Գրադարան
Մաս 14, Օր 1. Հովհաննես 7


Մաս 14. Օր 1

Հովհաննես 7

Նախաբան

Հիսուսը ներկա գտնվեց հրեաների տաղավարահարաց տոնին՝ Երուսաղեմում, և ուսուցանեց ժողովրդին տաճարում, թե ինչպես կարող էին նրանք ստանալ վկայություն, որ Իր ուսմունքները Հայր Աստծուց էին։ Քանի որ ժողովուրդը վիճում էր, թե ով էր Նա, Հիսուսն օգտագործեց ջրի ու լույսի կերպարներն Իր աստվածայնության մասին վկայելու համար։ Նա նաև ուսուցանեց նրանց Սուրբ Հոգու մասին։

Հովհաննես 7․1–13

Հիսուսը ներկա է գտնվում տաղավարահարաց տոնին

Երբևէ հետաքրքրվե՞լ եք, թե արդյոք Հիսուսն ունեցել է եղբայրներ և քույրեր։

Սուրբ գրությունների համաձայն՝ Հովսեփն ու Մարիամն ունեցել են երեխաներ, ովքեր ծնվել էին Հիսուսից հետո և մեծանալու էին նույն ընտանիքում Նրա հետ։ Սակայն, քանի որ Հիսուս Քրիստոսն եղել է Մարիամի և Հայր Աստծո որդին, այլ ոչ թե Հովսեփի, այս անհատները եղել են Հիսուսի մասնակի եղբայրները և քույրերը (տես Մատթևոս 13.55–56; Մարկոս 6.3

Խորհեք, թե ինչպես կլիներ Հիսուսի հետ միևնույն տան մեջ մեծանալը։

Ձեր կարծիքով, հեշտ կլինե՞ր հավատալ Նրան, եթե մեծացած լինեիք Նրա հետ։ Ինչո՞ւ այո, կամ ինչո՞ւ ոչ:

Հովհաննես 7 գլխում մենք սովորում ենք, թե ինչպես էին Հիսուսի «եղբայրներից» մի քանիսը (Հովհաննես 7.3, 5) դիտում Նրան։ Այստեղ եղբայրներ բառը, հավանաբար, վերաբերում է Հիսուսի մասնակի եղբայրներին, թեև կարող է ակնարկել նաև ուրիշ մոտ ազգականների։

Կարդացեք Հովհաննես 7.1–5 հատվածները, ուշադրություն դարձնելով, թե ինչ է Հովհաննեսն արձանագրել Հիսուսի եղբայրների մասին։

Խորհեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. Մակքոնքիի հետևյալ խոսքերի մասին.

Նկար
Elder Bruce R. McConkie

«Քրիստոսի աստվածության և Իր ավետարանի փրկող զորության մասին վկայությունը չի շնորհվում ինքնաբերաբար ընտանեկան կապի պատճառով։ Դա գալիս է միայն անձնական հնազանդությամբ այն հավերժական օրենքներին, որոնց վրա այն ստանալը հիմնված է։ …

«Հաճախակի Հովսեփի ու Մարիամի որդիներն առանձնապես ակնարկվում են որպես Հիսուսի «եղբայրներ»։ … Թեպետ նրանք մեծացել էին միևնույն ընտանիքում և գտնվել Հովսեփի ու Մայրամի բարեսեր [հոգատար] ազդեցության տակ, թեպետ նրանց հայտնի են եղել հենց Իր՝ Հիսուսի ուսմունքները, ծառայությունը և հրաշքները, այնուամենայնիվ, նրա այս մոտ ազգականները դեռ չէին ընդունել նրան որպես Մեսիան» (Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1965–73], 1:437)։

Խորհեք հետևյալ հարցի շուրջ. Ինչպե՞ս է հնարավոր, որ Հիսուսի սեփական ընտանիքի որոշ անդամներ դեռ չէին հավատացել Նրան, թեև նրանց հայտնի էին եղել Նրա ուսմունքները և հրաշքները։

Այն բանը նշելուց հետո, որ Հովհաննես 7 գլխում արձանագրված իրադարձությունների ժամանակ Հիսուսի եղբայրները չէին «ընդունել նրան որպես Մեսիան», Երեց Մակքոնկին բացատրել է. «Սակայն, ավելի ուշ, նրանք բոլորը, ըստ երևույթին, դարձի եկան (Գործք 1.14). նրանցից մեկը, ում Պողոսը դիմել է որպես «Տիրոջ եղբայր Յակոբ» (Գաղատացիս 1.19), ծառայելու էր սուրբ առաքյալի կոչման մեջ, և ևս մեկը՝ Հուդան, ով կոչում է իրեն՝ «Յուդա … Յակոբոսի եղբայր» Հուդա 1, գրել է Հուդա Առաքյալի թուղթը» (Doctrinal New Testament Commentary, 1:437):

Հովհաննես 7 գլուխն արձանագրում է իրադարձություններ, որոնք տեղի են ունեցել տաղավարահարաց տոնի ժամանակ Երուսաղեմում (տես Հովհաննես 7.2)։ Այս տոնի ժամանակ, «որը [հրեաների կողմից] համարվել է բոլոր տոներից ամենամեծը և ամենաուրախալին» (Bible Dictionary, “Feasts”), շատ հրեաներ ճամփորդում էին Երուսաղեմ, որ տոնեին Իսրայելի զավակներին տրված Աստծո օրհնությունները, երբ նրանք բնակվում էին անապատում՝ Եգիպտոսում ստրկությունից ազատվելուց հետո (տես Ղեվտացոց 23.39–43)։ Նրանք նաև տոնում և երախտագիտություն էին հայտնում մրգերի և հացահատիկների ամենամյա բերքի համար (տես Ելից 23.16)։ Տոնը տևում էր ութ օր։

Նկատեք, որ Հովհաննես 7.3–4 հատվածներում Հիսուսի եղբայրները ցանկանում էին, որ Նա գնա տաղավարահարաց տոնին Երուսաղեմ, ըստ երևույթին, ասելով, որ եթե Նա իրոք Մեսիան է, Նա պետք է գնա Երուսաղեմ և հայտարարեր դա այնտեղ ողջ ժողովրդին։

Ինչպես արձանագրված է Հովհաննես 7.6–10 հատվածներում, Հիսուսը որոշեց հապաղել գնալ այդ տոնին, բայց Նա խրախուսեց Իր եղբայրներին գնալ։ Տոնի սկզբից մի քանի օր հետո, Նա եկավ գաղտնի, իմանալով, որ Երուսաղեմում հրեաների որոշ առաջնորդներ ուզում էին սպանել իրեն, սակայն Իր մահանալու ժամանակը դեռ չէր եկել։

Կարդացեք Հովհաննես 7.11–13 հատվածները, ուշադրություն դարձնելով, թե Երուսաղեմի ժողովուրդն ինչ էր ասում Հիսուսի մասին։

Ճիշտ ինչպեսև Հիսուսի օրերում, այսօր Հիսուս Քրիստոսի մասին տարբեր կարծիքներ կան։ Որոշ մարդիկ գիտեն և վկայում են, որ Հիսուս Քրիստոսը Աստծո Որդին է և ողջ մարդկության Փրկիչը: Մյուսները հավատում են, որ Նա մեծ ուսուցիչ կամ մարգարե էր։ Այնուամենայնիվ, ուրիշ մարդիկ մերժում են Հիսուս Քրիստոսի աստվածայնությունը և Նրա ուսմունքների ճշմարտացիությունը կամ վախենում են բացահայտ կերպով հետևել Նրան։ Ուսումնասիրելով Հովհաննես 7 գլուխը, ուշադրություն դարձրեք, թե ինչպես կարող եք իմանալ, որ Հիսուս Քրիստոսը ձեր Փրկիչն է, և որ Նրա ուսմունքները ճշմարիտ են։

Հովհաննես 7.14–36

Հիսուս Քրիստոսն ուսուցանում է հրեաներին տաճարում

Տաճարը տոնակատարությունների կիզակետն էր տաղավարահարաց տոնի ժամանակ։ Կարդացեք Հովհաննես 7.14–15 հատվածները, ուշադրություն դարձնելով, թե Հիսուսն ինչ արեց այնտեղ։ Կարող եք նշագրել ժողովրդի արձագանքը ձեր սուրբ գրություններում։

