Գրադարան
Մաս 13, Օր 4. Հովհաննես 5–6


Մաս 13. Օր 4

Հովհաննես 5–6

Նախաբան

Երուսաղեմում Հիսուսը մասնակցեց մի տոնի (հավանաբար, Զատիկին) և բուժեց մի անդամալույծ մարդուն Բեթհեզդայի ավազանի մոտ։ Նա նաև նշեց այլ վկաների, ովքեր վկայել էին Նրա աստվածայնության մասին։ Գալիլեայից վերադառնալուց հետո, Նա հրաշալի կերպով կերակրեց ավելի քան 5000 հոգանոց մարդկանց բազմությունը և ուսուցանեց, որ Ինքը Կյանքի Հացն է։

Հովհաննես 5․1–30

Հիսուսը բուժում է տկար մարդուն շաբաթ օրը և ուսուցանում է Հոր հետ Իր հարաբերության մասին։

Խորհեք, թե երբ եք դուք կամ ձեզ ծանոթ մեկը կոտրել որևէ կարևոր կամ արժեքավոր բան։

Նկար
broken clay pot

Որպես Երկնային Հոր զավակներ՝ մենք բոլորս կարևոր ենք և ունենք մեծ արժեք։ Սակայն, մեր ընտրությունների կամ հանդիպած խնդիրների պատճառով, երբեմն մենք կարող ենք մեզ կոտրված զգալ կամ մեզ կարող է թվալ, որ քիչ նշանակություն ունենք։

Ի՞նչ կերպ կարող է մարդ կոտրված լինել հոգևորապես, ֆիզիկապես կամ հոգեպես։

Հիշեք այն պահերը, երբ դուք հնարավոր է այսպես զգացած լինեք։ Հովհաննես 5.1–9 հատվածներն ուսումնասիրելիս, գտեք մի ճշմարտություն, որը կարող է ձեզ մխիթարել և տալ հույս, երբ կոտրված եք զգում։

Հովհաննես 5.1 հատվածում կարդում ենք, որ Գալիլեայում ծառայելուց հետո, Հիսուս Քրիստոսը ճամփորդեց Երուսաղեմ՝ հրեաների տոնը, ամենայն հավանականությամբ՝ Զատիկը նշելու համար (տես John 5:1, տողատակի ծանոթագրություն a)։ Երբ Երուսաղեմում էր, Նա գնաց մի ավազանի մոտ տաճարի մոտակայքում։

Կարդացեք Հովհաննես 5.2–4, ուշադրություն դարձնելով, թե ովքեր էին հավաքվել ավազանի շուրջ և նրանք ինչ էին սպասում։

Անառողջ, կույր, կաղ, և չորացած բառերը 3-րդ հատվածում նկարագրում են մարդկանց, ովքեր ինչ-որ կերպով հիվանդ էին, տկար կամ հաշմանդամ։ Այնտեղ երևի մի աղբյուր կար, որը ժամանակ առ ժամանակ հոսում էր ավազանի մեջ և անում այնպես, որ ջրի մակերեսը պղպջում էր (տես Bible Dictionary, “Bethesda”

Նկար
Elder Bruce R. McConkie

Տասներկու Առաքյալների Քվորումից՝ Երեց Բրյուս Ռ. Մակքոնկին ուսուցանել է հետևյալը․ «Բեթհեզդայի ավազանն անկասկած եղել է մի հանքային աղբյուր, որի ջրերն ունեցել են որոշակի բուժիչ հատկություն։ Սակայն որևէ ենթադրություն, որ հրեշտակն իջնում էր և շարժում այդ ջրերն այնպես, որ դրանց մեջ առաջին մտնողը կբուժվեր, եղել է մաքուր սնահավատություն։ Բուժիչ հրաշքները չեն գործվում այսպիսի կերպ» (Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1965–73], 1:188):

Խորհեք, թե ինչի նման կարող է լիներ ավազանի մոտի այդ տեսարանը, որտեղ այդքան շատ մարդիկ հուսով էին, որ կբժշկվեին, եթե առաջինը մտնեին ավազանը։

Կարդացեք Հովհաննես 5.5–7, ուշադրություն դարձնելով, թե Փրկիչն ում տեսավ պառկած ավազանի մոտ։

Ի՞նչ են այս հատվածներն ասում այն մարդու մասին, ում տեսավ Փրկիչը։ Ինչո՞ւ այդ մարդն ի զորու չէր առաջինը ջուրը մտնելու։

Նկար
Christ Healing the Sick at Bethesda

Կարդացեք Հովհաննես 5.8–9, ուշադրություն դարձնելով, թե ինչպես Փրկիչը պատասխանեց այդ մարդուն։

