Գրադարան
Մաս 31. Օր 4․ Հայտնություն 8-11


Մաս 31. Օր 4

Հայտնություն 8-11

Նախաբան

Հովհաննես Առաքյալը տեսավ յոթերորդ կնիքի բացումը և իմացավ իր առաքելության մասին՝ մասնակցել Իսրայելի հավաքմանը վերջին օրերում: Չնայած բազմաթիվ համաճարակներին, ավերածություններին և դատաստաններին, որոնք կգային երկրի բնակիչների վրա, Հովհաննեսը տեսավ, որ նրանք, ովքեր արժանի էին, այդ աղետներից շատերից կխնայվեին:

Հայտնություն 8-9

Հովհաննեսը տեսնում է յոթերորդ կնիքի բացումը

Հայտնության գրքի վրա տեսեք կից աղյուսակը: Ուշադրություն դարձրեք, թե քանի հատվածներ են վերաբերում առաջին վեց կնիքների իրադարձություններին՝ համեմատած այն հատվածների թվին, որոնք վերաբերում են յոթերորդ կնիքին:

Նկար
Յոթ կնիքների Հովհաննեսի տեսիլքը

Հովհաննես Առաքյալը ավելի շատ գրեց այն իրադարձությունների մասին, որոնք կապված էին յոթերորդ1000-ամյա ժամանակաշրջանի հետ, քան այն իրադարձությունների մասին, որոնք կապված էին որևէ այլ 1000-ամյակի ժամանակաշրջանների հետ: Նա գրեց հատկապես այն իրադարձությունների մասին, որոնք տեղի էին ունենալու յոթերորդ կնիքը բացելու և Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստի միջև:

Ձեր կարծիքով, ինչո՞ւ Հովհաննեսն այդքան շատ գրեց յոթերորդ կնիքի իրադարձությունների մասին:

Երբ ուսումնասիրեք Հովհաննեսի տեսիլքը Հայտնություն 8–11-ում, մտածեք թե մենք ինչ կարող ենք սովորել նրա նկարագրած այդ իրադարձություններից:

Հայտնություն 8.1–6-ը նկարագրում է Փրկչի յոթերորդ կնիքի բացումը: Հովհաննեսը տեսավ յոթ հրեշտակների, ում տրվեց յոթ փողեր: «Փողերն օգտագործվում էին հնադարյան ժամանակներում տագնապ, ճակատամարտի ազդանշան [բանակում] հնչեցնելու համար կամ թագավորական իշխանության ժամանումը հայտարարելու համար: Հետևաբար փող հնչեցնելը փողհարում է կամ հայտարարում խիստ կարևոր ինչ-որ բան» (Gerald N. Lund, “Seeing the Book of Revelation as a Book of Revelation,” Ensign, Dec. 1987, 50):

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 77.12, փնտրելով, թե յոթ փողերը ինչ կարող են նշանակել:

Հայտնություն 8.1–6-ում, փող փչելը կազդարարի տարբեր աղետների և կործանման սկիզբը՝ ի նախապատրաստություն Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստի և Հազարամյակի ընթացքում Նրա թագավորման:

Կարդացեք հետևյալ հղումներից յուրաքանչյուրը, որոնք բացատրում են իրադարձությունները, որոնք կապված են առաջին վեց փողերի հնչեցման հետ: Կարդալու ընթացքում որոնեք պատասխաններ հետևյալ հարցերին.

Առաջին`Հայտնություն 8.7-ը: Ի՞նչ պատահեց «կարկուտի և կրակի» արդյունքում, որոնք տեղացին երկրի վրա, երբ առաջին հրեշտակը հնչեցրեց իր փողը:

Երկրորդ`Հայտնություն 8.8–9: Ի՞նչ երեք բաներ ազդեցության ենթարկվեցին, երբ երկրորդ փողը հնչեց:

Երրորդ`Հայտնություն 8.10–11: Ի՞նչ պատահեց, երբ աստղ ընկավ երկնքից: (Նշեք, որ օշինդրը բույս է, այն խորհրդանշում է «դառը աղետը կամ վիշտը» [տես Bible Dictionary, “Wormwood”]:)

Չորրորդ`Հայտնություն 8.12: Չորրորդ փողի հնչելուց հետո, ինչ երեք բաներ մասնակիորեն խավարեցվեցին:

Հինգերորդ`Հայտնություն 9.1–3: Ի՞նչ դուրս եկավ անհատակ անդունդից, երբ հինգերորդ հրեշտակը բացեց այն:

Վեցերորդ`Հայտնություն 9.13–16, 18: Քանի զինվոր էին ներգրավված այն մեծ ճակատամարտում, որ Հովհաննեսը տեսավ յոթերորդ փողի հնչելուց հետո: Ըստ նրա տեսածի, մարդկության ո՞ր մասը սպանվեց այդ ճակատամարտում:

Կարդացեք Հայտնություն 9.20–21-ը, որոնելով, թե այս աղետներից փրկված ամբարիշտները ինչպես կարձագանքեն:

Հայտնություն 10

Մի հրեշտակ հրահանգում է Հովհաննեսին իր առաքելության վերաբերյալ վերջին օրերում:

Հայտնություն 10-ը պարունակում է յոթ փողերի հնչեցումների նկարագրության և նրանց հետ կապված աղետների միջև ընկած դադարը: Այս գլխում մենք կարդում ենք, որ Հովհաննեսը հրահանգվեց մեկ ուրիշ հրեշտակի կողմից:

Նկար
sweet, bitter

Որոնք են կյանքի այն մի քանի փորձառությունները, որոնք կարող են համարվել ինչպես քաղցր այնպես էլ դառը:

Կարդացեք Հայտնություն 10.1-3-ը, որոնելով թե ինչ էր հրեշտակը բռնել:

Կարդացեք Հայտնություն 10.8-11-ը, փնտրելով, թե Հովհաննեսին ինչ հանձնարարվեց անել փոքրիկ գրքույկի հետ: Ուշադրություն դարձրեք, թե ինչպիսի համ ուներ այն նրա համար:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 77.14-ը, փնտրելով, թե ինչ էր իրենից ներկայացնում փոքրիկ գրքույկը:

Հովհաննես Առաքյալը օրհնվել էր Հիսուս Քրիստոսի կողմից, ապրել մինչև Իր Երկրորդ Գալուստը և մարդկանց բերել Նրա մոտ (տես Հովհաննես 21.20–24, ՎևՈւ 7.1–4): Հովհաննեսի առաքելությունն էր՝ օգնել հավաքելու Իսրայելի զավակներին: Ինչպե՞ս կարող էր այդպիսի առաքելությունը լինել և քաղցր, և դառը:

  1. Ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում օգտագործեք Հայտնություն 10.8–11-ը, գրելով մի պատասխան հետևյալ մտահոգություններից մեկի կամ երկուսի համար.

    1. Ես լսել եմ, թե ինչ դժվար է ծառայել միսիայում: Ես դժվար եմ տանում մերժումը: Ես վստահ չեմ, որ ցանկանում եմ ծառայել:

    2. Ես փորձել եմ անել այն, ինչը ճիշտ է: Ես կարդում եմ սուրբ գրությունները, աղոթում եմ և փորձում կիսվել ավետարանով, բայց իմ կյանքում կան որոշ բաներ, որոնք դեռ վատ վիճակում են, և ես երբեք չեմ կամեցել, որ ինչ-որ մեկը իմ պատճառով միանա Եկեղեցուն: Գուցե ես ձեռք քաշեմ:

Հայտնություն 11

Հովհաննեսը տեսնում է երկու սպանված մարգարեների Երուսաղեմում և յոթերորդ փողի հնչեցումը:

Հայտնություն 11-ը սկսվում է Հովհաննես Առաքյալի կողմից այն իրադարձությունների նկարագրությամբ, որոնք տեղի կունենան յոթերորդ փողի հնչեցումի և Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստի միջև ընկած ժամանակահատվածում: Այս ժամանակահատվածում ամբարիշտներն ավելի շատ իշխանություն և վերահսկողություն կունենան երկրագնդի վրա, և մի բանակ կփորձի հաղթել Երուսաղեմին, որը Արմագեդոնի վերջնական մեծ ճակատամարտի մասը կհանդիսանա:

Հովհաննեսը նկարագրել է Երուսաղեմ քաղաքը և նրա գրավումը հեթանոսների կողմից (նրանց, ովքեր ուխտեր չեն կապում Տիրոջ հետ) 42 ամիսների ընթացքում, որը կազմում է երեք և կես տարի:

Կարդացեք Հայտնություն 11.3–6-ը` փնտրելով, թե ինչ կանեն Փրկչի երկու վկաները Երուսաղեմում, անմիջապես Նրա Գալուստից առաջ:

Այս երկու մարգարեները Եղիայի և Մովսեսի նման, ունեն իշխանություն և զորություն՝ կնքելու երկինքները և զարկելու երկիրը աղետներով: Կրակը, որը դուրս կգա այս երկու վկաների բերանից, կարող է խորհրդանշական լինել նրանց բերած վկայությունների զորության համար (տես Երեմիա 5.14, 20.9):

Կարդացեք Վարդապետություն և Ուխտերի 77.15 հատվածը` փնտրելով, թե ովքեր են լինելու այդ երկու վկաները:

Կարդացեք Հայտնություն 11.7-12 հատվածը և գտեք, թե ինչ տեղի կունենա այս երկու մարգարեների հետ: Ուշադրություն դարձրեք, թե ինչպես կարձագանքեն ամբարիշտները:

Կարդացեք Հայտնություն 11.13–15-ը, փնտրելով, թե ինչ կպատահի երկու մարգարեների մեռելներից հարություն առնելուց և երկինք համբարձվելուց հետո:

Յոթերորդ փողը հնչելուց հետո, ովքեր կթագավորեն «այս աշխարհի թագավորությունների վրա» (Հայտնություն 11.15):

Հայտնություն 11.16–19-ում մենք կարդում ենք, որ 24 երեցները, ովքեր նստում էին Աստծո գահի մոտ, շնորհակալություն էին հայտնում և գովաբանում Աստծուն արդարներին պարգևատրելու և ամբարիշներին պատժելու համար:

  1. Վերհիշեք նախորդ դասից հետևյալ սկզբունքը, որը գտնվում է Հայտնություն 7-ում. Եթե մենք հավատարմորեն դիմանանք նեղություններին և անբիծ դառնանք Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով, մենք կվայելենք սելեստիալ փառքը Աստծո հետ: Քննարկեք յոթերորդ կնիքի իրադարձությունները, որոնք դուք ուսումնասիրեցիք այսօր: Ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում գրեք թե ինչպես այս սկզբունքները կարող են ապահովել հանգստություն և խաղաղություն նրանց, ովքեր տանում են որոշ երկյուղալի արհավիրքներ, որոնք տեղի կունենան Տիրոջ Երկրորդ Գալուստից առաջ:

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Լ. Անդերսենը ուսուցանել է, որ չնայած մեր օրերի արհավիրքներին, մենք կարող ենք անհամբեր սպասել Տիրոջ գալուստին ակնածանքով և ակնկալիքով:

Նկար
Երեց Նիլ Լ. Անդերսեն

«Մենք ապրում ենք, եղբայրներ և քույրեր, Տիրոջ Երկրորդ Գալուստին նախորդող օրերում՝ մի ժամանակ, որին դարեր շարունակ երկար սպասել են հավատացյալները։ Մենք ապրում ենք պատերազմների և պատերազմների համբավների օրերում, բնական աղետների օրերում, օրերում, երբ աշխարհն ընկղմված է խառնաշփոթի մեջ։

Սակայն, մենք նաև ապրում ենք Վերականգնման փառահեղ ժամանակներում, երբ ավետարանը տարվում է ողջ աշխարհին, երբ Տերը խոստացել է, որ Նա «մաքուր մի ժողովուրդ կբարձրացնի» [ՎևՈւ 100.16] և կզինի նրանց «արդարությամբ և Աստծո զորությամբ»1 Նեփի 14.14

Մենք ուրախանում ենք այս օրերում և աղոթում, որ կարողանանք խիզախաբար տանել մեր դժվարությունները և անորոշությունները։ Ոմանց դժվարություններն ավելի մտահոգիչ են, քան մյուսներինը, սակայն ոչ ոք ձերբազատված չէ դրանցից։ …

Չնայած, որ Տերը կրկին ու կրկին վստահեցնում է մեզ, որ մենք «վախենալու կարիք չունենք» [ՎևՈւ 10.55], պարզ հեռանկար ունենալը և այս աշխարհից այն կողմ տեսնելը երբեմն հեշտ չէ, երբ մենք փորձությունների մեջ ենք։ …

Մեր հավատքը մեծանում է, մինչ մենք սպասում ենք Փրկչի երկիր վերադառնալու փառահեղ օրվան։ Նրա գալու միտքը արթնացնում է իմ հոգին։ Դա հափշտակիչ պահ է լինելու։ Այդ տեսարանը և դրա վեհությունը, մեծությունը և փառահեղությունը կգերազանցեն ամեն բան, ինչ մահկանացու աչքերը տեսել կամ զգացել են։ …

…Մենք ակնածանքով ծնկի կիջնենք, «և Տերը պիտի արձակի իր ձայնը, և աշխարհի բոլոր ծայրերը պիտի լսեն այն» [ՎևՈւ 45.49]։ «Այն կլինի … շատ ջրերի ձայնի պես, և ուժեղ ամպրոպի ձայնի պես» [ՎևՈւ 133.22]։ [Ապա] Տերը, … Փրկիչը, կկանգնի իր ժողովրդի մեջ» [ՎևՈւ 133.25]» («Քո արքայությունը գա» Ensign կամ Լիահոնա, մայիս 2015, 119–20, 122):

  1. Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի Հովհաննես 8-11 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.