Գրադարան
Մաս 12, Օր 3. Ղուկաս 23-24


Մաս 12. Օր 3

Ղուկաս 23-24

Նախաբան

Փրկիչը մեղադրվեց Պիղատոս Պոնտացու և Հերովդես Անտիպասի առաջ: Նրանցից ոչ մեկը Փրկիչին մեղավոր չհամարեց այն մեղքերի համար, որոնցում Հրեաները նրան մեղադրում էին, բայց, այնուամենայնիվ, վճիռ կայացրին Նրան խաչել: Հիսուսը ներեց Հռոմեացի զինվորներին, ովքեր Նրան խաչեցին և հավաստիացրեց այն ավազակին, ում նույնպես խաչում էին, որ մահից հետո հավերժական կյանք գոյություն ունի: Հիսուսի մահվանից հետո Նրա մարմինը դրվեց Արիմաթեացի Հովսեփին պատկանող գերեզմանում: Հիսուս Քրիստոսի մահվան երրորդ օրը հրեշտակները գերեզմանի մոտ մի խումբ կանանց հայտարարեցին Նրա Հարության մասին: Ավելի ուշ Հիսուսը հայտնվեց Իր Առաքյալներին և այլոց, ցույց տվեց նրանց Իր հարություն առած մարմինը և լիազորեց նրանց քարոզել ապաշխարություն և լինել Իր վկաները:

Ղուկաս 23

Փրկիչը մեղադրվում է Պիղատոսի և Հերովդեսի առաջ և խաչվում երկու ավազակների միջև:

Մտածեք այն մասին, երբ ինչ-որ մեկը ձեր նկատմամբ սխալ է վերաբերվել։ Ինչպե՞ս դուք պատասխանեցիք այդ իրավիճակում:

Ղուկաս 23-ը ուսումնասիրելիս փնտրեք մի ճշմարտություն, որը կօգնի ձեզ հասկանալ` ինչպես պատասխանել, երբ զգում եք, որ ձեզ սխալ են վերաբերվել:

Հիշեք, որ Հիսուսի` Գեթսեմանում տառապելուց հետո, քահանայապետերը բանտարկեցին Նրան և մահվան դատապարտեցին: Այնուհետև նրանք տարան Նրան Պիղատոսի` Հրեաստանի Հռոմեացի ղեկավարի մոտ և պահանջեցին, որ նա Հիսուսին մահվան դատապարտի: Պիղատոսը ոչ մի հանցանք չգտավ Հիսուսի արածների մեջ: Նա ուղարկեց Հիսուսին, որ դատվի Հերովդես Անտիպասի կողմից, ով Հռոմեական Կայսրության ներքո Գալիլեայի և Փերեայի տարածքներն էր ղեկավարում: Հերովդեսը նույնպես Հիսուսին մեղավոր չհամարեց, ուստի Պիղատոսը ասաց մարդկանց, որ կպատժի Հիսուսին և ազատ կարձակի: Ողջ բազմությունը աղաղակում էր, որ արձակեն Բարաբբային՝ մի մարդասպանի, և պահանջում որ Հիսուսը խաչվի նրա փոխարեն: Պիղատոսը ազատ արձակեց Բարաբբային, իսկ Հիսուսին նրանց կամքին մատնեց, որ խաչվեր (տես Ղուկաս 23.1-25-ը):

Կարդացեք Ղուկաս 23.32-34-ը և Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Ղուկաս 23.35-ը (Ղուկաս 23.34, ծանոթագրությունգ)` փնտրելով, թե ինչի համար Փրկիչը աղոթեց, երբ խաչվում էր: Գուցե կամենաք նշել Նրա աղոթքը ձեր սուրբ գրություններում:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ինչո՞ւ է Փրկիչի աղոթքը այդ պահին այդքան ուշագրավ:

    2. Ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել Փրկիչի օրինակից այն մասին, թե ինչպես պատասխանել, երբ ուրիշները մեզ վատ են վերաբերվում: (Պատասխանեք այս հարցին` լրացնելով հետևյալ սկզբունք-հայտարարությունը. Մենք կարող ենք հետևել Հիսուս Քրիստոսի օրինակին` ընտրելով .)