Հրեաները զարմացած էին, որ Հիսուսը կարող էր ուսուցանել այդպիսի խորությամբ և իմաստությամբ առանց «գրերի» կամ Հրեա վարդապետների կողմից ուսուցում ստանալու կամ իրենց դպրոցները հաճախելու։ Կարդացեք Հովհաննես 7.16–18 հատվածները, ուշադրություն դարձնելով, թե Հիսուսը ինչ ասաց, որ ժողովուրդը կարող է անել, որպեսզի իմանա արդյոք Նրա վարդապետությունը, կամ ուսմունքները, ճշմարիտ են, թե ոչ։ Ընդգծեք այն, թե ով էր Հիսուսին տալիս այն վարդապետությունը, որ Նա ուսուցանում էր։

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալին.

    1. Ինչպե՞ս կարող է որևէ մեկը իմանալ, որ Հիսուս Քրիստոսի վարդապետությունն իրոք Աստծուց է։

    2. Տիրոջ ուսմունքներից տաճարում մենք սովորում ենք, որ եթե կատարենք Երկնային Հոր կամքը, ապա կստանանք վկայություն Նրա վարդապետության մասին։ Բացատրեք, թե ինչու եք կարծում, որ այդ սկզբունքը ճշմարիտ է:

Նկար
President James E. Faust

Առաջին Նախագահությունից՝ Նախագահ Ջեյմս Է. Ֆաուստն ասել է. «Մենք ձեռք ենք բերում վկայություն ավետարանի մասին՝ ձգտելով ապրել դրանք հնազանդությամբ։ Փրկիչն ասել է. «Եթե մեկը կամենում է նրա կամքն անել, նա կիմանա այս վարդապետության համար» [Հովհաննես 7.17]։ Աղոթքի զորության մասին վկայությունը գալիս է խոնարհ և անկեղծ աղոթքով։ Տասանորդի մասին վկայություն գալիս է տասանորդ վճարելով» (“Lord, I Believe; Help Thou Mine Unbelief,”Ensign or Liahona, Nov. 2003, 22):

Ինչ է ուսուցանել Նախագահ Ֆաուստը, որ մենք պիտի անենք ավետարանի սկզբունքների մասին վկայություն ստանալու համար։

Հիշեք, որ Հիսուսի եղբայրներից մի քանիսը դեռ չէին հավատում, որ Նա խոստացված Մեսիան էր, բայց ավելի ուշ, նրանք ստացան վկայություններ և դարձի եկան։ Ինչպե՞ս կարող էր վերոհիշյալ սկզբունքը այդ ընտանիքի անդամներին օգնած լիներ Հիսուս Քրիստոսի և Իր ուսմունքների մասին վկայություններ ստանալու հարցում։

Նկար
Bonnie L. Oscarson

Հովհաննես 7.17 գլուխը մեջբերելուց հետո, Երիտասարդ Կանանց գերագույն նախագահ՝ քույր Բոննի Լ․ Օսկարսոնն ուսուցանել է․ «Երբեմն, մենք փորձում ենք անել հակառակ ուղղությամբ։ Օրինակ՝ մենք, հնարավոր է, կիրառենք այս մոտեցումը. Ես երջանիկ կլինեմ ապրել տասանորդի օրենքով, բայց նախ՝ ես պետք է իմանամ, որ այն ճշմարիտ է: Մենք գուցե, նույնիսկ, աղոթենք տասանորդի օրենքի վերաբերյալ վկայություն ձեռք բերելու համար և հուսանք, որ Տերը կօրհնի մեզ այդ վկայությամբ, նախքան երբևէ կլրացնենք տասանորդի թերթիկը: Դա ուղղակի չի գործում այդ ձևով: Տերն ակնկալում է, որ մենք հավատք գործադրենք: Մենք պետք է հետևողականորեն լրիվ և ազնիվ տասանորդ վճարենք, որպեսզի վկայություն ձեռք բերենք տասանորդի վերաբերյալ: Այս նույն գործելակերպը վերաբերում է ավետարանի բոլոր սկզբունքներին, լինի դա մաքրաբարոյության օրենքը, համեստության սկզբունքը, Իմաստության խոսքը, թե ծոմի օրենքը: («Դարձի եկեք դեպի Տերը,» Ensign կամ Լիահոնա, նոյ. 2013, 77)։

