Գրադարան
Մաս 12, Օր 4. Հովհաննես 1


Մաս 12. Օր 4

Հովհաննես 1

Նախաբան

Հովհաննես Առաքյալը, ով նաև հայտնի է որպես Հովհաննես Սիրեցյալ, արձանագրել է կարևոր վարդապետություններ, որոնք վերաբերում էին Հիսուս Քրիստոսի դերին նախաերկրային գոյության մեջ։ Հովհաննես Մկրտիչը նույնպես վկայել է Հիսուս Քրիստոսի մասին և մկրտեց Նրան։ Հիսուս Քրիստոսը հրավիրել է մարդկանց սովորել Իր մասին։

Հովհաննես 1.1–18, Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Հովհաննես 1.1–19

Հովհաննեսը վկայում է Հիսուս Քրիստոսի մասին՝ որպես Աստծո Որդի:

Այս դասում դուք սկսելու եք Հովհաննեսի գրքի ձեր ուսումնասիրությունը։ Հովհաննես Առաքյալը արձանագրել է այն, ինչ ցանկանում էր, որ ուրիշները իմանային Հիսուս Քրիստոսի մասին։ Հովհաննեսը ականատես է եղել իր գրած պատմություններից շատերի համար։ Հովհաննեսի Ավետարանի տեքստի մեծ մասը չի գտնվում Մատթևոսի, Մարկոսի և Ղուկասի Ավետարաններում, որոնք գրվել էին հրեաներին և հեթանոսներին օգնելու հավատալ, որ Հիսուսը Մեսիան էր և ողջ մարդկության Փրկիչը։ Հովհաննեսը գրել է նրանց համար, ովքեր արդեն հասկացել էին սուրբ գրությունները և հավատացել, որ Հիսուսը Քրիստոսն էր, խոստացած Մեսիան։

  1. Պատկերացրեք ձեզ զրուցելիս ինչ-որ մեկի հետ, ով շատ քիչ գիտի Հիսուս Քրիստոսի մասին և հարցրել է ձեզ, թե ինչ գիտեք Նրա մասին։ Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք երեք բան, որոնք կսովորեցնեիք այդ անձին Հիսուս Քրիստոսի մասին:

Նկար
Jesus Christ

Ուսումնասիրելով Հովհաննես 1 գլուխը, գտեք Փրկիչի մասին ճշմարտություններ, որոնք կարող են օգնել ամրացնել ձեր հավատքն առ Հիսուս Քրիստոս և վկայությունը Նրա մասին։

Կարդացեք Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Հովհաննես 1.1–2 հատվածները (Աստվածաշնչի հավելվածում), ուշադրություն դարձնելով այն ճշմարտությունների վրա, որոնք Հովհաննեսը ուսուցանել է Հիսուս Քրիստոսի մասին։ (Այս դասն ուսումնասիրելիս դուք կկարդաք Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Հովհաննես 1.1–34 հատվածները։ Շղագիր բառերն այն են, որոնք Մարգարե Ջոզեֆ Սմիթը ավելացրել է կամ փոխել։)

Այս հատվածներից մենք կարող ենք բացահայտել մի ճշմարտություն, որ Հիսուս Քրիստոսը սկզբում եղել է Աստծո մոտ: Ավելացրեք այս ճշմարտությունը ձեր ցանկին սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում:

«Սկզբում» բառը վերաբերում է նախաերկրային գոյությանը։ Երբ սուրբ գրությունները նշում են, որ Հիսուս Քրիստոսն «սկզբում» Աստծո մոտ էր, դրանք սովորեցնում են մեզ, որ Հիսուսը՝ Հոր Անդրանիկն էր որպես հոգի (ՎևՈւ 93.21), Նա «Աստծո նման էր» այն հոգիների միջև, որոնք հավաքվել էին «նախքան աշխարհի լինելը» (տես Աբրահամ 3.22–24 հատվածներ), և Նա ընտրվել էր Հոր կողմից ի սկզբանե (տես Մովսես 4.2

Կարդացեք Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Հովհաննես 1.3 հատվածները, ուշադրություն դարձնելով այն ճշմարտությունների վրա, որոնք Հովհաննեսը ուսուցանել է Հիսուս Քրիստոսի մասին։ Դուք կարող եք նշել ձեր գտածը:

Այս հատվածից սովորում ենք, որ բոլոր բաները ստեղծվել են Հիսուս Քրիստոսի միջոցով: Ավելացրեք սա Հիսուս Քրիստոսի մասին ճշմարտությունների ցանկին սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում:

Հիսուս Քրիստոսը ստեղծեց երկինքը և երկիրը և «անթիվ աշխարհներ» Հոր ղեկավարության ներքո (Մովսես 1.33

Նկար
Երեց Բրուս Ռ. Մակքոնկի

Սակայն, Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. Մակքոնկին գրել է, որ Երկնային Հայրը պահպանեց «երկու ստեղծարար իրադարձություններ» Իր համար. «Առաջինը՝ Նա բոլոր հոգիների Հայրն է, այդ թվում՝ Քրիստոսի: … Երկրորդը, նա [Ադամի ու Եվայի] ֆիզիկական մարմինների Արարիչն է» (A New Witness for the Articles of Faith [1985], 63, տես նաև Մովսես 2.27):

«Ընտանիք. հայտարարություն աշխարհին» հռչակագիրն էլ ավելի հստակեցնում է, որ «մարդկային էակները՝ տղամարդիկ և կանայք, բոլորն արարվել են Աստծո պատկերով: Յուրաքանչյուրը երկնային ծնողների կողմից սիրված հոգևոր որդին կամ դուստրն է, և, որպես այդպիսին, յուրաքանչյուր ոք ունի աստվածային բնույթ և ճակատագիր» (Ensign կամ Լիահոնա, նոյ. 2010, 129)։

Կարդացեք Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Հովհաննես 1.4–5, ուշադրություն դարձնելով, թե ինչպես է Հովհաննեսը նկարագրել Հիսուս Քրիստոսին և Նրա ավետարանը։

Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում այն, որ Հիսուս Քրիստոսը և ավետարանը լույսն է, որը «շողում է աշխարհում, և աշխարհը չի ըմբռնում այն»։

Այնուհետև, Հովհաննես Առաքյալն ուսուցանել է Հովհաննես Մկրտիչի մասին: Կարդացեք Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Հովհաննես 1.6–10 հատվածները, ուշադրություն դարձնելով, թե Հովհաննես Մկրտիչը ինչ լրացուցիչ ճշմարտության մասին է վկայել։

Ավելացրեք ցանկին հետևյալ ճշմարտությունը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում. Հիսուս Քրիստոսը աշխարհի լույսն է Խորհրդածեք, թե ինչ առումներով է Հիսուս Քրիստոսը աշխարհի լույսը։ Տես Վարդապետություն և Ուխտեր 88.5–13 հատվածները հավելյալ հասկացողություն ստանալու համար։

Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Հովհաննես 1.11–18 հատվածները, այլ ուսմունքների շարքում, պարունակում է Հովհաննես Մկրտիչի վկայությունը, որ բոլոր նրանք, ովքեր հավատում են Նրան, կստանան անմահություն և հավերժական կյանք։ Նկատեք, որ 14 և 16 հատվածներում Հովհաննեսը դիմել է Հիսուս Քրիստոսին «Բան» տիտղոսով։ Սա Հիսուս Քրիստոսի կոչումն է, որն օգտագործվում է սուրբ գրությունների մի քանի հատվածներում (տես նաև Հովհաննես 1.1, Ա Հովհաննես 1.1, Հայտնություն 19.13, ՎևՈւ 93.8, Մովսես 1.32

Քանի որ մենք խոսքեր ենք օգտագործում մարդկանց հետ հաղորդակցվելու կամ մտքեր փոխանակվելու համարի՞նչ իմաստով է «Բանը» (Խոսքը) պատշաճ կոչում համարվում Հիսուս Քրիստոսի համար։

Խորհրդածեք այս կոչման պատշաճ լինելու հետևյալ մի քանի պատճառների մասին. Նա Հոր հաղորդակցությունն է աշխարհին. Նա հայտարարում է Հոր խոսքերը. Նա փրկության բանբերն է (տես ՎևՈւ 93.8), Նա Աստծո խոսքով ապրելու կատարյալ օրինակն է. Նրանից են գալիս հավերժական կյանքի խոսքերը. Նրա խոսքերը կյանք են տալիս:

Համեմատեք Հովհաննես 1.18 և Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Հովհաննես 1.19 համապատասխան հատվածները։ Առանց Ջոզեֆ Սմիթի Թարգմանության Հովհաննես 1.18 հատվածի որոշ ընթերցողներ կարող են սխալ հասկանալ և հավատալ, որ ոչ ոք աշխարհում երբևէ չի տեսել Հայր Աստծուն։ Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Հովհաննես 1.19 հատվածն ինչպե՞ս է պարզաբանում Նոր Կտակարանի Հովհաննես 1.18 հատվածը։

