Գրադարան
Մաս 15, Օր 1. Հովհաննես 11


Մաս 15. Օր 1

Հովհաննես 11

Նախաբան

Մարիամը և Մարթան Հիսուսին լուր ուղարկեցին իրենց եղբայր Ղազարոսի հիվանդության մասին: Հիսուսն ուշացրեց Իր գալը՝ ժամանելով չորս օր Ղազարոսի մահից հետո։ Սիրով և կարեկցանքով՝ Հիսուսը կենդանացրեց մահացած Ղազարոսին։ Աստվածային զորության այդ տպավորիչ դրսևորումը շեշտել է, որ Հիսուսը Մեսիան էր և ուներ զորություն մահվան վրա։ Այդ հրաշքի մասին իմանալուց հետո, քահանայապետերը և փարիսեցիները դավադրեցին սպանել Հիսուսին և Ղազարոսին։

Հովհաննես 11․1–46

Հիսուսը կենդանացնում է մահացած Ղազարոսին

  1. Մտածեք մի փորձության կամ մարտահրավերի մասին, որով դուք (կամ ձեր ծանոթներից մեկը) անցել եք կամ ներկայումս անցնում եք։ Ապա պատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում.

    1. Ի՞նչ կերպ կարող է մարդկանց հավատքն առ Աստված ազդեցություն կրել այն ժամանակ, երբ նրանք փորձություններ և մարտահրավերների են հանդիպում իրենց կյանքում։

    2. Ինչո՞ւ են որոշ մարդիկ ընտրում հրաժարվել իրենց հավատքից առ Աստված ունեցած փորձությունների և խնդիրների պատճառով։

Հովհաննես 11 հատվածներն ուսումնասիրելիս, ուշադրություն դարձրեք ճշմարտությունների վրա, որոնք կարող են օգնել ձեզ ավելացնել ձեր հավատքն առ Աստված, երբ դուք զգում եք փորձառություններ և խնդիրներ ձեր կյանքում։

Կարդացեք Հովհաննես 11.1–3 հատվածները, ուշադրություն դարձնելով մի փորձության վրա, որը զգում էին Հիսուսի որոշ ընկերները։

Ձեր կարծիքով, ինչո՞ւ էին Ղազարոսի քույրերը Հիսուսին լուր ուղարկել նրա հիվանդության մասին։

Հիսուսը Բեթաբարայում էր (տես Հովհաննես 1.28, 10.40), որը մոտավորապես մեկ օրվա ճանապարհ էր Բեթանիայից՝ արևելյան ուղղությամբ։ Հետևաբար, Հիսուսին այս լուրը հասցնելու համար մարդը ծախսելու էր առնվազն մեկ օր և ևս մեկ օր ծախսելու էր Հիսուսը՝ Բեթանիա ճամփորդեու համար։

Կարդացեք Հովհաննես 11.4–7, ուշադրություն դարձնելով, թե ինչ կերպով է Հիսուսը արձագանքել Ղազարոսի հիվանդության մասին լսելու լուրին։

Իմանալով այն, որ Հիսուսը սիրում էր Մարթային, Մարիամին և Ղազարոսին, աշակերտները գուցե ակնկալում էին, որ Հիսուսն անմիջապես կմեկներ Բեթանիա և կբուժեր Ղազարոսին։ Կամ, միգուցե Հիսուսը խոսքով կբուժեր Ղազարոսին հեռավորության վրա, ինչպես Նա արել էր ազնվականի տղայի համար (տես Հովհաննես 4.46–53)։ Սակայն, Հիսուսը մնաց Փերեայում ևս երկու օր։

Ըստ Հովհաննես 11.4 հատվածի, ի՞նչ ասաց Հիսուսը, որ իրականանալու էր Ղազարոսի հիվանդության միջոցով։

Հովհաննես 11.8–10 հատվածներում մենք սովորում ենք, որ աշակերտներից մի քանիսը խորհուրդ տվեցին Հիսուսին չվերադառնալ Հրեաստան, որտեղ գտնվում էր Բեթանիան, որովհետև հրեական առաջնորդները ձգտում էին սպանել նրան։

Նկար
Elder Bruce R. McConkie

Տասներկու Առաքյալների Քվորումից՝ Երեց Բրուս Ռ. Մակքոնկին տվել է հետևյալ բացատրությունը Փրկչի պատասխանի մասին, որն արձանագրված է Հովհաննես 11.9–10 հատվածներում: «Անշուշտ, Հիսուսը կգնար Հրեաստան, չնայած մահվան սպառնալիքների, որոնք առճակատել են նրան այնտեղ։ [Այս հատվածներում Հիսուսն ուսուցանել է.] «Թեև դա իմ կյանքի 11-րդ ժամն է, այնուամենայնիվ, օրն ունի 12 ժամ, և այդ նշանակված ժամանակահատվածի ընթացքում ես կկատարեմ ինձ հանձնարարած աշխատանքը՝ առանց գայթակղության ու աներեր։ Սա է ժամանակը, որ տրվել է ինձ, որպեսզի կատարեմ իմ աշխատանքը։ Ես չեմ կարող սպասել այն գիշերվան, երբ հակադրությունը հնարավոր է մեղմանա։ Նա, ով խուսափում է իր պարտականություններից և հետաձգում իր գործերը մինչև գիշեր, կսայթաքի մթության մեջ և կձախողվի իր աշխատանքում»» (Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1965–73], 1:531):

Կարդացեք Հովհաննես 11.11–15 հատվածները, ուշադրություն դարձնելով, թե ինչ է Հիսուսն ասել Ղազարոսի վիճակի մասին։

Կարող եք նշել Փրկչի խոսքերն այն բանի վերաբերյալ, թե ինչու էր Նա ուրախ, որ այնտեղ չի եղել Ղազարոսին հիվանդությունից բուժելու համար, – «որ դուք հաւատաք ինձ» (Հովհաննես 11.15)։ Նա նշել է, որ այն, ինչ Նա անելու էր Բեթանիայում, օգնելու էր Իր աշակերտներին ավելացնել իրենց հավատքն առ Նա։

Հովհաննես 11.16 հատվածում, Թովմաս Առաքյալը խրախուսել է իր ընկերակից աշակերտներին միանալ իրեն, որ գնան Հրեաստան, նույնիսկ եթե դա նշանակեր Նրա հետ մահանալը։

Կարդացեք Հովհաննես 11.17 հատվածը, ուշադրություն դարձնելով, թե Ղազարոսը որքան ժամանակ էր մահացած, մինչև որ Հիսուսը եկավ Բեթանիա։

Երեց Մակքոնկին բացատրել է Ղազարոսի՝ չորս օր արդեն մահացած լինելու նշանակությունը. «Քայքայումն արդեն ընթացքի մեջ էր, մահը վաղուց հաստատվել էր բացարձակ որոշակիությամբ։ … Հրեաների համար չորս օրվա ժամկետն ուներ հատուկ նշանակություն. նրանց մոտ հավատալիք կար, որ չորրորդ օրը հոգին վերջնականապես և անդառնալիորեն հեռացած է լինում դիակի մոտից» (Doctrinal New Testament Commentary, 1:533)։

Եթե դուք լինեիք Մարթան կամ Մարիամը, ի՞նչ հնարավոր է դուք մտածեիք կամ զգայիք, երբ Հիսուսը չեկավ մինչև որ Ղազարոսն արդեն չորս օր մահացած էր։

Կարդացեք Հովհաննես 11.18–27 հատվածները, որ հայտնաբերեք, թե ինչպես է Մարթան արձագանքել այդ փորձության ժամանակ։ Դուք կարող եք նշել խոսքերը, որոնք ցույց են տալիս Մարթայի ընտրությունը հավատք գործադրել առ Հիսուս Քրիստոս այդ փորձության ժամանակ: Մտածեք ձեր նշած խոսքերից յուրաքանչյուրի մասին և թե ինչն է ամենաշատը տպավորություն թողնում ձեզ վրա։

Մարթայի օրինակից մենք սովորում ենք, որ մենք կարող ենք կատարել ընտրություն, որ հավատք գործադրենք առ Հիսուս Քրիստոս մեր փորձությունների ժամանակ:

Տասներկու Առաքյալների Քվորումից՝ Երեց Դալլին Հ. Օուքսի հետևյալ խոսքերում ուշադրություն դարձրեք, թե ինչ է պահանջվում մեզանից, երբ գործադրում ենք հավատք առ Հիսուս Քրիստոս.

