Գրադարան
Մաս 9, Օր 1. Մարկոս 10-16


Մաս 9. Օր 1

Մարկոս 10-16

Նախաբան

Իր մահկանացու կյանքի ծառայության ավարտին, Երուսաղեմ գնալու ճանապարհին Փրկիչը հեռացավ Գալիլեայից և ճանապարհորդեց Պերեայով` Հորդանան գետից դեպի արևելք ընկած տարածքով: Մինչ Նա Հրեաստանի սահմանների մոտ էր, հրավիրեց փոքր երեխաներին Իր մոտ և մի հարուստ, երիտասարդ կառավարչի հորդորեց վաճառել իր ողջ կարողությունը և հետևել Իրեն: Երուսաղեմում Փրկիչը նկատեց մի աղքատ այրու, ով երկու լումա գցեց տաճարի գանձանակի մեջ: Ավելի ուշ` Բեթանիայում ճաշելիս, Մարիամը օծեց Հիսուսին, նախապես Նրա մարմինը պատրաստելով թաղման համար: Փրկիչը տառապեց Գեթսեմանում, ավելի ուշ Նրան տանջանքների ենթարկեցին և դատապարտեցին մահվան: Երբ Փրկիչը մահացավ խաչի վրա և հարություն առավ, Տերը հայտնվեց Իր Առաքյալներին և պատվիրեց նրանց տարածել ավետարանն աշխարհով մեկ:

Մարկոս 10.1-16

Հիսուսն ուսուցանում է ամուսնության վարդապետությունը և հրավիրում երեխաներին գալ Իր մոտ:

Նկար
փոքր երեխաները խաղալիս
Նկար
փոքր երեխաները ուսուցչի շուրջը
Նկար
ծննդյան տեսարանը ներկայացնող փոքր երեխաներ

Մտածեք փոքր երեխաների մասին, որոնց ճանաչում եք:

Փոքր երեխաների ի՞նչ հատկանիշներով կամ բնութագրով եք դուք հիանում:

Ուսումնասիրեք Մարկոս 10.1-16-ը, և փնտրեք այն ճշմարտությունը, որը կուսուցանի, թե ինչու մենք պիտի փոքր երեխաների նման դառնանք:

Մարկոս 10.1-12 -ում մենք ընթերցում ենք, թե ինչ է Փրկիչը ուսուցանել մարդկանց ամուսնության կարևորության մասին։ Փրկիչի ուսմունքների վերաբերյալ ավելի շատ տեղեկություն ստանալու համար դուք պետք է հետ գնաք և փնտրեք Մատթեոսի 19.1-12-ում:

Ամուսնությանն ու ամուսնալուծությանը վերաբերող Հիսուս Քրիստոսի ուսմունքները Մատթեոսի 19.1-12 -ում և Մարկոսի 10.1-12-ում, Երեց Բրյուս Ռ.Մակքոնկին Տասներկու Առաքյալների Քվորումից ուսուցանել է.

Նկար
Երեց Բրյուս Ռ. Մակքոնկի

«Ինչպես այստեղ արձանագրված է, ամուսնությանն ու ամուսնալուծությանը վերաբերող մեր Տիրոջ ուսմունքները կցկտուր են և ոչ ամբողջական: Նրանք միայն կարող են հասկանալի լինել, երբ համադրվեն սելեստիալ ամուսնության օրենքի հետ, որը այս ժամանակներում նորովի է բացահայտվել: Հավերժական ամուսնությունը կառավարող այս միևնույն ընդհանուր սկզբունքները հայտնի էին և հասկանալի Հիսուսի ժամանակ Նրա աշակերտների և թերևս, մասամբ, Փարիսեցիների կողմից: Բայց Մատթեոսի և Մարկոսի ներկայացրած Տիրոջ քննարկումը ամուսնության և ամուսնալուծության վերաբերյալ այնքան կրճատված և համառոտ են, որ խնդրի իրական պատկերը չեն ներկայացնում: …

« … Ամուսնալուծությունը ավետարանական ծրագրի մի մասը չէ, նշանակություն չունի, թե ինչ ամուսնություն է: Բայց քանի որ մարդիկ իրականում միշտ չէ, որ ներդաշնակ են ապրում ավետարանի չափանիշներին, Տերը այս կամ այն պատճառով թույլ է տալիս ամուսնալուծվել` կախված ներգրավված մարդկանց հոգևոր կայունությունից: … Այսօր բաժանությունները թույլատրվում են` համաձայն քաղաքացիական օրենքների, և ամուսնալուծվածներին Եկեղեցու կողմից թույլատրվում է կրկին ամուսնանալ, առանց անբարոյականության պարսավանքի, որը ավելի բարձր համակարգում անշուշտ տեղի կունենար» (Doctrinal New Testament Commentary, 3 [1965--73], 1.546 -- 47):

Ընթերցեք Մարկոս 10.13-14 -ը` փնտրելով, թե ինչ պատահեց, երբ մարդիկ փոքր երեխաներին բերեցին Հիսուսին տեսնելու։

Կարդացեք Մարկոս 10.15-16-ը ` փնտրելով, թե ինչ ուսուցանեց Փրկիչը Իր աշակերտներին, երբ Նա հրավիրեց փոքր երեխաներին գալ Իր մոտ: Արտահայտությունը «Աստծո արքայութիւնը ընդունել» հատված 15 -ում վերաբերում է ավետարանն ընդունելուն և Իր Եկեղեցու անդամը դառնալուն:

Հիմնվելով այս հատվածների վրա, ի՞նչ կլինի, երբ մենք ընդունենք ավետարանը փոքր երեխաների նման: Պատասխանեք հարցին, լրացնելով հետևյալ սկզբունքը. Ընդունելով ավետարանն, ինչպես երեխա, մենք պատրաստ կլինենք .

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում ավետարանն ընդունել «ինչպէս երեխայ» (Մարկոս 10.15-ում):

    2. Եթե որևէ մեկը ընդունել է ավետարանը երեխայի նման, ձեր կարծիքով նա ինչպե՞ս կկարդա սուրբ գրությունները, կաղոթի և Եկեղեցում կերկրպագի:

Մարկոս 10.17-45

Փրկիչը հորդորում է մի հարուստ, երիտասարդ կառավարչի վաճառել իր ունեցվածքը և հետևել Իրեն, Նա խորհուրդ է տալիս Իր աշակերտներին ծառայել միմյանց

Ընթերցեք Մարկոս 10.17-20-ը, փնտրելով թե ինչ պատահեց այն բանից հետո, երբ Փրկիչն օրհնեց փոքր երեխաներին։ Նշեք, թե ինչ հարցրեց մարդը Փրկիչին, և ինչպես Փրկիչը պատասխանեց:

Ինչպե՞ս կնկարագրեիք մարդուն, ով եկավ Հիսուսի մոտ:

Մատթեոս 19-ում նույնպես նկարագրվում է այս մարդը, ով գալիս է Փրկիչի մոտ: Կարդացեք Մատթեոս19.20-ը , ուշադրություն դարձնելով, թե ինչպես է մարդը պատասխանում Փրկիչի խրատին պատվիրանները պահելու վերաբերյալ: Կարող եք նշել հավելյալ հարցը, որ երիտասարդ մարդը տվեց Նրան։

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք հետևյալ հարցը: Դեռևս ինչու՞մ եմ ես թերանում: Դուք կպատասխանեք այս հարցին վերաբերող հավելյալ հարցերին ավելի ուշ:

Կարդացեք Մարկոսի 10.21-ը, ուշադրություն դարձնելով, թե ինչպես է Փրկիչը պատասխանում երիտասարդ տղամարդուն:

21-րդ հատվածում ուշադրություն դարձրեք «Յիսուսն էլ նորան մտիկ տուաւ` նորան սիրեց» արտահայտությանը: Ձեր կարծիքով, ինչու՞ է կարևոր իմանալ, որ Հիսուսը սիրեց այս երիտասարդ մարդուն, նախքան կասեր, թե ինչում է նա թերանում:

Այս հատվածներից մենք կարող ենք սովորել, որ քանզի նա սիրում է մեզ, Տերը կօգնի իմանալ, թե մենք ինչպես ենք թերանում Նրան հետևելու խնդրում ջանքեր գործադրելիս, և եթե հարցնենք Տիրոջը, Նա մեզ կսովորեցնի, թե ինչ պիտի անենք հավերժական կյանք ժառանգելու համար:

