Գրադարան
Մաս 14, Օր 4. Հովհաննես 10


Մաս 14. Օր 4

Հովհաննես 10

Նախաբան

Հիսուսն ուսուցանել է, որ Նա Բարի Հովիվն է և կդնի Իր անձը Իր ոչխարների համար: Որոշ մարդիկ մեղադրեցին Նրան հայհոյանքի համար, որովհետև նա հռչակեց, որ Աստծո Որդին է։

Հովհաննես 10․1–24

Հիսուսն ուսուցանում է, որ Նա Բարի Հովիվն է և կդնի Իր անձը Իր մարդկանց համար

Եթե ձեզ խնդրեին կապած աչքերով ճանաչել ձեր ընտանիքի անդամներին կամ մոտիկ ընկերներին՝ դիպչելով նրանց դեմքերին, ձեր կարծիքով, կկարողանայի՞ք դա անել։ Եթե ձեր մոր աչքերը կապած լինեին, ձեր կարծիքով, նա կկարողանա՞ր ճանաչել իր բոլոր զավակներին միայն դիպչելով նրանց դեմքերին։

Մերձավոր Արևելքում մի հովիվի մի անգամ հարցրեցին, թե որքան լավ է նա ճանաչում իր ոչխարներին։ Նա պատասխանեց. «Եթե մի շորով կապեք աչքերս և բերեք ինձ մոտ որևէ ոչխար և միայն թույլ տաք, որ ձեռքերովս դիպչեմ նրա դեմքին, ես մեկ ակնթարթում կասեմ, արդյոք դա իմն է, թե ոչ Bible Manners and Customs [n.d.], 35)։

Եթե դուք հովիվ լինեիք, ձեր կարծիքով, ի՞նչ կպահանջվեր ձեր հոտի ոչխարներին ճանաչելու համար այնպես, ինչպես այդ հովիվն է ճանաչել։

  1. Կարդացեք Հովհաննես 10.14 և մտածեք, թե ինչու էր Հիսուսն Իրեն անվանում Բարի Հովիվ։ Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք հետևյալ նախադասությունը. Հիսուս Քրիստոսը Բարի Հովիվն է։ Ուսումնասիրելով Հովհաննես 10, ուշադրություն դարձրեք այն ճշմարտությունների վրա, որոնք սովորեցնում են մեզ, թե ինչպես է Փրկիչը մեր Բարի Հովիվը։ Ձեր օրագրում գրեք այս ճշմարտություններն այս նախադասության տակ։

Նրանք, ովքեր լսում էին Հովհաննես 10 գլխում արձանագրված Հիսուսի ուսմունքները, գիտեին ոչխարների, հովիվների և փարախների մասին։ Փրկչի օրերում հովիվներն ուղղորդում էին իրենց հոտերը դեպի սնունդ, ջուր և ապաստան օրվա ընթացքում։ Երեկոյան տարբեր հովիվներ հավաքում էին իրենց անհատական հոտերն ընդհանուր փարախում։ Փարախը մի քարանձավ է կամ ցանկապատած վայր, որը շրջապատված է քարե պատերով, որոնց վերևի մասի երկայնքով տեղադրված են սուր փշեր, որպեսզի դրանք կանխեն վայրի կենդանիներին և գողերին ներս մտնելուց։

Նկար
sheepfold

Կարդացեք Հովհաննես 10.1–5, ուշադրություն դարձնելով, թե ինչ է անում բարի հովիվը։ Գրեք այն, ինչ գտնում եք «Հիսուս Քրիստոսը Բարի Հովիվն է» նախադասության տակ՝ սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում:

Հովհաննես 10.3 նկարագրում է, թե ինչպես էր յուրաքանչյուր հովիվ մտնում դռնով և կանչում իր ոչխարներին անունով։ Միայն նրա հոտի ոչխարներն էին փարախից հետևում նրան, իսկ մնացած ոչխարները մնում էին տեղում։

Ինչո՞ւ էին ոչխարները հետևում միայն իրենց հովվին։

Նկատեք 1-ին և 5-րդ հատվածներում, թե ինչպես է Փրկիչը անվանել նրանց, ովքեր փորձում էին մտնել փարախն այլ ձևերով, ոչ թե դռնով։