Նկար
Elder Dallin H. Oaks

«Ավետարանի առաջին սկզբունքը հավատքն է առ Տեր Հիսուս Քրիստոս: Հավատք նշանակում է ապավինում՝ ապավինում Աստծո կամքի վրա, ապավինում Նրա ուղիով գործեր անելու վրա և ապավինում Նրա ժամանակացույցի վրա։ Մենք չպետք է փորձենք հարկադրել մեր ժամանակացույցը Նրա ժամանակացույցի փոխարեն։ …

«Արդարև, մենք չենք կարող ունենալ ճշմարիտ հավատք առ Տերը` առանց կատարյալ ապավինում ունենալու ինչպես Տիրոջ կամքի, այնպես էլ Տիրոջ ժամանակի նկատմամբ» (“Timing,” Ensign, Oct. 2003, 12)։

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր մեզ համար գործադրել հավատք առ Տիրոջ կամքը և Իր ժամանակը մեր փորձառությունների ընթացքում։

    2. Ինչպե՞ս եք ընտրում հավատք գործադրել ձեր ներկայիս փորձությունների մեջ։ (Կամ ինչպե՞ս եք ընտրելու հավատք գործադրել, երբ փորձառություններ հայտնվեն ձեր կյանքում:)

Վերանայեք Հովհաննես 11.25–26 հատվածները, ուշադրություն դարձնելով, թե ինչ ճշմարտություններ մենք կարող ենք սովորել այն բանից, որ Փրկիչն ուսուցանել է Մարթային։ Օգտակար կլինի իմանալ, որ «յաւիտեան չի մեռնիլ» արտահայտությունը 26-րդ հատվածում վերաբերում է երբեք երկրորդ մահը չզգալուն կամ Աստծո թագավորությունից և ներկայությունից վտարված լինելուն։

Հետևյալ մտքերը երկու ճշմարտություններ են, որոնք սովորում ենք Փրկչի խոսքերից. Հիսուս Քրիստոսը հարությունն ու կյանքն է։ Եթե մենք հավատում ենք Հիսուս Քրիստոսին, կարող ենք ձեռք բերել հավերժական կյանք։

Կարդացեք Հովհաննես 11.28–37 հատվածները, ուշադրություն դարձնելով, թե ինչ է Մարիամն ասել Հիսուսին և ինչպես է Նա պատասխանել։ Նկատեք, որ խռովել բառը, ինչպես այն օգտագործված է 33-րդ և 38-րդ հատվածներում, նշանակում է՝ վշտանալ կամ մտահոգված լինել։

Ինչպե՞ս է Մարիամի խոսքերը 32-րդ հատվածում արտացոլում նրա հավատքն առ Փրկիչը։

Խորհրդածեք Հովհնաննես 11.35 հատվածի շուրջ։ Ձեր կարծիքով, ինչո՞ւ արտասվեց Հիսուսը։

Կարդացեք Հովհաննես 11.38–46 հատվածները, ուշադրություն դարձնելով, թե ինչ արեց Փրկիչը Մարիամի ու Մարթայի հետ արտասվելուց հետո։

Նկատեք, որ Ղազարոսը մեռելներից հարություն չառավ դեպի անմահ վիճակ։ Նրա հոգևոր մարմինը վերադարձվեց նրա ֆիզիկական մարմին, բայց նրա ֆիզիկական մարմինը դեռևս մահկանացու էր և կրկին ենթակա մահվան։

Նկար
Elder Bruce R. McConkie

Երեց Մակքոնկին ուսուցանել է մի կարևոր նպատակի մասին, որին Փրկիչը հասել է Ղազարոսին մեռելներից կենդանացնելու միջոցով. «Նա հիմք եր դնում՝ բոլոր ժամանակների համար շեշտադրելով իր ամենամեծ ուսմունքներից մեկը. Որ նա եղել է հարությունն ու կյանքը, որ անմահություն ու հավերժական կյանք ի հայտ են եկել իր միջոցով, և որ նրանք, ովքեր հավատացել են և պահել նրա խոսքերը չպետք է մահանան հոգևորապես» (Doctrinal New Testament Commentary, 1:531)։