Հաջորդ երկու հանձնարարություններից մեկի կամ երկուսի դեպքում էլ, եթե ներշնչանքով գրված ձեր փորձառությունը խիստ անձնական է, դուք կարող եք գրել ձեր պատասխանը ձեր անձնական օրագրում կամ առանձին թղթի վրա և սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրել, որ ավարտել եք հանձնարարությունը։

  1. Ավարտեք հետևյալ նախադասությունը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ գրելով ավետարանի այն մի պատվիրանի կամ սկզբունքի մասին, որը հասկացել եք, որ ճշմարիտ է՝ դրանով ապրելու ձեր ջանքերի միջոցով։ Ես գիտեմ ճշմարիտ է, քանի որ երբ ես դրանով ապրել եմ, ես . Կիսվեք ձեր գրածով որևէ մեկի հետ, ով, ձեր կարծիքով, կարող է աճել՝ լսելով ձեր վկայությունը։

  2. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք ավետարանի մի ճշմարտություն, պատվիրան կամ ուսմունք, որի վերաբերյալ կցանկանայիք ստանալ ավելի ուժեղ վկայություն։ Ապա գրեք, թե ինչ եք անելու, որպեսզի ստանաք ավելի մեծ վկայություն այդ ճշմարտության, պատվիրանի կամ ուսմունքի վերաբերյալ՝ կիրառելով սկզբունքը, որը սովորել եք Հովհաննես 7.17 հատվածում։

Հովհաննես 7.19–36 հատվածները բացատրում են, որ Հիսուսը հանդիմանել է Հրեա առաջնորդներին՝ Իր ուսմունքներն ու հրաշքները մերժելու և այն բանի համար, որ փորձում էին սպանել Իրեն։ Այս հատվածները նաև պատմում են, որ շատ մարդիկ հետաքրքրվում էին, թե արդյոք Նա Մեսիան էր, և որ քահանայապետերը և փարիսեցիները ուղարկեցին սպասավորների, որ ձերբակալեն Նրան։

Հովհաննես 7.37–53

Հիսուսը ուսուցանում է Սուրբ Հոգու պարգևի մասին

Հիշեք այն պահը, երբ դուք ծարավ եք եղել։ Պատկերացրեք, որ ձեր ձեռքում պահել եք դատարկ բաժակ։ Արդյոք դատարկ բաժակը կհագեցնե՞ր ձեր ծարավը։ Ուրիշ ի՞նչ կլիներ ձեզ հարկավոր։

Մի պահ հատկացրեք և մի քիչ ջուր խմեք։ Խմելիս, խորհեք, թե ինչքան է ջուրը անհրաժեշտ ձեր կյանքում։ Դուք կարող եք առաջարկել երախտագիտության աղոթք Երկնային Հորը՝ ձեզ և ձեր ընտանիքը ջրով ապահովելու համար։

Իսրայելի երկիրը չի ունեցել քաղցրահամ ջրի մեծ պաշարներ ժողովրդի կարիքները բավարարելու համար։ Հասարակության կյանքը հնարավոր է եղել պահպանել միայն անձրևաջրերով, որոնք համալրել են դրա ջրային պաշարները։ Երեց Բրյուս Ռ. Մակքոնկին բացատրել է, թե ինչպես է ջուրը եղել «Հրեաների պաշտամունքի ամենահանդիսավոր և ամենատպավորիչ մասը ընթացող տոնակատարության ժամանակ։

Նկար
Elder Bruce R. McConkie

«Տաղավարահարաց տոնի ութ օրվա յուրաքանչյուր օրը, … սովորություն է եղել, որ քահանան՝ որպես տաճարային ծառայության մի մաս, վերցնի ջուրը ոսկե անոթներով [կարասներով] Սիլովամ հեղեղատից, որը հոսում էր տաճարային լեռան տակ, և լցնի այն զոհասեղանի վրա։ Ապա երգում էին Եսայիայի խոսքերը. «Եւ դուք ուրախութեամբ ջուր կքաշէք փրկութեան աղբիւրներիցը։» (Ես. 12.3:) Եվ կրոնական պաշտամունքի գագաթնակետի հենց այդ պահին էր, որ Հիսուսն առաջ եկավ և առաջարկեց կենդանի ջրերի գետ (ջրեր), որը կհագեցներ պապակ հոգու ամենախոր հոգևոր փափագը» (Doctrinal New Testament Commentary, 1:446)։