Կարող է օգտակար լինել նշել, որ փարիսեցիները եղել են այն մարդկանց խմբի շարքերում, ում հետ խոսում էր Հիսուսը (տես Հովհաննես 9.40)։ Ի՞նչ իմաստով էին փարիսեցիներից շատերը գողերի, ավազակների և օտարների նման։

Հովհաննես 10.6 հատվածում մենք տեղեկանում ենք, որ փարիսեցիները չէին հասկանում, թե ինչ էր Հիսուսը ուսուցանում։ Կարդացեք Հովհաննես 10.7–10, ուշադրություն դարձնելով, թե ինչպես է Փրկիչը սկսել բացատրել փարախի խորհրդանշությունը։

Ուշադրություն դարձրեք, որ Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը հստակեցում է այն, ինչ Հիսուսը ասել է 7-րդ և 8-րդ հատվածներում։

«Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, ես եմ փարախի դուռը։

«Բոլորը, որ ինձանից առաջ եկան, ովքեր չվկայեցին իմ մասին, գողեր են և ավազակներ. և ոչխարները նրանց չլսեցին», (Ջոզեֆ Սմիթի թարգմանություն Հովհաննես 10.7–8 [տես նաև John 10:8, footnote a])։

Ձեր կարծիքով, ի՞նչ ի նկատի ուներ Փրկիչը, երբ Նա ասաց. «Ես եմ դուռը» 7-րդ և 9-րդ հատվածներում։

«Հովիվները Իսրայելում կանգնում էին ոչխարների գավթի մուտքի առաջ և զննում յուրաքանչյուր ոչխարին ներս մտնելիս, ըստ անհրաժեշտության, բուժելով վնասվածքները։ Այն բանից հետո, երբ ոչխարները հավաքվում էին ցանկապատված վայրում գիշերելու համար, հովիվը պառկում էր քնելու մուտքի մոտ, արգելափակելով ճանապարհը, որպեսզի գիշատիչ կենդանիները կամ գողերը չկարողանային ոչխարներին վնաս հասցնել» (Ուսանողի Նոր Կտակարանի Ձեռնարկ [Եկեղեցու Կրթական Համակարգի ձեռնարկ, 2014], 231–32

Ինչպե՞ս են այդ հովիվների գործողությունները նման այն բանին, ինչ Փրկիչն անում է մեզ համար։

Ձեր կարծիքով, ինչպե՞ս է Փրկիչը տալիս կյանք, որ նրանք, ովքեր հետևում են Նրան, «էլ աւելի ունենան» (Հովհաննես 10.10

Կարդացեք Հովհաննես 10.11–15, ուշադրություն դարձնելով, թե ըստ Փրկչի՝ ուրիշ էլ ի՞նչ են անում բարի հովիվները։ (Վարձկանն այն մեկն է, ում աշխատանքի հիմնական դրդապատճառը միայն վարձատրվելու մեջ է։) Գրեք այն, ինչ հայտնաբերում եք բարի հովիվների մասին, «Հիսուս Քրիստոսը Բարի Հովիվն է» նախադասության տակ, սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում:

Նկատեք Հովհաննես 10.11, 13, 15 հատվածներում, թե ինչ է բարի հովիվը պատրաստ անել, որ վարձկանը պատրաստ չէ։

Հովհաննես 10.11–15 հատվածները մեզ սովորեցնում են, որ որպես Բարի Հովիվ՝ Հիսուս Քրիստոսը գիտի յուրաքանչյուրիս և վայր է դրել Իր կյանքը մեզ համար։ Գրեք այս սկզբունքը՝ «Հիսուս Քրիստոսը Բարի Հովիվն է» նախադասության տակ սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում:

  1. Հիշեք՝ ինչ էր ասել Մերձավոր Արևելքի հովիվը, թե որքան լավ գիտի իր ոչխարներից յուրաքանչյուրին, և պատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրի նոր էջում։

    1. Ձեր կարծիքով, որքա՞ն լավ է Փրկիչը ճանաչում ձեզ: Ձեր կարծիքով, ինչո՞ւ է դա կարևոր հասկանալ։

    2. Ինչպե՞ս կարող է ձեր առօրյա ապրելակերպն ազդեցություն կրել հասկացողությամբ, որ Փրկիչը գիտի ձեզ և պատրաստ է Իր կյանքը դնել ձեր համար։

Այն բանից հետո, երբ ուսուցանել է, որ Իր կյանքը դնելու է մեզ համար, Փրկիչը նշեց մեկ ուրիշ բան, որ Նա կկամենար անել։ Կարդացեք Հովհաննես 10.16, ուշադրություն դարձնելով, թե էլ ինչ է Փրկիչն ասել, որ կանի Իր ոչխարների համար (ի նկատի ունենալով Իր ժողովրդին)։

Հովհաննես 10.16 հատվածում Փրկիչը Երուսաղեմում ուսուցանում էր հրեաներին, որ Նա կայցելի Երկնային Հոր զավակներին այլ երկրներում, կուսուցանի նրանց Իր ավետարանը և կբերի նրանց Իր փարախը (Իր Եկեղեցի)։ Մորմոնի Գիրքը տալիս է ավելի շատ տեղեկություն այս հատվածի վերաբերյալ։ Կարդացեք 3 Նեփի 15.14–24և գրեք այդ հղումը ձեր սուրբ գրությունների Հովհաննես 10.16 հատվածի լուսանցքում, կամ նշեք John 10:16, footnote Նաև գրեք Հովհաննես 10.16 խաչաձև հղումը 3 Նեփի 15.14–24 հատվածի լուսանցքում։

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. Ինչպե՞ս են Մորմոնի Գրքի այս հատվածներն օգնում մեզ ավելի լավ հասկանալ Հովհաննես 10.16 հատվածը։

Կարդացեք Հովհաննես 10.17–18 հատվածները, ուշադրություն դարձնելով Փրկչի մասին վարդապետության վրա։

Ավարտեք հետևյալ արտահայտությունն այդ վարդապետությունը բացահայտելու համար. Որպես Երկնային Հոր տառացի Որդի՝ Հիսուս Քրիստոսն ուներ զորություն . Կարող եք ընդգծել այն խոսքերը, որ ուսուցանում են այդ վարդապետությունը այս հատվածներում։

Իր մորից՝ Մարիամից, ով մահանալու կին էր, Հիսուսը ժառանգել է մահկանացություն, այդ թվում մահանալու ունակությունը։ Իր աստվածային Հորից՝ Էլոհիմից, Նա ժառանգել է անմահություն և հավերժ ապրելու զորություն։ Հետևաբար, Նա ժառանգել էր մահանալու և հարություն առնելու ունակությունները։ Այն անհրաժեշտ է եղել, որ Հիսուսը կարողանար իրագործել Քավությունը։

Հովհաննես 10.19–24 հատվածներում մենք սովորում ենք, որ այն բանից հետո, երբ Փրկիչն ուսուցանեց այս բաները, ժողովուրդը բաժանվեց իրենց կարծիքներում, թե Հիսուսը ով է եղել։ Նրանք մոտեցան Հիսուսին տաճարում և Նրան ճնշեցին, որ հռչակի Իր իսկական ինքնությունը որպես Քրիստոս կամ Մեսիա։

Հովհաննես 10.25–42

Հիսուսը հռչակում է, որ Նա Աստծո Որդին է

Մտածեք մի քանի մարդկանց մասին, ում հետ ամեն օր շփվում եք և փորձեք հիշել, թե ինչպես են հնչում նրանց ձայները։ Ինչո՞ւ հնարավոր է որոշ ձայներ ձեզ համար ավելի հեշտ ճանաչվել, քան մյուսները:

Կարդացեք Հովհաննես 10.25–27 հատվածները, ուշադրություն դարձնելով, թե ինչպես Փրկիչը պատասխանեց հրեաների խնդրանքին, որ ասի նրանց, թե արդյոք Նա է Քրիստոսը։ Ցանկալի է նշել այն, ինչ որոշում է, թե արդյոք որևէ մեկը Փրկչի ոչխարներից մեկն է:

Ինչպես արձանագրված է Հովհաննես 10:28–30 հատվածներում, Հիսուսը խոսեց Իր Հոր մասին և վկայեց. «Ես և Հայրը մեկ ենք» (Հովհաննես 10.30

