Գրադարան
Մաս 16, Օր 4. Հովհաննես 20–21


Մաս 16. Օր 4

Հովհաննես 20–21

Նախաբան

Խաչելության հաջորդող կիրակի օրը Մարիամ Մագդաղենացին հայտնաբերեց, որ գերեզմանը, որտեղ Հիսուսի մարմինը դրվել էր, դատարկ է, և գնաց ու պատմեց Պետրոսին ու Հովհաննեսին, ովքեր վազեցին դեպի գերեզմանը: Հարություն առած Քրիստոսը հայտնվեց Մարիամին, իսկ ավելի ուշ, Իր աշակերտներին: Գալիլեայի ծովի ափին Հիսուսը հրավիրեց Պետրոսին Իր հանդեպ սերը ցուցաբերել կերակրելով Իր ոչխարներին:

Հովհաննես 20․1–10

Մարիամ Մագդաղենացին հայտնաբերում է, որ Հիսուսի գերեզմանը դատարկ է և պատմում է Պետրոսին ու Հովհաննեսին, ովքեր վազում են դեպի գերեզմանը:

Նկար
Burial of Jesus

Պատկերացրեք, թե ինչպես կզգայիք, եթե ներկա լինեիք, երբ Հիսուսի մարմինը դրվեց գերեզմանը: Ուրբաթ օր էր և Նրա թաղումը պետք է ավարտվեր նախքան հրեաների Հանգստության օրը կսկսվեր մայրամուտին և կշարունակվեր մինչև շաբաթ օրվա մայրամուտը: Երբ կարդաք Տասներկու Առաքյալների Քվորումից՝ Երեց Ջոզեֆ Բ. Վիրթլինի հայտարարությունը, պատկերացրեք, թե ինչ էին զգում Հիսուսի աշակերտները.

Նկար
Elder Joseph B. Wirthlin

«Ես պատկերացնում եմ, թե որքան խավար էր այդ ուրբաթ օրը, երբ Քրիստոսին խաչը բարձրացրեցին:

Այդ զարհուրելի ուրբաթ օրը երկիրը ցնցվեց ու խավարի մեջ հայտնվեց: Սարսափելի փոթորիկները ուժգին հարվածեցին երկրին:

Նրա կյանքը որոնող չարակամ մարդիկ ուրախացան: Այժմ, երբ Հիսուսն այլևս չկար, Նրա հետևորդները, անկասկած, կցրվեին: Նրանք հաղթանակ էին տոնում:

Այդ օրը տաճարի վարագույրը պատռվեց երկու մասի:

Մարիամ Մագդաղենացին և Հիսուսի մայր Մարիամը երկուսն էլ վշտի և հուսահատության մեջ էին: Այն հզոր մարդը, ում նրանք սիրում ու պատվում էին, այժմ անշունչ գամված էր խաչին:

Այդ ուրբաթ օրը Առաքյալները փշրված էին: Հիսուսը՝ նրանց Փրկիչը, այն մարդը, ով քայլում էր ջրի վրա և կենդանացնում էր մահացածներին, այժմ չարակամ մարդկանց ողորմությանն էր թողնված: Նրանք անօգնական դիտում էին, մինչ Հիսուսի թշնամիները հաղթել էին Նրան:

Այդ ուրբաթ օրը մարդկության Փրկիչը նվաստացած ու ջախջախված էր՝ տուժված և նախատված:

Դա մի ուրբաթ էր, քայքայիչ ու սպառիչ վշտով լի, որը կրծում էր նրանց հոգին, ովքեր սիրում ու պատվում էին Աստծո Որդուն:

Կարծում եմ, որ աշխարհի պատմության սկզբից ի վեր ամենախավար օրն այդ ուրբաթն էր» (“Sunday Will Come,” Ensign or Liahona, Nov. 2006, 29–30):

  1. Պատկերացրեք, որ դուք լրագրող եք եղել Հիսուսի մահվան և Հարության ժամանակ, և որ ձեզ խնդրել են գրել մի շարք հոդվածներ այդ իրադարձությունների վերաբերյալ: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում նորությունների մի թողարկում գրեք, իբրև թե դուք հարցազրույց եք ունեցել Հիսուսի աշակերտների հետ նրա մահվան և թաղման ժամանակ: Կարող եք նշել, թե նրանք ինչ մտքեր ու զգացումներ ունեցան, երբ տեսնում էին Հիսուսի գերեզմանը կնքվելիս:

Փրկչի մահվան և թաղման ողբերգությունից բացի, Երեց Վիրթլինը ասել է. «Սակայն այդ օրվա մռայլությունը երկար չտևեց» (“Sunday Will Come,” 30):

Հովհաննես 20 գլուխն ուսումնասիրելիս պարզեք, թե ինչու «այդ օրվա մռայլությունը երկար չտևեց»:

Կարդացեք Հովհաննես 20.1–2 հատվածները, պարզելով թե Մարիամ Մագդաղենացին ինչ հայտնաբերեց, երբ կիրակի օրը՝ վաղ առավոտյան, եկավ Հիսուսի գերեզմանը:

Ի՞նչ արեց Մարիամը, երբ հայտնաբերեց, որ գերեզմանի մուտքի քարը տեղափոխվել է: Ի՞նչ էր կարծում Մարիամը, որ տեղի է ունեցել:

Կարդացեք Հովհաննես 20.3–10 հատվածները, պարզելով, թե ինչ արեցին Պետրոսը և Հովհաննեսը, որին կոչում են «միւս աշակերտը» 3-րդ հատվածում և կրկին՝ «միւս աշակերտը» 4-րդ հատվածում, երբ լսեցին Մարիամի նորությունը:

Ինչպե՞ս արձագանքեց Հովհաննեսը, տեսնելով դատարկ գերեզմանը: Ի՞նչ էր նա հավատացած:

Քանի դեռ չէր տեսել դատարկ գերեզմանը, նա լիովին չէր ըմբռնել Փրկչի հայտարարությունը, որ երրորդ օրը մեռելներից հարություն կառնի: Տեսնելով դատարկ գերեզմանը, Հովհաննեսը հիշեց և հավատաց (տես Հովհաննես 20.8–9):

Հովհաննես 20.11–31

Հարություն առած Փրկիչը հայտնվում է Մարիամ Մագդաղենացուն, իսկ ավելի ուշ՝ Իր աշակերտներին:

Կարդացեք Հովհաննես 20.11–15, պարզելով, թե Պետրոսի և Հովհաննեսի գնալուց հետո ով խոսեց Մարիամի հետ:

Կարդացեք Հովհաննես 20.16–18 հատվածները, պարզելով, թե Հիսուսը ինչ ասաց Մերիին անել:

Նկար
Elder Bruce R. McConkie

Տասներկու Առաքյալների Քվորումից՝ Երեց Բրյուս Ռ Մակքոնկին բացատրել է «Մի դպչիր ինձ» արտահայտության իմաստը Հովհաննես 20.17 հատվածում: «Աստվածաշնչի Հակոբ թագավորի թարգմանությունը վկայակոչում է «Մի դպչիր ինձ» Հիսուսի խոսքերը: Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունում ասվում է. «Մի բռնիր ինձ»: Հունարենից արված տարբեր թարգմանություններում օգտագործվում է «Մի կառչիր ինձանից» կամ «Մի բռնիր ինձ»: Ոմանք այս արտահայտությանը տալիս են «Այլևս մի կառչիր ինձանից» կամ «Այլևս մի բռնիր ինձ» իմաստը: Դադարել բռնել նրան կամ կառչել նրանից արտահայտությունները հետևություն են թողնում, որ Մարիամը արդեն բռնել էր նրա ձեռքը: Հիմնավոր պատճառ կա ենթադրելու, որ Մարիամին փոխանցած Տիրոջ միտքը եղել է հետևյալը. «Դու չես կարող պահել ինձ այստեղ, որովհետև ես պետք է բարձրանամ իմ Հոր մոտ»» (The Mortal Messiah: From Bethlehem to Calvary, 4 vols. [1979–81], 4:264):

