմնվելով Հովհաննես 13.17 հատվածում արձանագրված Փրկչի խոստումի վրա, որը Նա տվել է Իր Առաքյալներին, ի՞նչ օրհնություն մենք կստանանք, եթե հետևենք ուրիշներին ծառայելու Նրա օրինակին։ Պատասխանեք այս հարցին լրացնելով հետևյալ սկզբունքը. Եթե հետևենք ուրիշներին ծառայելու Փրկչի օրինակին, մենք կլինենք ____________________.

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում լրացրեք հետևյալը.

    1. Պատասխանեք հետևյալ հարցին. Ձեր կարծիքով, ինչո՞ւ մենք ավելի երջանիկ կլինենք, եթե ծառայենք ուրիշներին, ինչպես Փրկիչն է ծառայել։

    2. Գրեք, թե երբ եք դուք երջանիկ զգացել այն պատճառով, որ հետևել եք ուրիշներին ծառայելու Փրկչի օրինակին:

Նկար
Elder M. Russell Ballard

Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից՝ Երեց Մ. Ռասսել Բալլարդի հետևյալ խոսքերը, ուշադրություն դարձնելով, թե ինչ է նա ասել, որ մենք կարող ենք անել, որպեսզի գտնենք ուրիշներին ծառայելու հնարավորություններ. «Ձեր ամենօրյա առավոտյան աղոթքում խնդրեք Երկնային Հորը առաջնորդել ձեզ, որպեսզի գտնեք Իր թանկագին զավակներից որևէ մեկին ծառայելու հնարավորություն: Ապա զբաղվեք ձեր գործերով ձեր սիրտը լի հավատքով և սիրով, փնտրելով որևէ մեկին, որ օգնեք: … Եթե անեք դա, ձեր հոգևոր զգայունությունը կուժեղանա, և դուք կհայտնաբերեք ծառայելու հնարավորություններ, որ երբեք նախկինում չեք նկատել: (“Եռանդուն ներգրավված,” Ensign կամ Լիահոնա, նոյ. 2012, 31)։

Կարող եք գրել Երեց Բալլարդի խոսքերը մի առանձին թերթիկի վրա և դնել այնտեղ, որտեղ դա կհիշեցնի ձեզ աղոթել ուրիշներին ծառայելու հնարավորությունների համար։ Դուք կարող եք արձանագրել սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում և կիսվել ուրիշների հետ, թե ինչպես եք ստանում ձեր աղոթքների պատասխանները Երեց Բալլարդի խորհուրդը կիրառելիս։

Հովհաննես 13.18–30

Հիսուսը բացահայտում է Իր դավաճանին

Համաձայն Հովհաննես 13.18–30, այն բանից հետո, երբ Հիսուսն ուսուցանեց Իր աշակերտներին, որ նրանք երջանիկ կլինեին, եթե ծառայեին ուրիշներին, Նա ասել է, որ նրանցից մեկը կդավաճանի Իրեն։ Երբ Հովհաննեսը հարցրեց Փրկչին, թե ով կդավաճանի Նրան, Հիսուսը պատասխանեց, որ դա կլիներ «Նա … որ ես պատառը թաց կ’անեմ եւ նորան կ’տամ» (Հովհաննես 13:26), և Նա տվեց այն Հուդա Իսկարիովտացուն։

Հովհաննես 13.31–38

Հիսուսն ուսուցանում է Իր աշակերտներին սիրել միմյանց։

Որևէ մեկը երբևէ մեղադրե՞լ է ձեզ քրիստոնյա կամ Հիսուս Քրիստոսի հավատարիմ հետևորդ չլինելու մեջ այն պատճառով, որ դուք Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ եք։ Սա կարող է լինել որոշ յուրահատուկ հավատալիքների պատճառով, որ մենք ունենք Վերականգման շնորհիվ, ինչպիսին է մեր հավատքը Մորմոնի Գրքի հանդեպ, և որ Աստվածագլխի անդամները երեք առանձին ու տարբեր էակներ են։ Ինչպե՞ս եք դուք արձագանքել: (Կամ, եթե դուք չեք ունեցել այդ փորձառությունը, ինչպե՞ս կարձագանքեք որևէ մեկին, ով կասի, որ դուք քրիստոնյա չեք)

Կարդացեք Հովհաննես 13.34–35 հատվածները, ուշադրություն դարձնելով, թե ըստ Հիսուսի՝ ինչը կօգներ մարդկանց ճանաչել, որ Առաքյալները Հիսուս Քրիստոսի աշակերտներն էին։ Հովհաննես 13.34 հատվածում կարող եք նշել պատվիրանը, որ Հիսուսը տվել է Իր Առաքյալներին։