Նկար
President Joseph F. Smith

Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը տվել է հետևյալ բացատրությունը, թե ինչպես են Նրանք մեկ. «Հիսուսը և նրա Հայրը… մեկ են գիտելիքով, ճշմարտությամբ, իմաստությամբ, հասկացողությամբ և նպատակով, ճիշտ ինչպես Տեր Հիսուսն էր հորդորում՝ իր աշակերտներին լինել մեկ իր հետ, և լինել իրենում, որպեսզի նա լինի նրանց մեջ։ Այս իմաստով եմ ես հասկանում այդ ձևակերպումը, և ոչ թե ինչպես ոմանք են մեկնաբանում, որ Քրիստոսը և նրա Հայրը մեկ անձնավորություն են։ Ես հայտարարում եմ ձեզ, որ նրանք մեկ անձնավորություն չեն, այլ որ նրանք երկու անձնավորություններ են, երկու մարմիններ, առանձին, անջատ և այնքան տարբեր, որքան ցանկացած հայր և որդի» (Եկեղեցու Նախագահների Ուսմունքներ: Ջոզեֆ Ֆ. Սմիթ [1998], 357

Կարդացեք Հովհաննես 10.28–30 հատվածները, ուշադրություն դարձնելով այն օրհնությունների վրա, որոնք կտրվեն նրանց, ովքեր լսում են Փրկչի ձայնը և հետևում են Նրան։

Այս հատվածները մեզ սովորեցնում են, որ եթե մենք ճանաչենք Բարի Հովվի ձայնը և հետևենք Նրան, Նա կտանի մեզ դեպի հավերժական կյանք։ Այդ սկզբունքը գրեք սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում «Հիսուս Քրիստոսը Բարի Հովիվ է» նախադասության տակ»։ Դուք կարող եք նաև գրել կամ նշել դա ձեր սուրբ գրություններում Հովհաննես 10.27–28 հատվածների մոտ։

Կարդացեք հետևյալ հատվածները, ուշադրություն դարձնելով, թե ինչպես են դրանք օգնում ձեզ հասկանալ այդ սկզբունքը։ Ենովս 1.4–8, Վարդապետություն և Ուխտեր 1.38, 8.2–3, 18.34–36։

Նկար
shepherd leading sheep

Խորհրդածեք հետևյալ հարցերից յուրաքանչյուրի մասին.

  • Ի՞նչ եք դուք արել Հիսուսի ձայնի հետ ավելի ծանոթ լինելու համար:

  • Ի՞նչ կարող եք դուք անել Հիսուսի ձայնն ավելի լավ իմանալու համար։

  • Ի՞նչ հուշում եք ստացել, որ անեք ձեր կյանքում, որպեսզի ավելի լավ հետևեք Փրկչին։

Առանձին թերթիկի վրա գրեք՝ կա՛մ (1) մի նպատակ՝ ավելի ուշադիր լսել Փրկչի ձայնը, և հատուկ միջոցներ, որոնք կկիրառեք դրա համար, կա՛մ (2) մի նպատակ՝ ավելի լավ հետևել Նրա ձայնին և թե ինչպես եք դուք նախատեսում դա անել։ Դրեք ձեր նպատակը մի այնպիսի տեղ, որ հաճախ տեսնեք և հիշեցում ստանաք, որպեսզի աշխատեք դրա վրա:

Հովհաննես 10.31–42 հատվածներն արձանագրում են, որ այն բանից հետո, երբ Փրկիչը վկայեց Իր և Իր Հոր հարաբերության մասին, փարիսեցիները փորձեցին քարկոծել Նրան հայհոյանքի համար։ Սակայն, Փրկիչը պատասխանեց նրանց մեղադրանքին, մեջբերում անելով Սաղմոս 82.6 հատվածից, որտեղ ասվում է. «Ես ասեցի. Դուք աստուածներ էք եւ ամենքդ բարձրելոյ որդիք» (տես Հովհաննես 10.34)։ Փրկիչն այնուհետև հարցրեց հրեաներին, թե ինչու են Նրան մեղադրում հայհոյանքի մեջ այն պատճառով, որ Նա ասեց, թե Աստծո Որդին է, քանի որ սուրբ գրություններն ասում են, որ մենք Աստծո զավակներ ենք և կարող ենք դառնալ աստվածներ։ Նա հորդորել է նրանց հավատալ Իրեն և Իր գործերին, որոնք վկայում են Իր և Հոր մասին, ով ուղարկել է Իրեն։

  1. Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարությունների տակ.

    Ես ուսումնասիրեցի Հովհաննես 10 գլուխը և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ։