Գրադարան
Բ Պետրոսի թղթի նախաբանը


Բ Պետրոս թղթի նախաբանը

Ինչո՞ւ ուսումնասիրել այս գիրքը:

Մարգարե Ջոզեֆ Սմիթը նշել է. «Պետրոսը գրել է ամենավսեմ լեզվով, քան առաքյալներից որևէ մեկը» (in History of the Church, 5:392)։ Վսեմ բառը նշանակում է՝ լինել վեհացած մտքով, ակնառու արժեքով և հիացմունք ներշնչելու միտումով։

Որպես Հիսուս Քրիստոսի կերպարանափոխության ականատես (տես Բ Պետրոս 1.16–18), Պետրոսը հորդորել է իր ընթերցողներին մեծացնել Փրկիչի մասին իրենց գիտելիքը և ձգտել ստանալ աստվածային հատկանիշներ, որպեսզի կարողանան «հաղորդակից լին[ել] աստուածային բնութեանը» (տես Բ Պետրոս 1.4–8)։ Նա հավաստիացրել է իր ընթերցողներին, որ այդ հոգևոր աճը կօգնի նրանց կատարել իրենց «կոչումը եւ ընտրութիւնը հաստատ» (Բ Պետրոս 1.10)։ «Պետրոսը վերահաստատում է, որ Տերը մեծ փառքով և դատաստանով երկնքից կգա երկրի վրա» (Աստվածաշնչի Բառարան, “Պետրոս, Պետրոսի թղթերը»)։ Ուսումնասիրելով Պետրոսի երկրորդ թուղթը, դուք կարող եք զարգացնել ավելի մեծ հավատ առ Հիսուս Քրիստոսը և ստանալ ցուցում և ներշնչում, որ կարող են ձեզ օգնել ավելի նմանվել Նրան։

Ո՞վ է գրել այս գիրքը:

Պետրոսի Երկրորդ ընդհանրական թղթի հեղինակը Սիմոն Պետրոսն է` Հիսուս Քրիստոսի ավագ Առաքյալը (տես Բ Պետրոս 1.1

Ե՞րբ և որտե՞ղ է այն գրվել:

Մենք ճշգրիտ չգիտենք, թե երբ և որտեղ է գրվել այս թուղթը: Ենթադրվում է, որ Պետրոսը գրեց այն Հռոմում` Ա Պետրոս հայտնի թղթից հետո, որը հավանաբար գրվեց Ք.հ. 64 թվականին (տես Աստվածաշնչի Բառարան, «Պետրոս, Պետրոսի թղթերը»):

Ու՞մ համար է գրված այս գիրքը և ինչու՞:

Պետրոսն ասել է, որ նա գրում էր «ձեզ՝ որ մեզ հետ նոյն պատուական հաւատքին հասաք» (Բ Պետրոս 1.1)։ Սա գուցե ցույց է տալիս, որ Պետրոսի ունկնդիրները եղել են նույն հեթանոս քրիստոնյաները, ովքեր ստացել են նրա առաջին թուղթը (տես Բ Պետրոս 3.1Բ Պետրոս 1.12–15 հատվածների բովանդակությունը ցույց է տալիս, որ Պետրոսն այս նամակով հրաժեշտի ուղերձն էր հղում իր ընթերցողներին։

Ի տարբերություն Պետրոսի Առաջին թղթի, որն օգնել է Սրբերին պայքարել արտաքին հալածանքի հետ, Պետրոսն իր երկրորդ թղթում խոսել է Եկեղեցու ապագային սպառնացող ներքին ուրացության մասին։ Կեղծ մարգարեները և ուսուցիչները տարածում էին «կորստական հերձուածողութիւններ [կեղծ ուսմունքներ]. Եւ ուրանալով այն Տիրոջը որ իրանց գնեց» (Բ Պետրոս 2.1)։ Պետրոսը գրել է այս նամակը՝ քաջալերելու Սրբերին աճել Տիրոջ վերաբերյալ իրենց գիտելիքի մեջ և «[անել իրենց] կոչումը եւ ընտրութիւնը հաստատ» (Բ Պետրոս 1.10

Որո՞նք են այս գրքին բնորոշ որոշ առանձնահատկությունները:

«Երկրորդ թուղթը, ըստ երևույթին, ուղղված էր նույն եկեղեցիներին, ինչպես առաջինը։ Այն գրվել է մոտեցող մահվան (1.14) վտանգի ակնկալության ժամանակ (Աստվածաշնչի Բառարան, «Պետրոս, Պետրոսի թղթերը»)։ Այն պարունակում է նաև Պետրոսի որոշ ամենահամոզիչ խոսքերը և վերջին վկայությունները։

Մի գերիշխող թեմա կա Բ Պետրոսի թղթում, որը վերաբերում է Հիսուս Քրիստոսի մասին գիտելիք ստանալու կարևորությանը։ Պետրոսը խոստանում է իր ընթերցողներին, որ եթե նրանք փնտրեն աստվածային հատկանիշներ և զարգացնեն աստվածային բնույթը, նրանք «դատարկ եւ անպտուղ չեն [լինի] մեր Տէր Յիսուս Քրիստոսի գիտութիւնումը» (Բ Պետրոս 1.8) և կանեն իրենց «կոչումը եւ ընտրութիւնը հաստատ» (Բ Պետրոս 1.10

Պետրոսը հակադրել է Հիսուս Քրիստոսի մասին ճշմարիտ գիտելիքը ուխտադրուժների կողմից տարածվող կեղծ գիտելիքի և ուսմունքների հետ (տես Բ Պետրոս 2)։ Ավարտելով այս թուղթը, Պետրոսը հղել է Սրբերին վերջին հրավերը՝ «աճե[լ] մեր Տէր եւ Փրկիչ Յիսուս Քրիստոսի շնորհքովը եւ գիտութիւնովը» (Բ Պետրոս 3.18

Համառոտ շարադրանք

Բ Պետրոս 1: Պետրոսը բացատրում է, որ Հիսուս Քրիստոսի խոստումները Սրբերին թույլ են տալիս «հաղորդակից [դառնալ] աստուածային բնութեանը» (Բ Պետրոս 1.4)։ Նա խրախուսում նրանց կատարել իրենց «կոչումը եւ ընտրութիւնը հաստատ» (Բ Պետրոս 1.10)։ Պետրոսը վերհիշում է Կերպարանափոխության սարի վրա իր ստացած փորձառությունը, երբ նա ականատես եղավ փառավորված Քրիստոսին և լսեց Հոր ձայնը։ Պետրոսն ասում է, որ «մարգարէական աւելի հաստատ խօսքն ունինք» (Բ Պետրոս 1.19

Բ Պետրոս 2։ Պետրոսը զգուշացնում է Եկեղեցու անդամներին կեղծ մարգարեների և ուսուցիչների մասին, որոնք կգան նրանց մոտ և կփորձեն Սրբերին տանել մոլորության։ Այդ ամբարիշտ ուսուցիչները կուրանան Տերը և կչարախոսեն «ճշմարտութեան ճանապարհ[ի]» մասին (Բ Պետրոս 2.2)։ Պետրոսն ուսուցանում է, որ ավելի լավ է ավետարանը չընդունել, քան ուխտեր կապել և չապրել դրանց համաձայն։

Բ Պետրոս 3։ Պետրոսը հաստատում է այն համոզվածությունը, որ Քրիստոսը կգա Իր ժամանակին, կմաքրի երկիրը կրակով, կկործանի ամբարիշտներին և կփրկի ջանասերներին և հավատարիմներին։ Պետրոսը խրախուսում է Սրբերին «աճե[լ] … Յիսուս Քրիստոսի շնորհքովը եւ գիտութիւնովը» (Բ Պետրոս 3.18