  1. Կրկին խորհեք դասի սկզբի միջոցառման մասին, որում ձեզ խնդրել էին պատկերացնել, թե ինչպես կուսուցանեիք որևէ մեկին, ով շատ քիչ գիտեր Հիսուս Քրիստոսի մասին։ Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե, ձեր կարծիքով, ինչո՞ւ կարևոր կլիներ որևէ մեկի համար իմանալ Հիսուս Քրիստոսի մասին այն լրացուցիչ վարդապետությունները, որոնք բացահայտել եք Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Հովհաննես 1.1–19 հատվածներից։

Հովհաննես 1.19–34, Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Հովհաննես 1.20–34

Հովհաննես Մկրտիչը վկայում է Հիսուս Քրիստոսի մասին և մկրտում է Նրան

Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Հովհաննես 1.20–34 հատվածներում (Աստվածաշնչի հավելվածում), հրեաներն ուղարկել էին քահանաներ Հովհաննես Մկրտիչի մոտ, հարցնելով, թե արդյոք նա Մեսիան էր։ Հովհաննեսը բացատրեց, որ իր դերը վկայելն էր Մեսիայի մասին, ով մկրտելու էր կրակով և Սուրբ Հոգով: Հաջորդ օրը Հովհաննես Մկրտիչը տեսավ Հիսուսին, ում նախկինում մկրտել էր։

Կարդացեք Հովհաննես Մկրտիչի խոսքերը Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Հովհաննես 1.29–33 հատվածներում, ուշադրություն դարձնելով, թե Հովհաննես Մկրտիչն ինչ էր ցանկանում, որպեսզի ուրիշները իմանային Հիսուս Քրիստոսի մասին։

Անդրադարձեք սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում նշված ճշմարտություններին Հիսուս Քրիստոսի մասին։ Ուրիշ ի՞նչ ճշմարտություններ կամ նկարագրություններ Հիսուս Քրիստոսի մասին կավելացնեիք Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Հովհաննես 1.29–33 հատվածներից։ (Նշեք ձեր բացահայտումները ճշմարտությունների ցանկի տակ սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում:)

Նկատեք, որ Հովհաննեսը դիմել է Հիսուսին որպես «Աստծո Գառի»: Ճիշտ ինչպես Զատիկի գառների արյունը փրկեց Իսրայելը մահից և բերեց ազատություն Եգիպտական լծից, «Աստծո Գառ» կոչումը խորհրդանշում է, որ Հիսուսը հեղելու էր Իր արյունն Իր ժողովրդին փրկելու և մեղքից ազատելու համար։

Հովհաննես 1.35–51

Հիսուսը հրավիրում է Իր հետևորդներին սովորել ավելի շատ Իր մասին

Պատկերացրեք, որ մի դեռահաս, ով մասնակցում է ծոմի և վկայության ժողովին, լսում է մի քանի ընկերներին վկայություն բերելիս, որ իրենք գիտեն, որ Հիսուս Քրիստոսն իրենց Փրկիչն է։ Այս երիտասարդը հետաքրքրված է, թե ինչպես այդ ընկերները «գիտեն» այդ բաների մասին։ Մտածեք թե ինչպես կպատասխանեիք այսպիսի հարցին:

Հովհաննես 1.35–51 հատվածները ուսումնասիրելիս, ուշադրություն դարձրեք, թե այս հատվածները ինչ են սովորեցնում այն բանի մասին, թե ինչ դուք կարող եք անել, որպեսզի ստանաք և ամրացնեք ձեր անձնական վկայությունը Հիսուս Քրիստոսի մասին՝ որպես ձեր Փրկիչի։

Կարդացեք Հովհաննես 1.35–37 հատվածները, ուշադրություն դարձնելով, թե Հովհաննես Մկրտիչն ինչ ասաց իր երկու աշակերտներին Հիսուսի մկրտությանը հաջորդող օրը։

Հետո կարդացեք Հովհաննես 1.38–39 հատվածները, ուշադրություն դարձնելով, թե Հիսուսն ինչ ասաց այդ երկու աշակերտներին և նրանք ինչպես պատասխանեցին։

Հիսուսն ի՞նչ հրավեր տվեց այդ երկու աշակերտներին։

Կարդացեք Հովհաննես 1.40–42 հատվածները։ Նշեք, թե ինչ սովորեց այդ մարդկանցից մեկը՝ Փրկիչի «գալ ու տեսնել» հրավերն ընդունելուց հետո։

Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Հովհաննես 1.42 հատվածում մենք սովորում ենք, որ Պետրոսը կոչվելու էր «Կեփաս, որը թարգմանաբար, տեսանող է, կամ վեմ» (Հովհաննես 1.42, ա տողատակի ծանոթագրությունում ), ցույց տալով, որ Պետրոսը դառնալու էր մարգարե, տեսանող և հայտնող։

Կարդացեք Հովհաննես 1.43–46 հատվածները, ուշադրություն դարձնելով, թե Փրկիչը ինչ հրավիրեց անելու մեկ այլ մարդու՝ Փիլիպպոսին:

Նշեք խոսքերը 45 հատվածում, որոնք ցույց են տալիս, որ Փիլիպպոսը ստացել էր վկայություն Հիսուս Քրիստոսի մասին՝ Փրկչի Իրեն հետևելու հրավերն ընդունելուց հետո։ Այնուհետև Փիլիպպոսը ի՞նչ հրավեր հղեց Նաթանայելին։

Խորաքննեք Հովհաննես 1.47–51 հատվածները, ուշադրություն դարձնելով, թե ինչ պատահեց, երբ Նաթանայելն ընդունեց Հիսուսի մասին սովորելու հրավերը։

Հիմնվելով այս պատմություններում սովորածի վրա, լրացրեք հետևյալ սկզբունքը. Ընդունելով Հիսուս Քրիստոսի մասին սովորելու և Նրան հետևելու հրավերը, մենք կստանանք .

Նկար
Elder Jeffrey R. Holland

Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից՝ Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հետևյալ մտքերը, ուշադրություն դարձնելով, թե ինչու է մեզ համար կարևոր ընդունել Տիրոջ մասին սովորելու և Նրան հետևելու հրավերը. «Թվում է, թե մեր մահկանացու ճամփորդության էությունը և կյանքի ամենանշանակալից հարցերի պատասխանները Փրկչի երկրային ծառայության մեկնարկի տեսարաններում տարրալուծվում են երկու պարզ բաղադրիչների։ Բաղադրիչներից մեկը այն հարցն է, որը տրվում է մեզ բոլորիս այս երկրում. «Ի՞նչ էք փնտրում։ Ի՞նչ էք ուզում»: Մյուսը Նրա արձագանքն է մեր պատասխանին, ինչ էլ այդ պատասխանը լինի Ով էլ մենք լինենք և ինչ էլ մենք պատասխանենք, Նրա արձագանքը միշտ նույն է. «Եկե՛ք, ասում է Նա սիրով։ – Եկե՛ք, հետևեք ինձ»: Ուր էլ որ գնալիս լինեք, նախ եկեք և տեսեք, թե ինչ եմ անում, տեսեք, թե որտեղ և ինչպես եմ անցկացնում իմ ժամանակը։ Սովորեք իմ մասին, քայլեք ինձ հետ, զրուցեք ինձ հետ, հավատացեք։ Լսեք ինձ աղոթելիս։ Ձեր հերթին դուք կգտնեք ձեր աղոթքների պատասխանները։ Աստված հանգիստ կտա ձեր հոգուն։ Եկե՛ք, հետևեք ինձ» (“He Hath Filled the Hungry with Good Things,” Ensign, Nov. 1997, 65)։

Ավարտելով իր մտքերը՝ ի՞նչ երկու բան է նշում Երեց Հոլլանդը, որ մենք կստանանք՝ ընդունելով Փրկիչի հրավերը «գալ և տեսնել»։

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում. Նշեք մի քանի եղանակներ, թե ինչպես է մեծացել Հիսուս Քրիստոսի մասին ձեր վկայությունն այն ժամանակ, երբ սովորել եք Նրա մասին և հետևել եք Նրան։

Խորհրդածեք Հիսուս Քրիստոսի մասին սովորելու և Նրան հետևելու ձեր անձնական ջանքերի մասին։ Մտածեք, թե ինչ կարող եք անել, որպեսզի ընդունեք Նրան հետևելու հրավերն ավելի լիարժեք, այնպես, որ ձեր հավատը և վկայությունը մեծանան։

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրի այսօրվա հանձնարարության ներքևի մասում գրեք հետևյալը․

    Ես ուսումնասիրել եմ Հովհաննես 1 գլուխը և ավարտել եմ այս դասը (ամսաթիվը):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.