Նկար
Christ and Mary

Հարություն առած Հիսուսը հայտնվեց Մարիամ Մագդաղենացուն:

Ըստ Հովհաննես 20.17 հատվածի՝ Հիսուսն ուրիշ ինչ հրահանգեց Մարիամին:

  1. Շարունակեք պատկերացնել, որ դուք լրագրող եք եղել այդ միջոցառումների ժամանակ: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում նորությունների մի թողարկում գրեք, իբրև թե դուք հարցազրույց եք ունեցել Մարիամ Մագդաղենացու հետ: Դուք կարող եք գրել նրա վկայությունը հարություն առած Տիրոջ մասին և նրա պատասխանները հետևյալ հարցերին: Ի՞նչ էիք մտածում, երբ տեսաք, որ գերեզմանը դատարկ է: Ի՞նչ արեցիք դուք հետո: Ե՞րբ գիտակցեցիք, որ Հիսուս Քրիստոսը կենդանի է: Ձեր թողարկման մեջ գրեք, թե արդյոք դուք հավատում եք Մարիամի պատմածին և ինչու:

Հիշեք, որ աշակերտներից ոմանք դժվարանում էին հավատալ Մարիամի վկայությունը (տես Մարկոս 16.11): Կարդացեք Հովհաննես 20.19–20 հատվածները, պարզելով, թե ինչ պատահեց այդ երեկոյան:

Այդ պատմությունից մենք տեղեկանում ենք, որ Իր հարության շնորհիվ Հիսուս Քրիստոսը հաղթեց մահը:

Ըստ Հովհաննես 20.20 հատվածի՝ ի՞նչ զգացին աշակերտները, երբ տեսան հարություն առած Տիրոջը:

Երեց Ջոզեֆ Բ. Վիրթլինը բացատրել է, թե ինչու «այդ [ուրբաթ օրվա] մռայլությունը երկար չտևեց».

Նկար
Elder Joseph B. Wirthliln

«Հուսահատությունը երկար չտևեց, որովհետև կիրակի օրը, հարություն առած Տերը քանդեց մահվան կապանքները: Նա բարձրացավ գերեզմանից և փառավոր հանդիսությամբ հայտնվեց որպես ողջ մարդկության Փրկիչ: …

Մեզանից յուրաքանչյուրը կունենա իր ուրբաթ օրերը, այն օրերը, երբ ինքը տիեզերքը կարծես քանդվում է և մեր իսկ աշխարհի փշուրները թափվում են մեր շուրջը: Բոլորս էլ կզգանք նման կոտրված պահեր, երբ թվում է բեկորներն այլևս հնարավոր չէ միմյանց կպցնել: Մենք բոլորս կունենանք մեր ուրբաթ օրերը:

Բայց ես վկայում եմ՝ Նրա անունով, ով հաղթել է մահը, որ կիրակին կգա: Մեր վշտի խավարում ևս կիրակի կգա:

Անկախ հուսահատությունից, անկախ մեր վշտից, կիրակին կգա: Այս կյանքում, թե հաջորդ կյանքում, կիրակին կգա» (“Sunday Will Come,” 30):

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ինչպե՞ս կարող է գիտելիքը, որ Հիսուս Քրիստոսը հարություն է առել, օգնել մեզ, երբ վիշտ ենք ապրում հարազատի մահվան համար:

    2. Ինչպե՞ս կարող է Հարության խոստումը օգնել մեզ կյանքի փորձառության այլ դժվարությունների ժամանակ:

Հովհաննես 20.21–23 հատվածները արձանագրում են, որ նրանից հետո, երբ Հիսուսն իր աշակերտներին ցույց տվեց Իր ձեռքերի ու կողերի խոցերը, նա նրանց հանձնարարություն տվեց անել Իր աշխատանքը: Նա ասաց նրանց. «Առէք Սուրբ Հոգին» (Հովհաննես 20.22), որը կարող է նշանակել, որ Նա օրհնեց նրանց ստանալու Սուրբ Հոգու պարգևը, որի օրհնությունները, սակայն, նրանք վայելելու էին որոշ ժամանակ անց: Նա նաև ուսուցանեց նրանց իրենց պատասխանատվության մասին՝ օգնելու մարդկանց իրենց մեղքերին թողություն ստանալ:

Կարդացեք Հովհաննես 20.24–25 հատվածները, պարզելով այն Առաքյալի անունը, ով ներկա չէր այդ սրբազան իրադարձությանը:

Նկատեք 25 հատվածում, թե Թովմասն ինչ ասաց, որ պետք է իրեն, որպեսզի հավատա: Ձեր կարծիքով ինչո՞ւ էր իր համար դժվար հավատալ, որ Հիսուսը հարություն էր առել:

Հիսուսի մահկանացու կյանքի ժամանակ հարության գաղափարը դժվար էր հասկանալ աշակերտներից մեծ մասի կամ բոլորի համար: Մյուս աշակերտների նման, Թովմասը դեռևս չէր հասկանում, թե ինչ է հարությունը և ֆիզիկական վկայություն էր փնտրում:

Կարդացեք Հովհաննես 20.26–29 հատվածները, պարզելով, թե ութ օր անց ինչ փորձառություն ունեցավ Թովմասը:

Նկատեք, որ Հիսուսը Թովմասին ասաց. «մի լինիր անհաւատ՝ այլ հաւատացեալ» (Հովհաննես 20.27): Թովմասի փորձից մենք սովորում ենք, որ մենք կօրհնվենք, եթե ընտրենք հավատալ Հիսուս Քրիստոսին, նույնիսկ երբ չենք կարողանում տեսնել նրան:

Յոթանասունի անդամ՝ Երեց Ջերիթ Վ Գոնգն ուսուցանել է․

Նկար
Երեց Ջերիթ Վ. Գոնգ

«Հավատքը ընտրություն է: …

Երբ ընտրում ենք հավատալ, մենք հասկանում ու տեսնում ենք իրերը մեկ այլ ձևով: Երբ տեսնում ու ապրում ենք մեկ այլ ձևով, մենք երջանիկ ենք լինում մի ձևով, որը միայն ավետարանը կարող է պարգևել» (“Choose Goodness and Joy,” New Era, Aug. 2011, 44):

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ինչո՞ւ եք ընտրում հավատալ Հիսուս Քրիստոսին, չնայած որ չեք տեսել նրան ձեր մահկանացու աչքերով:

    2. Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի ցույց տանք, որ ընտրում ենք հավատալ Հիսուս Քրիստոսին:

    3. Ինչպե՞ս եք դուք օրհնվել՝ ընտրելով Հիսուս Քրիստոսին հավատալը:

Կարդացեք Հովհաննես 20.30–31 հատվածները, պարզելով, թե Հովհաննեսը ինչու է արձանագրել այդ իրադարձությունները:

Այդ հատվածներից մենք սովորում ենք հետևյալ սկզբունքները. Առաքյալներն ու մարգարեները վկայում են Հիսուս Քրիստոսի մասին, որպեսզի մենք հավատանք, որ նա է Աստծու Որդին: Ընտրելով հավատալ առաքյալների և մարգարեների կողմից տրված Հիսուս Քրիստոսի մասին վկայությանը և հետո ապրելով ճշմարիտ այդ վկայությանը, մենք կարող ենք ստանալ հավերժական կյանք:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք առնվազն երկու պարբերություն, պատասխանելով հետևյալ հարցերին. Փրկչի մահկանացու ծառայության մասին այն ամենից, ինչ գրվել է Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի և Հովհաննեսի Ավետարաններում, ինչ պատմություն, իրադարձություն կամ ուսուցում է ձեզ օգնել հավատալ, որ Հիսուսը Քրիստոսն է՝ Աստծո Որդին: Ինչո՞ւ է այն ձեզ օգնել: Պատրաստվեք դասարանի հետ կիսվել ձեր գրածով:

Հովհաննես 21․1–17

Տիբերիա ծովի եզրին հարություն առած Տերը հայտնվում է Իր աշակերտներից մի քանիսին:

Հովհաննես 21․1–17 հատվածներում արձանագրվել է, որ հարություն առած Տերը կրկին հայտնվեց Իր աշակերտներից մի քանիսին, երբ նրան ձուկ էին որսում: Երբ նրանք տեսան Հիսուսին, նրանք արագ վերադարձան ափ և Նրա հետ ձուկ ու հաց կերան: Ճաշի ընթացքում Հիսուսը հրավիրեց Պետրոսին ցույց տալ իր սերը Նրա հանդեպ, թողնելով իր ձկնորսի կյանքը և ծառայելով Տիրոջ ժողովրդին:

Հովհաննես 21.18–25

Հիսուսը կանխապատմում է Պետրոսի նահատակությունը և Հովհաննեսի փոխակերպումը

Հովհաննես 21.18–19 հատվածներում կարդում ենք, որ Հիսուսը կանխապատմեց, որ երբ Պետրոսը ծերանա, նա «ձեռքերը կ’մեկնի» (Հովհաննես 21.18) և կտարվի այնտեղ, որտեղ չէր կամենա գնալ: Ըստ ավանդության՝ համոզմունք կա, որ Պետրոսը մահացել է խաչվելով: Սակայն, ասվում է, որ Պետրոսը խնդրել է, որ իրեն գլխիվայր խաչեն, քանի որ, խոնարհաբար, նա իրեն անարժան է համարել մահանալ նույն ձևով, ինչպես Փրկիչը (տես Joseph Fielding Smith, Doctrines of Salvation, comp. Bruce R. McConkie, 3 vols. [1954–56], 3:151–52):

Լսելով այդ մարգարեության մասին՝ Պետրոսը հարցրեց, թե ինչ կպատահի Հովհաննես Առաքյալի, կամ Հովհաննես Սիրեցյալի հետ (տես Հովհաննես 21.20–21): Կարդացեք Հովհաննես 21.22–23 հատվածները, պարզելով, թե Փրկիչը ինչպես պատասխանեց Պետրոսին:

Կենալ բառը 22 հատվածում նշանակում է կենդանի մնալ երկրի վրա: Այդպիսով, Հովհաննեսը պիտի մնար երկրի վրա որպես փոխակերպած էակ, մինչև Հիսուս Քրիստոսի Երկրորդ գալուստը: Փոխակերպված էակները «անձինք են, որոնք այնպիսի փոփոխության են ենթարկվում, որ չտանեն ցավ կամ մահ, մինչև որ հարություն առնեն դեպի անմահություն» (Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Փոխակերպված էակներ», scriptures.lds.org):

Ըստ Հովհաննես 21.22 հատվածի՝ Հիսուսը ինչի վրա էր ցանկանում, որ Պետրոսը կենտրոնանա, Հովհաննեսի մասին մտահոգվելու փոխարեն:

Կարդացեք Հովհաննես 21.24–25 հատվածները, պարզելով, թե Հովհաննեսը ինչ էր ցանկանում, որ բոլորն իմանան, երբ ավարտում էր իր հիշատակարանը:

  1. Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի Հովհաննես 20–21 գլուխները և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և կռահումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.