Կարդացեք Մարկոս 10.22-ը, ուշադրություն դարձնելով, թե ինչպես արձագանքեց երիտասարդ տղամարդը, երբ Փրկիչը խորհուրդ տվեց նրան վաճառել իր ունեցվածքը: Համաձայն հատված 22-ի, ինչո՞ւ նա այդ կերպարձագանքեց։

Չնայած հնարավոր է, որ մեզ չխնդրեն հրաժարվել մեծ հարստությունից Տիրոջը հետևելու համար, Նա մեզ խնդրել է ուրիշ զոհաբերություններ անել Իրեն ծառայելու և պատվիրաններին ենթարկվելու համար:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրման ձեր օրագրերում պատասխանեք հետևյալ հարցերին, որոնք ամփոփվում են հետևյալ հարցի մեջ «Ինչո՞ւմ եմ ես դեռևս թերանում».

    1. Որո՞նք են այն զոհաբերությունները, որոնք Տերն ակնկալում է մեզանից և որոնք կարող են դժվար լինել իրագործելու:

    2. Գրեք մի զոհաբերության մասին, որ Տերն է խնդրել (կամ խնդրում է) ձեզանից, որը, հնարավոր է, դժվար կատարվի:

Աղոթքով խորհեք հետևյալ հարցի շուրջ. «Դեռևս ինչո՞ւմ եմ ես թերանում» և հնազանդվեք, ինչպիսի զոհաբերությունների հուշումներ էլ որ ստանաք Տրրոջից:

Կարդացեք Մարկոս 10.23–27: Նշեք պարզաբանումը տրված Ջոզեֆ Սմիթի Թարգմանության մեջ, թե ինչ ասաց Փրկիչը հատված 27-ում, ընթերցելով Մարկոս 10.27, ծանոթագրությունը ա, փնտրելով, թե ինչ է ուսուցանել Հիսուսը հանուն Իրեն ամեն ինչից հրաժարվելու մասին:

Ձեր կարծիքով, այն մարդկանց համար, ովքեր հույսը դնում են հարստության և այլ աշխարհիկ բաների վրա, ինչո՞ւ է դժվար մտնել Աստծո արքայություն: Ձեր կարծիքով ի՞նչ է նշանակում, որ ամեն ինչ հնարավոր է նրանց համար, ովքեր հավատում են Աստծուն:

Կարդացեք Մարկոս 10.28 -31-ը` փնտրելով, թե ինչ խոստացավ Հիսուսը նրանց, ովքեր կարող են հրաժարվել ամեն ինչից և հետևել Իրեն։ Նշեք Ջոզեֆ Սմիթի Թարգմանության մեջ տրված պարզաբանումը, թե ինչ ասաց Փրկիչը հատված 31-ում` ընթերցելով Մարկոս10.31-ի ծանոթագրությունը ա:

Այս հատվածներից մենք սովորում ենք հետևյալ սկզբունքը. Հավերժական կյանք ստանալու համար մենք պետք է լինենք պատրաստակամ հրաժարվելու այն ամենից, ինչ Տերը պահանջի մեզանից:

Արդյո՞ք հավերժական կյանքն արժե ցանկացած զոհաբերության, որ մեզ խնդրում են կատարել:

Մարկոսի 10.35-45-ում մենք սովորում ենք, որ Հակոբոսն ու Հովհաննեսը խնդրում են Հիսուսին, որ նստեն հավերժական արքայությունում Հիսուսի փառքի մեջ` մեկը Նրա աջ կողմում, իսկ մյուսը`ձախ: Այնուհետև Փրկիչն ուսուցանեց Տասներկու Առաքյալներին, որ նրանք չպիտի լինեն հեթանոսական առաջնորդներին նման, ովքեր իշխանություն էին գործադրում ուրիշների վրա: Նրանք, ովքեր առաջինն են Աստծո արքայության մեջ, բոլորի ծառան պիտի լինեն:

Մարկոս 11--13

Փրկիչն ուսուցանում է տաճարում և նկատում մի այրի կնոջ, ով երկու լումա է գցում գանձանակի մեջ

Հաջորդ երկու տեսարաններից յուրաքանչյուրում երկու մարդ Տիրոջը նվիրաբերություն են անում: Մտածեք, թե ինչ տարբերություն կա յուրաքանչյուր տեսարանի նվիրաբերությունների միջև:

  • Մի կին իր եպիսկոպոսին շատ մեծ գումար տվեց` որպես ծոմապահության նվիրաբերություն: Մի ուրիշ կին, ով ապրում է միևնույն ծխում, շատ փոքր գումար տվեց իր եպիսկոպոսին` որպես ծոմապահության նվիրաբերություն:

  • Մի մարդ ծառայում է որպես ցցի նախագահ։ Մեկ ուրիշ մարդ միևնույն ցցում ծառայում է որպես Երեխաների Միության ուսուցիչ:

Ի՞նչ զգացողություններ կունենա մարդը,եթե Տիրոջը կատարած իր նվիրաբերությունը փոքր է լինում ուրիշների նվիրաբերությունների համեմատությամբ:

Ուսումնասիրեք Մարկոս 11-13-ը և փնտրեք ճշմարտություններ, որոնք կօգնեն ձեզ իմանալ, թե ինչպես է Տերը վերաբերվում Իրեն կատարած նվիրաբերություններին:

Նկար
Հաղթական մուտքը

Մարկոսի 11.1-12.40ից մենք սովորում ենք, որ Փրկիչի երկրային ծառայության ավարտին Նա հաղթական մտավ Երուսաղեմ, դուրս վռնդեց բոլոր նրանց, ովքեր առուծախ էին անում տաճարում և ուսուցանեց այնտեղի մարդկանց:

Մինչ տաճարում էր, Հիսուսը տեսավ, թե ինչպես են մարդիկ դրամ գցում գանձանակների մեջ` որպես Աստծուն նվիրաբերություն: Կարդացեք Մարկոս 12.41-44-ը ` փնտրելով, թե ինչ տեսավ Փրկիչը գանձանակների մոտ :

Ի՞նչ ասաց Փրկիչը այրի կնոջ նվիրաբերության մասին, համեմատելով այն ուրիշների նվիրաբերությունների հետ:

Մտածեք այն մետաղադրամի մասին, որը ամենափոքր արժեքն ունի ձեր երկրի դրամաշրջանառության մեջ: Լուման «ամենափոքր բրոնզե մետաղադրամն էր Հրեաների կողմից օգտագործվող» (Աստվածաշնչի Բառարան, «Դրամ»):

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին. Ձեր կարծիքով, ինչո՞ւ Տերը այրի կնոջ նվիրատվությունը ավելի բարձր գնահատեց, քան մյուսներինը:

Ինչի՞ վրա հիմնվելով Տերը ասաց այրի կնոջ մասին, որ մենք կարող ենք սովորել հետևյալ սկզբունքը. Եթե մենք պատրաստ ենք Տիրոջը տալ այն ամենը, ինչ ունենք, Նա կընդունի մեր նվիրաբերությունը, նույնիսկ եթե այն փոքր է ուրիշների համեմատությամբ:

Հավատքը պահանջում է Տիրոջը տալ ամենը, ինչ ունենք: Զոհաբերության այս սկզբունքը ուսուցանվել է Հավատքի վերաբերյալ դասախոսությունների ընթացքում. «Թույլ տվեք նկատել, որ այն կրոնը, որը չի պահանջում զոհաբերություն ամեն ինչում, երբեք բավականաչափ ուժ չունի ձևավորել այնպիսի հավատք, որը անհրաժեշտ է կյանքի և փրկության համար» (Դասախոսություններ Հավատքի վերաբերյալ[1985], 69):

Մարկոսի 13-ից մենք սովորում ենք, որ Փրկիչն ուսուցանել է Իր Առաքյալներին Երկրորդ Գալստյան մասին։ Դուք սովորեցիք այս ամենի մասին Ջոզեֆ Սմիթ--Մատթեոսից (տես Մաս 6-ի դասը. Օր 2):

Մարկոս 14.1-9

Մարիամն օծեց Փրկչին

Երբ Փրկիչը ուսուցանեց աշակերտներին Իր Երկրորդ Գալստյան նշանների մասին, Նա Երուսաղեմից գնաց Բեթանիա` Սիմոն անունով մի մարդու տուն, ով նախկինում տառապել էր բորոտությունից: Փրկիչն Իր կյանքի վերջին շաբաթվա ընթացքում բազմիցս Բեթանիայից գնաց Երուսաղեմ:

Կարդացեք Մարկոս 14.3-ը, և Հովհաննեսի 12.3-ը` փնտրելով, թե հավատքի և սիրո ինչպիսի դրսևորում ցուցադրեց Մարիամը Հիսուսի նկատմամբ:

Նկար
Երեց Ջեյմս Ի. Թալմիջ

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեյմս Ի. Թալմիջն ուսուցանել է. «Հյուրի գլուխն օծելը սովորական յուղով նշանակում էր հարգանք մատուցել նրան, օծել նրա ոտքերը, նույնպես ցույց էր տալիս անսովոր և ականավոր մարդու] նկատմամբ հարգանք; բայց գլուխը և ոտքերը օծել ազնիվ նարդոսից պատրաստված անուշահոտ յուղով և այդպիսի առատությամբ, համարվում էր ակնածալից մեծարանքի մի գործողություն, որը նույնիսկ թագավորներին է հազվադեպ մատուցվում: Մարիամի գործողությունը երկրպագության արտահայտման ձև էր, դա սիրով և երկրպագությամբ լեփ-լեցուն սրտի բուրավետ արտահոսք էր» :(Jesus the Christ, 3rd ed. [1916], 512):

Ընթերցեք Մարկոս 14.4-9- ը` փնտրելով, թե ինչպես որոշ մարդիկ ճաշի ժամանակ արձագանքեցին Մարիամի կատարած գործողությանը։

Ինչպե՞ս պատասխանեց Փրկիչը նրանց, ովքեր քննադատում էին Մարիամին:

Արտահայտությունը «մի բարի բան գործէց ինձ վերայ» հատված 6- ում նշանակում է, որ Փրկիչը գոհ էր Մարիամի արածից: Արտահայտությունը «դա ինչ որ ունէր, արաւ» հատված 8-ում նշանակում է, որ նա տվել էր Տիրոջը այն, ինչ ուներ:

Այս հատվածներից մենք սովորում ենք, որ Փրկիչը գոհ է, երբ մենք ուղղում ենք Նրան մեր բոլոր ջանքերը:

  1. Խորհեք այս և նախորդ սկզբունքների վերաբերյալ, որը մենք սովորեցինք այրի կնոջ լումայի մասին պատմությունից և սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում լրացրեք հետևյալ հանձնարարությունները.

    1. Բացատրեք, թե որքանով է հավաստի , որ այս ճշմարտությունները կօգնեն նրանց, ովքեր զգում են, որ շատ բան չունեն Տիրոջը տալու:

    2. Նկարագրեք մի ժամանակ, երբ դուք տեսել եք, որ ինչ-որ մեկը իր բոլոր ջանքերը ուղղել է Տիրոջը։

Մտածեք այն մասին, թե արդյո՞ք դուք ձեր բոլոր ջանքերը ներկայումս ուղղում եք դեպի Տերը։ Ընտրեք ձեր կյանքի մի ոլորտ, որտեղ դուք կարող եք առաջխաղացում ապրել և նպատակ դնել, որը կօգնի ձեզ ձեր լավագույն ջանքերն ուղղել դեպի Տերը:

Մարկոս 14.10-16.20:

Հիսուսը սկսում է Իր Քավությունը Գեթսեմանում տառապելով, Նա մատնվում է Հուդա Իսկարիովտացու կողմից և բերվում Իսրայելի առաջնորդների մոտ:

Մարկոսի 14.10--16.20-ում մենք կարդում ենք, որ Հիսուսը և Առաքյալները տոնեցին Զատիկը և Հիսուսը ներկայացրեց հաղորդության խորհրդանիշերը: Այնուհետև նրանք գնացին Գեթսեմանի պարտեզը, որտեղ Հիսուսը տառապեց մեր մեղքերի համար: Ապա Նա մատնվեց Հուդա Իսկարիովտացու կողմից, անօրինաբար Սինեդրիոնի կողմից փորձության ենթարկվեց և դատապարտվեց մահվան: Երբ Փրկիչը մահացավ խաչի վրա և հարություն առավ, Նա հայտնվեց Իր Առաքյալներին և պատվիրեց նրանց տարածել ավետարանն աշխարհով մեկ, խոսք տալով նրանց, որ հավատացողներին նշաններ կտրվեն: ( Դուք այս նյութը ուսումնասիրել եք Մատթեոսի 26--28-ին վերաբերող դասերի ընթացքում:)

  1. Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի Մարկոս 10-16-ը և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.