Ուրիշներին ներել չի նշանակում, որ մենք ներում ենք ինչ-որ մեկին իր կատարածի համար պատասխանատվություն կրելուց: Ոչ էլ նշանակում է, որ մենք պետք է դնենք մեզ այնպիսի իրավիճակներում, որ մարդիկ կարողանան մեզ վատ վերաբերվել: Ավելին, ներողամտություն նշանակում է սիրով վերաբերվել նրանց, ովքեր մեզ վատ են վերաբերվել և չտածել բարկություն կամ վիրավորանք նրանց նկատմամբ (տես սուրբ գրությունների ուղեցույց «Forgive,»scriptures,lds.org):

Մտածեք, թե արդյոք կա՞ մեկը, ում դուք պետք է ներեք: Երբեմն ծայրահեղ դժվար է լինում ներել ուրիշներին: Կարդացեք Նախագահ Գորդոն Բ. Հինքլիի հետևյալ խոսքերը, տեսնելով, թե ինչպես կարող եք պայքար մղել, որ ներեք ինչ-որ մեկին.

Նկար
Նախագահ Գորդոն Բ. Հինքլի

«Ես աղաչում եմ, որ դուք ներելու ուժ խնդրեք Տիրոջից: … Դա կարող է հեշտ չլինել և կարող է արագ տեղի չունենալ: Սակայն, եթե փնտրեք անկեղծ սրտով և զարգացնեք դա, ապա այն կգա» (“Of You It Is Required to Forgive,” Ensign, June 1991, 5): … Քո սրտի մեջ խաղաղություն կիջնի, որն այլ կերպ անհնարին կլիներ: Դա կլինի Նրա հանգստությունը, ով ասաց.

«Քանզի, եթե դուք մարդկանց իրանց յանցանքները թողէք, ձեր Երկնաւոր Հայրն էլ ձեզ կթողէ:

Իսկ եթե դուք մարդկանց չէք թողիլ նորանց յանցանքները, ձեր Հայրն էլ չի թողիլ ձեր յանցանքները» (Մատթ. 6.14–15)» (“Of You It Is Required to Forgive,” Ensign, Հունիս 1991, 5):

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում կատարեք հետևյալ հանձնարարությունները.

    1. Պատասխանեք հետևյալ հարցերին. Ձեր կարծիքով, ինչպե՞ս կարող է մեր մեջ ուժ գտնելու համար աղոթելը օգնել մեզ ներել ինչ-որ մեկին, ով մեզ վատ է վերաբերվել:

    2. Գրեք, թե երբ եք դուք կամ ձեր ծանոթը ներել մեկ ուրիշին: Հիշեք, որ չպիտի կիսվեք խիստ անձնական տեղեկությամբ:

Փորձեք հետևել Հիսուս Քրիստոսի օրինակին և ներեք նրանց, ովքեր վատ են վերաբերվել ձեզ: Աղոթեք այդպես վարվելու ուժի և ունակություն համար: (Հիշեք, որ Տերը դատապարտում է վիրավորական վարքագծի ցանկացած դրսևորում` մարմնական, սեռական, բառային կամ զգայական: Որևէ տիպի չարաշահումը կամ կոպիտ վերաբերմունքը, ներառյալ ուժով իրեն ենթարկելը, Հիսուս Քրիստոսի ուսմունքներին դեմ է: Չարաշահման զոհերը պետք է հավաստիացվեն, որ նրանք մեղավոր չեն մյուսների վնասակար վարքագծի համար: Նրանք մեղքի զգացում չպիտի ունենան: Չարաշահման զոհերը պետք է անմիջապես օգնություն խնդրեն իրենց եպիսկոպոսից կամ ճյուղի նախագահից:)

Նկար
Խաչելությունը

Ղուկաս 23.35-38-ից մենք տեղեկանում ենք, որ Հրեա ղեկավարները և Հռոմեական զինվորները ծաղրում էին Փրկիչին, երբ Նա խաչված էր: Ընթերցեք Ղուկաս 23.39-43-ը` փնտրելով, թե ինչպես էին Փրկիչի երկու կողմերում խաչված չարագործները վերաբերվում Նրան: Կարող եք գրքում նշել այն արտահայտությունները կամ բառերը որոնք նշանակալից են ձեզ համար:

Ընթերցեք հետևյալ հայտարարությունը` փնտրելով, թե ինչ է նշանակում, երբ Փրկիչը չարագործներից մեկին ասում է, որ նա Իր հետ կլինի դրախտում.