Կարդացեք Հովհաննես 7.37–39 հատվածները, ուշադրություն դարձնելով, թե Հիսուսը ինչ առաջարկեց ժողովրդին։

Հովհաննես 7.39 գլխի Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը շարադրում է, որ Սուրբ Հոգին խոստացվել էր նրանց, ովքեր հավատում են՝ Հիսուսի փառավոր հարությունից հետո» (Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Հովհաննես 7.39 [Հովհաննես 7.39, տողատակի ծանոթագրություն բ], շղագիրն ավելացված է):

«Նորա փորիցը» արտահայտությունը (Հովհաննես 7.38) ենթադրում է, որ կենդանի ջրերը կլինեն հավատացյալի ներսում և կհոսեն նրանից, այլ ոչ թե որևէ արտաքին աղբյուրից։ Կարող եք նշագրել Հովհաննես 7.39 հատվածում այն, ինչ ներկայացնում է կենդանի ջրերը։

Աստվածաշնչի Բառարանը (Bible Dictionary) բացատրում է, որ «ինչ-ինչ պատճառներով, որոնք սուրբ գրություններում լիարժեք պարզաբանված չեն, Սուրբ Հոգին լիակատար չի գործել հրեաների մեջ Հիսուսի մահկանացու գոյության տարիների ժամանակ (Հովհաննես 7.39, 16.7): Հայտարարություններ այն բանի վերաբերյալ, թե Սուրբ Հոգին չէր եկել մինչև Հիսուսը հարություն չառավ, պետք է որ ակնարկած լինեին տնտեսության միայն այդ որոշակի ժամանակը, քանզի լիովին պարզ է, որ Սուրբ Հոգին գործել է ավելի վաղ տնտեսությունների ժամանակ։ Բացի այդ, այդ ակնարկը պետք է լիներ Սուրբ Հոգու պարգևի առկա չլինելու մասին, քանի որ Սուրբ Հոգու զորությունը գործել է Հովհաննես Մկրտչի և Հիսուսի ծառայությունների ժամանակ, այլապես, ոչ մեկը չէր ստանա վկայություն այդ մարդկանց կողմից ուսուցանված ճշմարտությունների մասին Մատթ.16.16–17, տես նաև Ա Կոր.12.3)» (Bible Dictionary, «Holy Ghost»

Համաձայն Տիրոջ Հովհաննես 7.37–39 հատվածների ուսմունքների՝ մենք սովորում ենք, որ եթե գանք Հիսուս Քրիստոսի մոտ և հավատանք Նրան, ապա կլցվենք Սուրբ Հոգով։ Նրանք, ովքեր լցված են Սուրբ Հոգով, կարող են ազդել ուրիշների վրա բարու համար:

  1. Սուրբ գրությունների ձեր օրագրում նկարագրեք մի դեպք, երբ դուք ազդվել (կամ լցվել) եք Սուրբ Հոգով և, արդյունքում, կարողացաք ազդել մեկ ուրիշի վրա բարու համար:

Հովհաննես 7.40–53 հատվածներում մենք կարդում ենք, որ փարիսեցիները կրկին ուզում էին ձերբակալել Հիսուսին։ Սպասավորները, որոնց ուղարկել են վերցնել Նրան, լսել են Հիսուսին քարոզելիս։ Նրանք վերադարձան, չձերբակալելով Նրան և ասելով փարիսեցիներին, որ երբեք չէին լսել որևէ մեկին քարոզելիս այնպես, ինչպես Փրկիչը, ինչը զայրացրեց փարիսեցիներին։ Նիկոդեմոսը՝ փարիսեցին, ով եկել էր գիշերը Փրկչի մոտ (տես Հովհաննես 3.1–2), հիշեցրեց իր ընկերակից փարիսեցիներին և քահանայապետերին, որ իրենց սեփական օրենքը թույլ չէր տալիս, որ մարդը դատապարտված լինի մինչև որ նրան չտրվեր լսվելու հնարավորություն։

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրի այսօրվա հանձնարարությունների տակ գրեք հետևյալը․

    Ես ուսումնասիրեցի Հովհաննես 7 գլուխը և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.