Գրադարան
Մաս 2, Օր 3. Մատթեոս 4


Մաս 2. Օր 3

Մատթեոս 4

Նախաբան

Իր մկրտությունից հետո Հիսուսը 40 օր անցկացրեց անապատում` ծոմ պահելով և հաղորդակցվելով Երկնային Հոր հետ : Այդ փորձառությունից հետո դևը գայթակղեց Հիսուսին: Օգտագործելով սուրբ գրությունները, Հիսուսը դիմադրեց յուրաքանչյուր գայթակղությանը: Փրկիչը գնաց Գալիլեա, որտեղ Նա կանչեց Պետրոսին և մյուսներին` Իրեն հետևելու և գնաց տարբեր վայրեր`ուսուցանելով, քարոզելով և բժշկելով:

Մատթեոս 4․1-11

Հիսուսը դիմադրում է դևի գայթակղություններին:

Գնացեք մոտակա պատուհանի մոտ և 30 վայրկյան կենտրոնացրեք ձեր ուշադրությունը դրսի մի հատուկ առարկայի վրա՝ առանց հայացքը կտրելու: (Եթե հնարավոր չէ դուրս նայել պատուհանից, կենտրոնացեք ներսի որևէ առարկայի վրա:)

Կա՞ր արդյոք ինչ-որ բան, որը շեղում էր ձեզ այդ առարկայից, որի վրա կենտրոնացել էիք: Ինչի՞ մասին մտածեցիք այդ 30 վայրկյանի ընթացքում:

Երբ մենք կենտրոնացած ենք մնում Երկնային Հոր պատվիրաններին հնազանդվելու վրա, շեղումները գայթակղությունների ձևով փորձում են հեռացնել մեզ մեր կիզակետից և տանել մեզ դեպի մեղք: Մտածեք այն ուղիների մասին, որոնցով սատանան գայթակղում է ձեզ մեղանչել: Երբ ուսումնասիրեք Մատթեոս 4-ը, փնտրեք մի սկզբունք, որը կարող եք կիրառել, որ օգնեք ձեզ դիմադրել գայթակղությանը:

Իր մկրտությունից հետո Փրկիչը մի փորձառություն ունեցավ, որն օգնեց Նրան նախապատրաստվել Իր երկրային ծառայությանը: Կարդացեք Մատթեոս 4.1–2-ը, երկու հատվածների համար էլ օգտագործելով ուղղումները Ջոզեֆ Սմիթի Թարգմանության ծանոթագրություններից: Երբ կարդաք, փնտրեք, թե Հիսուսն ինչ զգաց անապատում: (Նշեք, որ այս ենթատեքստում հաղորդակցվելը նշանակում է սերտ, հոգևոր փոխազդեցություն ունենալ:)

Ծոմապահությունն ու Երկնային Հոր հետ հաղորդակցումը ինչպե՞ս կարող էր օգնել Հիսուսին` նախապատրաստվել Իր երկրային ծառայության համար:

Նկար
Հիսուսի գայթակղությունները

Հիսուսը դիմադրեց սատանայի գայթակղություններին:

Քրիստոսի գայթակղությունները ըստ Քարլ Հեյնրիխ Բլոխի: Օգտագործվել է Ֆրիդրիխսդորֆի Ազգային Պատմության Թանգարանի թույլտվությամբ, Հիլրոդ, Դանիա: Չպատճենահանել

Հետևյալ աղյուսակը կօգնի ձեզ սովորել Հիսուսի փորձառության մասին, երբ Նա փորձվում էր դևի կողմից: Ուսումնասիրեք սուրբ գրությունների հղումները, որոնք թվարկված են հետևյալ աղյուսակի ձախ սյունակում: Այնուհետև գրեք, թե սատանան ինչպես գայթակղեց Հիսուսին և նկարագրեք թե Հիսուսն ինչպես պատասխանեց գայթակղությանը: Երբ ուսումնասիրեք, իմացեք, որ Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունն ուղղում է Մատթեոս 4.5, 8-ը ցույց տալու, որ Հոգին, ոչ թե դևը, տարավ Փրկիչին տարբեր տեղանքներ (տես նաև Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Ղուկաս 4.5-ը [ Ղուկաս 4.5-ում, ծանոթություն ա], Ղուկաս 4.9 [ Ղուկաս 4.9, ծանոթություն ա]):