Նկատեք, որ Հովհաննես 13.35 հատվածը ասում է, որ մարդիկ կիմանային, որ Առաքյալները Հիսուս Քրիստոսի աշակերտներ են, եթե Առաքյալները սիրեին միմյանց, ինչպես Հիսուսը սիրեց նրանց։ Այս հատվածներից մենք սովորում ենք, որ եթե սիրենք միմյանց, ինչպես Հիսուս Քրիստոսն է սիրում մեզ, մարդիկ կիմանան, որ մենք Նրա աշակերտներն ենք։

  1. Համաձայն նրա, ինչ սովորել եք Հիսուս Քրիստոսի մասին այս տարի, նշեք սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում հինգ ուղիներ, որոնցով Նա ցույց է տալիս, որ սիրում է մարդկանց։

Կարդացեք հետևյալ պատմությունը, որը պատմել է Յոթանասունական՝ Երեց Փոլ Ե. Քոլիքերը, ուշադրություն դարձնելով, թե ինչպես են իր պատմությունում նկարագրած միսիոներները հետևել միմյանց սիրելու Տիրոջ խորհրդին.

Նկար
Elder Paul E. Koelliker

«Երկու երիտասարդ միսիոներ թակեցին մի դուռ, հուսալով գտնել մեկին, ով կընդունի իրենց ուղերձը: Դուռը բացվեց, և բավականին խոշոր մի մարդ ողջունեց նրանց` ոչ այնքան ընկերական ձայնով. «Ես կարծում էի, որ ասել եմ, որ այլևս չթակեք իմ դուռը: Ես արդեն զգուշացրել եմ ձեզ, որ եթե դուք երբևէ վերադառնաք, դա հաճելի փորձառություն չի լինի: Այժմ, հանգի՛ստ թողեք ինձ»: Նա արագ փակեց դուռը:

«Երբ երեցները հեռացան, ավելի փորձառու միսիոները, որն արդեն երկար ժամանակ էր ծառայում, իր ձեռքը դրեց կրտսեր միսիոների ուսին, որպեսզի մխիթարի և քաջալերի նրան: Նրանք չէին տեսնում, որ այդ մարդը պատուհանից նայում էր` համոզվելու համար, որ նրանք հասկացել են իր ուղերձը: Նա միանգամայն ակնկալում էր տեսնել նրանց ծիծաղելիս և ծաղրելիս իրենց այցելության հանդեպ իր անբարյացակամ պատասխանի շուրջ: Սակայն, քանի որ նա ականատես եղավ երկու միսիոներների միջև բարության արտահայտությանը, նրա սիրտն անմիջապես փափկեց: Նա կրկին բացեց դուռը և խնդրեց միսիոներներին վերադառնալ ու կիսվել իրենց ուղերձով իր հետ։

«… Իրար հանդեպ սեր ունենալու այս սկզբունքը և քրիստոսակենտրոն ունակություն զարգացնելը մեր մտածելու, խոսքի և վարքի մեջ հիմնարար դեր ունի Քրիստոսի աշակերտ և Նրա ավետարանի ուսուցիչ դառնալու գործում» («Նա իսկապես սիրում է մեզ», Ensign կամ Լիահոնա, մայիս 2012, 17)։

  1. Կարդացեք «Սիրեք միմյանց» երգի խոսքերը (Hymns, no. 308), և մտածեք ձեզ ծանոթ որևէ մեկի մասին, ով հեշտ ճանաչելի է որպես Հիսուս Քրիստոսի աշակերտ՝ ուրիշների հանդեպ իր սերը ցուցաբերելու պատճառով։ Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք այն մասին, թե ինչպես է այս անձը սեր ցուցաբերում ուրիշների հանդեպ և ինչ կերպ կցանկանայիք հետևել նրա օրինակին։ Գրեք նաև մի նպատակ այն մասին, թե ինչ եք անելու ուրիշներին սիրելու համար՝ այնպես, ինչպես Փրկիչն է սիրում նրանց։

Համաձայն Հովհաննես 13.36–38 հատվածների, այն բանից հետո, երբ Պետրոսը հայտարարեց, որ կդնի իր կյանքը Հիսուս Քրիստոսի համար, Հիսուսը ասաց Պետրոսին, որ նախքան աքլորի կանչելը, նա երեք անգամ ուրանալու էր Հիսուսին։

  1. Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարությունների տակ.

    Ես ուսումնասիրեցի Հովհաննես 13 գլուխը և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.