«Սուրբ գրություններում դրախտ բառը օգտագործվում է տարբեր ձևերով: Առաջինը, այն նշանակում է խաղաղության և երջանկության վայր հետմահու հոգևոր աշխարհում, նախատեսված նրանց համար, ովքեր մկրտված են եղել և մնացել հավատարիմ (տես Ալմա 40.12,Մորոնի 10.34): …

Դրախտ բառի երկրորդ գործածությունը կարող եք գտնել Ղուկասի ավետարանի Փրկիչի խաչելության հատվածում: … Մարգարե Ջոզեֆ Սմիթը բացատրել է, որ … Տերը փաստորեն ասաց, որ չարագործը Իր հետ կլինի հոգիների աշխարհում» (Հավատքին հավատարիմ. Ավետարանական վկայակոչում [2004], 111, տես նաև History of the Church, 5:424–25):

Չարագործին ուղղված Փրկիչի խոսքերից` գրի առնված Ղուկաս 23.43-ում, մենք տեղեկանում ենք, որ բոլոր մարդկանց հոգիները մտնում են հոգևոր աշխարհ, երբ նրանք մահանում են:

Վարդապետություն և Ուխտեր 138-ից մենք սովորում ենք, որ երբ Փրկիչը մահացավ, Նրա հոգին մտավ դրախտ։ Սակայն Նա չի այցելել ամբարիշտ հոգիներին, ովքեր հոգևոր աշխարհի այն մասում էին, որը կոչվում էր հոգևոր բանտ: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 138.29-32-ը` փնտրելով, թե ինչ արեց Հիսուս Քրիստոսը հոգևոր աշխարհում և ինչ տեղի ունեցավ չարագործի հետ, երբ նա մահացավ և գնաց հոգևոր աշխարհ: Դուք, հնարավոր է, ցանկանաք անել խաչաձև հղումներ ՎևՈւ 138.29-32-իցՂուկաս 23.43-իկողքին ձեր սուրբ գրություններում:

Չնայած ավետարանը կքարոզվի այս չարագործին, նա Աստծու արքայությունում առանց հատուկ որոշման չի ստանա վեհացում: Չարագործը (և մյուսները, ովքեր մահանում են առանց ավետարանի գիտելիքի) կարիք կունենան զղջալու և ընդունելու տաճարային արարողությունները, որոնք կկատարվեն իրենց անունից (տես Վարդապետություններ և Ուխտեր 138.58-59):

Ղուկաս 23.44–56-ը վերաբերում է նրան, որ Փրկիչը մահացավ խաչի վրա: Այնուհետև Նրա մարմինը քաթանով փաթաթվեց և դրվեց գերեզմանում: Փրկիչի` խաչի վրա մահանալուն վերաբերվող նյութը լուսաբանվում է Մատթեոս 27-ում:

Ղուկաս 24

Հրեշտակները հայտարարեցին, որ Հիսուս Քրիստոսը հարություն է առել, և Հիսուսը հայտնվեց իր Առաքյալներին

Պատկերացրեք, որ դուք միսիոներ եք և հանդիպում եք մեկին, ով ասում է. «Ես գիտեմ շատերին, ովքեր չեն հավատում անդրշիրիմյան կյանքին: Նրանցից ոմանք ասում են, որ իրենք հավատում են Հիսուս Քրիստոսին, բայց չեն հավատում, որ Նա հարություն էր առել ֆիզիկական մարմնով: Նրանք ասում են, որ Նա շարունակել է ապրել միայն որպես հոգի: Ի՞նչ եք անում Հիսուս Քրիստոսի Քավությունը հիշելու համար»:

Ինչպե՞ս կպատասխանեիք այդ հարցին:

Կարդացեք Ղուկաս 24:1–4-ը` փնտրելով, թե ինչ պարզեցին կանայք հասնելով գերեզմանին, որտեղ դրվել էր Հիսուսի մարմինը:

Կարդացեք Ղուկաս 24.5-8-ը` փնտրելով, թե ինչ ասացին հրեշտակները կնոջը: Դուք կարող եք նշել այն, ինչ կգտնեք:

Ղուկաս 24.9-10-ից մենք սովորում ենք, որ կանայք հեռացան գերեզմանից և պատմեցին աշակերտներին, թե ինչ էին տեսել և լսել:

Կարդացեք Ղուկաս 24.11-ը` փնտրելով Առաքյալների արձագանքը կանանց խոսքերին:

Ամփոփեք, ինչպես արձագանքեցին Առաքյալները կանանց խոսքերին.

Կանանց պատմածը լսելուց հետո Պետրոսը վազեց դեպի գերեզմանը և միայն պատանքը տեսավ, բայց Հիսուսի մարմինը չկար (տես Ղուկաս 24.12):

Ղուկաս 24.13-32-ից մենք տեղեկանում ենք, որ հարություն առած Փրկիչը հայտնվեց Էմմաուսի ճանապարհին գտնվող երկու աշակերտներին: Երկու աշակերտները չճանաչեցին Հիսուսին, երբ Նա քայլում էր իրենց հետ և ուսուցանում նրանց օգտվել սուրբ գրություններից, քանի որ «նրանց աչքերը բացված չէին» (Ղուկաս 24.16): Փրկիչը չէր կամենում որ նրանք անմիջապես ճանաչեին Իրեն:

Կարդացեք Ղուկաս 24.32-ը ` փնտրելով, թե ինչպես ազդեցին երկու աշակերտների վրա սուրբ գրությունների Փրկիչի ուսուցումները: Կարող եք ընդգծել ձեր գտածը:

Երկու աշակերտները անմիջապես վերադարձան Երուսաղեմ և համեմատության մեջ դրեցին իրենց հետ պատահածը Առաքյալների և մյուս աշակերտների պատահածների հետ (տես Ղուկաս 24.33-35): Մինչ նրանք խոսում էին, Փրկիչը հայտնվեց:

Կարդացեք Ղուկաս 24.36-39-ը` փնտրելով վկայություն, որ Հիսուսը բառացիորեն հարություն էր առել և ուներ մարմին` կազմված մսից և ոսկորից: (Ղուկաս 24.36–39-ը սուրբ գրության սերտման հատվածներ են: Դուք կարող եք առանձնակի ձևով ընդգծել այն, որպեսզի կարողանաք հեշտությամբ գտնել:

Նկար
Հիսուսը ցույց է տալիս Իր վերքերը

Ձեր կարծիքով, ինչպե՞ս կզգայիք, եթե ներկա լինեիք հարություն առած Քրիստոսի` Իր աշակերտներին հայտնվելու ժամանակ:

Կարդացեք Ղուկաս 24.40–43-ը` փնտրելով, թե ուրիշ ինչ արեց Հիսուսը ցույց տալու համար, որ Ինքն ուներ շոշափելի (կամ ֆիզիկական) հարություն առած մարմին:

Այս հատվածներից մենք սովորում ենք, որ Հիսուս Քրիստոսը հարություն առած կենդանի արարած է մարմնով՝ կազմված մսից և ոսկորից: Բոլոր հարություն առած մարմինները ունեն փառաբանված միս և ոսկորներ:

Հետևյալ հայտարարությունը կարդալիս, ընդգծեք, թե ինչու է կարևոր հասկանալ այս վարդապետությունը և հավատալ դրան.

«Հիսուս Քրիստոսի քավության շնորհիվ բոլոր մարդիկ հարություն կառնեն` փրկված ֆիզիկական մահից (տես 1 Կորնթացիս 15:22): Հարությունը հոգու և մարմնի վերամիավորումն է կատարյալ, հավերժական վիճակում, այլևս ոչ ենթակա հիվանդության կամ մահվան (տես Ալմա 11.42-45): …

«Հարության վկայության հասկացությունը կարող է տալ ձեզ հույս և հեռանկար, մինչ դուք մարտահրավերների, փորձությունների և կյանքի հաղթանակների եք հանդիպում: Դուք կարող եք հանգստություն գտնել` համոզված լինելով, որ Փրկիչը կենդանի է և որ Իր Քավության միջոցով «Նա ջարդեց մահվան կապանքները, որպեսզի գերեզմանը հաղթանակ չունենա, և որ մահվան խայթը կուլ գնա փառքի հույսերին (Ալմա 22.14)» (Հավատքին հավատարիմ, 139–40):

Փրկության ծրագիրը ուսուցանում է մեզ, որ Ադամի և Եվայի Անկումը բերեց ֆիզիկական և հոգևոր մահ: Մենք անկարող կլինեինք վերադառնալ և բնակվել Երկնային Հոր հետ, եթե չլիներ Քավիչը` պայմանով, որ հաղթահարեր մեղքը և մահը: Հիսուս Քրիստոսի Քավությունն ու Հարությունը մեզ հնարավորություն տվեցին հաղթահարել Անկման հետևանքները:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում բացատրեք, թե ինչու է կարևոր հասկանալ Հիսուսի Հարության վարդապետությունը և հավատալ դրան, և թե ինչու է այն կարևոր ձեզ համար:

Նկար
սուրբ գրությունների սերտման պատկերակ
Սուրբ գրությունների սերտում. Ղուկաս 24.36–39

  1. Ընթերցեք սցենարը, որտեղ դուք միսիոներ եք և հանդիպում եք մեկին, ով հարցնում է ձեզ Քրիստոսի Հարության մասին: Օգտագործելով մեր սովորածը Ղուկաս 24.36-39-ից, պատասխան գրեք այս անձնավորության հարցին ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում:

  2. Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի Ղուկաս 23–24-ը և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ: