Գրադարան
Մաս 11, Օր 1. Ղուկաս 10.38-12.59


Մաս 11. Օր 1

Ղուկաս 10.38-12.59

Նախաբան

Փրկիչը Մարթայի տանը ուսուցանեց Մարիամին և Մարթային: Ավելի ուշ, Նա շատ ճշմարտություններ ուսուցանեց Իր աշակերտներին աղոթքի վերաբերյալ և զգուշացրեց հեռու մնալ կեղծ բարեպաշտությունից և ընչաքաղցությունից:

Ղուկաս 10.38–42

Հիսուսը ուսուցանում է Մարիամին և Մարթային

Նկար
Հիսուսը Մարիամի և Մարթայի հետ
  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրերում մեկ րոպեում թվարկեք որքան հնարավոր է շատ ընտրություններ, որ կատարել եք երեկ: Երբ ավարտեք, նայեք ամբողջ ցուցակին և նշեք ձեր կատարած լավ ընտրություններից մի քանիսը: Որոնք են որոշ իրավիճակները, որոնց ժամանակ մենք պետք է ստիպված լինենք ընտրել երկու լավ ընտրությունների միջև:

Ղուկաս 10.38 -42-ը ուսումնասիրելիս փնտրեք Փրկիչի ուսուցանած մի սկզբունք, որը կարող է ուղղորդել ձեզ, որոշումներ կայացնելիս` մասնավորապես, երբ դուք պիտի ընտրություն կատարեք մի քանի լավ ընտրությունների միջև:

Հրեաստանում գտնվելիս, Հիսուսը գնաց Բեթանիա` Երուսաղեմին շատ մոտ և այցելեց Մարթայի, Մարիամի և Ղազարոսի տունը:

Կարդացեք Ղուկաս 10.38--40-ը` փնտրելով, թե Մարիամը և Մարթան առանձին-առանձին ինչ ընտրեցին անել` մինչ Փրկիչը տանն էր:

Հիսուսի ժամանակ հյուրասիրությունը շատ կարևոր էր: Մարթան աշխատում էր անել, ինչ որ նրանից ակնկալվում էր` որպես տանտիրուհի: Նա կենտրոնացել էր ժամանակավոր կամ մարմնական մտահոգությունների` ինչպես օրինակ ճաշը պատրաստելու և մատուցելու վրա:

Նկատեք, որ Ղուկաս 10.40-ում Մարթան իրեն զգում էր «դժվար կացության մեջ» կամ ծանրաբեռնված և ցանկանում էր, որ Մարիամն իրեն օգներ:

Ընթերցեք Ղուկաս 10.41-42-ը` փնտրելով Փրկիչի պատասխանը Մարթային:

սԻ՞նչ նկատի ուներ Փրկիչը, երբ Նա ասաց, «Մէկ բան է պէտք. Մարիամը բարի բաժինն ընտրեց» (Ղուկաս10.42):

Նկար
Երեց Դալլին Հ. Օուքս

Երեց Դալին Հ. Օուքսը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, բացատրել է. «Գովելի էր, որ Մարթան «հոգս է քաշում և շատ բաներով զբաղուած է» [Ղուկաս 10.41-ում], բայց ավետարան սովորելը Հմուտ Ուսուցչից, շատ ավելի «անհրաժեշտ էր» («Լավ, ավելի լավ, ամենալավ,» Ensign կամ Լիահոնա նոյ. 2007, 104):

Երբ Փրկիչն ասաց, որ «բարի բաժինը» որ Մարիամն է ընտրել «վեր չի առնուիլ նորնից» (Ղուկաս 10.42-ում), Նա հնարավոր է, նկատի ուներ, որ Փրկիչին լսելը գերադասելով ժամանակավոր կամ երկրային հոգսերից, Մարիամը կստանար հոգևոր օրհնություններ, որոնք հավերժական էին:

Մի սկզբունք, որ մենք կարող ենք սովորել Փրկիչի`Մարթային ուղղված բառերից, այն է, որ եթե մենք ընտրում ենք նվիրվել հոգևոր խնդիրներին, ժամանակավոր մտահոգությունների փոխարեն, ապա կստանանք հավերժական օրհնություններ:

Տրված տեղում գրեք այնպիսի իրավիճակների մի քանի օրինակներ, որոնց ժամանակ անհատը, հնարավոր է, ընտրի իրեն նվիրել հոգևոր խնդիրներին, այլ ոչ թե ուրիշ բարի, բայց ավելի քիչ կարևորություն ունեցող հարցերին, մտահոգություններին կամ միջոցառումներին.

Երեց Օուքսը նաև ուսուցանել է.

«Երբ մենք ունենք մի քանի ընտրություններ, հարկավոր է հիշել, որ դեռևս բավական չէ, որ ինչ-որ բան լավն է: Այլ ընտրություններն ավելի լավն են, և դեռ կան ընտրություններ, որ ամենալավն են: …

Խորհեք, թե ինչպես ենք օգտագործում ժամանակը. մենք ընտրում ենք հեռուստացույց դիտել, տեսախաղեր խաղալ, ինտերնետում թափառել կամ գրքեր ու ամսագրեր ընթերցել: Իհարկե, լավ է դիտել զվարճալի ներկայացում կամ ձեռք բերել հետաքրքիր տեղեկատվություն: Բայց նման բաներից ամեն ինչ չէ, որ արժանի է մեր կյանքի այն ժամանակահատվածին, որը նվիրում ենք այդ ամենը ձեռք բերելու համար: Որոշ բաներ ավելի լավն են, կան նաև այլ բաներ, որոնք լավագույնն են: Երբ Տերը մեզ ուսուցանեց ուսում փնտրել, Նա ասաց, «Փնտրեք լավագույն գրքերից իմաստության խոսքեր» (ՎևՈւ 88.118, շեշտադրումն ավելացված է :) …

«Ընտանեկան և անհատական ժամանակը երբեմն օգտագործվում է ավելի լավ, երբեմն էլ ամենալավ ձևով: Մենք պետք է կանխավ որոշ լավ բաներ անենք, որ կարողանանք ընտրել ավելի լավը կամ լավագույնը, քանի որ նրանք զարգացնում են հավատքը առ Տեր Հիսուս Քրիստոսը և ուժեղացնում մեր ընտանիքները» («Լավ, ավելի լավ, ամենալավ,» 104--5, 107:)

  1. Առաջին հանձնարարությունում գրված ընտրությունների ցուցակը վերստուգեք և պիտակավորեք ձեր յուրաքանչյուր դրական ընտրությունը` որպես «լավ», «ավելի լավ» կամ «ամենալավ»: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում լրացրեք հետևյալը.

    1. Գրեք մեկ դեպքի մասին, երբ դուք օրհնվել եք` հոգևոր գործերը դնելով առաջին տեղում և ոչ թե ժամանակավորները:

    2. Ընտրեք ամենաքիչը մեկ հոգևոր խնդիր, որի վրա ավելի շատ եք կամենում կենտրոնանալ և գրեք մեկ նպատակ, թե ինչ պետք է անեք, որ այս հոգևոր խնդիրը ձեր կյանքում ավելի առաջնային դառնա:

Ղուկաս 11

Հիսուսը ուսուցանում է Իր աշակերտներին աղոթքի մասին

Պատկերացրեք, որ դուք լիաժամկետ միսիոներ եք և ուսուցանում եք մի լսողի , ով մի քանի անգամ աղոթել է և իրեն թվում է, որ Երկնային Հայրը չի պատասխանել: Լսողը հետաքրքրվում է, թե արդյոք ինքը պետք է շարունակի աղոթել: Դուք ի՞նչ կասեիք այս անձնավորությանը օգնելու նպատակով:

Երբ ուսումնասիրեք Ղուկաս 11-ը, փնտրեք ճշմարտություններ, որոնք կարող են օգնել ինչ-որ մեկին, ում թվում է, թե Աստված չի պատասխանել իր աղոթքներին:

Համաձայն Ղուկաս 11.1-4-ի, Փրկիչի աղոթքը լսելուց հետո Նրա աշակերտներից մեկը հարցրեց, թե արդյոք Նա իրենց կսովորեցնի աղոթել, և Փրկիչը սովորեցրեց: Այնուհետև Տերը օգտագործեց համանմանություններ` ուսուցանելու հավելյալ ճշմարտություններ աղոթքի մասին: Նշեք, որ Ղուկաս 11.4-ի Ջոզեֆ Սմիթ Թարգմանության մեջ գրված է. «Եվ մեզ մի տանիր ի փորձություն այլ փրկիր մեզ չարիցը» (Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Ղուկաս 11.4 [Ղուկաս 11.4-ում, ծանոթագրություն գ], ավելացված շեղագիր): Երկնային Հայրը երբեք չի տանի իր զավակներից որևէ մեկին գայթակղության:

Ուսումնասիրեք Ղուկաս11.5-13-ը` փնտրելով, թե ինչ է Փրկիչն ուսուցանել աղոթքի վերաբերյալ:

Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը ապահովում է Փրկիչի ուսմունքների հավելյալ ըմբռնումներ աղոթքի մասին: Մենք սովորում ենք, որ նախքան նա համանմանություն կտար Ղուկաս 11.5-ի սկզբին, «ասաց նրանց, Ձեր երկնային Հայրը կտա այն, ինչ խնդրեք: Եվ նա մի առակ պատմեց, ասելով …» (Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Ղուկաս 11.5[ Ղուկաս 11.5, ծանոթագրություն ա]): Մենք նաև սովորում ենք «բարի պարգևների» մասին, որոնց մասին Նա խոսում էր. «Ուստի եթե դուք, չար լինելով հանդերձ, գիտեք բարիքներ անել ձեր երեխաներին, որքան ավելի շատ ձեր երկնային Հայրը կտա բարի պարգևներ, Սուրբ Հոգու միջոցով նրանց, ով խնդրում է իրեն» (Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Ղուկաս 11.-14[Ղուկաս 11.13, ծանոթագրություն ա]):

Համաձայն Ղուկաս 11.8-ի, ինչո՞ւ երկրորդ ընկերը հարգեց առաջին ընկերոջ հաց տալու խնդրանքը: (Թախանձանք բառը այս հատվածում վերաբերում է տղամարդու հաստատակամ աղերսանքին, նույնիսկ այն դեպքում, երբ նրա ընկերը նախապես մերժել էր նրա խնդրանքը):

Ղուկաս 11.5-13-ում տրված Իր համանմանությունների միջոցով Փրկիչն ուսուցանեց, որ եթե մենք, լինելով անկատար, ցանկանում ենք պատասխանել նրանց խնդրանքներին, ում սիրում և հոգ ենք տանում, ապա «որքան ավելի շատ [մեր] երկնային Հայրը կտա … նրանց, ովքեր խնդրում են նրան» (Ղուկաս 11.13):

Ո՞րն է աղոթքի նպատակը: «Աղոթքը այն գործողությունն է, որի միջոցով Հոր և զավակի կամքերը համապատասխանեցվում են միմյանց հետ: Աղոթքի նպատակն է ոչ թե փոխել Աստծու կամքը, այլ ապահովել մեր և ուրիշների օրհնությունները, որոնք Աստված արդեն պատրաստ է տալ, միայն այն պայմանով, որ մենք խնդրենք նրանց համար: Օրհնությունները պահանջում են մեր կողմից որոշակի աշխատանք կամ ջանք, նախքան մենք կկարողանանք ստանալ դրանք: Աղոթքը աշխատանքի ձև և նշանակված միջոց է, որ ստանանք մեծագույն օրհնությունը»( Աստվածաշնչյան Բառարան,«Աղոթք»):

Ղուկաս11.5-13-ից ձեր սովորածից լրացրեք հետևյալ սկզբունքը. Եթե մենք աղոթենք և համառորեն փնտրենք Երկնային Հոր օրհնությունները կարիքի ժամանակ, այդ դեպքում Նա իր ընտրած ժամանակին և Իր ուրույն ձևով կտա: .

