Գրադարան
Մաս 29, Օր 3. Ա Պետրոս 1–2


Մաս 29. Օր 3

Ա Պետրոս 1–2

Նախաբան

Երբ Սրբերը ուժգին հալածանքի էին ենթարկվում Հռոմեական Կայսրության կողմից, Պողոս Առաքյալը գրեց, որպեսզի ամրապնդի նրանց հավատը։ Նա ընդգծել է, որ նրանք փրկագնվել էին Հիսուս Քրիստոսի թանկ արյունով և հիշեցրել է նրանց իրենց աստվածային ժառանգության մասին՝ որպես Աստծո ընտիր ազգ։ Նա հրահանգել է Սրբերին փառաբանել Աստծուն մարդկանց մեջ և կրել տառապանքները այնպես, ինչպես Հիսուս Քրիստոսն է կրել։

Ա Պետրոս 1

Պետրոսն ուսուցանում է Սրբերին իրենց հնարավոր ժառանգության և փորձությունների անհրաժեշտության մասին

Նկար
Երեց Մ. Ռասսել Բալլարդ

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Մ. Ռասսել Բալլարդն ասել է. «Երբ ես ճամփորդում եմ, տեսնում եմ, որ Եկեղեցու անդամները փորձվում են նեղությունների բովում» (“Hyrum Smith: ‘Firm As the Pillars of Heaven,’” Ensign, Nov. 1995, 9)։

Նկար
crucible pouring molten metal

Բովը նախատեսված է մետաղների և այլ նյութերի զտման համար, ինչը նշանակում է, որ դրանք ենթարկվում են ջերմային մշակման և հալեցվում են, որպեսզի խառնուրդը հեռացվի և վերջնական արտադրանքն ամրապնդվի։ Երեց Բալլարդի խոսքերով, «նեղությունների բովը» կարող է վերաբերել կյանքի դժվարին փորձություններին։ Որո՞նք են այն փորձությունները, կամ «նեղությունների բովերը», որ դուք կրել եք։

Պետրոս Առաքյալը գրել է այս թուղթը ամրապնդելու և քաջալերելու Սրբերին, մինչ նրանք փորձություններ էին կրում։ Մինչև Ք.հ. 64 թվականը, երբ Պետրոսը գրեց այս թուղթը, հռոմեական կառավարությունը ընդհանուր հանդուրժողականություն էր ցուցաբերում քրիստոնեության հանդեպ։ Այդ տարվա հուլիսին հրդեհը կործանեց Հռոմի մեծ մասը։ Որոշ հանրահայտ հռոմեացիներ մեղադրեցին քրիստոնյաներին հրդեհի բռնկման մեջ։ Սա հանգեցրեց քրիստոնյաների դեմ ուժգին հալածանքին ողջ Հռոմեական կայսրությունում։ Քրիստոնյաների նկատմամբ վատ վերաբերմունքը որոշ չափով գալիս էր իրենց նախկին ընկերների և հարևանների կողմից։

Երբ ուսումնասիրեք Ա Պետրոս 1–2 գլուխները, փնտրեք ճշմարտություններ, որոնք կօգնեն ձեզ մնալ հավատարիմ ձեր փորձությունների ժամանակ։

Ա Պետրոս 1.1–2 հատվածներում Պետրոսը ողջունել է Փոքր Ասիայի (ժամանակակից Թուրքիայի) հռոմեական մարզերում գտնվող Սրբերին և հիշեցրել է նրանց, որ նրանք ընտրյալ ժողովուրդ էին։

Կարդացեք Ա Պետրոս 1.3–5 հատվածները՝ փնտրելով Սրբերին խոստացված ապագա օրհնություններ։ Կարող եք նշել ձեր բացահայտածը։

Սուրբ գրություններում փրկություն և վեհացում բառերը հաճախ կիրառվում են նույն իմաստով։ Ա Պետրոս 1.5 հատվածում Պետրոսը նկատի ուներ վեհացում կամ հավերժական կյանք, այն է՝ ապրել Աստծո ներկայության մեջ և մնալ որպես ընտանիքներ (տես ՎևՈւ 132.19–20

Կարդացեք Ա Պետրոս 1.6-ը՝ ուշադրություն դարձնելով, թե ինչպես են արձագանքել Սրբերն այդ ապագա օրհնությունների խոստումին։ Նշեք, որ փորձանքներ բառը վերաբերում է փորձություններին և նեղություններին (տես Ա Պետրոս 1.6, ծանոթագրություն բ):