Նշեք «Եւ մարդն իսկոյն ողջացաւ» արտահայտությունը 9-րդ հատվածում: Բժշկումը տեղի ունեցավ Բեթհեզդայի ավազանի մոտ։ Բեթհեզդա բառը կարող է թարգմանվել որպես «ողորմության տուն» (Bible Dictionary, «Bethesda»)։ Ողորմությունը կարեկցանքը կամ բարությունն է։ Հիսուս Քրիստոսի Քավությունը ողորմության ամենամեծ արարքն է, որ երբևիցե կատարվել է:

Ինչո՞ւ Բեթհեզդան համապատասխան անուն էր այս վայրի համար, հատկապես այն բանից հետո, երբ Փրկիչը բժշկեց այդ մարդուն։

Ի՞նչ իմաստով մենք կարող ենք նմանվել Բեթհեզդա ավազանի եզրին գտնվող այդ մարդուն։

Մի ճշմարտություն, որ կարող ենք սովորել Փրկիչի կողմից այդ մարդուն բժշկելուց, այն է, որ Հիսուս Քրիստոսի զորությամբ և ողորմությամբ մենք կարող ենք բժշկվել:

Նկար
Elder Merrill J. Bateman

Այս ճշմարտությունն ավելի լավ հասկանլու համար, կարդացեք Յոթանասունական Երեց Մերիլ Ջ. Բեթմանի հետևյալ խոսքերը, ուշադրություն դարձնելով, թե նա ինչ է ասել ուղիների մասին, որոնցով Փրկիչը կարող է ձեզ բժշկել. «Ճիշտ ինչպես Բեթհեզդայի ավազանի մոտ այդ կաղ մարդը բժշկվելու համար կարիք է ունեցել ավելի ուժեղ մարդու, քան ինքը (տես Հովհաննես 5.1–9), այդպես էլ մենք ենք կախված Քրիստոսի քավության հրաշքներից, եթե մեր հոգիները պիտի բժշկվեն վշտից, տխրությունից և մեղքից։ … Քրիստոսով՝ կոտրված սրտերը նորոգվում են և խաղաղությունը փոխարինում է անհանգստությանը և տխրությանը» (“The Power to Heal from Within,” Ensign, May 1995, 13):

Կարևոր է հիշել, որ մենք կարող ենք բժշկվել այս կամ հաջորդ կյանքում՝ համաձայն Տիրոջ ժամանակի։

  1. Խորհրդածեք այն պահերի մասին, երբ դուք տեսել կամ զգացել եք, որ Հիսուս Քրիստոսի զորությունը, ողորմությունը և կարեկցանքն օգնել է ձեզ կամ որևէ մեկին, ով կոտրված է զգացել՝ թե հոգևորապես, թե ֆիզիկապես կամ հոգեպես։ Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք և ապա լրացրեք հետևյալ անավարտ նախադասությունը. Ես գիտեմ, որ Փրկիչը ողորմած և կարեկից է, որովհետև …

Հովհաննես 5.10–30 հատվածներում մենք կարդում ենք, որ ավելի ուշ Փրկիչը հանդիպեց այդ մարդուն տաճարում և նրան խորհուրդ տվեց այլևս մեղք չգործել։ Երբ հրեաների առաջնորդերն իմացան, որ այդ մարդը բժշկվել էր Հիսուսի կողմից շաբաթ օրը, նրանք սկսեցին հալածել Փրկչին և փորձում էին սպանել Նրան։ Հիսուսն ուսուցանեց հրեաների առաջնորդներին, որ բժշկելով այդ մարդուն Նա կատարում էր Երկնային Հոր աշխատանքը։ Ապա Փրկիչն ուսուցանեց Հոր հետ Իր հարաբերության մասին։ Նա նաև ուսուցանեց, որ նրանք, ովքեր հոգիների աշխարհում էին, շուտով ուսուցանվելու էին ավետարանը։

Հովհաննես 5.31–47

Հիսուսն ուսուցանեց բազմաթիվ վկաների մասին, ովքեր վկայում են Նրա աստվածության մասին։

Խորհեք այն պահի մասին, երբ որևէ մեկն ասել է ձեզ մի բան, որ դժվար է եղել հավատալ։

Ինչպե՞ս է որևէ պնդման ճշմարտացիությունն ամրանում ավելի քան մեկ վկայի առկայությամբ։

Կարդացեք Հովհաննես 5.31 հատվածը, ուշադրություն դարձնելով, թե ինչ է ասել Փրկիչն Երկնային Հոր հետ Իր հարաբերության անձնական վկայի մասին։

Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը հստակեցնում է Հովհաննես 5.31–32 հատվածները.

