Գրադարան
Մաս 17, Օր 2. Գործք 1.9–26


Մաս 17. Օր 2

Գործք 1.9–26

Նախաբան

Քառասուն օր Իր աշակերտներին ուսուցանելուց հետո Հիսուս Քրիստոսը համբարձվեց երկինք։ Առաքյալները և մյուսները միավորվեցին աղոթքով և աղերսանքով։ Ներշնչմամբ Մատաթիան կանչվեց լրացնելու Տասներկու Առաքյալների Քվորումում առաջացած թափուր պաշտոնը, որն առաջացել էր Հուդա Իսկարիովտացու մատնության և մահվան պատճառով։

Գործք 1.9–12

Հիսուսը համբարձվում է երկինք

Կարդացեք հետևյալ հայտարարությունները Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստի մասին և հատկացված տեղում գրեք, թե արդյոք յուրաքանչյուր հայտարարությունը ճիշտ է (Ճ), թե սխալ (Ս)։ Օգտվեք ուղեկցող սուրբ գրություններից, որոնք կօգնեն ձեզ ճիշտ պատասխանել։

  • ____ 1. Հիսուս Քրիստոսը կվերադառնա երկիր վերջին օրերում։ (Տես Մովսես 7.60

  • ____ 2. Իր Երկրորդ Գալուստի ժամանակ Հիսուս Քրիստոսը կհայտնվի միայն արդար մարդկանց։ (Տես ՎևՈւ 101.23, Ջոզեֆ Սմիթ–Մատթեոս 1.26)

  • ____ 3. Քանի որ Հիսուս Քրիստոսը կլինի անտեսանելի, երբ կրկին գա , մարդկանցից շատերը չեն գիտակցի, որ Երկրորդ Գալուստը տեղի է ունեցել։ (Տես ՎևՈւ 49․22-23):

Իր մահկանացու ծառայության ժամանակ Հիսուս Քրիստոսը մարգարեացավ, որ վերջին օրերին որոշ մարդիկ սերմանելու են կեղծ ուսմունքներ Իր Երկրորդ Գալուստի վերաբերյալ (տես Ջոզեֆ Սմիթ–Մատթեոս 1.22–25)։ Մենք կարող ենք իմանալ, թե արդյոք տվյալ ուսմունքը Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստի վերաբերյալ ճիշտ է, թե սխալ, եթե հետևենք Փրկիչի և Նրա մարգարեների խոսքերին։ Անելով այդ, մենք կարող ենք խուսափել մոլորվելուց (տես Ջոզեֆ Սմիթ–Մատթեոս 1.37

Գործք 1.9–12 հատվածներն ուսումնասիրելիս փնտրեք ճշմարտություններ Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստի վերաբերյալ:

Իր Հարությունից հետո Հիսուս Քրիստոսը ուսուցանեց Իր Առաքյալներին 40 օրվա ընթացքում (տես Գործք 1.3)։ Կարդացեք Գործք 1.9–12 հատվածները` փնտրելով, թե ինչ պատահեց, երբ Փրկիչը ավարտեց ուսուցանել նրանց։

Պատկերացրեք, որ դուք այնտեղ էիք՝ վկայելու Փրկիչի երկինք համբարձվելու մասին։ Ձեր կարծիքով, ինչպիսի՞ մտքեր և զգացումներ կարող էիք ունենալ:

Նկար
Ascension of Jesus

Հին Իսրայելում ամպը երբեմն հանդիսացել է Աստծո ներկայության և փառքի տեսանելի պատկեր (տես Ելից 40.34Գործք 1.9 հատվածում նշված ամպը փառքի ամպն էր (տես Աստվածաշնչի Բառարան, «Ամպ»Գործք 1.10 հատվածում նշված երկու տղամարդիկ հրեշտակներ էին։

Նշեք, թե Գործք 1.11 հատվածում հրեշտակներն ինչ ասացին Առաքյալներին։ Հրեշտակների ասածից կարող ենք սովորել մի ճշմարտություն, որ Իր Երկրորդ Գալուստի ժամանակ Փրկիչը կիջնի երկնքից փառքով։

Նշեք, որ Գործք 1.12 հատվածում, որ Փրկիչի Համբարձումը տեղի ունեցավ Ձիթենյաց սարում։ Երբ Փրկիչը կրկին գա, Նա կհայտնվի և կիջնի Ձիթենյաց սարի վրա (տես Զաքարիա 14.4, ՎևՈւ 45.47–53, 133.19–20)։ Դա տեղի կունենա նախքան Նրա հիանալի և փառահեղ հայտնությունը աշխարհի առաջ (տես Եսայիա 40.5

Խորհեք հետևյալ հարցի շուրջ. Իմացությունը, թե ինչ ձևով է Փրկիչը վերադառնում մինչ մենք սպասում ենք Նրա Երկրորդ Գալուստին, ինչպե՞ս կարող է օգնել մեզ խուսափել մոլորվելուց։

Գործք 1.13–26

Մատաթիան ընտրվել է լրացնելու Տասներկու Առաքյալների Քվորումում առաջացած թափուր պաշտոնը:

Երբ Առաքյալները վերադարձան Երուսաղեմ Ձիթենյաց սարից, նրանք հավաքվեցին աղոթելու և երկրպագելու մի քանի հավատարիմ տղամարդկանց ու կանանց հետ, այդ թվում Մարիամի՝ Հիսուսի մոր հետ։ Կարդացեք Գործք 1.13 և հաշվեք նշված Առաքյալների թիվը։

Ինչո՞ւ ընդամենը 11 Առաքյալներ են եղել այդ ժամանակ։

Գործք 1.15–20 հատվածներում մենք տեղեկանում ենք, որ Պետրոսը կանգնեց 120 աշակերտների առաջ և խոսեց Հուդա Իսկարիովտացու մահվան մասին: Քանի որ Հուդան եղել էր Տասներկու Առաքյալներից մեկը, աշակերտները հավաքվեցին ընտրելու նոր Առաքյալ։

Դիտարկեք տարբեր եղանակներ, որոնցով ընտրվում են հետևյալ ղեկավարներից մի քանիսը՝ թիմի կապիտան, տեղական կառավարության ղեկավար, թագավոր կամ թագուհի և ընկերության նախագահ։ Ի՞նչ հատկանիշներ են հարկավոր այս ղեկավար պաշտոնների համար։

Խորհեք, թե ինչպես է ընտրվում Հիսուս Քրիստոսի Առաքյալը, և ինչն է դարձնում որևէ մեկին արժանի` ծառայելու որպես Առաքյալ։

Կարդացեք Գործք 1.21–26 հատվածները, ուշադրություն դարձնելով, թե ինչպես նոր Առաքյալ ընտրվեց Հուդա Իսկարիովտացու մահից հետո։

Հատված 26-ում «վիճակ գցեցին» արտահայտությունը վերաբերում է որոշում կայացնելու հին միջոցին։ Հավատարիմների մոտ Աստծո ձեռքը կառավարում է արդյունքը (տես Առակաց 16.33):

Նկար
Elder Bruce R. McConkie

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. Մակքոնկին բացատրել է. «Եթե նրանք վիճակ գցեցին, դա եղել է այն դեպքը, որում Տերը ընտրեց արդյունքը։ Սակայն հավանաբար նրանք «վիճակ գցեցին», ենթադրաբար, տալով իրենց «աջակցող ձայները» հաստատելու համար նրան, ում Աստված ընտրել էր ծառայելու սուրբ առաքելությունում» (Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1965–73], 2:32)։

Համաձայն Գործք 1.21–22 հատվածների, Պետրոսն ասաց, որ նոր Առաքյալը ընտրվելու էր նրանցից, ովքեր անձնապես գիտեին Հիսուսին և ականատես էին եղել Նրա ծառայությանը՝ սկզբից մինչև Նրա Հարությունը։

Ի՞նչն է ամենաշատը տպավորում ձեզ՝ Գործք 1.24–25 հատվածներում արձանագրված Առաքյալների աղոթքում։

Մի ճշմարտություն, որ մենք կարող ենք սովորել այս հատվածներից այն է, որ Հիսուս Քրիստոսի Առաքյալները կանչվում են Աստծո կողմից հայտնության միջոցով։ Կարող եք գրել այս ճշմարտությունը ձեր սուրբ գրություններում Գործք 1.24 հատվածի կողքին։

  1. Սուրբ գրությունների ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին. Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր, որ Առաքյալը կանչվում է Աստծո կողմից հայտնության միջոցով, այլ ոչ թե ընտրվում այն եղանակով, որը նման է աշխարհում անցկացվող այլ ղեկավարների ընտրությանը։

Օրինակի համար, թե ինչպես է ժամանակակից Առաքյալն ընտրվել հայտնության միջոցով, կարդացեք հետևյալ պատմությունը Նախագահ Հեբեր Ջ. Գրանտի կյանքից.

Նկար
President Heber J. Grant

«Որպես Եկեղեցու Նախագահ, Նախագահ [Հեբեր Ջ.] Գրանտը ստացել է հայտնություններ` առաջնորդելու ողջ Եկեղեցին։ Մի այսպիսի հայտնություն եկավ հենց նրա՝ որպես Եկեղեցու Նախագահ, ձեռնադրվելուց հետո, երբ նա փնտրեց Տիրոջ կամքը Տասներկու Առաքյալների Քվորումի նոր անդամ նշանակելու հարցում։ Այս պարտականության մասին խորհրդածելիս, նրա մտքերը բազմիցս ուղղվեցին դեպի իր ընկերոջը՝ Վերջին Օրերի Սուրբ և փորձված ղեկավար Ռիչարդ Վ. Յանգին։ Նախագահ Գրանտը քննարկեց այս հնարավորությունն իր խորհրդականների հետ, ովքեր աջակցեցին նրա որոշմանը։ Երբ նա վերջապես զգաց վստահություն այս գործընթացի նկատմամբ, նա գրեց իր ընկերոջ անունը մի թերթիկի վրա և վերցրեց այն իր հետ Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի հետ շաբաթական տաճարային ժողովին։ Սակայն, երբ նա պատրաստվեց ներկայացնել անունը իր Եղբայրներին հաստատման համար, նա չկարողացավ այդպես վարվել։ Ռիչարդ Վ. Յանգի անունը ներկայացնելու փոխարեն նա ներկայացրեց Մելվին Ջ. Բալլարդի անունը՝ մի մարդու, ում նա հազիվ էր ճանաչում։ Նախագահ Գրանտն ավելի ուշ պատմել է այն ազդեցության մասին, որը նա ունեցավ այս փորձառությամբ։

«Ես զգացի կենդանի Աստծո ոգեշնչումը, ով ուղղորդում էր ինձ իմ գործերում։ Այդ օրվանից, որ ես ընտրեցի համեմատաբար անծանոթ մարդու, որպեսզի լինի առաքյալներից մեկը իմ ողջ կյանքի և սիրելի ընկերոջ փոխարեն, ես իմացել եմ, ինչպես գիտեմ նաև այն, որ ապրում եմ, որ ես Աստծո լույսի և ոգեշնչման և առաջնորդության իրավունք ունեմ Նրա աշխատանքը կառավարելու գործում այս երկրի վրա» (Teachings of Presidents of the Church: Heber J. Grant [2002], 181–82

Խորհրդածեք, թե Գործք 1.24 հատվածում ուսուցանված ճշմարտությունն ինչպես է լուսաբանված այս պատմության մեջ, որում նկարագրվում է ժամանակակից Առաքյալ կանչելու գործընթացը ։

Ինչպե՞ս է Առաքյալի կոչումը ցույց տալիս, որ Փրկիչը շարունակում է ղեկավարել Իր Եկեղեցին։ (Հիշեք Գործք 1.2 հատվածում ուսուցանված ճշմարտությունը. Հիսուս Քրիստոսը ղեկավարում է Իր Եկեղեցին` Իր կամքը հայտնելով Իր Առաքյալներին Սուրբ Հոգու միջոցով):

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերից մեկին կամ մի քանիսին.

    1. Ե՞րբ եք ականատես եղել, թե ինչպես է նոր Առաքյալը կանչվում Տասներկու Առաքյալների Քվորում և ինչպիսի՞ զգացումներ եք ունեցել նրան այս կոչման մեջ հաստատելիս։

    2. Ի՞նչ փորձառություններ են օգնել ձեզ իմանալ, որ ապրող Առաքյալները կանչվել են Աստծո կողմից:

    3. Ձեզ համար ինչո՞ւ է կարևոր ունենալ վկայություն, որ ապրող Առաքյալները կանչվել են Աստծո կողմից:

    4. Գիտե՞ք արդյոք ներկայումս Եկեղեցում ծառայող բոլոր Առաքյալների անունները։ Թվեք ներկա Առաքյալների որքան հնարավոր է շատ անուններ, որոնք կարող եք հիշել։ (Որպեսզի տեղեկանաք, թե ինչքան լավ եք հիշատակել ներկա Առաքյալների անունները, ստուգեք էջը, որը պարունակում է Բարձրագույն Իշխանավորների նկարները և անունները վերջին գերագույն համաժողովի Ensign կամ Լիահոնա ամսագրերի թողարկման մեջ, կամ որոնեք LDS.org):

  2. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.

    Ես ուսումնասիրեցի Գործք 1.9–26 հատվածները և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.