Մենք կարող ենք սովորել հետևյալ ճշմարտությունը Ա Պետրոս 1.3–6 հատվածներից. Չնայած մենք տանում ենք փորձություններ, մենք կարող ենք ուրախանալ Հիսուս Քրիստոսի Քավությամբ և այն ապագա օրհնություններով, որոնք Աստված խոստացել է տալ մեզ։

Պետրոսն ուսուցանել է, որ չնայած մեր կրած դժվարություններին, մենք կարող ենք ուրախանալ, քանի որ կունենանք մեծ օրհնություններ Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ։ Հիշելով Քրիստոսի Քավությունը, ինչպե՞ս կարող եք ուրախանալ, նույնիսկ երբ փորձություններ եք տանում։

Կարդացեք Ա Պետրոս 1.7–9 հատվածները՝ փնտրելով, թե ինչ է ուսուցանել Պետրոսը Սրբերի հավատի փորձության վերաբերյալ։ Կարող եք նշել, թե ինչի հետ է նա համեմատել Սրբերի հավատի փորձությունը։

Հավատը ոսկու պես թանկագին է։ Սակայն հավատն ավելի թանկագին է, քան ոսկին, որովհետև ոսկին «կորստեան» է (Ա Պետրոս 1.7), մինչդեռ առ Հիսուս Քրիստոս հավատք տանում է դեպի փրկություն (տես Ա Պետրոս 1.9), որը հավերժական է։ Բացի այդ, ոսկին զտվում է բարձր ջերմությամբ, և նմանապես, մեր հավատն ու համոզմունքները երբեմն հանդիպում են անախորժությունների, հարցերի և կասկածների։ Պետրոսի խոսքերից մենք կարող ենք սովորել մի ճշմարտություն, որ առ Հիսուս Քրիստոս մեր հավատը փորձվում և զտվում է, երբ մենք հավատարմորեն դիմակայում ենք փորձություններին:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Որո՞նք են այն փորձությունները, որոնց դուք կամ ձեր ընկերները այժմ հանդիպում եք։

    2. Ի՞նչ կերպ են այս փորձությունները փորձում ձեր կամ նրանց հավատը։

Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից՝ Երեց Նիլ Լ. Անդերսենի հետևյալ ելույթը և նշեք, թե ինչ է նա խրախուսել, որ մենք անենք, երբ տանում ենք մեր հավատի փորձությունները.

Նկար
Երեց Նիլ Լ. Անդերսեն

«Ինչպե՞ս եք դուք մնում «հաստատուն և անխախտ» [Ալմա 1.25] հավատի փորձության ժամանակ։ Դուք ընկղմվում եք այն ամենի խորքը, ինչն օգնել է ձեզ կառուցել ձեր հավատի առանցքը. դուք գործադրում եք հավատ առ Քրիստոս, դուք աղոթում եք, դուք խորհում եք սուրբ գրքերի մասին, դուք ապաշխարում եք, դուք պահում եք պատվիրանները և դուք ծառայում եք մյուսներին:

«Երբ հանդիպում եք հավատի փորձությանը, ինչ էլ որ անեք, մ՛ի շրջվեք Եկեղեցուց: Աստծո արքայությունից ձեզ հեռացնելը, երբ հավատքի փորձության մեջ եք, նման է ապահով տանիքի տակից դուրս գալուն հենց այն պահին, երբ փոթորիկը տեսադաշտում է («Ձեր հավատքի փորձությունը», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2012, 40)։

Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր անել այն բաները, որ Երեց Անդերսենը խրախուսել է մեզ անել, երբ մեր հավատը փորձվում է։

Կարդացեք Ա Պետրոս 1.13–17 հատվածները՝ ուշադրություն դարձնելով, թե ինչ է Պետրոսը խրախուսել անել Սրբերին իրենց փորձություններին հավատարմորեն դիմակայելու համար։ Կարող եք նշել ձեր բացահայտածը։ «Ձեր մտքի մէջքը գօտեպնդած» արտահայտությունը 13-րդ հատվածում նշանակում է՝ պատրաստվել։

Կարդացեք Ա Պետրոս 1.18–21 հատվածները՝ ուշադրություն դարձնելով լրացուցիչ ճշմարտություններին, որոնք Պետրոսն ուսուցանել է Սրբերին՝ օգնելու նրանց հավատարմորեն դիմակայել իրենց փորձություններին, այլ ոչ թե հրաժարվել իրենց հավատից։

Ահա մի քանի ճշմարտություններ, որոնք Պետրոսն ուսուցանել է Սրբերին այս հատվածներում. Մենք փրկագնվում ենք Հիսուս Քրիստոսի թանկ արյունով։ Քանի որ Հիսուս Քրիստոսն ապրել է անմեղ կյանքով, Նա կարող էր առաջարկել Իրեն որպես կատարյալ զոհ մեզ համար։ Հիսուս Քրիստոսը նախակարգված էր լինելու մեր Փրկիչը։

Մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է. «Երկնքի առաջին կազմակերպչական ժողովի ժամանակ մենք բոլորս ներկա էինք և տեսանք, թե ինչպես Փրկիչն ընտրվեց, ապա նշանակվեց, և ինչպես փրկության ծրագիրը կազմվեց, իսկ մենք հավանություն տվեցինք դրան» (Եկեղեցու Նախագահների Ուսմունքներ. Ջոզեֆ Սմիթ [2007], 209

Հիշելով այս ճշմարտությունները, Սրբերն ինչպե՞ս կարող են հավատարմորեն դիմակայել իրենց փորձություններին։

  1. Մտածեք մի ժամանակի մասին, երբ դուք կամ ձեր ծանոթներից մեկն ընտրել է առ Հիսուս Քրիստոս հավատով դիմակայել ինչ-որ փորձության, այլ ոչ թե հրաժարվել Նրա հանդեպ հավատից։ Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք այդ փորձառության և ուղիների մասին, որոնցով ձեր կամ այդ մարդու հավատք առ Փրկիչը ամրապնդվել է այդ ընթացքում։

Ա Պետրոս 1.22–25 հատվածներում Պետրոսը քաջալերել է Սրբերին սիրել միմյանց և հիշել, որ նրանք ծնվել էին կրկին Աստծո խոսքով, որը շարունակվում է հավերժ։

Ա Պետրոս 2.1–12

Պետրոսն ընդգծում է Սրբերի պարտականությունները

Ինչո՞վ են Եկեղեցու անդամները տարբերվում նրանցից, ովքեր գնում են աշխարհիկ ուղիներով։ Որո՞նք են այն մարտահրավերները, որոնց մենք կբախվենք, որովհետև մենք տարբեր ենք։

Երբ դուք ուսումնասիրեք Ա Պետրոս 2.1–12 հատվածները, փնտրեք մի սկզբունք, որը կարող է ամրացնել աշխարհից զատվելու ձեր ցանկությունը։

Ինչպես արձանագրված է Ա Պետրոս 2.1–8 հատվածներում, Պետրոսն ուսուցանել է, որ հավատարիմ Սրբերը նման են Հիսուս Քրիստոսի հիմնաքարի վրա կառուցած կենդանի քարերի, իսկ նրանք, ովքեր անհնազանդ են, վիրավորվում են Նրանից, որովհետև Նա չի սատարում նրանց անհնազանդությունը։

Կարդացեք Ա Պետրոս 2.9–10 հատվածները՝ ուշադրություն դարձնելով, թե ինչպես է Պետրոսը նկարագրել հավատարիմ Սրբերին։ Կարող եք նշել այն արտահայտությունները, որոնք նշանակալից են ձեզ համար:

Ո՞րն է Պետրոսի կողմից Սրբերին տված ձեր սիրելի կոչումներից մեկը։

Որպեսզի հասկանաք, թե ինչ է նշանակում լինել «ընտիր ազգ», կարդացեք Ա Պետրոս 2.9, ծանոթագրություն զ։

Այն խոսքերը, որոնք Պետրոսն օգտագործել է Սրբերին բնութագրելու համար Ա Պետրոս 2.9–10 հատվածներում, ինչպե՞ս կօգնեին նրանց արիանալ, երբ նրանք ենթարկվում էին կրոնական հալածանքին։

Կարդացեք Ա Պետրոս 2.11–12 հատվածները՝ ուշադրություն դարձնելով, թե ինչ է Պետրոսն աղերսել անել Սրբերին՝ որպես Տիրոջ յուրահատուկ կամ թանկագին ազգ։ Ուշադրություն դարձրեք, որ Պետրոսը Սրբերին հավանաբար կոչել է «օտարականներ» և «պանդուխտներ» այն պատճառով, որ նրանք ապրել են մշակույթի և կրոնի առումով Սրբերից տարբերվող ժողովրդի մեջ կամ էլ այն պատճառով, որ նրանք հեռու էին իրենց երկնային տնից՝ ժամանակավորապես ապրելով` որպես մահկանացուներ։

Պետրոսն ասել է Սրբերին, որ նրանք կարող էին օրինակ ծառայել իրենց շրջապատի մարդկանց համար և օգնել ուրիշներին փառաբանել Աստծուն (տես Ա Պետրոս 2.12Ա Պետրոս 2.11–12 հատվածներից մենք տեղեկանում ենք, որ Աստված կոչ է անում Իր Սրբերին առանձնանալ և զատվել աշխարհից, որպեսզի ուրիշները կարողանան տեսնել նրանց օրինակը և փառաբանեն Նրան։ Կարող եք գրել կամ նշել այս սկզբունքը ձեր սուրբ գրություններում:

Նկար
Էլեյն Ս. Դալտոն

Քույր Էլեյն Ս. Դալտոնը, երբ նա եղել է Երիտասարդ Կանանց գերագույն նախագահ, ասել է. «Եթե ցանկանում եք փոխել աշխարհը, դուք պետք է տարբերվեք աշխարհից» («Այժմ է ժամանակը՝ վեր կացեք և շողացեք»։) Ensign կամ Լիահոնա, մայիս 2012, 124):

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ինչպե՞ս են խնդրել Վերջին Օրերի Սուրբ երիտասարդներին առանձնանալ և զատվել աշխարհից։

    2. Ինչպե՞ս է աշխարհից առանձնանալու և զատվելու ձեր ընտրությունը ուրիշների վրա ի բարին ազդել կամ օգնել մոտեցնել նրանց Աստծուն։

    3. Ի՞նչ կարող եք ավելի լավ անել, որպեսզի առանձնանաք և զատվեք աշխարհից այնպես, որ կարողանաք օրինակ լինել։ (Գրեք մի նպատակ, թե ինչպես եք նախատեսում օրինակ լինել ուրիշների համար:)

Ա Պետրոս 2.13–25

Պետրոսը խորհուրդ է տալիս Սրբերին կրել տառապանքներ, ինչպես Փրկիչն է կրել

Ա Պետրոս 2.13–18 հատվածներում, Պետրոսն ուսուցանել է Սրբերին հնազանդվել այն օրենքներին և քաղաքացիական իշխանություններին, որոնք կառավարել են նրանց (այդ թվում՝ հռոմեական կայսրին, ով նպաստում էր նրանց դեմ ուղղված դաժան հալածանքին)։ Նա քաջալերել է նրանց, ովքեր դժվարություն են կրել որպես ծառաներ, համբերությամբ կրել իրենց տառապանքները և հիշել, որ Աստված գիտի նրանց մասին։

Կարդացեք Ա Պետրոս 2.19–20 հատվածները՝ պարզելով Պետրոսի խորհուրդը Սրբերին, թե նրանք ինչպես պետք է դիմանան տառապանքներին։

Պետրոսը քաջալերել է Սրբերին դիմանալ իրենց տառապանքներին համբերությամբ։ Կարդացեք Ա Պետրոս 2.21–25 հատվածները՝ հայտնաբերելով Պետրոսի նկարագրությունն այն մասին, թե ինչպես է Հիսուս Քրիստոսն արձագանքել հալածանքին։ Կարող եք նշել ձեր բացահայտածը։

Ըստ Ա Պետրոս 2.21 հատվածի, Փրկիչի տառապանքները ի՞նչ կարող են մեզ տալ:

Պետրոսի ուսմունքներից մենք կարող ենք սովորել հետևյալ ճշմարտությունը փորձություններին դիմակայելու վերաբերյալ. Մենք կարող ենք հետևել Փրկիչի օրինակին համբերատար դիմակայելով փորձություններին։

Խորհեք այն մասին, թե ինչ կարող եք անել, որպեսզի ավելի լավ հետևեք Հիսուս Քրիստոսի օրինակին փորձություններին համբերատար դիմակայելիս:

  1. Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարությունների տակ.

    Ես ուսումնասիրեցի Ա Պետրոս 1–2 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.