Ինչպե՞ս էր սատանան գայթակղում Հիսուսին:

Հիսուսն ինչպե՞ս պատասխանեց գայթակղությանը:

Մատթեոս 4․3-4

Մատթեոս 4․5-7

Մատթեոս 4․8-11

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին. Այս պատմության մեջ ինչպե՞ս է նկարագրվում դևի ռազմավարությունը՝ գայթակղել մեզ մեղք գործել:

Ուշադրություն դարձրեք յուրաքանչյուր գայթակղությանը տրված Փրկիչի պատասխանի նմանությանը: Սուրբ գրքերի հատվածները որոնք հիշում էր Փրկիչը, պարզաբանում են գործողության ճիշտ ընթացքը յուրաքանչյուր գայթակղության համար, և Նա կիրառեց այդ ճշմարտությունները, որոնք ուսուցանվում էին այդ սուրբ գրություններում: Հետևյալը մի սկզբունք է, որը մենք կարող ենք սովորել Փրկիչի օրինակից: Երբ մենք հիշում ենք և կիրառում սուրբ գրություններում ուսուցանված ճշմարտություններ, մենք կարող ենք դիմադրել դևի գայթակղություններին: Գուցե դուք կամենաք գրել այս սկզբունքը ձեր սուրբ գրությունների լուսանցքում Մատթեոս 4.3–11 հատվածների կողքին:

Մտածելով այս սկզբունքի մասին, ինչո՞ւ է կարևոր սուրբ գրությունների կանոնավոր ուսումնասիրությունը:

Նկար
Երեց Ռիչարդ Գ. Սքոթ

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթը հետևյալն է ասել սուրբ գրությունների հատվածներն ուսումնասիրելու և հիշելու վերաբերյալ. «Եղեք իմաստուն տեխնոլոգիան օգտագործելիս: Նշեք սուրբ գրությունների կարևոր հատվածները ձեր սարքի վրա և հաճախ ետ վերադարձեք դրանց: Երիտասարդներ, եթե դուք վերանայեք սուրբ գրության որևէ հատված այնքան հաճախ, որքան ձեզանից ոմանք ուղերձների տեքստեր են ուղարկում, դուք շուտով կարող եք սուրբ գրությունների հարյուրավոր հատվածներ անգիր սովորել: Կարող է պարզվել, որ այդ հատվածները ոգեշնչման հզոր աղբյուր են և առաջնորդություն Սուրբ Հոգու կողմից՝ անհրաժեշտության դեպքում» («Հանուն տան խաղաղության», Ensign կամ Լիահոնա, մայիս 2013, 30):

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում կատարեք հետևյալ հանձնարարությունները.

    1. Մի էջը բաժանեք երեք սյունակների: Առաջին սյունակում գրեք երեք մեղքեր, որոնցով դուք՝ երիտասարդներդ, կարող եք գայթակղվել ձեր տարիքում: Երկրորդ սյունակում գրեք մի ուղի, որով սատանան փորձում է հրապուրել ինչ-որ մեկին՝ գործելու ձեր թվարկած մեղքերից յուրաքանչյուրը: Ապա գտեք սուրբ գրությունների մի հատուկ հղում, որն ուսուցանում է ճշմարտություններ, որոնք մարդը կարող է հիշել և կիրառել, երբ գայթակղության է ենթարկվում` գործելու ձեր թվարկած մեղքերից յուրաքանչյուրը և գրեք սուրբ գրության հղումը երրորդ սյունակում: (Մտածեք դիմել սուրբ գրությունների սերտման հատվածներին, ինչպես օրինակ Ծննդոց 39.9 կամ Վարդապետություն և Ուխտեր 10.5-ը:)

    2. Առանձին էջի վրա դուրս գրեք սուրբ գրության մի հատված, որը դուք կհիշեք և կկիրառեք հաջորդ անգամ, երբ գայթակղվեք մեղք գործել: Մտածեք ձեր ընտրած սուրբ գրությունը անգիր սովորելու մասին:

Մատթեոս 4. 12-17

Հիսուսը բնակվում է Գալիլեայում:

Փրկիչի 40 օր անապատում մնալու ավարտին մի քանի իրադարձություններ տեղի ունեցան (Մատթեոս 4.11-ը) և Հովհաննես Մկրտիչի բանտարկությունը (Մատթեոս 4.12, տես «Ավետարանների ներդաշնակությունը»):

Մատթեոս 4.12–15-ում մենք իմանում ենք, որ անապատում իր փորձառությունից հետո Հիսուսը գնաց Գալիլեա և բնակվեց Կափառնայում քաղաքում: Մատթեոսը նշեց, որ Փրկիչի ծառայությունը Գալիլեայում իրականացրեց մարգարեությունը, որն արվել էր Եսայիայի կողմից (տես Եսայիա 9.1–2): Կարդացեք Մատթեոս 4.16-ը և նշեք այն, ինչի մասին Եսայիան մարգարեացել էր, որ տեղի էր ունենալու:

Այս մարգարեությունից մենք իմանում ենք, որ Հիսուս Քրիստոսը բերում է լույս նրանց կյանք, ովքեր խավարում են: Երբ դուք շարունակեք Մատթեոսի և մյուս Ավետարանների ձեր ուսումնասիրությունը, փնտրեք, թե ինչպես էր Փրկիչն անում դա Իր ծառայության ընթացքում:

Ինչպես արձանագրված է Մատթեոս 4.17-ում, Փրկիչը սկսեց քարոզել ապաշխարություն` ի նախապատրաստություն երկնքի արքայության (Նրա Եկեղեցին), որ այն հաստատված լինի մարդկանց մեջ:

Մատթեոս 4.18-22

Հիսուսը հրավիրում է Պետրոսին և մյուսներին հետևել Իրեն

Նայեք այս նկարին, որտեղ Փրկիչը կանչում է Պետրոսին և Անդրեասին և ուշադրություն դարձրեք, թե Պետրոսն ու Անդրեասն ինչ են անում ձկնորսական ցանցերի հետ:

Նկար
Ձկնորսներին կանչելը

Չնայած ուրիշ մարդիկ այդ ժամանակ հավանաբար վերաբերվում էին Պետրոսին և Անդրեասին որպես սովորական ձկնորսների, Հիսուս Քրիստոսը տեսավ նրանց մեծ ներուժը և գիտեր, թե նրանք ինչ կարող էին դառնալ: Մտածեք այն մասին, թե ինչո՞վ ենք մենք նման Պետրոսին և Անդրեասին:

Երբ դուք շարունակեք ուսումնասիրել Մատթեոս 4-ը, փնտրեք, թե մենք ինչ պիտի անենք` դառնալու այնպիսին, ինչպիսին Տերն է կամենում, որ մենք դառնանք:

Կարդացեք Մատթեոս 4.18–22-ը, փնտրելով Փրկիչի և որոշ ձկնորսների միջև փոխգործակցությունը:

Ձեզ դրեք այդ մարդկանցից մեկի տեղը: Մտածեք այն մասին, թե դուք ինչ կզոհաբերեիք` Փրկիչին հետևելու և Նրա աշխատանքին լիաժամկետ օգնելու համար: Ինչո՞ւ է սա դժվար:

Ուշադրություն դարձրեք, թե ինչպես այս ձկնորսները` Պետրոսը, Անդրեասը, Հակոբոսը և Հովհաննեսը պատասխանեցին Փրկիչի հրավերին: Նրանց ուղղակի պատասխանն ի՞նչ է ցույց տալիս նրանց բնավորության մասին:

Ովքե՞ր են «մարդկանց ձկնորսները» (Մատթեոս 4.19):

Խորհեք, թե ինչո՞ւ այս մարդիկ ավելի շատ բարիք կգործեն իրենց կյանքում` որպես «մարդկանց որսորդներ», քան որպես ձկնորսներ:

Մենք սովորում ենք հետևյալ սկզբունքը այս մարդկանց օրինակից. Եթե մենք անմիջապես պատասխանում ենք Իրեն հետևելու Փրկիչի հրավերներին, Նա կարող է մեր կյանքն ավելի լավը դարձնել, քան մենք` ինքներս, կկարողանանք մեր ուժերով:

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջոզեֆ Բ. Վիրթլինը մի հարց է ուղղել՝ կապված մեր կյանքում գոյություն ունեցող «ցանցերի հետ».

Նկար
Երեց Ջոզեֆ Բ. Վիրթլին

«Եթե Փրկիչը կանչի ձեզ այսօր, արդյո՞ք դուք կկամենաք թողնել ձեր ցանցերը և հետևել Նրան»: …

«Ցանցերը գալիս են զանազան չափերով և ձևերով: Ցանցերը, որոնք Պետրոսը, Անդրեասը, Հակոբոսը և Հովհաննեսը թողեցին, շոշափելի առարկաներ էին, միջոցներ, որոնք օգնում էին նրանց ապրուստ վաստակել: …

«Ցանցերը հիմնականում հարմարանքներ են՝ նախատեսված ինչ-որ բան որսալու համար: Ավելի նեղ, բայց ավելի կարևոր իմաստով, մենք կարող ենք ցանցը ներկայացնել որպես մի բան, որը հրապուրում կամ խանգարում է կենդանի Աստծո Որդու՝ Հիսուս Քրիստոսի կանչին հետևելուն:

Այդ առումով ցանցերը կարող են լինել մեր աշխատանքը, նախասիրությունները, հաճույքները, իսկ ամեն ինչից առավել՝ մեր գայթակղություններն ու մեղքերը: Այսինքն, ցանց կարող է լինել այն ամենը, ինչը մեզ հեռացնում է մեր Երկնային Հոր կամ Նրա վերականգնված Եկեղեցու հետ ունեցած մեր կապից» (“Follow Me,” Ensign, May 2002, 15):

  1. Հիմնվելով Երեց Վիրթլինի «ցանցերի» սահմանման վրա, սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում նկարագրեք 3-4 օրինակ, թե ինչպես ժամանակակից ցանցերը կարող են խանգարել որևէ մեկին մեր օրերում` անմիջապես արձագանքել Փրկիչի` Իրեն հետևելու հրավերներին:

Նկար
Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոն

Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնն ուսուցանել է այն օրհնությունների մասին, որոնք կարող են գալ, երբ մենք հետևում ենք Փրկչին. «Տղամարդիկ և կանայք, ովքեր իրենց կյանքը շրջում են դեպի Աստված, կհայտնաբերեն, որ Նա կարող է շատ ավելի լավը դարձնել նրանց կյանքը, քան իրենք կարող էին: Նա կխորացնի նրանց ուրախությունները, կլայնացնի նրանց տեսադաշտը, կարագացնի նրանց միտքը, կամրացնի նրանց մկանները, կբարձրացնի նրանց ոգին, կբազմապատկի նրանց օրհնությունները, կմեծացնի նրանց հնարավորությունները, կհանգստացնի նրանց հոգիները, կգտնի ընկերներ և դուրս կհորդի խաղաղություն: Նա, ով կկորցնի իր կյանքը Աստծո ծառայության մեջ, կգտնի հավերժական կյանք» (“Jesus Christ—Gifts and Expectations,” Ensign, Dec. 1988, 4):

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ե՞րբ եք դուք կամ ձեր ծանոթը զգացել նմանատիպ օրհնություններ, աշխարհիկ մտահոգությունները թողնելով ետևում , որպեսզի հետևեք Փրկիչին:

    2. Երբ հաշվի առնեք օրհնությունները, որոնք մենք ստանում ենք՝ հետևելով Փրկիչին, ինչո՞ւ եք կարծում, որ կարևոր է անմիջապես արձագանքել Իրեն հետևելու Նրա հրավերներին:

Սահմանեք մի նպատակ, որը կլինի այն ուղին, որով դուք ավելի լավ կարձագանքեք Իրեն հետևելու Փրկիչի կանչին:

Մատթեոս 4.23–25

Հիսուսը շրջում է Գալիլեայով` ուսուցանելով, քարոզելով և բժշկելով

Կարդացեք Մատթեոս 4.23–25 և նշեք Փրկիչի գործողությունները:

Ավետարանների ձեր ուսումնասիրության ողջ ընթացքում դուք կսովորեք հատուկ դեպքերի մասին, երբ Փրկիչն ուսուցանում էր, քարոզում և բժշկում Իր երկրային ծառայության ընթացքում:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.

    Ես ուսումնասիրեցի Մատթեոս 4-ը և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.