Գրադարան
Գաղատացիս նախաբանը


Գաղատացիս նախաբանը

Ինչո՞ւ պիտի ուսումնասիրել այս գիրքը:

Պողոս Առաքյալի նամակը գաղատացիներին ուղղված էր հրեա քրիստոնյաներին, ովքեր մեկ անգամ ևս շեղվում էին Տիրոջ ճանապարհից` ապավինելով Մովսեսի օրենքի գործերին: Պողոս Առաքյալը ճանապարհներ էր փնտրում ուղղելու այդ խնդիրը, շեշտելով դեպի հոգևոր կախվածության տանող Մովսեսի օրենքի ծանր լուծի տարբերությունը Հիսուս Քրիստոսի ավետարանից, որը առաջնորդում է դեպի հոգևոր ազատության: Այս նամակի ուսումնասիրությունը կարող է օգնել ձեզ ավելի բարձր գնահատել այն ազատությունը, որը առաջարկվել է Հիսուս Քրիստոսի ավետարանի միջոցով:

Ո՞վ է գրել այս գիրքը:

Պողոս Առաքյալն է գրել Գաղատացիս (տես Գաղատացիս 1:1):

Ե՞րբ և որտե՞ղ է այն գրվել:

Հավանաբար Պողոսը գրել է իր նամակը Գաղատացիներին` Մակեդոնիայով ճանապարհորդելիս իր երրորդ միսիոներական ճանապարհորդության ժամանակ մոտ մ. թ. 55-57 թթ. (տես Աստվածաշնչյան Բառարան, «Pauline Epistles»):

Ու՞մ համար էր գրված այս գիրքը և ինչու՞:

«Որոշ անորոշություն կա, թե այս նամակը որ եկեղեցիներին էր հասցեագրված: Նրանք կամ հյուսիսային Գաղատիայում էին, որի մայրաքաղաքը Անտիոքն էր կամ Փռուգիայի ու Գաղատիայի սահմաններում, ուր Պողոսը այցելել էր իր առաջին միսիոներական ճանապարհորդության ընթացքում: Երկու դեպքերում էլ Պողոսը անշուշտ այցելել էր Գաղատիայի եկեղեցիները իր երկրորդ (Գործք 16.6) և երրորդ (Գործք 18.23-ում) ճանապարհորդությունների ժամանակ» (Աստվածաշնչյան Բառարան, «Pauline Epistles» ):

Պողոսը գրել էր Գաղատիայի Սրբերին, որովհետև խորապես անհանգստացած էր, որ նրանք Տիրոջից հեռացել էին, քանի որ հետևում էին որոշ մարդկանց ուսմունքներին, ովքեր «ուրանում էին Քրիստոսի ավետարանը» (տես Գաղատացիս 1.6-7-ում): Հրեա քրիստոնյաները ուսուցանում էին հեթանոս քրիստոնյաներին այն կեղծ վարդապետությունը, որ նրանք պետք է թլպատվեին և պահպանեին Մովսեսի օրենքի ծիսական պահանջները, որպեսզի փրկվեին (տես Գաղատացիս 6.12, տես նաև Գործք 15.1-ում): Որոշ Գաղատացի Սրբեր ընդունել էին այդ մարդկանց ուսմունքները (տես Գաղատացիս 4.10-ում):

Այս նամակը գրելիս Պողոսի հիմնական նպատակները ներառում էին.

  1. Պաշտպանել իրեն կեղծ ուսուցիչների մեղադրանքներից, ովքեր հակառակ էին նրան:

  2. Ուսուցանել, որ բոլոր մարդիկ, հրեա թե հեթանոս, փրկություն են ստացել Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ՝ կենտրոնացնելով իրենց հավատքը Հիսուս Քրիստոսի վրա, Մովսեսի օրենքին ապավինելու փոխարեն:

  3. ՊարզաբանելՄովսեսի օրենքի դերը Աստծո ծրագրում:

  4. Տարբերակել հին ուխտը՝ որը Աստված կապեց Մովսեսի միջոցով և նոր ուխտը՝ Քրիստոսի միջոցով:

  5. Հրավիրել Սրբերին ապրել հոգու թելադրանքով:

Որո՞նք են այս գրքին բնորոշ որոշ առանձնահատկությունները:

Թուղթ առ Գաղատացիս առանձնանում է որպես Պողոսի ամենակրակոտ նամակը, որտեղ նա սուր կշտամբանքի է ենթարկում Եկեղեցու անդամներին, ովքեր մոլորության մեջ էին և կեղծ ուսուցիչներին, ովքեր մոլորեցնում էին նրանց: Գաղատացիս թուղթը ներառում է Պողոսի ավելի վաղ շրջանում ներկայացրած արդարացման վարդապետությունը. մենք արդար չենք հայտարարվում Մովսեսի օրենքի գործերով, այլ Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած հավատքով: Նամակը հակադրում է «մարմնի գործերը» «Հգու պտուղին» (տես Գաղատացիս 5.16-25-ում):

Համառոտ շարադրանք

Գաղատացիս 1–2: Պողոսը գրում է Գաղատացի Սրբերին, որովհետև նրանք հեռացել են Տիրոջ ճանապարհներից և ընդունել կեղծ ուսմունքներ: Նա պաշտպանում է Առաքյալի իր կոչումը, պատմելով Եկեղեցու նկատմամբ ունեցած իր նախնական ընդդիմության և դարձի գալու մասին: Նա շեշտում է, որ հայտնություն է ստացել անմիջապես Աստծուց և պարզաբանում, որ իր ծառայությունը հեթանոսներին վավերացվել է Առաքյալների կողմից: Նա հայտարարում է, որ մի անգամ անհամաձայնություն է ունեցել Պետրոսի հետ հեթանոս Սրբերի վերաբերյալ: Նա ուսուցանում է, որ մարդիկ արդար չեն հայտարարվում Մովսեսի օրենքի գործերով, այլ Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած հավատով:

Գաղատացիս 3–4: Պողոսը պաշտպանում է ավետարանի ուղերձը: Նա սովորեցնում է, որ Աբրահամը մի մարդու օրինակ էր, ով արդարացվել էր հավատով, այլ ոչ՝ Մովսեսի օրենքի գործերով: Քավության միջոցով Հիսուս Քրիստոսը փրկեց մարդկությանը օրենքի անեծքից: Մովսեսի օրենքի նպատակը մեզ համար «դաստիարակ եղաւ դեպի Յիսուս Քրիստոսը» (Գաղատացիս 3.24-ում): Հավատքի և մկրտության միջոցով, Սրբերը ստանում են քավության օրհնությունները, մտնում ավետարանի ուխտի մեջ, Քրիստոսի միջոցով դառնում Աստծո ժառանգներ, և այլևս ծառաներ չեն, այլ Աստծո զավակներ:

Գաղատացիս 5–6: Պողոսը հորդորում է Սրբերին Քրիստոսի կողմից առաջարկված ավետարանի ուխտի մեջ մնալ կայուն: Պողոսը հակադրում է «մարմնի գործերի» մեջ ներքաշված մարդու կյանքը (Գաղատացիս 5.19-ում) այն մարդկանց կյանքին, ովքեր վայելում են «Հգու պտուղը» (Գաղատացիս 5.22-ում): Նա ուսուցանում է, որ Սրբերը պետք է կրեն միմյանց բեռները և չհոգնեն լավ բան անելուց: Մենք հնձում ենք այն, ինչ ցանում ենք: