Գրադարան
Մաս 19, Օր 4. Գործք 18–19


Մաս 19. Օր 4

Գործք 18–19

Նախաբան

Կորնթոսում հրեաներից շատերը մերժեցին Պողոսին, բայց նա հաջողություն ունեցավ այնտեղի հեթանոսների հետ։ Եփեսոսում արդարակյաց ամուսիններ Ակիվղասն ու Պրիսկիղանհրահանգեցին Ապողոսին, ով Աղեքսանդրիացի հրեա էր և օգնեցին նրան հասկանալ Աստծո ճանապարհը։ Պողոսը քարոզեց Սուրբ Հոգու մասին, գործեց հրաշքներ և խուսափեց անզուսպ ամբոխից Եփեսոսի թատրոնում։

Գործք 18.1–17

Պողոսը քարոզում է Կորնթոսում

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ինչպե՞ս եք դուք մասնակցել Տիրոջ աշխատանքին։

    2. Ի՞նչ դժվարություններ եք ունեցել, երբ փորձել եք կատարել Տիրոջ աշխատանքը։

Երբ ուսումնասիրեք Գործք 18 գլուխը, փնտրեք մի սկզբունք, որը կարող է օգնել ձեզ, երբ փորձեք կատարել Տիրոջ աշխատանքը։

Գործք 18.1–5 հատվածներից մենք իմանում ենք, որ Պողոսը հեռացավ Աթենքից և ճամփորդեց Կորնթոս, որտեղ նա ուսուցանեց ժողովարանում։ Ընթերցեք Գործք 18.6 հատվածը, ուշադրություն դարձնելով Պողոսի դժվարությունների վրա, որոնց նա ենթարկվեց Կորնթոսի հրեաներին Հիսուս Քրիստոսի մասին ուսուցանելիս։

Պողոսն ի՞նչ նախատեսեց անել այն պատճառով, որ հրեաները մերժեցին նրա ուղերձը ժողովարանում։

Կարդացեք Գործք 18.7–10 հատվածները, ուշադրություն դարձնելով, թե ինչ պատահեց, որը հնարավոր է, խրախուսեց Պողոսին։ Կարող եք նշել 10-րդ հատվածում, թե ինչ խոստացավ Տերը Պողոսին, եթե նա շարունակեր քարոզել ավետարանը Կորնթոսում։

Մենք կարող ենք սովորել այս հատվածներից, որ եթե ապրենք արժանավոր կյանքով, Տերը կլինի մեզ հետ, երբ կատարենք Նրա աշխատանքը։ Դուք կարող եք գրել այս սկզբունքը ձեր սուրբ գրությունների լուսանցքում Գործք 18.9–10 հատվածների կողքին։

Նկար
President Thomas S. Monson

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը հաղորդել է հետևյալ խրախուսանքը. «Ձեզանից ոմանք երևիամաչկոտ են էությամբ կամ իրենց համարում են անհամապատասխան կոչում ընդունելու համար: Հիշեք, որ այս աշխատանքը միայն ձերը և իմը չէ: Դա Տիրոջ աշխատանքն է, երբ մենք Տիրոջ այգում ենք, մենք Տիրոջ օգնության իրավունքն ունենք: Հիշեք, որը Տերը կամրացնի մեջքը կրելու համար այն բեռը, որը դրվում է դրա վրա» («Սովորել, կատարել, լինել», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2008, 62):

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ինչո՞ւ է կարևոր իմանալ, որ Տերը կլինի ձեզ հետ, երբ կատարեք Նրա աշխատանքը։

    2. Ե՞րբ է Տերը եղել ձեզ հետ, երբ կատարում էիք Նրա աշխատանքը։ Ինչպե՞ս իմացաք, որ Նա ձեզ հետ էր։

Գործք 18.11–17 հատվածներն արձանագրում են, որ Պողոսը շարունակեց քարոզել Կորնթոսում մեկ ու կես տարի։ Մինչ նա Կորնթոսում էր, որոշ հրեաներ փորձեցին դատական գործ հարուցել նրա դեմ նրա ուսմունքների համար, բայց դատական փոխանորդը մերժեց այն՝ այսպիսով կատարելով Պողոսին տրված Տիրոջ խոստումը։

Գործք 18.18–28

Ակիվղասն ու Պրիսկիղան օգնում են Ապողոսին հասկանալ Աստծո ճանապարհը

Գործք 18.18–23 հատվածներից մենք տեղեկանում ենք, որ ամուսիններ Ակիվղասն ու Պրիսկիղան ուղեկցեցին Պողոսին Եփեսոս։ Թողնելով այդ զույգին Եփեսոսում, Պողոսը ճամփորդեց Երուսաղեմի տարածք և այնտեղից հյուսիս՝ դեպի Անտիոք, որտեղ նա ավարտեց իր երկրորդ միսիոներական ճամփորդությունը։ Այս միսիոներական ճամփորդությունը տևեց երեք տարի։ Այդ ժամանակ Պողոսը ճամփորդել էր շուրջ 3000 մղոն։

Քիչ ժամանակ անց Պողոսը մեկնեց Անտիոք և սկսեց իր երրորդ միսիոներական ճամփորդությունը (տես Աստվածաշնչյան քարտեզներ, հմր. 13, «Պողոս Առաքյալի միսիոներական ճամփորդությունները»)։ Այդ ճամփորդության ժամանակ նա կրկին ճամփորդեց այն տարածքներով, որտեղ նա նախկինում հիմնադրել էր Եկեղեցու ճյուղեր՝ զորացնելով աշակերտներին։

Կարդացեք Գործք 18.24–25 հատվածները, ուշադրություն դարձնելով, թե ինչ պատահեց Եփեսոսում Պողոսի գնալուց հետո։

Ապողոսն ի՞նչ էր հասկացել «Տիրոջ ճանապարհի» վերաբերյալ (25-րդ հատված

Իմանալով միայն «Յովհաննէսի մկրտութիւնը» (25-րդ հատված), Ապողոսը չուներ Հիսուս Քրիստոսի և Նրա առաքելության մասին լիարժեք հասկացողություն։ Ընթերցեք Գործք 18.26 հատվածը, ուշադրություն դարձնելով, թե ինչ արեցին Ակիվղասն ու Պրիսկիղան, երբ լսեցին Ապողոսի ուսուցումը։

«Աւելի ստոյգ Աստուծոյ ճանապարհը բացատրեցին նորան» արտահայտությունը (26-րդ հատված) նշանակում է, որ Ակիվղասն ու Պրիսկիղան ավելի շատ ուսուցանեցին Ապողոսին Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին՝ ավելացնելով Ապողոսի գիտելիքը և հասկացողությունը։

Ընթերցեք Գործք 18.27–28 հատվածները, փնտրելով ապացույց այն մասին, որ Ակիվղասն ու Պրիսկիղան օգնեցին Ապողոսին ավելի կատարելապես հասկանալ Աստծո ճանապարհը։

Գործք 19.1–20

Պողոսը շնորհում է Սուրբ Հոգու պարգևը և գործում հրաշքներ

Սկսելով իր երրորդ միսիոներական ճամփորդությունը, նա ճամփորդեց Գաղաթիայի և Փռյուգիայի ողջ տարածքներով (տես Գործք 18.23), և հետո նա վերադարձավ Եփեսոս։ Ընթերցեք Գործք 19.2–6 հատվածները, ուշադրություն դարձնելով, թե ինչպես Եփեսոսում Պողոսը օգնեց ժողովրդին ավելի կատարելապես հասկանալ Աստծո ճանապարհը։

Նկար
Greek ruins

Սրանք Եփեսոսում գտնվող հունական թատրոնի ավերակներն են, որտեղ քարոզել է Պողոս Առաքյալը

Ի՞նչ վարդապետություն է ուսուցանել Պողոսը աշակերտներին Եփեսոսում ավելի լավ հասկանալու համար։

Երբ կարդաք հետևյալ շարադրանքը, որը հրատարակվել է Մարգարե Ջոզեֆ Սմիթի ղեկավարությամբ, ուշադրություն դարձրեք, թե ինչու այս մարդիկ Եփեսոսում պետք է նորից մկրտվեին. «Ըստ երևույթին … ոմն աղանդավոր հրեա մկրտել էր Հովհաննես [Մկրտիչի] նման, բայց նա մոռացել էր տեղեկացնել նրանց, որ կար Հիսուս Քրիստոս անունով մի մարդ, ով հետևել էր՝ մկրտելով կրակով և Սուրբ Հոգով. այն ցույց տվեց այս նորադարձներին, որ նրանց առաջին մկրտությունը անվավեր էր, և երբ նրանք լսեցին այն, նրանք ուրախությամբ մկրտվեցին և ձեռնադրվելուց հետո, ստացան պարգևները խոստման համաձայն» («Baptism», Times and Seasons, Sept. 1, 1842, 904)։

Այս պատմությունից մենք սովորում ենք, որ վավեր լինելու համար մկրտությունը պետք է կատարվի Աստծո լիազորված ծառայի կողմից, և որպեսզի մկրտությունը լինի լիարժեք, այն պետք է ուղեկցվի Սուրբ Հոգու ստացումով։

Նկար
Prophet Joseph Smith

Մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է, որ մկրտությանը պետք է հետևի «Սուրբ Հոգու պարգևը՝ ձեռնադրմամբ». «Մի մարդ մկրտեր, թե մի պարկ ավազ, տարբերություն չի լինի, եթե դա չարվի մեղքերի թողության և Սուրբ Հոգին ստանալու համար։ Ջրով մկրտությունը միայն մկրտության կեսն է, և ոչնչով օգտակար չէ առանց մյուս կեսի, այսինքն՝ Սուրբ Հոգով մկրտության» (Եկեղեցու նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ [2007], 95

Գործք 19.7–10 հատվածներից մենք սովորում ենք, որ Պողոսը շարունակեց քարոզել Եփեսոսում ավելի քան երկու տարի ։ Կարդացեք Գործք 19.11–12 հատվածները, ուշադրություն դարձնելով, թե ինչ հրաշքներ գործեց Աստված Պողոսի միջոցով։

Մի վարդապետություն ենք սովորում այս պատմությունից, որ մեկ միջոց, որով Աստված դրսևորում է Իր զորությունը՝ Նրա լիազորված ծառաներն են։

Ընթերցեք Գործք 19.13–16 հատվածները` ուշադրություն դարձնելով, թե ինչ պատահեց, երբ որոշ մարդիկ փորձեցին դուրս քշել դևերին, ինչպես Պողոսն էր արել։

Քանի որ Սկեվայի որդիները չունեին քահանայության իշխանությունը Հիսուս Քրիստոսի անունով սպասավորելու համար, չար հոգին չճանաչեց կամ չընդունեց նրանց իշխանությունը, թեև նրանք պնդում էին, որ ներկայացնում էին Փրկիչին։

Կարդացեք Գործք 19.17–20 հատվածները, ուշադրություն դարձնելով, թե ինչ արեցին շատ մարդիկ այս իրադարձության մասին լսելուց հետո։ «Կախարդութեան» բառը 19-րդ հատվածում վերաբերում է մոգությանը և տարբեր կործանարար սովորույթներին։

Ինչպե՞ս այս մարդիկ ցույց տվեցին իրենց հավատքն առ Հիսուս Քրիստոս:

Այս հատվածներից մենք կարող ենք սովորել հետևյալ սկզբունքը. Խոստովանելով և թողնելով կործանարար սովորույթները, մենք դրսևորում ենք մեր հավատը Հիսուս Քրիստոսի հանդեպ։

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. Որո՞նք են այն զոհաբերությունները, որոնք մարդը պետք է անի, որպեսզի հրաժարվի այն մեղքից, որը նա խոստովանել է։

Խորհրդածեք այն մասին, թե արդյոք կան այնպիսի մեղքեր, որոնք Տերը ցանկանում է, որ դուք խոստովանեք և հրաժարվեք։ Ընտրեք և գործածեք այն հուշումները, որոնք դուք հնարավոր է զգացել եք այս դասն ուսումնասիրելիս։

Գործք 19.21–41

Կեղծ աստվածուհի Դիանայի պաշտողներն արտահայտվում են Պողոսի դեմ և հրահրում անկարգություններ քաղաքում

Գործք 19.21–41 հատվածներից մենք տեղեկանում ենք, որ Եփեսոսի մի քանի բիզնեսներ կախվածության մեջ էին գտնվում կեղծ աստվածուհի Դիանայի պաշտամունքից։ Քանի որ Պողոսը քարոզում էր կեղծ աստվածների դեմ, Դիանայի կուռքեր ստեղծող արհեստավորները հրահրեցին ժողովուրդին Պողոսի դեմ։ Ժողովուրդը վերցրեց Պողոսի ընկերակիցներից երկուսին և հավաքվեց քաղաքի ամֆիթատրոնում, որը տեղավորում էր մինչև 24000 մարդ։ Պողոսը ցանկացավ խոսել ժողովրդի առաջ, բայց որոշ աշակերտներ և կառավարական ղեկավարներ համոզեցին նրան չմտնել թատրոն։ Քաղաքի պաշտոնյան ի վերջո հանգստացրեց և ցրեց ժողովրդին։ Պողոսի և նրա ընկերակիցների պաշտպանվածությունը օրինակ է այն բանի, թե ինչպես Աստծո աշխատանքը կշարունակվի` չնայած չար բողոքներին և հալածանքներին։

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարությունների տակ գրեք հետևյալը.

    Ես ուսումնասիրեցի Գործք 18–19 գլուխները և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.