Այս սկզբունքն հասկանալիս մենք նաև պետք է հիշենք, որ Երկնային Հոր ոչ բոլոր օրհնություններն են գալիս այն ճանապարհով, որ մենք ենք ակնկալում, տենչում կամ անմիջապես գիտակցում:

  1. Ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում գրեք այն ժամանակվա մասին, երբ դուք ձեր աղոթքների պատասխանն եք ստացել, քանի որ համառորեն Երկնային Հոր օրհնություններն եք փնտրել:

Ղուկաս 11.14-54-ում նկարագրվում է, թե ինչպես Հիսուսը մի մարդու միջից դև հանեց, խրատեց մարդկանց, որ լսեն Աստծո խոսքը և խիստ հանդիմանեց Փարիսեցիներին ու դպիրներին իրենց հոգևոր տգիտության և չարության համար:

Ղուկաս 12

Փրկիչը զգուշացնում է հեռու մնալ երեսպաշտությունից և ընչաքաղցությունից

Խորհեք հետևյալ հարցերի շուրջ. Երբևէ խիստ ցանկացե՞լ եք որևէ բան` դրա մասին մտածելով ամբողջ ժամանակ: Ինչպիսի՞ բացասական ազդեցություններ կարող է ունենալ մեզ վրա ինչ-որ բան շատ ցանկանալը:

Մենք ընթերցում ենք Ղուկաս 12.1-13-ում, որ «երբ հազարներով ժողովուրդները դիզվում էին» (Ղուկաս 12.1-ում), Հիսուսը ուսուցանեց Իր աշակերտներին զգուշանալ կեղծ բարեպաշտությունից: Նա ուսուցանեց նրանց, որ բոլոր թաքնված բաները մի օր կբացահայտվեն և Աստված ճանաչում և հետևում է Իր զավակներին: Նա նաև ասաց, որ Իր աշակերտները պետք է խոստովանեն Իր անունը մարդկանց առաջ, նաև Աստծուն անարգելու մեղքի մասին: Այնուհետև մի մարդ խնդրեց Փրկիչին խոսել իր եղբոր հետ և համոզել նրան բաժանել կարողությունը իր հետ:

Ընթերցեք Ղուկաս 12.14-15-ը` փնտրելով Փրկիչի պատասխանը այս խնդրանքին:

Նա ի՞նչ նախազգուշացրեց ժողովրդին:

Ընչաքաղցություն նշանակում է ինչ-որ բան չափազանց ցանկանալ: Տիրոջ խորհրդից մենք կարող ենք սովորել հետևյալ ճշմարտությունը: Տերը պատվիրում է մեզ չցանկանալ երկրային բաներ: Նա ուսուցանել է, որ կյանքը ավելին է, քան մեր ունեցած նյութական բաները, և որ մարդու արժեքը կախված չէ նրա ունեցվածքի առատությունից:

Երբ Փրկիչն Իր աշակերտներին զգուշացրեց խուսափել ընչաքաղցությունից, նա մի առակ պատմեց, որ լուսաբանի այս պատվիրանի կարևորությունը: Ընթերցեք Ղուկաս 12.16-19-ը` ուշադրություն դարձնելով, թե առակում քանի անգամ է մարդը գործածում ես և իմ բառերը: Դուք կարող եք նշել դրանցից յուրաքանչյուրը:

Ի՞նչ է ուսուցանում այդ մարդու ես և իմ բառերի հաճախակի գործածությունը նրա մասին:

Ի՞նչ եղանակներով մենք պիտի գայթակղվենք, որ նման լինենք այդ մարդուն:

Կարդացեք Ղուկաս 12.20-21-ը` փնտրելով, թե Աստված ինչ պատասխանեց մարդու ագահությանը և ընչաքաղցությանը:

Մտածեք գրել կամ նշումներ անել ձեր սուրբ գրություններում Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Մ. Ռասսել Բալլարդի հետևյալ հայտարարությունից. «Այն ինչ երկար է տևում, շատ խնդիրներ է առաջացնում» («Այն ինչ երկար է տևում, շատ խնդիրներ է առաջացնում», Ensign կամ Լիահոնա, նոյ.2005, 44):

Եթե առակում հարուստ մարդը իմանար, որ ինքը կմահանար այդ գիշեր և չպիտի կարողանար վերցնել իր ունեցվածքն իր հետ, ի՞նչ եք կարծում, նա ա՞յլ կերպ կվարվեր իր մահվան նախորդ օրը: Խորհեք, թե ինչո՞վ է «մի ցանկացիր աշխարհիկ կարողությունը» պատվիրանը ձեզ վերաբերում:

Մենք ընթերցում ենք Ղուկաս 12.22-30-ը, որտեղ Տերը շեշտադրում էր, որ Իր աշակերտները կարիք չունեին չափից դուրս հոգալ իրենց ժամանակավոր կարիքները: Այս հրահանգը տրվել է Առաքյալներին և նրանց, ովքեր կանչվել են ծառայելու որպես լիաժամկետ միսիոներներ: Ընթերցեք Ղուկաս 12.31-32-ը` փնտրելով, թե ինչ է սովորեցրել Փրկիչը Իր աշակերտներին փնտրել, իրենց սեփական կարիքների և ցանկությունների վրա կենտրոնանալու փոխարեն (տես նաև Հակոբ 2.18-19-ը):

Ղուկաս 12-31 հատվածի Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունից, մենք տեղեկանում ենք, որ Տերը ցուցում տվեց իր աշակերտներին. «Սակայն խնդրեք, որ ձեզ տրվի Աստծու արքայությունը» (Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Ղուկաս 12.34[Ղուկաս 12.31, ծանոթագրություն ա], ավելացված է շեղագիր): «Աստծո արքայությունը» վերաբերում է Հիսուս Քրիստոսի Եկեղեցուն: «Եկեղեցու նպատակն է նախապատրաստել իր անդամներին հավերժական կյանք ունենալ սելեստիալ արքայությունում կամ երկնային արքայությունում» (Guide to the Scriptures, «Kingdom of God or Kingdom of Heaven,» scriptures.lds.org): Փրկիչը խոսք տվեց Իր Առաքյալներին և միսիոներներին, որ եթե նրանք փնտրեն Աստծո արքայությունը, Նա կօգնի ապահովել նրանց կարիքները և տեղ կտա Իր արքայությունում:

  1. Գրեք հետևյալ սկզբունքը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում. Երբ մենք կատարենք մեզ հասանելիքը, որ ստեղծենք Աստծու արքայությունը և Նրա արդարությունը, Աստված կօգնի բավարարել մեր կարիքները և տեղ կնախապատրաստի մեզ համար Իր արքայությունում:

Խորհեք որոշ ճանապարհներ, որոնց միջոցով կարող եք ստեղծել Աստծո արքայությունը: (Սրա մասին խորհելիս, հիշեք այն սկզբունքը, որը դուք սովորել եք դասի սկզբում` ժամանակավոր մտահոգությունների փոխարեն հոգևոր խնդիրներին նվիրվելու վերաբերյալ:)

Մենք կարդում ենք Ղուկաս 12.35-59-ում, որ Փրկիչն ուսուցանեց Իր աշակերտներին պատրաստվել Նրա Երկրորդ Գալստյանը: Նա օգնեց նրանց հասկանալ, որ «Ում որ շատ է տրվել, նրանից շատ կպահանջվի» (Ղուկաս 12.48) և բացատրեց, որ Իր ավետարանը մեծ բաժանումներ կառաջացնի մարդկանց մեջ:

  1. Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի Ղուկաս 10.38-12.59 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.