Գրադարան
Մաս 14, Օր 3. Հովհաննես 9


Մաս 14. Օր 3

Հովհաննես 9

Նախաբան

Հիսուսը բուժեց մի մարդու, ով ի ծնե կույր էր: Փարիսեցիները հարցաքննեցին այդ մարդուն և դուրս գցեցին նրան ժողովարանից, որովհետև նա հրաժարվեց Հիսուսին մեղավոր համարել՝ շաբաթ օրը մարդ բուժելու համար։ Փրկիչը գտավ այդ մարդուն և հարցրեց նրան, թե ինչի է նա հավատում, և մարդը երկրպագեց Հիսուսին՝ որպես Աստծո Որդու։

Հովհաննես 9․1–7

Հիսուսը բուժում է մի մարդու, ով ի ծնե կույր է եղել

Նշեք մի քանի ձախորդություններ, որով անցնում են ձեր շրջապատի մարդիկ, կամ այն մարդիկ, ում տեսնում եք տեղական լուրերում.

Որոշ մարդիկ զարմանում են, թե ինչու է Աստված թույլ տալիս, որ ձախորդությունն արմատապես ազդի իրենց կյանքի վրա։ Հովհաննես 9.1–5 հատվածներն ուսումնասիրելիս, ուշադրություն դարձրեք մի ճշմարտության վրա, որը կարող է օգնել մեզ ավելի լավ հասկանալ մեկ պատճառ, թե ինչու է Աստված թույլ տալիս, որ մեր կյանքն անցնի ձախորդության միջով։

Մինչդեռ Հիսուսը Երուսաղեմում էր, Նա հանդիպեց մի մարդու, ով ի ծնե կրում էր ձախորդության բեռը։ Կարդացեք Հովհաննես 9.1–2, ուշադրություն դարձնելով այդ մարդուն հանդիպած ձախորդության վրա։

Ի՞նչ հարցրեցին աշակերտներն այդ մարդու ձախորդության պատճառի մասին։

Շատ մարդիկ Հիսուսի օրերում հավատացած էին, որ մարդիկ հանդիպում էին ձախորդությունների իրենց կամ իրենց ծնողների կողմից գործած մեղքերի հետևանքով։ Ձեր կարծիքով, այս հավատալիքը ճի՞շտ էր։ Ինչո՞ւ այո, կամ ինչո՞ւ ոչ:

Կարդացեք Հովհաննես 9.3–5, ուշադրություն դարձնելով Փրկչի ուսմունքների վրա, որոնք Նա ուսուցանեց Իր աշակերտներին այդ մարդու կուրության վերաբերյալ։

Ինչ եք կարծում, ի՞նչ է նշանակում՝ «որ Աստուծոյ գործերը յայտնի լինին դորանում» արտահայտությունը։ (Հովհաննես 9․3

Այս հատվածներում գտնվող Փրկչի ուսմունքներից մենք սովորում ենք, որ Աստված կարող է օգտագործել մեր ձախորդություններն Իր գործերն ու զորությունը դրսևորելու համար։ Այլ խոսքերով, մինչդեռ հնարավոր է լինեն ձախորդության շատ պատճառներ մեր կյանքում, Աստված կարող է օգտագործել մեր դժվարությունները, որպեսզի դրանք օգնեն իրականացնել Իր արդար նպատակները։

Այդ ճշմարտությունն ավելի լավ հասկանալու համար, կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից՝ Երեց Դալլին Հ. Օուքսի հետևյալ խոսքերը.

Նկար
Elder Dallin H. Oaks

«Մենք ուղարկված ենք այստեղ փորձվելու համար։ Հակադրությունը պիտի լինի բոլոր բաներում։ Մենք պիտի սովորենք և աճենք այդ հակադրության միջոցով, մեր դժվարությունները հաղթահարելու միջոցով և ուրիշներին ուսուցանելու միջոցով՝ որ անեն նույնը։ … Տերը ոչ միան կնվիրագործի մեր չարչարանքները մեր օգտի համար, այլ Նա կօգտագործի դրանք ուրիշ բազմաթիվ մարդկանց կյանքն օրհնելու համար։

«Հիսուսն ուսուցանել է այս դասը, երբ Նա և Իր աշակերտները հանդիպեցին մի մարդու, ով ի ծնե կույր էր։ [Երեց Օուքսն, այնուհետև, վկայակոչեց Հովհաննես 9.2–3 հատվածները։]

«Եթե մենք նայենք կյանքին հոգևորության ոսպնյակներով, մենք կարող ենք տեսնել շատ օրինակներ, թե Աստծո գործերն ինչպես են առաջ գնում Նրա զավակների ձախորդությունների միջոցով։ …

«Երբ մենք հասկանում ենք այս սկզբունքը, որ Աստված առաջարկում է մեզ հնարավորություններ օրհնությունների համար և օրհնում է մեզ մեր իսկ ձախորդությունների և ուրիշների ձախորդությունների միջոցով, մենք կարող ենք հասկանալ, թե ինչու է Նա պատվիրել մեզ կրկին ու կրկին. «Գոհություն հայտնիր Տիրոջը՝ քո Աստծուն, բոլոր բաներում» (ՎևՈւ 59.7)» (“Give Thanks in All Things,” Ensign կամ Liahona, May 2003, 97-98):

Մտածեք մի ձախորդության մասին, որով անցել եք կամ անցնում եք այս պահին։ Շարունակելով ուսումնասիրել Հովհաննես 9, խորհեք միջոցների մասին, որոնցով Աստված կարողացել է, այդ ձախորդության պատճառով, ցուցաբերել Իր գործերը և զորությունը ձեր միջոցով։

Կարդացեք Հովհաննես 9.6–7 հատվածները, ուշադրություն դարձնելով, թե ինչ միջոցով Աստված դրսևորեց Իր գործերը և զորությունը կույր մարդու փորձառությամբ։

Ինչ եք պատկերացնում, առաջին անգամ տեսնելը ինչպիսի՞ փորձառություն է եղել այդ մարդու համար:

Հովհաննես 9․8–41

Փրկիչը փնտրում է այդ մարդուն, ում Նա բուժել էր, այն բանից հետո, երբ փարիսեցիները դուրս են գցում նրան

Ինչպես արձանագրված է Հովհաննես 9.8–15 հատվածներում, կույր մարդու բուժվելուց հետո, որոշ մարդիկ վիճում էին, թե արդյոք նա իսկապես այն մարդն էր, ով ի ծնե կույր էր։ Մնացածը հետաքրքրվեցին, թե ինչպես է նա բուժվել, և բերեցին նրան փարիսեցիների մոտ, ովքեր սկսեցին հարցաքննել նրան։

Հովհաննես 9.14 հատվածում գտեք, թե ինչ օր էր, երբ Փրկիչը բուժեց կույր մարդուն։

Ձեր կարծիքով, ի՞նչ արձագանք ունեցան փարիսեցիները Հիսուսի հանդեպ, երբ Նա բուժեց այդ մարդուն շաբաթ օրը։

Կարդացեք Հովհաննես 9.16 հատվածը, ուշադրություն դարձնելով, թե ինչպիսին եղավ փարիսեցիների եզրակացությունները Հիսուսի մասին։

Կարդացեք Հովհաննես 9.17 հատվածը, ուշադրություն դարձնելով, թե ինչ եզրակացրեց կույր մարդը Հիսուսի մասին։

Շարունակելով Հովհաննես 9 գլխի ձեր ուսումնասիրությունը, նկատեք, թե ինչպես աճեց կույր մարդու կարծիքը Հիսուսի հանդեպ։

Կասկածելով, որ տղամարդը իսկապես կույր էր, փարիսեցիները բերեցին նրա ծնողներին՝ հարցաքննելու։ Հովհաննես 9.19–23 հատվածներում մենք տեղեկանում ենք, որ երբ նրա ծնողներին հարցրեցին, նրանք վկայեցին, որ նա իրենց որդին էր, և որ նա ի ծնե կույր էր, բայց նրանք չպնդեցին, որ գիտեն, թե ինչպես էր նա բուժվել։ Վախենալով, որ իրենց կվտարեն ժողովարանից և համայնքից, նրանք չցանկացան ասել, որ հավատացել են, որ Հիսուսը Մեսիան էր, այնպես որ նրանք առաջարկեցին, որ իրենց որդին պատասխանի իր համար։

Կարդացեք Հովհաննես 9.24–27, 30–33, ուշադրություն դարձնելով փարիսեցիներին ուղղված այդ մարդու պատասխանին։ Նշեք բառերը, որոնք նա օգտագործեց Հիսուսին պաշտպանելու համար և վկայելու համար, որ Նա «Աստուածանից էր» (Հովհաննես 9.33):

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին. Ի՞նչն ամենաշատը տպավորեց ձեզ այդ մարդու պատասխանների մեջ։

Հովհաննես 9.34 հատվածում տեղեկանում ենք, որ այդ մարդուն դուրս գցեցին (ենթադրաբար ժողովարանից [տես Հովհաննես 9.22]) Հիսուսին աներկյուղ պաշտպանելու համար։

«Ժողովարանները ծառայել են որպես կրոնական և հասարակական կենտրոններ շատ հրեական համայնքների համար։ Ժողովարաններն առաջարկում էին մուտք դեպի հոգևոր ուսուցում և պաշտամունք, ինչպես նաև կրթական և հասարակական հնարավորություններ։ Քանի որ ժողովարանն այնքան անբաժանելի էրհրեական հասարակության համար, այնտեղից վտարված լինելը … նշանակում էր ավելին, քան սինագոգից հեռացումը կամ կրոնական համայնքի հետ ընկերակցության կորուստը։ Դա նաև նշանակում էր կտրվել մշակութային և սոցիալական գործերից» (Ուսանողի Նոր Կտակարանի Ձեռնարկ [Եկեղեցու Կրթական Համակարգի ձեռնարկ, 2014], 230):

Ձեր կարծիքով, ինչո՞ւ էր այդ մարդը պատրաստակամ հավատարիմ մնալու այն բանին, ինչ նա իմացել էր Հիսուս Քրիստոսի մասին, նույնիսկ եթե դա նշանակում էր ժողովարանից վտարված լինել։

Այն բանից հետո, երբ մարդը վտարվել էր ժողովարանից, Փրկիչը գտավ նրան և հարցրեց, թե արդյոք նա «հաւատո՞ւմ [է] Աստուծոյ Որդուն» (Հովհաննես 9.35)։ Կարդացեք Հովհաննես 9.36–38, ուշադրություն դարձնելով մարդու պատասխանին։

Նրա խոստովանումը՝ «Հաւատում եմ, Տէր», և փաստը, որ նա «երկրպագեց նորան» (Հովհաննես 9.38) ցույց է տալիս, որ նրա հոգևոր աչքերը բացվել էին և նա ճանաչել էր Հիսուս Քրիստոսին այնպես, ինչպես Նա կար՝ խոստացած Մեսիան և Աստծո Որդին։

Այս պատմությունից մենք սովորում ենք, որ եթե մենք հավատարիմ մնանք մեր իմացած բաներին, չնայած հակադրությանը, մեր վկայությունները կամրապնդվեն։ Ժամանակի ընթացքում մեր վկայություններն էլ ավելի կամրանան։

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ձեր կարծիքով, ինչո՞ւ են մեր վկայություններն ամրանում հավատքի փորձություններին կամ հակադրությանը դիմակայելուց հետո։

    2. Ինչպե՞ս է ձեր վկայությունը ամրապնդվել հակադրությանը հավատարմորեն դիմանալիս։

Այս պատմության մեջ մեկ այլ սկզբունք բացահայտելու համար, մասամբ փակեք ձեր աչքերը, այնպես որ կարողանաք մի քիչ լույս տեսնել։ Ապա կիսատ բացեք դրանք։ Ապա լայն բացեք ձեր աչքերը: Նկատեք, թե ինչպես է ձեր տեսողությունը փոփոխվում յուրաքանչյուր դեպքում։

Հիշեք, որ կույր մարդու ֆիզիկական տեսողությունը դարձավ պարզ, հենց որ Հիսուսը բուժեց նրան։ Կարդացեք Հովհաննես 9.11, 17, 33, 35–38 հատվածները, ուշադրություն դարձնելով այն արտահայտություններին, որոնք նկարագրում են այդ մարդու հասունացող հոգևոր տեսողությունը և ըմբռնումը, թե ով է Հիսուսը։

Սկզբում նա Հիսուսին անվանեց «Մի մարդ՝ անունը Յիսուս» (Հովհաննես 9.11), իսկ ավելի ուշ նա Նրան անվանեց «մարգարե» (Հովհաննես 9.17) և պաշտպանեց Նրան, որպես «Աստուածանից» եղած մարդ (Հովհաննես 9.33): Ժամանակի ընթացքում նրա հոգևոր տեսողությունը դարձավ ավելի պարզ, մինչև որ նա վերջնականապես տեսավ, որ Հիսուս Քրիստոսը խոստացած Մեսիան և Աստծո Որդին է։

Ձեր կարծիքով, ինչի՞ շնորհիվ նրա տեսողությունը և ըմբռնումը Փրկչի մասին ավելի պարզ դարձավ։ Ի՞նչ ուղիներով նա հավատք գործածեց առ Հիսուս Քրիստոս իր ողջ փորձառության ընթացքում։

Նկար
President Howard W. Hunter

Խոսելով այդ մարդու փորձառության մասին, Նախագահ Հովարդ Վ․ Հանթերն ուսուցանել է. «Այժմ տեսողությունը տրվել էր երկու անգամ – առաջին անգամ՝ բնածին թերություն [ի ծնե ֆիզիկական թերություն] բուժելու համար, և երկրորդ անգամ՝ Թագավորների Թագավորին տեսնելու համար, մինչև Նրա համբարձվելը դեպի Իր հավերժական գահը։ Հիսուսը կենդանացրել էր և՛ նյութական և՛ հոգևոր տեսողությունը։ Նրա լույսը շողաց մի մութ վայրում, և այդ մարդը՝ ինչպես շատերն այն օրերում, այդպես էլ մեր իսկ օրերում, ընդունեցին լույսը և վերականգնեցին տեսողությունը» (“The God That Doest Wonders,” Ensign, May 1989, 16–17):

Այս պատմությունից մենք սովորում ենք, որ գործադրելով հավատք առ Հիսուս Քրիստոս, մեր հոգևոր տեսողությունը և հասկացողությունը դառնում են ավելի պարզ։

Ինչո՞ւ եք կարծում, որ հավատք գործադրելն անհրաժեշտ է հոգևոր ճշմարտությունը տեսնելու և հասկանալու համար։

Մի քանի փարիսեցիներ կանգնած էին մոտակայքում, երբ այդ մարդը տեսավ և երկրպագեց Հիսուսին որպես Աստծո Որդու։ Կարդացեք Հովհաննես 9.39–41, ուշադրություն դարձնելով, թե Հիսուսը ինչ ուսուցանեց կուրության մասին։

Ի պատասխան փարիսեցիների հարցին. «Արդյո՞ք մենք նույնպես կույր ենք»։ (Հովհաննես 9.40), «Փրկիչն օգտագործեց փոխաբերություն, ուսուցանելով, որ անձինք, ովքեր «կույր» էին, – նրանք, ովքեր չեն ճանաչել, թե ով է եղել Նա – «մեղք չէի[ն] ունենալ» (Հովհաննես 9.41)։ Մյուս կողմից, անձինք, ովքեր կարողանում էին «տեսնել», – նրանք, ովքեր ստացել էին բավական վկայություններ Փրկչի և Իր աստվածային առաքելության վերաբերյալ, և պետք է որ իմացած լինեին, թե ով էր Նա, – լինելու էին պատասխանատու իրենց գործերի համար։ Փարիսեցիները այն մարդկանց շարքից էին, ովքեր կարող էին «տեսնել», և այսպիսով, նրանց «մեղքերը մնում են»։ Հոգևոր տեսանկյունից, նրանք ընտրում էին կույր լինել, որովհետև հրաժարվում էին ընդունել Հիսուսին՝ որպես Աստծո Որդու, չնայած այն շատ ապացույցներին, որ նրանք ստացել էին» (Ուսանողի Նոր Կտակարանի Ձեռնարկ, 231):

  1. Վերընթերցեք այս դասին սովորած վերջին երկու սկզբունքները և խորհրդածեք, թե ինչպես կարող եք դրանք կիրառել ձեր կյանքում։ Գրեք այդ սկզբունքները կիրառելու մասին ձեր նպատակները սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում։ Աղոթեք առաջնորդության համար, որ հասնեք ձեր նպատակներին։

  2. Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարությունների տակ.

    Ես ուսումնասիրեցի Հովհաննես 9 գլուխը և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.