Ինչպե՞ս է այս հրաշքը հանդիսացել Փրկչի Հարության նախանշան և ցուցադրել Նրա զորությունը մահվան վրա։ Ինչպե՞ս կարող ենք մենք օրհնվել հասկանալով Փրկչի զորությունը ապահովել անհամություն և հավերժական կյանք։

Նկատեք Հովհաննես 11.40 հատվածում, որ Հիսուսը հիշեցրել է Մարթային, որ եթե նա հավատա, ապա կտեսնի Աստծո փառքը։ Մտածեք, թե ինչպես են Մարթան ու Մարիամն իրենց հավատքը ցուցաբերել առ Հիսուս Քրիստոս այդ փորձության ժամանակ: Հիշեք, որ նրանք սկզբից հավատք են ցուցաբերել առ Հիսուս Քրիստոս՝ կանչելով Նրան, երբ Ղազարոսը հիվանդ էր, և նրանք շարունակել էին հավատալ և ապավինել Նրան նույնիսկ Ղազարոսի մահանալուց հետո։

Հովհաննես 11 գլխից մենք սովորում ենք, որ եթե մենք ընտրում ենք հավատք գործադրել առ Հիսուս Քրիստոս մեր փորձությունների ժամանակ, ապա մեր հավատքն առ Նա կհաստատվի և կխորանա։ Կարևոր է հիշել, որ ինչպես ցույց է տալիս Մարթայի ու Մարիամի փորձառությունը, մեր հավատքի այսպիսի հաստատումը գալիս է համաձայն Տիրոջ իմաստության և ժամանակի։

Ղազարոսին կյանքի ետ բերելը, չորս օր մահացած լինելուց հետո, ինչպե՞ս կարող էր հաստատել և ամրապնդել ոչ միայն Մարթայի ու Մարիամի հավատքն առ Փրկիչը, այլ նաև Նրա աշակերտների հավատքը։

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում կատարեք հետևյալ հանձնարարություններից մեկը կամ երկուսը.

    1. Նկարագրեք մի դեպք, երբ դուք ընտրել եք հավատք գործադրել առ Հիսուս Քրիստոս փորձության ժամանակ և արդյունքում ձեր հավատքը հաստատվել կամ ամրացվել է առ Նա։

    2. Գրեք մի բան, որ պատրաստվում եք անել, ինչը կօգնի ձեզ ընտրել հավատք գործադրել առ Հիսուս Քրիստոս փորձառությունների ժամանակ, որոնք զգում եք հիմա կամ կարող է զգաք։

Հովհաննես 11.47–57

Քահանայապետերը և փարիսեցիները խորհրդակցում են Հիսուսին սպանելու համար

Ղազարոսի մեռելներից կենդանացնելը եղել է ապացույց, որ Հիսուսն ունեցել է զորություն մահվան վրա։ Կարդացեք Հովհաննես 11.47–48 հատվածները, ուշադրություն դարձնելով, թե ինչպես արձագանքեցին քահանայապետերը և փարիսեցիները Հիսուսի կողմից Ղազարոսին մեռելներից կենդանացնելու մասին տեղեկությանը։

Ինչպես արձանագրված է Հովհաննես 11.49–57 հատվածներում, Կայիափան՝ քահանայապետը, հավանություն տվեց, որ սպանեին Հիսուսին, որպեսզի կանխարգելեին իրենց «երկրի եւ ազգի» զավթումը հռոմեացիների կողմից (Հովհաննես 11.48)։ «Քահանանենգության և անօրինությունների պատճառով» (2 Նեփի 10:5), հրեա առաջնորդները չէին ուզում կորցնել իրենց ազդեցիկ պաշտոններն իրենց երկրի ներսում։ Նրանք որոշեցին Հիսուսին մահվան ենթարկել, և հրաման տվեցին, որ Նրա գտնվելու վայրը իմացողները պետք է տեղեկացնեին իրենց, որ Նա ձերբակալվեր։

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարությունների տակ գրեք հետևյալը.

    Ես ուսումնասիրեցի Հովհաննես 11 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.