«Ուստի, թեև ես եմ ինձ համար վկայում, իմ վկայությունը ճշմարիտ է։

«Քանզի ես մենակ չեմ. կա մեկ ուրիշը, ով վկայում է ինձ համար» (Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Հովհաննես 5.32–33)։

Փրկիչը սովորեցնում էր հրեաներին, որ նրանք, ի լրումն Իր վկայության, ունեին նաև ուրիշ վկաներ։

Կարդացեք հետևյալ հատվածները և բացահայտեք մյուս վկաներին, ովքեր վկայում են Հիսուսի աստվածության մասին.

Հովհաննես 5.32–35.

Հովհաննես 5.36.

Հովհաննես 5.37–38.

Հովհաննես 5.39.

Հովհաննես 5.45–47.

Չնայած, որ կային շատ վկաներ Հիսուս Քրիստոսի մասին, հրեաների առաջնորդները չէին հավատում Հիսուսի աստվածայնությանը։ Նկատեք, որ Հովհաննես 5.39 հատվածում, երբ Հիսուսը խոսեց սուրբ գրությունների մասին, Նա ասեց, «թե նորանցով ունիք յաւիտենական կեանք»: «Շատ հրեաներ Հիսուսի օրոք ուսումնասիրում էին սուրբ գրությունները, հավատալով, որ այդ ուսումնասիրությամբ նրան ստանալու էին հավերժական կյանք։ … Փրկիչը փորձել է ուղղել այդ կեղծ հավատալիքը, ուսուցանելով, որ սուրբ գրությունները, որոնք հրեաները դիտել են որպես գերագույն հեղինակավոր աղբյուր, վկայել են, որ հավերժական կյանքը ոչ թե սուրբ գրությունների մեջ է, այլ Հիսուս Քրիստոսին հետևելու մեջ։ Հրեաները նաև թերանում էին հասկանալ, որ սուրբ գրությունները Քրիստոսի խոսքերն են և դրանց նպատակն է բերել մարդկանց Քրիստոսի մոտ, քանզի Նա կյանքի և ճշմարտացիության գերագույն աղբյուրն է» (Ուսանողի Նոր Կտակարանի Ձեռնարկ [Եկեղեցու Կրթական Համակարգի ձեռնարկ, 2014], 219–220):

Կարդացեք Հովհաննես 5.40, ուշադրություն դարձնելով, թե ինչ պետք է հրեաներն անեին, որ ձեռք բերեին հավերժական կյանք։

Չնայած հրեաներն ուսումնասիրում էին սուրբ գրությունները, նրանք ի՞նչ հրաժարվեցին անել, որը օգնելու էր նրանց ստանալ հավերժական կյանք։

Օգտագործելով այն, ինչ սովորում եք Փրկչի ուսմունքներից Հովհաննես 5.39–40 հատվածներում, լրացրեք հետևյալ սկզբունքը. Միայն գալով մենք կարող ենք ստանալ հավերժական կյանք:

Հիշեք, որ հավերժական կյանքը ներառում է Երկնային Հոր նման դառնալը և Նրա ներկայության մեջ մեր ընտանիքի անդամների հետ հավերժ ապրելը։ Այս պարգևը ստանալու համար մենք պիտի գանք Հիսուս Քրիստոսի մոտ գործադրելով հավատք առ Նա, ապաշխարելով մեր մեղքերից, ստանալով ավետարանի արարողությունները, պահելով մեր ուխտերը և հնազանդվելով Տիրոջ պատվիրաններին։

Խորհեք, թե ինչու Հիսուս Քրիստոսի մոտ գալը էական է հավերժական կյանք ստանալու համար։

  1. Նայեք վերոհիշյալ ձեր գրած Հիսուս Քրիստոսի վկաներին։ Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե ինչպես է Հիսուս Քրիստոսի վկաներից մեկն օգնել ձեզ (կամ կարող է օգնել ձեզ) գալ Նրա մոտ։

Խորհրդածեք, թե ինչ եք անելու, որ ավելի լիովին գաք Փրկչի մոտ, որպեսզի կարողանաք ստանալ հավերժական կյանք:

Հովհաննես 6․1–59

Հիսուս Քրիստոսը ուսուցանում է, որ Նա Կյանքի Հացն է

Հովհաննես 6.1–13 հատվածներում մենք կարդում ենք, որ Գալիլեա վերադառնալուց հետո, Հիսուսը հինգ բոքոն հացով և երկու փոքր ձկով հրաշքով կերակրեց ավելի քան 5000 մարդ։ (Դուք ուսումնասիրել եք այս իրադարձությունը Մատթևոս 14 և Մարկոս 6 թեմաներին նվիրված դասերին։)

Կարդացեք Հովհաննես 6.14–15 հատվածները, ուշադրություն դարձնելով, թե ժողովուրդն ինչ ցանկացավ անել այն բանից հետո, երբ Հիսուսը հրաշքով կերակրեց նրանց։

Հիսուսի օրոք հրեաների մեջ մի ավանդույթ ենթադրում էր, որ երբ Մեսիան, կամ Իսրայելի թագավորը գա, Նա կերակրելու է ժողովրդին երկնքի հացով։

Հովհաննես 6.16–21 հատվածներն արձանագրում են, որ Փրկիչն ուղարկեց իր աշակերտներին Գալիլեայի ծովի մյուս կողմ, և ապա, ուշ գիշերին, երբ աշակերտները դժվարությամբ թիավարում էին ալիքների ու քամու դեմ, Հիսուսը քայլեց ծովի վրայով, որ միանա նրանց։ Այս իրադարձության Հովհաննեսի պատմությունը շեշտում է, որ երբ աշակերտները «կամենում էին» Հիսուսին ընդունել նավի մեջ, նրանք «շուտով» անվտանգ հասան այնտեղ, ուր գնում էին (Հովհաննես 6.21): Երբ մենք պատրաստակամ ընդունում ենք Փրկչին և Իր ուսմունքները, Նա կարող է ապահով առաջնորդել մեզ մահկանացության դժվարությունների միջով։

Հովհաննես 6.22–59 արձանագրում է, որ ժողովրդից շատերը, ում Հիսուսը հրաշքով կերակրել էր, ճամփորդեցին Կափառնայում, փնտրելով Նրան, ցանկանալով ավելի շատ հաց ճաշակել։ Որոշ մարդիկ տրտնջում էին Փրկչի դեմ, որովհետև Նա ուսուցանում էր, որ Նա երկնքից իջած հացն է։ Հիսուսն ուսուցանեց, որ Նա Կյանքի Հացն է և եթե մարդիկ գան Իր մոտ և ընդունեն Իր ուսմունքներն ու Քավությունը, նրանք կստանան հավերժական կյանք։

Հովհաննես 6․60–71

Պետրոսը վկայում է, որ Հիսուսն ունի հավերժական կյանքի խոսքերը

Մտածեք այն մասին, երբ դուք պետք է ընտրեիք շարունակել անել որևէ դժվար բան կամ թողնեիք այն։

Նկար
violinist, runner

Այն բանից հետո, երբ Հիսուսն ուսուցանեց, որ Նա Կյանքի Հացն է, Նրա մի քանի աշակերտներ ընտրության առաջ են կանգնել՝ շարունակել, թե չշարունակել հետևել Նրան։ Կարդացեք Հովհաննես 6.60, 66 հատվածները, պարզելով, թե Հիսուսի աշակերտներից շատերն ինչպես արձագանքեցին Նրա ուսմունքներին։

«Խիստ է այդ բանը» արտահայտությունը 61-րդ հատվածում նշանակում է, որ նրանք զգացել են, որ Հիսուսի ուսումնքները չափազանց դժվար էին հետևելու համար։

Հիսուս Քրիստոսի ո՞ր ուսմունքներին հետևելը կարող է դժվար լինել որոշ մարդկանց համար մեր օրերում։ (Անհրաժեշտության դեպքում, ուշադրություն դարձրեք Երիտասարդներին զորացնելու համար գրքույկում գտնվող ուսմունքների վրա, որոնք կարող են դժվարին լինել որոշ երիտասարդների համար։)

Կարդացեք Հովհաննես 6.67–69 հատվածները, ուշադրություն դարձնելով Հիսուսի Իր Առաքյալներին տված հարցին և այդ հարցին տված Պետրոսի պատասխանին։

Մի ճշմարտություն, որ մենք կարող ենք սովորել Պետրոսի պատասխանից՝ այն է, որ Հիսուս Քրիստոսի մասին ամուր վկայությունը կօգնի մեզ մնալ հավատարիմ այն ժամանակ, երբ կարող է դժվար լինել հետևել Փրկչին կամ ապրել Նրա ուսմունքներով։ Գրեք այդ ճշմարտությունը ձեր սուրբ գրության մեջ Հովհաննես 6.67–69 հատվածների լուսանցքում։

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե ինչպես է ամուր վկայություն Փրկչի մասին օգնել ձեզ կամ ձեզ ծանոթ մեկին` մնալ հավատարիմ, նույնիսկ երբ ավետարանի ուսմունքները դժվարին են թվացել հետևելու համար։

  2. Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարությունների տակ.

    Ես ուսումնասիրեցի Հովհաննես 5–6 գլուխները և ավարտեցի այս դասը (ամսաթիվ)։

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և կռահումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.